Shat taq tey

Շատ տաք թեյ

Society HY ↓ 78 episodes

Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։

Author

Shat taq tey

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 7, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Սկ8եր աղջիկ Ավրիլը 02.06.2025

Փոփ-փանքի թագուհի Ավրիլ Լավինն ամենուր էր 2000-ականներին եւ իհարկե նրա նոր ու համարձակ կերպարը ոչ միայն կարծրատիպեր էր կոտրում, այլեւ քննարկումների ու սկանդալների առիթ դառնում․ նմանակի հետ փոխանակում, հակա-Բրիթնի լինելու մասին խոսակություններ, ռասիզմի պատճառով մեղադրանքներ ... Մեր այս էպիզոդը պատմում է Ավրիլի կարիերայի լուսավոր և մութ անկյունների մասին ամեն ինչ:

ՏիկՏոկ–ից առաջ ու հետո կամ ինչպես փոխվեցին փոփն ու նորաձեւությունը 20.05.2025

Դուք է՞լ եք նկատել, թե որքան է TikTok-ն ազդում մեր կյանքի վրա․ զգեստապահարանների պարունակությունից մինչեւ տասնամյակներ շարունակ անհայտ երգերին անսպասելի հաջողություն պարգեվելը, TikTok-ի ուժն անհերքելի է, և այսօրվա մեր էպիզոդը նվիրված է դրան:

Պատմությունը դեռ չի ավարտվում․ Բլեյք Լայվլին ընդդեմ Ջասթին Բալդոնիի 13.05.2025

Բլեյք Լայվլիի և Ջասթին Բալդոնիի պատմությունը, ի տարբերություն իրենց մասնակցությամբ “It Ends With Us” ֆիլմի վերնագրի, կարծես թե չցանկանա ավարտվել: Փոդթասթի այս էպիզոդում խոսում ենք աստղերի միջև տեղի ունեցող կոնֆլիկտի մասին՝ փորձելով հասկանալ թե ի՞նչ է ի վերջո կատարվում. ո՞վ է ում մեղադրում, ո՞վ է ում դեմ հայց ներկայացնում, և ինչի՞ց է ընդհանրապես առաջացել սկանդալը:

Ի՞նչի համար ենք վճարում․ բրենդային պայուսակի իրական պարունակությունը 29.04.2025

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպե՞ս են մեր այդքան սիրելի բրենդները որոշում իրենց ապրանքների արժեքները, և որքա՞ն է դրանց ինքնարժեքը: Այս էպիզոդում բացահայտում ենք լյուքս բրենդների մի քանի գաղտնիք, խոսում ենք նորաձևության մեծանուն տներից օգտվելու իրական պատճառներից և բրենդամոլությունից:

Նրանք ընկերներ չեն․ մեր սիրելի սերիալների կադրից այն կողմ 23.04.2025

Դու՞ք էլ եք հաճախ այնքան կապվում սիրելի սերիալների հերոսների հետ, որ սկսում եք կարծել, թե այդ ընկերախմբի մի մասն եք կամ հուսալ, որ իրական կյանքում էլ նրանք ունեն այդ ջերմ, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունները։ Մե՜նք էլ, բայց, ցավոք, ոչ միշտ է իրականությունը համապատասխանում մեր մտքերին: Այս էպիզոդում խոսում ենք չորս սերիալի մասին, որոնցում լավագույն ընկերներ խաղացող դերասաններն իրական կյանքում...

2000–ականները, ռուսական փոփն ու մենք 08.04.2025

Էլի նոստալգիկ էպիզոդ, այս անգամ՝ 2000– ականների ռուսական փոփի մասին։ Մեր մանկության ու պատանեկության աստղերը, հաղորդումներն ու երգերը, որոնք լցնում էին մեր՝ առանց ինտերնետ առօրյան։

Հեյլի + Սելենա․ նոր սկանդալ՝ հին հետապնդումների մասին 31.03.2025

Սիրային եռանկյուն (կամ արդեն քառանկյուն), որի շուրջ խոսակցությունները, թերեւս, երբեք չեն դադարի։ Տիկտոկում օրեր առաջ հրապարակված դոկումենտալը մեզ նույնպես ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ Սելենա– Ջասթին– Հեյլի պատմությանն ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք տիկին Բիբերն իսկապես այնքան տարված է Սելենա Գոմեսով, որքան պնդում են երկրպագուները։

Ցտեսություն, Դոնաթելլա․ դարաշրջանի ավարտը Վերսաչեում 23.03.2025

Ինչպես ասում են մեր օրերում՝ սա դարաշրջանի ավարտ էր․ Դոնաթելլա Վերսաչեն լքեց իր ընտանիքի կողմից ստեղծված բրենդը։ Էպիզոդը նվիրել ենք իտալական նորաձության տանը։

Պարզապես՝ Քանյե 25.02.2025

Կամ ավելի կարճ՝ Յե․ արտիստ, որի նկատմամբ անտարբեր կարծիքներ գտնելը դժվար է, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար այնքան ծայրահեղ է, որքան հենց ինքը։ Սահմաններ չճանաչող արվեստից մինչեւ նույնքան վտանգավոր հայտարարություններ ու արարքներ։ Պարզապես էպիզոդ՝ պարզապես Քանյեի մասին։

Նորից գնում ենք Եվրատեսիլ 19.02.2025

Հայաստանը Եվրատեսիլ 2025 -ում կներկայացնի երգիչ Պարգը։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, մեր մասնակցի շանսերի եւ այս տարի ներկայացված երգերի մասին խոսել ենք էպիզոդում։

Օսկարին ընդառաջ 13.02.2025

Օրեր առաջ հրապարակվեցին Օսկարի 2025 թվականի նոմինանտները։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ֆիլմերի ու անունների ընտրությանը հաջորդեցին բուռն քննարկումներ։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսում ենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից ու հավանական հաղթողներից։

Գրեմմի 2025 04.02.2025

Երաժշտական աշխարհի ամենասպասված միջոցառումը այս տարի նույնպես բերեց նոր անուններ, անսպասելի հաղթանակներ եւ իհարկե քննարկումներ։ Էպիզոդում խոսել ենք անվանակարգերի, հաղթողների, միջոցառման ընթացքում ամենաքննարկված իրադարձությունների, ինչպես նաեւ նոմինանտների ու հաղթողների ընտրության կարգի մասին։

Դավադրությունների տեսություններ․ մաս 2 30.01.2025

Դավադրությունների տեսությունների մասին մեր առաջին էպիզոդից հետո արձագանքներն այնքան շատ էին, որ, անկասկած, պետք էր երկրորդ մաս։ Էպիզոդը փոփ մշակույթի հետ կապված մութ, տարօրինակ ու որոշ դեպքերում էլ ծիծաղելի տեսությունների մասին է։

Չշարժվե'ս․ «Կաղամարի» կամ իրական խաղեր 24.01.2025

2025–ի առաջին ամենաքննարկված հեռուստասերիալը, մինշանակ, կորեական նեթֆլիքսի «Կաղամարի խաղն» է։ Սերիալի երկրորդ սեզոնի շուրջ քննարկումներն ու սկանդալները բազմաթիվ էին՝ «չեղարկված» K Pop այդոլի վերադարձից մինչև խոսակցություններ այն մասին, որ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այս բոլոր քննարկումներին ու դրանց հավաստիությանն անդրադարձել ենք էպիզոդում։

Ե՛վ ՇՈՈւ, Ե՛Վ ԲԻԶՆԵՍ 16.01.2025

Դու է՞լ ես հաճախ գնում իրեր, որոնք իրականում քեզ այնքան էլ պետք չեն․ եթե այո՝ դու այնքան էլ մեղավոր չես։ Օնլայն ազդեցությանն ու հնչեղ անուններին դիմադրելը դժվար է։ Էպիզոդ հայտնիների կողմից ստեղծված ու համաշխարհային շուկան գրաված բրենդների, ինչպես նաեւ դրանք մեզ վաճառելու աստղային մեթոդների մասին։

«Սիրուց արբած» կամ արքայական սիրո պատմություն․ Բիյոնսե և Ջեյ Զի 25.12.2024

Շոու բիզնեսի արքայից ու թագուհուց մինչև իլումինատներ ու սատանիստներ․ փոփի պատմության ընթացքում, թերևս, ոչ մի այլ զույգի շուրջ երբևէ չեն հյուսվել դավադրությունների այնքան շատ տեսություններ, որքան Բիյոնսեի ու Ջեյ Զիի։ Նրանց կամ ատում են, կամ՝ չափազանց շատ սիրում։ Սակայն, չնայած բոլոր մեղադրանքներին ու բարդ շրջաններին, դավաճանությունների ու բաժանումների մասին անընդհատ տարածվող լուրերին, նրանք միասին...

Հայաստանից Հոլիվուդ 18.12.2024

Խոստովանի՛ր, որ գոնե մեկ անգամ ոգեւորվել ես, երբ որեւէ հոլիվուդյան ֆիլմի վերջում տիտրերում նկատել ես հայկական ազգանուն։ Այս էպիզոդում խոսում ենք հայ արտիստների ու դեպի միջազգային հարթակներ նրանց հնարավոր ճանապարհի մասին։

Փոփի ներկան 11.12.2024

Նոր ստացած վարորդական իրավունքից մինչեւ էսպրեսո․ վերջին մի քանի տարում փոփ երաժշտությունը թելադրում են կանայք։ Էպիզոդ ժամանակակից ամենահայտնի փոփ արտիստների, նրանց ոճի ու երաժշտության, ինչպես նաեւ փոփի ապագայի մասին։

P Diddy. Շոու բիզեսի սեւ կարդինալը 04.12.2024

Անկախ նրանից, շոու բիզնեսով ու փոփ մշակույթով հետաքրքրում եք, թե ոչ, վստահ ենք՝ վերջին ամիսներին գոնե մի քանի անգամ լսել եք P Diddy անունն ու դրա շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքերի մասին։ Էպիզոդը նվիրել ենք ռեփեր–պրոդյուսերի դեմ եղած մեղադրանքներին, շոու բիզնեսյան հիերարխիայում ունեցած դերին ու նրան սպառնացող պատժին։

Աստղերի հաջողության պատմությունները 04.11.2024

Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի էպիզոդներից մեկն էլ մի օր կարող է լինել հենց քո մասին։

Ո՞վ էին նրանք իրականում․ կենսագրական ֆիլմերի հավաստիությունը 27.09.2024

«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։

Աստղային սկանդալնե՞ր, թե՞ ուղղակի PR 26.09.2024

Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։

Սիրուն՝ ինչպես ֆիլմերում․ մեդիայի ազդեցությունը հոգեբանության եւ ինքնագնահատականի վրա 11.09.2024

Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։

«Արյունոտ նորաձեւություն»․ ոլորտի ամենամութ պատմությունները 27.08.2024

Սպանություններ, կասկածներ լրտեսության մասին․ էպիզոդը պատմում է նորաձեւության ոլորտի ամենահնչեղ անուններից երեքի՝ Ջիաննի Վերսաչեի, Մաուրիցիո Գուչիի եւ Կոկո Շանելի պատմությունները։

«Վալար Մարգուլիս»․ մեր օրերի ամենաքննարկված ֆենթըզին 25.08.2024

«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։

Listen to the Շատ տաք թեյ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.