Հին ջահելություն

Հին ջահելություն

Society HY ↓ 40 episodes

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր: Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ: Բարի գալուստ Հին ջահելություն:

Author

Հին ջահելություն

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Հայկական նորաձևություն 09.07.2026

Հին ջահելներով բացում ենք տատիկների ու մայրիկների պահարանները։ Այնտեղ, որտեղ դեռ կախված է մի վերարկու, որը երբեք չենք համարձակվել դեն նետել, մի զգեստ, որ հագել ենք առաջին ժամադրությանը, ու մի շարֆ, որից մինչև հիմա Красная Москва-ի բույրն է մնացել։ Իսկ թե ինչը ինչի հետ համադրենք՝ կսովորեցնի Գոհար Հայրապետյանը։

Սայի՞դ, թե՞ Լուկաս 02.07.2026

Հին ջահելություն՝ ժամանակ, երբ սիրահարվում էինք էկրանին, վիճում էինք հերոսների հետ ու ներում էինք նրանց սխալները։ Կասսանդրան, Մարիան, Ջեյդն ու Լատիֆան եկել են հիշեցնելու, թե ինչ է բրազիլական կիրքն ու իսկական սերիալը։ Միացիր մեզ, որովհետև երբեմն բավական է լսել մի սաունդթրեք կամ հիշել մի հերոսի անուն, ու հանկարծ՝ նորից 2000-ականներն են։

Հայ գործարաններ 02.07.2026

Եթե 1980-ականներին Երևանում որևէ մեկին հարցնեիք՝ որտեղ ես աշխատում, մեծ հավանականությամբ նա կպատասխաներ ոչ թե մասնագիտությունը, այլ գործարանի անունը։ Այս էպիզոդում վերադառնում ենք խորհրդային Հայաստանի ամենահայտնի գործարաններ՝ հիշելու, թե ինչպես էին դրանք ձևավորում երկրի տնտեսությունը, քաղաքների ռիթմն ու մարդկանց առօրյան։

Pop մշակույթ 02.07.2026

Առաջարկում ենք վայելել Առավոտը, վերցնել ձեր Դառը Սև Սուրճը, լսել Միայն Մեզ ու հուսալ, որ Ոչինչ Չի Մնա բացի Հին ջահելության փոփ մշակույթից։ Իսկ եթե այս նախադասությունը ձեզ անիմաստ չթվաց, ուրեմն այս էպիզոդը հենց ձեզ համար է։

Ալո՞, ո՞վ է 15.06.2026

Հիշո՞ւմ եք, երբ ընկերոջը զանգելուց առաջ հույս էիք ունենում, որ հեռախոսը հենց ինքն է վերցնելու, ոչ թե ծնողները։ Երբ SMS-ները սահմանափակ էին, իսկ երկար խոսակցությունները՝ թանկ հաճույք։ Այս էպիզոդում ուսումնասիրում ենք Հին ջահելության հաղորդակցությունը։

Գիտություն 15.06.2026

Մինչ Tiktok-ն ու ChatGPT-ն մենք ունեինք աշխարհը բացահայտելու այլ ճանապարհներ։ Հին ջահելության այս էպիզոդում հիշելու ենք, թե ինչպես էր գիտությունը մտնում մեր առօրյա՝ դպրոցական լաբորատորիաներից մինչև աստղադիտարաններ, օլիմպիադաներից մինչև աշխարհահռչակ գյուտեր։

Հայկական թատրոն 25.05.2026

Տեղափոխվում ենք թատրոնի կախարդական աշխարհ։ Երբ լույսերը մարում են, դահլիճը լռում է, ու սկսվում է մի ուրիշ կյանք։ Այս էպիզոդում հիշում ենք հին ջահելների ներկայացումները, որոնց մարդիկ գնում էին ոչ միայն դիտելու, այլ նաեւ զգալու, ապրելու ու երբեմն նույնիսկ հուզվելու։ Հին ջահելությունն այս անգամ վարագույրը բացում է ամենաթատերական հիշողությունների առաջ։

Հայկական հեռուստատեսություն 20.05.2026

Այսօր, երբ ամեն ինչ կարող ես գտնել TikTok-ում, YouTube-ում, Netflix-ում, դժվար է պատկերացնել մի ժամանակ, երբ ամբողջ քաղաքը նույն ժամին նստում էր հեռուստացույցի առաջ։ Վստահեցնում եմ՝ դա հին ջահելների ամենաերջանիկ պահերից էր։

Հայկական գորգեր 06.05.2026

4-5 տարեկան ես, մնացել ես տատիկիդ տանը ու պառկել քնելու։ Կողքիդ պատին կախված գորգը քո միակ ու ամենահետաքրքիր ընկերն է։ Ցուցամատդ սահում է նախշերի վրայով, ու ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես քնեցիր։Այս էպիզոդում խոսում ենք գորգագործության ավանդույթների և այն նուրբ թելի մասին, որը կապում է անցյալը ներկայի հետ։

Մամուլ 20.04.2026

Այս էպիզոդում ռադիոտնից հյուր ենք գնում լրագրության մեկ ուրիշ հասցե։ Հին ջահելներին կգտնենք թերթերի էջերում կամ սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։

Զգուշացե՛ք, դռները փակվում են 20.04.2026

Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական․․․ բայց հին երիտասարդներինը։ Այս էպիզոդի ճանապարհը կանցնենք մետրոյով, կբացահայտենք մութ թունելների գաղտնիքներն ու հին ջահելության ուղին։

Ի՞նչ ուտել այսօր 13.04.2026

Ձեզ մի լա՜վ ճաշկերույթի ենք հրավիրում․․․ Ճիշտ է, սեղանը շատ ճոխ չի ստացվի, բայց հին ջահելների ջերմությունը հաստատ կզգաք։ Տեսեք տանը ինչ ավել բան ունեք, վերցրեք, եկեք, հարևաններով մի քիչ նստենք։

Իջի բակ` խաղալու 01.04.2026

Մայրիկին բարեխոսել ենք, այսօր կարող եք մութն ընկնելուց հետո գնալ տուն: Մի լաաաավ հալամուլա ենք խաղալու:  հ.գ. բայց եթե չեք գալու, գոնե գնդակը գցեք, մենք խաղանք:

Սովետի կրթությունն ուրիշ էր․․․ 23.03.2026

Սովորել, սովորել, սովորել․․․ ասում էր ՆԱ, ու լսում էին բոլորը։ Այս էպիզոդում ընդունվում ենք խորհրդային համալսարան, պատրաստվում քննությունների ու մեր մաշկի վրա զգում «Սովետի կրթությունն ուրիշ էր» արտահայտությունը։

Ու՞ր էին ջահելները 20.03.2026

Այս էպիզոդում անտեսելու ենք մութը, ցուրտը, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը։ Մեր ժամանցը վստահում ենք 90-ականների ջահելներին ու օրն անցկացնում նրանց հետ։

Հայկական ռադիո 20.03.2026

Թեև հիմա տեսնում եք այս պաստառն էկրանից այն կողմ ու լսում եք էպիզոդը web player-ի միջոցով, այն ի սկզբանե ստեղծվել է ռադիոյի պատերի ներսում և ռադիոյի համար։ Հայկական ռադիոն՝ Հանրային ռադիոյի գլխավորությամբ արդեն հարյուր տարվա պատմություն ունի, որի փոքր մասնիկն ենք մենք ու այս էպիզոդը։

Մուլտֆիլմեր 10.03.2026

Հին ջահելության փոխարեն հին մանկության ժամանակն է։ Այս էպիզոդը խորհուրդ ենք տալիս լսել փափուկ խաղալիքը ձեռքին կամ շիլա ուտելուց։

Սպորտ 25.02.2026

Ջահել մնալը գուցե հենց սպորտի շնորհիվ է՝ այն հաղթանակների, որ գրանցում էին Հին ջահելները ու մեզ թեմաներ տալիս էպիզոդների համար։ Մարզական էպիզոդ Սուրեն Բաղդասարյանի հետ միասին։

Հայկական էստրադա 21.02.2026

Տեղափոխվում ենք ոչ շատ վաղ անցյալ, որպեսզի ընտրենք, թե Երգի պետական թատրոնի որ սերունդն ենք նախընտրում։ Հին ջահելության հաջորդ կանգառը էստրադայի աշխարհն է։

Հայկական ռոք 12.02.2026

Այս էպիզոդում գնում ենք Խորհրդային Հայաստանի ընդհատակն ուսումնասիրելու․ թեման ռոքն է։ Զգույշ կլինեք «վերևներից» չիմանան, որ Հին ջահելության հետ եք։

Հայկական ջազ 03.02.2026

Այսօր, երբ լսում ես հայկական ջազ, դժվար է ասել՝ որ ժամանակին ես պատկանում։ Հին ջահելության ամենահնչեղ ժառանգությանն ենք հասել։ Պատրաստվեք երաժշտական էպիզոդի, այս անգամ ջազ ենք լսելու։

Հայֆիլմ 26.01.2026

Եթե հոգնել եք կրկնվող ֆիլմերից ու սյուժեներից, հրավիրում ենք անցյալ, որտեղ Թորիկը այբ-բեն-գիմ-ը ճիշտ կասի, Ռևազի ոչխարին էլ ոչինչ չի պատահի։ Հին ջահելության հաջորդ կանգառը Հայֆիլմն է։

Խորհրդային սերը 19.01.2026

Սերը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև դարաշրջան ու կառավարման տեսակ։ Խորհրդային միությունը սիրո պակաս չուներ, թեև դրա արտահայտման ձևերն ու լեզուները մի քիչ տարբերվում են 21րդ դարին հատուկ սիրուց։Այնպես որ այս էպիզոդում սիրեք Հին ջահելության հետ:

2000-ականներ 22.07.2024

Ավելի քան 4 տասնամյակի պատմություն ներկայացնելուց հետո հերթը հասավ մեզ՝ Նոր ջահելներիս։ Մի օր մենք էլ ձեզ հետ միասին դառնալու ենք Հին ջահելություն ու բողոքենք նոր սերնդից, իսկ մինչ այդ պետք է պատմենք նաև մեր պատմությունը՝ առաջին դեմքով ու ներկա ժամանակով։ Հիշու՞մ եք ձեր առաջին crush-ին։

90-ականներ | առօրյա 01.07.2024

Ընտրության հնարավորություն ունեք. կամ գնում ենք ռեյվի ու բացահայտում հիփ-հոփի աշխարհը, կամ քաղաքական իրադարձությունների մի մասը դառնում: Դե բնականաբար առաջինն ընտրեցիք, բայց 90-ականների պատմությանն էլ է պետք ծանոթանալ, հաղթական տարիներ էին, չէ՞: Հ.Գ. Ձեզ հետ անպայման մի տաք բան կվերցնեք, ցուրտ է լինելու:

Listen to the Հին ջահելություն podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.