2Tandem
2 Տանդեմ
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ճամփորդենք միասին 08.05.2026 33:06
Կառլը պնդեց, որ վերջին շրջանում մեր էպիզոդների թեմաները շատ «ծանր» են, դրա համար էլ սա էպիզոդ է մեր ճամփորդական պատմությունների ու նախասիրությունների մասին։
Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդ 05.05.2026 34:51
Դե վերնագրում արդեն ամեն ինչ պատմեցինք․ լինում է, չէ՞, որ որքան էլ ինքդ շատ ես սիրում զուգընկերոջդ, միեւնույնն է մտերիմներդ այդ սերը կիսել չեն կարողանում։ Ի՞նչ անել, երբ հայտնվել ես նման իրավիճակում ու որտե՞ղ դնել ընկերներ–հարաբերություններ սահմանը։
Կյանքը փոքր քաղաքում 30.04.2026 29:56
Մենք սիրում ենք Երեւանը, վստահ ենք՝ դուք էլ, բայց խոստովանենք, որ երբեմն, անընդհատ նույն դեմքերը, թեմաներն ու պատմությունները մեր ու մեր մտերիմների մասին, ոչ միայն հոգնեցնում են, այլեւ՝ մտահոգում։ Էպիզոդը փոքր քաղաքի ու այստեղ ապրելու լավ եւ վատ կողմերի մասին է։
Բոլորս ունենք օգնության կարիք 15.04.2026 31:47
«–Ո՞րն է եղել ամենախիզախ բանը, որ երբեւէ ասել ես, – օգնիր»․ սա հատված է հայտնի մուլտֆիլմից, որն անտեղի չենք հիշել։ Հատկապես մեր օրերում օգնություն խնդրելու համար երբեմն, իսկապես, խիզախություն է պետք։ Փորձել ենք հասկանալ՝ ինչու ենք հաճախ ամաչում կամ խուսափում օգնություն խնդրելուց եւ ինչպես հաղթահարել դա։
Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակ 08.04.2026 30:54
Հասարակությունն ասում է, որ երջանկությունը սիրո մեջ է․ բայց արդյո՞ք այդ սերը կարելի է գտնել միայն ռոմանտիկ հարաբերություններում։ Այս էպիզոդում խոսում ենք ընտրած կամ չընտրած միայնության, դրա լավ ու վատ կողմերի մասին։
«Սովորական կյանքի» իրավունքը 30.03.2026 33:06
Եթե լինում են երեկոներ, երբ քո սովորական աշխատանքից գալիս ես տուն, քո սովորական օրն ամփոփելով մտնում ես ինստագրամ ու բախվում մարդկանց էքստրա հաջողություններին, ամպագորգոռ նպատակներին, հետո էլ սկսում կասկածել, թե արդյո՞ք ճիշտ ես ապրում, կամ բավականաչափ մեծ ես երազում, ապա այս էպիզոդը քեզ համար է։ Խոսել ենք «սովորական կյանքի» իրավունքի ու հասարակության՝ դրան հակադրվող ճնշման մասին։
Խաղ էպիզոդ մեր մասին 18.03.2026 30:25
Այս անգամ Տանդեմի ձեւաչափը մի փոքր այլ է, այս էպիզոդում ձեզ պատմում ենք հետաքրքիր փաստեր մեր մասին՝ խաղի միջոցով։ Միմյանց ո՞ր հատկանիշն է մեզ ամենաշատը նյարդայնացնում ու ի՞նչն ենք ամենաշատը սիրում՝ կիմանաք այս էպիզոդում։
«Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները 04.03.2026 30:35
Եթե ձեր կյանքում հանկարծ սկսել են հայտնվել մարդիկ, որոնց գոյության մասին վաղուց մոռացել էիք, դպրոցում ձեզ վատ վերաբերված համադասարանցիները աջուձախ պատմում են ձեր՝ գոյություն չունեցած ընկերության մասին, ուղղակի ծանոթներն էլ հանկարծ չափազանց բարեհամբույր են դարձել, ապա շնորհավորում ենք, ամենայն հավանականությամբ դուք հաջողության եք հասել։ Էպիզոդը «հաջողության ընկերների» մասին է։
Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասին 18.02.2026 33:54
Չգիտես ինչու վերջին շրջանում մեր Կառլին սկսել են տանջել բազմաթիվ «մեծական» հարցեր․ դրանցից հերթականն ամուսնությունից առաջ միասին ապրելն էր, որն էլ քննարկել ենք այս էպիզոդում։ Չէ, նա դեռ ամուսնանալ չի պատրաստվում, չնայած եթե պատրաստվեր էլ, մենք դժվար թե այդ մասին իմանայինք։
Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքում 11.02.2026 28:33
Ո՞վ եմ ես, կամ՝ Կառլի դեպքում՝ ինչու․ հենց նրա առաջարկով այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս գտնել քո առաքելությունն ու տեղն այս կյանքում։
Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններում 04.02.2026 36:39
Այն նորաձեւ բառը բոլորս ենք, չէ՞ լսել՝ situationship, կամ ավելի պարզեցված՝ չսահմանված հարաբերություններ։ Էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս չհայտնվել նման շրջապտույտում (եթե, իհարկե, չեք ուզում) եւ հարաբերությունների ո՞ր փուլում դիմացինին հայտնել ձեր նպատակները։
«Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետո 28.01.2026 34:42
«Տանդեմի» դադարի ընթացքում մեզ համար ամենացավալի փոփոխությունն այն է, որ մենք, ցավոք, շատ ավելի հազվադեպ ենք հանդիպում, քան նախկինում։ Ի՞նչ արած, 30-ից հետո զբաղածությունն ու կյանքն այդպիսին են։ Էպիզոդը նվիրել ենք ավելի հասուն տարիքում ընկերությանը, դրա դժվարություններին ու առանձնահատկություններին։
Վերադարձ 21.01.2026 29:43
Երբ պահանջում են հեռուստառադիոփոդքասթադիտողները, այն 4 ընկերոջը՝ Կառլին, Վեգային, Անահիտին ու Համլետին մնում է միայն հանձնվել ու վերադարձնել ձեր ամենասիրելի փոդքասթը։ Առաջին էպիզոդում ուղղակի պատմում ենք՝ ի՞նչ կա-չկա։
Զուտ ամանորյա էպիզոդ 31.12.2023 29:33
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։ Սիրում ենք ձեզ։
Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին 26.07.2023 31:26
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը: Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը:
Անահիտը սիրահարվել է 20.07.2023 25:15
Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը նույնպես հասկանա, որ ինքը գրավել է Անահիտի սիրտը:
Անակնկալ էպիզոդ 12.07.2023 30:57
Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։
Թրենդներն ու մենք 06.07.2023 29:47
Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:
Որտե՞ղ փնտրել սեր 28.06.2023 28:39
Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել:
Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին 21.06.2023 28:30
Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ ունի իր «թակարդներն» ու ոչ այնքան հաճելի «անակնկալները», որոնց մասին մինչև առանձնանալը ոչ մեկ չի կռահում: Մի խոսքով` էպիզոդում քննարկում ենք թե առանձին, թե ընտանիքի հետ ապրելու առավելու...
Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն 15.06.2023 30:38
Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգել...
Ձմերուկը հատապտուղ է 07.06.2023 30:25
Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս, բայց չգիտես ինչու երբեք այդ մասին չենք խոսում: Օրինակ՝ ինչու՞ հազալիս չենք ասում առողջություն, իսկ փռշտալիս ասում ենք, կամ ի՞նչ եթե մենք բոլորս իրականում լրիվ տարբեր կերպ ենք տեսնու...
Մեր առաջին սերերը 05.06.2023 30:01
Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու մի բան վերցրեց ու play սեղմեք` մեր ամենառոմանտիկ էպիզոդը լսելու համար:
Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում 25.05.2023 28:29
Չէ, չէ, սա Դեյլ Քարնեգիի գրքից մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ դասընթաց կամ միջոցառում, ու որքան էլ դժվար լինի հավատալը, երբեմն, նույնիսկ մեզ նման շատախոսների համար է բարդ հարմարվելն ու ընկերներ ձեռք բերելը: Էպիզոդում խոսում ենք նորեկ լինելու սեփակ...
ժամանակ չունեմ 18.05.2023 30:26
Ասում են, երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է: Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս տեքստը: Լավ, մինչ դուք կգուշակեք, թե ով եմ ես, ասեմ՝ էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակն այնպես, որ հասցնես և իրականացնել նպատակներդ, և վայելել կյանքը:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.