Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#312 Մհեր Մխիթարյան - Կինոբիզնեսը, ուշադրության պակասը, բլոգ վարելու դժվարությունները 09.07.2026 1:39:34
Սթենդափեր և դերասան Մհեր Մխիթարյանի հետ զրուցել ենք իր ֆիլմերի, ուշադրության պակաս ունեցող մարդկանց, սոցցանցերում կոնտենտ ստեղծելու բարդությունների, քաղաքական հումորներ անելու և նոր ներկայացման մասին։ Խոսել ենք նաև՝ ինչով է տարբերվում Գլենդելի հանդիսատեսը, ինչպես են անդրադառնում թանկացումները, վարկերն ու տուգանքները կյանքի վրա, ինչպես նաև կինոբիզնեսի, հայկական սիթքոմների ու համացանցում մարդկանց ագ...
#311 Գևորգ Հարությունյան - Ռիսկեր նավթի շուկայում, ներկրվող բենզին, գների տատանումներ 02.07.2026 1:43:22
«Shell Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում վառելիքի շուկայի ձևավորման, «Shell»-ի Հայաստան գալու պատճառների և բերած փոփոխությունների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչ ռիսկեր կան նավթի շուկայում, ինչպես նորոմալիզացվեց բենզալցակայանում կին սպասարկողներ տեսնելը, հանդիպելը և այլն։
#310 Հայկ Մարգարյան - Էվերեստ բարձրանալը, երաժշտությունը թողնելը,, «Հայ տղեք»-ի ֆիլմը 25.06.2026 2:05:49
Ռեփեր, լեռնագնաց ու գործարար Հայկ Մարգարյանի հետ զրուցել ենք Էվերեստի գագաթը բարձրանալու փորձառության, 51 օրվա դժվարությունների և «Մահվան գոտում» կայացրած ծանր որոշումների մասին: Անդրադարձել ենք նաև նրա երաժշտական կարիերայի տրանսֆորմացիային, «Հայ տղեք» խմբի լեգենդար պատմությանը, սպասվող նոր ֆիլմին և այն կարևոր ընտրությանը, որը նրան տարավ դեպի բիզնես և առողջ ապրելակերպ:
#309 Արամո Ունանյան - Ինքնության պահպանումը, «Մտքարան»-ի ստեղծումը, Հնդկաստանի հայերը 18.06.2026 1:50:52
«Մտքարան» ակադեմիայի հիմնադիր Արամո Ունանյանի հետ զրուցել ենք մեր մշակույթի, կրթության, գյուղերի զարգացման, Մատենադարանի հետ համագործակցության և Հայաստան տեղափոխվելու կարևորության մասին։
#308 Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան - Ընտրությունները, ընտրողների վախերը, քարոզչություն 11.06.2026 1:56:28
«ArmComedy»-ի Նարեկի և Սերգեյի հետ զրուցել ենք ընտրական գործընթացների, մեդիա դաշտի տրանսֆորմացիայի և քաղաքական քարոզչության արդյունավետության մասին։ Անդրադարձել ենք, թե ինչու են որոշ քաղաքական թեզեր աշխատում, ինչպես է հումորը դառնում զենք ամենալուրջ քննարկումների ժամանակ և ինչու է կարևոր պահպանել դիվանագիտական բալանսը գլոբալ աշխարհում։
#307 Մարտին Գալստյան - Տնտեսական աճ, բանկերի ապագան և ինչո՞ւ մնալ Հայաստանում 04.06.2026 1:41:04
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, բանկային համակարգի տրանսֆորմացիայի և թվային դրամի հեռանկարների մասին: Քննարկել ենք կարդալու կենսական նշանակության, հասարակության սոցիալական բևեռացման և անշարժ գույքի շուկայում հնարավոր գնային ճշգրտումների մի շարք թեմաներ:
#306 Էդո Հովսեփյան - Նախընտրական պոպուլիզմը, ստենդափի էվոլյուցիան, ինքնառեֆլեքսիա 28.05.2026 1:29:02
Սթենդափեր Էդո Հովսեփյանի հետ զրուցել ենք նրա նոր սթենդափի, հայաստանյան մեդիադաշտում կուտակված տոքսիկության ու ատելության մասին։ Անդրադարձել ենք հետպատերազմյան ազգային տրավմաներին, ընտրարշավների ժամանակ հնչող պոպուլիստական խոստումներին և ոստիկանության ու կայանման խնդիրներին։
#305 Հայկ Երանոսյան և Սիրարփի Խոջաբաղյան - Իրական հայկական հարսանիքը, կարմիր խնձորը, օժիտը 21.05.2026 2:19:57
«Tonir Wedding» նախագծի համահիմնադիրներ Հայկ Երանոսյանի և Սիրարփի Խոջաբաղյանի հետ զրուցել ենք հայկական ավանդական հարսանիքի իրական բովանդակության, ծեսերի խորհրդի և մեր մշակութային ինքնության վերականգնման մասին։
#304 Վահրամ Ռևազյան - Ադրբեջանի նավթի վերջը, նոր պատերազմի վտանգը, էլիտաների ճգնաժամը 14.05.2026 1:31:40
Տնտեսագետ-հետազոտող Վահրամ Ռևազյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի տնտեսության կառուցվածքի, նավթային ռեսուրսների սպառման վտանգի և դրա աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Անդրադարձել ենք Իսրայելի և Թուրքիայի դերակատարմանը, Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ խնդիրներին, էլիտաների ճգնաժամին։
#303 Դիանա Հովհաննիսյան - Հոգեբանից խուսափելը, վատ և լավ թերապիաներ, մենակության խնդիրը 07.05.2026 1:53:48
«New Norm» ընկերության համահիմնադիր և տնօրեն Դիանա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հոգեկան առողջության կարևորության, հոգեբանության մեջ տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև «New Norm» հավելվածի ստեղծման մասին։ Անդրադարձել ենք սեփական էմոցիաները հասկանալու և կառավարելու մեխանիզմներին՝ խուսափելու համար վտանգավոր կախվածություններից։
#302 Արշալույս Մղդեսյան - Ընդդիմություն և իշխանություն, լրատվական դաշտ, պետական պարտք 07.05.2026 1:36:31
«CivilNet»-ի Լրագրող Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել ենք հայաստանյան մեդիա դաշտի մարտահրավերների, քաղաքական գործիչների հետ աշխատանքի նրբությունների, տեղեկատվական հոսքերի կառավարման, առաջիկա ընտրությունների և տնտեսական զարգացումների շուրջ։
#301 Հովհաննես Մարգարյան - Մոլորեցնող գովազդը, ուշադրության համար պայքարը, հույզերը 23.04.2026 1:58:13
«Doping Creative Agency»-ի ստեղծարար տնօրեն Հովհաննես Մարգարյանի հետ զրուցել ենք մարքեթինգի և էմոցիաների կապի, գովազդային շուկայի տրանսֆորմացիայի, արհեստական բանականության «Փոքր Մհեր» «AI» անիմացիոն նախագծի, հայկական ինքնությունը մուլտֆիլմերում ճիշտ ներկայացնելու, միջազգային հարթակներում մրցունակ լինելու մասին:
#300 Արեգ Բալայան - Կրակոցների տակ նկարելը, Արցախը, իմաստազրկված բառերը 16.04.2026 2:18:22
Վավերագրող և լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ զրուցել ենք պատերազմի դաժան իրականության, կրակոցների տակ նկարելու բարդության և մարդու վարքի փոփոխության մասին։ Քննարկել ենք Արցախում ապրած տարիները, մասնագիտական ընտրությունն ու Հայաստանի բոլոր գյուղերը լուսանկարելու նպատակը։ Անդրադարձել ենք նաև բարու ու չարի ընտրությանը, պիտանի լինելու զգացողությանը և այն ներքին ուժին, որը թույլ է տալիս շարունակել ստեղ...
#299 Սեդրակ Մկրտչյան - Ալտերնատիվ ճշմարտություն, տեղեկատվական թմրամոլություն 09.04.2026 1:46:45
«Rosslyn Foundry» հիմնադրամի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի հետ զրուցել ենք ինֆորմացիոն դարաշրջանի մարտահրավերների, հայկական համացանցի ձևավորման պատմության, արհեստական բանականության բերած տրանսֆորմացիաների մասին։ Անդրադարձել ենք նաև պատմական փաստերի ճշգրտմանը, հայկական տիպոգրաֆիկայի խնդիրներին, ընտանիքի ինստիտուտի փոփոխություններին և այն հարցին, թե ինչպես պահել սեփական մտածողությունը համատարած աղմուկի մե...
#298 Դավիթ Աբովյան - Տվյալների կենտրոններ ՀՀ-ում, արևային էներգիան, ատոմակայանը 02.04.2026 1:45:08
«Art Group»-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աբովյանի հետ զրուցել ենք տվյալների կենտրոնների աշխատանքի սկզբունքներից, Հայաստանում «AI»-ի հզորացման զարգացման հեռանկարներից և էներգետիկ համակարգի կարևորությունից։ Դավիթը պատմել է նաև բիզնեսում վստահության դերի, սխալների վրա սովորելու և գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ու իր փորձի մասին։
#297 Սաթի Բոյաջյան - Համալսարանների ապագան, «AI»-ը, մարդկային հմտությունները 26.03.2026 1:16:14
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի բիզնեսի զարգացման ղեկավար Սաթի Բոյաջյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության կողմից կրթական համակարգի և բիզնեսի վերափոխման մասին։ Aնդրադարձել ենք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են նորավարտներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
#296 Հարություն Հարությունյան - Կրոնի ծագումը, բազմաստվածությունը, քրիստոնյաները 19.03.2026 1:39:55
ԵՊՀ դասախոս Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք կրոնի էվոլյուցիայի, հայոց հոգևոր ժառանգության և եկեղեցու պատմական ու ապագա դերակատարման մասին։ Քննարկել ենք անիմիզմից, շամանիզմից մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ուղին, անդրադարձել դրախտի անկման տեսությանն ու բազմաստվածությանը։
#295 Սևակ Մամյան - Անկախ լրագրության գինը, ֆեյք նյուզեր, դիփֆեյքեր ու «AI» 12.03.2026 1:37:09
«Infocom»-ի անկախ լրատվական վերլուծական հարթակի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սևակ Մամյանի հետ զրուցել ենք հայկական մեդիադաշտի ներկայիս վիճակի, անկախ լրագրության մարտահրավերների և ֆինանսավորման աղբյուրների, արհեստական բանականության ու դիփֆեյքերի ազդեցության մասին։
#294 Վահան Ստեփանյան - Ֆիզիկական շփումը, AI ինֆլյուենսերները, հանրային տարածքի կարիքը 05.03.2026 1:44:32
Ռամբալկոշեի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք ժամանակակից աշխարհում երկարաժամկետ պլանավորման անհնարինության, տեխնոլոգիաների ու դիզայնի ունիֆիկացիայի, ինչպես նաև օֆլայն շփման անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք նաև քաղաքում հանրային և մշակութային տարածքների պակասի խնդիրը, նոր համայնքների ձևավորման անհրաժեշտությունն ու պետական համակարգի դանդաղկոտության հարցերը։
#293 Ավետ Բարսեղյան - Ինքդ քեզ ընկալելը, լավը թաքուն չպահելը, իմաստը կորցնելը 26.02.2026 1:30:14
Ավետ Բարսեղյանի հետ զրուցել ենք հանրային կարծիքը հաղթահարելու, ստեղծագործելու, պատասխանատվության, երաժշտության, ֆիլմերի, արվեստի, ապագայի, նույնիսկ «AI»-ի ու ցեղասպանությունից օգուտ քաղելու մասին։ Բացահայտել ենք, թե ինչպես է նա հայտնվել այս դաշտում, ինչ ժամանակակից արտիստներ կան, և ինչպես է գրելը դարձել նրա կյանքի մասը։
#292 Արման Հարությունյան, Արթուր Հովսեփյան, Վազրիկ Սեկոյան - Ֆիզիկական և թվային առևտուրը 19.02.2026 1:31:24
Արման Հարությունյանի, Արթուր Հովսեփյանի և Վազրիկ Սեկոյանի հետ զրուցել ենք Հայաստանում առևտրի և նորաձևության ոլորտի զարգացման, օնլայն և օֆլայն առևտրի մրցակցության, մոլերի մշակույթի փոփոխության և տեխնոլոգիաների ու «AI»-ի ազդեցության մասին։ Քննարկել ենք նաև գնագոյացման նրբությունները, կեղծ ապրանքների դեմ պայքարի հարցն ու տեղական բրենդների աճող դերը շուկայում։
#291 Տիգրան Համասյան - Նոր ալբոմը, լավ քննադատությունը, պատերազմը ցույց տալը 14.02.2026 1:38:23
Տիգրան Համասյանի հետ զրուցել ենք նրա նոր ալբոմի ստեղծման, ստեղծագործական գործընթացի, պատերազմի թողած հետքերի և Հայաստանում ապրելու առանձնահատկությունների մասին։ Անդրադարձել ենք նաև երեխաների դաստիարակությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը, առողջ ապրելակերպին ու էկոլոգիական խնդիրներին։
#290 Տաթևիկ Հովակիմյան - Վախեր դեղերից, սրտանոթային հիվանդություններ, որակյալ ապրելը 05.02.2026 1:48:15
«ԿարդիոLաբ» բժշկական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Տաթևիկ Հովակիմյանի հետ զրուցել ենք երկար ու որակյալ ապրելու բանաձևի մասին. Ծխախոտի, շաքարի, պասիվ կյանքի հետևանքները, Սրտազարկի զոնաների վերահսկումը, Մկանների ակտիվացումը, Քիչ սնունդն ու ապահովագրությունը։
#289 Սերգեյ Սմբատյան - Սիմֆոնիկը, տաղանդների միկրոկլիման, Նարեկացին, Արամ Խաչատրյանը 29.01.2026 1:10:02
Սերգեյ Սմբատյանի հետ զրուցել ենք կատարողական արվեստից, Սիմֆոնիկ նվագախմբից, Նարեկացուց, աշխարհին ներկայանալի լինելուց, դասական երաժշտությունից և շատ այլ թեմաներից։
#288 Միսակ Խոստիկյան - Ազգային ճարտարապետություն, Թամանյան, չենթարկվող հեղինակությունները 22.01.2026 1:42:12
Ճարտապետ Միսակ Խոստիկյանի հետ զրուցել ենք հայ ճատարապետության, շենքերի քարոզչության, Թամանյանի, Արմեն Խոստիկյանի, խելոք բանելրին դեմ լինելու, չենթարկվող հեղինակությունների, կանգ առնելու և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.