Shat taq tey

Շատ տաք թեյ

Society HY ↓ 78 episodes

Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։

Author

Shat taq tey

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 7, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Աստղերի սարսափը՝ պապարացիներ 07.07.2026

Մասնագիտություն, որ տարիներ շարունակ սարսափեցրել է բոլոր աստղերին, բայց նաեւ եղել նրանց հայտնիության ու արդիականության գլխավոր հովանավորը։ Այս էպիզոդը պապարացիների, նրանց հետ կապված վատագույն պահերի ու մեր օրերում կրած փոփոխությունների մասին է։

Նորից Մայքլ․ մաս 1 30.06.2026

Քանի որ փոփի արքայի մասին նոր կենսագրական ֆիլմից հետո նրա կյանքն ու գաղտնիքները եւս մեկ անգամ դարձել են քննարկման առարկա, Ջեքսոնին նվիրում ենք եվս մի քանի էպիզոդ։

էյֆորիայի վերջը․ հեռուստասերիալն ավարտվեց 16.06.2026

Էյֆորիայի վերջին սեզոնն ավարտվեց, փոխարենը՝ սկսվում է քո ամենասիրելի փոդքասթի նոր սեզոնը :)) Շատ տաք թեյի նոր եթերաշրջանը սկսում ենք սիրելի սերիալի քննարկմամբ՝ ինչպես կերպարների ու հետաքրքիր ավարտի, այնպես էլ, իհարկե, սկանդալների։

2025-ի մեծագույն սկանդալները 31.12.2025

Ամբողջ տարվա ընթացքում «Շատ տաք թեյը» ձեզ պատմեցի փոփ մշակույթի եւ շոու բիզնեսի ամենաքննարկված եւ սկանդալային իրադարձությունների մասին․ ժամանակն է ամփոփելու տարին ու եւս մեկ անգամ վերհիշելու այն, ինչ անցնող տարում մեզ հասցրել է զարմացնել կամ զայրացնել։

Շատ wicked պատմություն 30.12.2025

Ասում են, որ աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկն իր հետ սերնդեսերունդ տանում է ոչ միայն բարի ու չար կախարդների, ընկերության ու սիրո պատմություն, այլեւ ինչ–որ տարօրինակ «անեծք»։ Էպիզոդը նվիրված է wicked-ին ու դրա շուրջ տարիներ շարունակ հյուսվող լեգենդներին։

50 Cent. Սարկաստիկ ռեփերի լեգենդար պատմությունը 19.12.2025

Վստահ ենք՝ էպիզոդի լուսանկարի ժպտացող դեմքը վերջին շրջանում շա՜տ հաճախ եք տեսել. հուսանք, որ բոլորս մի օր այնքան հպարտ կլինենք մեր աշխատանքով, որքան 50 Cent-ն այս պատկերում՝ P Diddy-ի մասին իր դոկումոնտալ ֆիլմի մասին պատմելիս։ Թե ինչպես է ռեփերը դարձել այսքան հիշաչար, ինչու՞ են շատերը վախենում նրանից եւ առհասարակ ի՞նչ ճանապարհ է անցել 50 cent-ը կյանքում ու կարիերայում՝ լսեք այս էպիզոդում։

It girls, կամ պարզապես՝ այն աղջիկները 09.12.2025

Բոլոր ժամանակներում՝ Հոլիվուդի ոսկե դարից մինչեւ սոց ցանցային օրեր, հայտնիների ու ոչ այնքան հայտնիների շարքում եղել են կայանք, որոնք ոգեշնչել են, երբեմն՝ զարյացրել, բայց միշտ եղել քննարկված, կանայք, որոնց միշտ փորձել են նմանվել։ Էպիզոդը նվիրված է It girl տերմինին ու դրա հայ ու արտասահմանցի կրողներին։

Ժառանգած հայտնիություն․ նեպո երեխաներ 28.11.2025

Էպիզոդ nepo baby-ների՝ այն հայտնիների մասին, որոնց փառքն ու կարիերան նրանց վիճակված էր ծննդյան իսկ պահից։ Խոսում ենք աստղերի մասին, որոնք ծնվել ու մեծացել են հայտնի ընտանիքներում կամ ունեն հայտնի ծնողներ։

Բարեւ, Ադելն է 04.11.2025

Էպիզոդ հայտնիների ամենասիրելի հայտնիի մասին․ 16 Գրեմմի, Օսկար, Ոսկե Գլոբուս, Brit Awards եւ սա դեռ ամենը չէ․ Ադելի կարիերան ու երաժշտական հարստությունը երկար կարելի է ուսումնասիրել, բայց այն, որ նրա անունը կմնա երաժշտության պատմության էջերում՝ փաստ է։

Վախենալու էպիզոդ՝ վախենալու սեզոնին, կամ դավադրություններ մաս 3 30.10.2025

Չնայած մենք չենք նշում Հելլոուինը, ամեն դեպքում, որոշեցինք, օգտագործել արեւմտյան «վախենալու» տոնը՝ ձեր ամենասիրելի էպիզոդներից մեկի երրորդ մասը ձայնագրելու համար։ Անդրադարձել ենք փոփ մշակույթում տարածված դավադրությունների եւս մի քանի տեսության, չէ՞ որ դրանք չեն ավարտվում։

Cosmo դարաշրջան․ 10-ականները, ամսագրերն ու մենք 21.10.2025

Վաղուց ձեր սիրլեի նոստալգիկ էպիզոդներից չէինք ունեցել. այս անգամ հետ ենք գնում 2010-ականներ։ Համաշխարհային փոփ աստղերից ու անխուսափելի թրենդերից մինչև հարազատ դարձած ամսագրեր․ Հրաչուհի Ութմազյանի հետ քննարկում ենք այն ամենն, ինչ «սահմանում է» այդ տասնամյակը։

Դիդի. Դատավճիռ 15.10.2025

Հրապարակվեց Դիդիի դատավճիռը, և պատմությունը, կարծես, ավարտվեց ։ Այս էպիզոդում մենք մանրամասն վերլուծում ենք ամեն ինչ՝ սկսած ձերբակալությունից մինչև այն մեդիա-խառնաշփոթը, որը տեղի ունեցավ այս ընթացքում։

Լեյբլները արտիստների թիկունքում, երբեմն էլ՝ նրանց դեմ․ 30.09.2025

Ո՞վ է իրականում կանգնած երաժշտական ինդուստրիայի գլխավերեւում, ո՞վ է վաստակում ամենամեծ գումարը, որը գոյանում է տարբեր արտիստների երգերի ու ալբոմների վաճառքից։ Էպիզոդը նվիրված է երգարվեստի գիգանտներին՝ ամենահզոր լեյբլներին ու դրանց հետ կապված սկանդալներին։

Համարյա հայտնի․ աստղեր, որոնց փայլը շուտ մարեց 16.09.2025

Լինում է, չէ՞, էկրանին ծանոթ դեմք ես տեսնում, երբեմն դժվարությամբ, երբեմն էլ միանգամից վերհիշում այն, վերադառնում մանկություն ու փորձում հասկանալ՝ ի՞նչ եղավ նրան․․․ էպիզոդը նվիրել ենք հայտնիների, որոնք կարծես թե ունեին անհրաժեշտ ամեն ինչ՝ շոու բիզնեսում հաջողելու համար, բայց ինչ որ բան այնպես չգնաց։

Բենդերի մշակույթը․ դադա՞ր, թե՞ ավարտ 10.09.2025

Հիշու՞մ եք, երբ բենդերն ամենուր էին. The Pussycat Dolls-ը, One Direction-ը ու մի շարք այլ խմբեր 2000-ականներին ու 2010-ականներին մեր փլեյլիսթերից անպակաս էին։ Բայց որտե՞ղ են հիմա նրանք։ Այս էպիզոդում քննարկում ենք բենդերի մշակույթը և փորձում ենք հասկանալ՝ ինչու այսօր դրանք, կարելի է ասել, չկան։

Mother Monster. Լեդի Գագա 02.09.2025

«Ծնվել եմ այսպիսին». մեր այսօրվա էպիզոդի հերոսուհու և փոփ մշակույթի ամենաքննարկված ու համարձակ աստղերից մեկի՝ Լեդի Գագայի երգերից մեկն է: Սա էպիզոդ է մի աղջկա մասին, որը, չնայած բարդ մանկությանն ու երիտասարդությանը, դարձավ փոփ ֆենոմեն առաջին իսկ երգից հետո:

Բարի գալուստ Բուքինգեմյան․ ամեն ինչ արքայական ընտանիքի մասին 26.08.2025

Սկանդալներ, գաղտնիքներ, մութ պատմություններ․ եթե դու հիմնականում նման մտքեր ես ասոցացնում արքայական ընտանիքի հետ, ապա մենք խոսելու բան ունենք․ Մաունթբեթթեն–Վինձորներն իրականում շատ ավելի հին, հետաքրքիր ու նշանակալի պատմություն ունեն, քան թվում է առաջին հայացքից։ Սա արքայական էպիզոդ է իրական թագուհիների, թագավորների մասին։

Մեծ խաբեության պատմություն․ Աննա Դելվի 12.08.2025

Նրան հաջողվեց մոլորեցնել Նյու Յորքի էլիտային և նույնիսկ բազմաթիվ հանցանքներում մեղավոր ճանաչվելուց հետո՝ մնալ ուշադրության կենտրոնում։ Ո՞վ է իրականում Աննա Դելվին։ Այս էպիզոդում քննարկում ենք նրա պատմությունը. կեղծ հարստությունից մինչև դատական պրոցեսներ՝ բացահայտում ենք ամեն ինչ։

Gucci. սկանդալներով լի կայսրություն 05.08.2025

Gucci-ի շքեղության հետեւում թաքնված է մեծ ամբիցիաներով, դավաճանությամբ ու անգամ սպանությամբ մի պատմություն։ Այս էպիզոդում խոսում ենք Gucci ընտանիքի դրամատիկ անցյալի մասին. Ինչպես Ֆլորենցիայում գտնվող մի փոքրիկ խանութ դարձավ գլոբալ նորաձևության կայսրություն, և ինչպես դատական գործերն ու մահացու սկանդալը գրեթե քանդեցին այդ ամենը։

Բարի գալուստ մեր Բլոք, Ջեննի՜ 29.07.2025

Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստան գալու առթիվ, քննարկում ենք նրա երկարամյա կարիերան, որն այնքան էլ անթերի չէ։ Այս էպիզոդում խոսում ենք լիփսինքի, գրագողության մեղադրանքների և այն բոլոր քննադատությունների ու սկանդալների մասին, որոնց նա բախվել է կարիերայի ընթացքում։

Ցտեսություն Աննա․ Վինթուրը լքում է VOGUE-ը 21.07.2025

Աննա Վինթուրը լքում է Vogue-ը, և այս էպիզոդը նվիրել ենք հենց նրան՝ նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ կնոջը․ ինչպես նա հեռացվեց Harper’s Bazaar-ից իր «չափից շատ համարձակ» լինելու պատճառով և ինչպես դարձավ Vogue-ի հաջողության բանալին։

Մաս՝ հերթական․ սիրելի ֆիլմերի անվերջանալի սիքվելների ու ռիմեյքների մասին 13.07.2025

Եթե ստիպված լինեինք նկարագրել Հոլիվուդյան վերջին տարիների ֆիլմերը մի քանի բառով, ապա՝ remake, reboot, spin-off, prequel, sequel, live-action… Կարծես թե կինո ընկերությունները վախենում են օրիգինալ մտահաղացումներից: Ո՞ր ֆիլմերն էին իրականում հաջող, ու որոնք պիտի մնային սևագրությունում։ Այս էպիզոդում քննարկում ենք ռիմեյքերի մշակույթը՝ Դիսնեյի անվերջ live-action-ններից մինչև սարսափի աշխարհ։

Մեր սիրած երգերի իրական պատմությունները 01.07.2025

Երբևէ մտածե՞լ եք՝ իրոք, ինչի՞ մասին են Ձեր սիրելի երգերը: Դավաճանություններ, խելագար երկրպագուներ, տարված նախկիններ… Այս էպիզոդում քննարկում ենք ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական սիրված երգերի ստեղծման ու դրանք ոգեշնչած պատմությունները:

Պոդիումից մինչեւ քո ինսթագրամ․ մոդելինգի անցյալն ու ներկան 24.06.2025

էպիզոդում քննարկում ենք մոդելային աշխարհի պատմությունը՝ սկսած 90-ականների սուպերմոդելներից մինչև մերօրյա ինֆլուենսերներ։ Անդրադարձել ենք նաև հայկական շուկային ու ոլորտի մարտահրավերներին։

Փոփի արքայազնը․ Ջասթին Բիբեր 17.06.2025

2010-ականները Ջասթին Բիբերի տասնամյակն էր, և, հավանաբար, Դուք էլ եք տառապել Bieber Fever-ով: Բայց փոփ արքայազնի ուղին այդքան էլ հարթ չի եղել: Փողոցներում երգելուց մինչև համաշխարհային կտրուկ ճանաչում ու բազմաթիվ խնդիներ՝ հոգեբանական, անձնական, ֆինանսական եւ նույնիսկ օրենքի հետ։ Էպիզոդը անկրկնելի Ջասթինի մասին է։ ։

Listen to the Շատ տաք թեյ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.