Հին ջահելություն

Հին ջահելություն

Society HY ↓ 40 episodes

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր: Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ: Բարի գալուստ Հին ջահելություն:

Author

Հին ջահելություն

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

90-ականներ | կինո 24.06.2024

Հին ջահելության այս էպիզոդը նվիրվում է սիրելի Լալա Մնացականյանին։ Դերասանուհու մահվանից օրեր առաջ մենք՝ նոր ջահելներս, բախտ ունեցանք տեղափոխվել նրա ջահելություն։ Վերջին հարցազրույցը տիկին Մնացականյանը մեզ վստահեց, և մենք այն հիմա հանձնում ենք ձեզ՝ փոխանցելով նրա կյանքի ու երիտասարդության կարևոր հուշեր։

90-ականներ | մշակույթ 17.06.2024

Այ այստեղից էլ լավ երևում է` մշակութային հանգստի կարիք ունեք: Թողեք բանուգործն ու եկեք մեզ հետ ցուցահանդես: Պատկերացրեք` աուդիոգիրք եք լսում, որտեղ հավաքված են 90-ականների ամենակարևոր տողերը` Հրաչյա Թամրազյանից մինչև Հուսիկ Արա ու Վանո Սիրադեղյան: Մոռացանք ասել` ուր ենք ձեզ տանում: Գնում ենք ՆՓԱԿ` դեռ 90-ականներից ամենանորարական արվեստի կենտրոն: Եթե այս ճամփորդությունից հետո էլի հարցեր մնան, Գուրգ...

90-ականներ | երաժշտություն 10.06.2024

Հիշու՞մ եք` ինչպես էինք փոքր ժամանակ ծածկոցներից ու աթոռներից տներ պատրաստում: Կառուցապատման աշխատանքներին վերադառնալու ժամանակն է, բայց այս անգամ մեզ հետ տանելու ենք 90-ականների մագնիտոֆոնը: Միսթեր X-ի ու Լիլիթ Կարապետյանի ձայներիզներն էլ կվերցնենք ու Արտավազդ Բայաթյանին կխնդրենք` պատմի «Արձագանքի» արձագանքից:

60-ականներ | առօրյա 03.06.2024

Վերջապես եղանակը տրամադրող է, օրերը երկարել են ու մինչև ուշ գիշեր կարելի է զբոսնել։ Առաջարկում ենք գնալ 60-ականների Երևանով զբոսնելու։ Տիեզերական էպիզոդով կայցելենք Գագարինին ու Միկոյանին, Երևանի ժամացույցի գործարանից կճշտենք մեր ժամադրության հստակ ժամն ու կգնանք Սարգիս Նաջարյանի հետ «Կռունկ» սրճարանում զրուցելու։

60-ականներ | կինո 27.05.2024

Զանգը հնչեց։ Նստեք ձեր տեղերում, ու սկսենք 60-ականների կինոդասը։ Աշխարհագրությանը Մենք կծանոթանանք Մեր սարերով։ Թվաբանության դասը վստահված է ընկեր Սարոյաններին, իսկ նկարչությանը պարոն Փարաջանովի հետ կոլաժներ ենք պատրաստելու։ Ու էլ ինչ Հին ջահելություն առանց կինոերաժշտության դասի, մաեստրո Վարդազարյանը թարմ-թարմ պատմություններ է բերել Հին ջահելությունից։

60-ականներ | մշակույթ 20.05.2024

Հոգնե՞լ եք, հավատացրե՞լ, հավատացե՞լ.... Դե լավ, այդ ամենը թողեք ու եկեք մեզ հետ ապրել-ապրել-ապրելու, այնպես ապրելու, որ Հին ջահելությունը մեզ պետքական համարի: Սևակի ու Զորյանի հետ կզբոսնենք ու կզրուցենք Մայր Հայաստանից, իսկ հետո Երվանդ Քոչարին կբարևենք ու վերջապես կգնանք շատ կարևոր գործի. Լևոն Թոքմաջյանը թույլ է տվել իր արձանի վրա մի երկու շտրիխ անել:

60-ականներ | երաժշտություն 13.05.2024

Հին ջահելությանը պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենանք․․․․ բայց մեր ժամանակի մեքենան մեզ հասցրեց «Չքնաղ երազին»՝ 60-ականների երաժշտությանը։ Արամ Խաչատրյանի հետ «Դիմակահանդես» գնացինք, իսկ հետո թռանք «Գարնան թևերով» ու վայրէջք կատարեցինք Ռուբեն Մաթևոսյանի մոտ։

70-ականներ | առօրյա 06.05.2024

Ու՞ր են ձեր փայլփլուն շորերն ու կլյոշ տաբատները... ինչու՞ դեռ պատրաստ չեք: Հին ջահելության հետ դիսկոտեկա ենք գնում, բայց ճանապարհին պիտի դարի կողոպուտը քննարկենք ու «Արարատի» պատմությանը ծանոթանանք: Ռադիոն, ինչպես միշտ, միացրած ենք պահելու. առանց Վարուժան Օլքինյանի ի՞նչ Հին ջահելություն:

70-ականներ I կինո 29.04.2024

Հագնվեք, գնում ենք կինոթատրոն` 70-ականների կինոթատրոն: 50 կոպեկ, և մեր տեղերը պատրաստ են: «Երևանյան օրերի խրոնիկայով» կայցելենք «Հայրիկին» ու «Կապրենք երկար»: Կարևորը չմոռանանք «Տղամարդկանց» հետ «Թթենին» թափ տալ ու Արուսին հետներս տանել: Իսկ երբ գտնենք երազն ու պապիկի կորցրած քունը, կգնանք Միքայել Դովլաթյանի մոտ` տեսնենք` Հին ջահելության կինոաշխարհում ինչ էր կատարվում:

70-ականներ | մշակույթ 22.04.2024

Հին Ջահելությունը գարնանային տրամադրություն է բերում 70-ականներից։ Մանուշակներ մեր ոտքերին ու շուշաններ ձեռքերին՝ ձեզ տանում ենք Շիրազի, Սահյանի ու Կապուտիկյանի ժամանակներ։ Հետո մեր տատիկ-պապիկների հետ կզբոսնենք հին Երևանով ու Մինաս Ավետիսյանին հաջողություն կմաղթենք ցուցահանդեսի կապակցությամբ։ Շենքերին ուշադիր կնայեք․ ճանապարհին ուրիշ Հին Ջահելներ էլ են միանալու․ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կպատմի...

70-ականներ | երաժշտություն 15.04.2024

Ժամանակի մեքենան վարպետի մոտից նոր ենք վերցրել, գնա՞նք փոքրիկ ճամփորդության: Միայն մի պայմանով . այսօր դիջեյը Հին ջահելությունն է: Դե նստեք, երկար չի տևի, 70-ականների երաժշտական Երևանով կպտտվենք, «Արգիշտի» սրճարանում մի-մի հատ պաղպաղակ կուտենք ու հետ կգանք Հանրային ռադիո. պարոն Երզնկյանը այսօր ջազային տրամադրության մեջ է, առթից օգտվենք ու մի քանի հարց էլ իրեն տանք:

80-ականներ | առօրյա 08.04.2024

Բա չիմացաք` ինչ եղավ... Չէ-չէ, հեռախոսների մեջ մի փնտրեք, այնտեղ չեք գտնի: Ինչ եղել է, անցյալում է եղել: Կամ պետք է կրպակից 80-ականներից մնացած թերթ առնեք, կամ էլ ուղղակի միացրեք այս էպիզոդը: Հին ջահելների հետ գնում ենք զբոսանքի, բայց զգույշ կլինեք, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար` դուք էլ միանաք ցույցերին: Տրամվայ-սրճարանում մի-մի բաժակ սուրճ կվայելենք, Մարկ Գրիգորյանի հետ Հին ջահելության օրագիր...

80-ականներ | կինո 01.04.2024

Հենց ասեմ երեք-չորս, բարձր կմիացնեք «Իմ ռադիոն» ... Կասետների դարակը շուռ ենք տվել գորգի վրա ու հատ-հատ մատիտով պտտում ենք: Եթե չհասկացաք` ինչի մասին է խոսքը, ապա շտապ լսեք այս էպիզոդը. հին ջահելության հետ կինո ենք գնում: Չմոռանաք ձեզ հետ փոփքորն ու լիմոնադ վերցնել, հյուրեր էլ ունենք, հա՜: Որպես պատվավոր հին ջահել Անահիտ Ղուկասյանին հարցուփորձ ենք արել` ում ժամանակ էր ավելի լավ:

80-ականներ | մշակույթ 25.03.2024

Մաքրության օր է: Զինվեք թաց շորերով ու համբերությամբ. ուղևորվում ենք 80-ականների գրապահարան: Խաչիկ Դաշտենցի ու Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների խաչմերուկից կթեքվենք դեպի համաշխարհային գրականություն ու նկարչություն: Համ գրքերի փոշիները կսրբենք, համ մեր մտքերը «թափ կտանք»: Ճանապարհին պիտի անպայման Գրողների միություն մտնենք. Էդվարդ Միլիտոնյանը Հին ջահելությունից բան ունի պատմելու:

80-ականներ | երաժշտություն 18.03.2024

Բարի գալուստ 80-ականներ: Մինչ ձեր ականջակալները գունավորվում են «Իմ ռադիոյի» հնչյուններով, Հին ջահելության երգացանկը պտտվում է «Կարուսելի» հետ ու բացում քաղաքի «Դռները»: Տեղափոխվում ենք 1980-ականներ, որ ծանոթ-բարեկամով Հեքիմյանի ձայնապնակ ճարենք ու գնանք Արամ Սաթյանից պարզելու` ում ժամանակ էր ավելի լավ:

Listen to the Հին ջահելություն podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.