Shat taq tey
Շատ տաք թեյ
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Author
Shat taq tey
Category
Podcast website
Latest episode
Jul 7, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Երկրպագելուց մինչև սպանություն․ երկրպագուների անդառնալի «սերը» 18.08.2024 34:43
«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։
Միայն մեկ թագուհի․ կանայք ռեփի աշխարհում 31.07.2024 39:24
Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։
Քենդրիքն ընդդեմ Դրեյքի․ տարվա հիփ հոփ սկանդալը 25.07.2024 32:55
«Ես ատում եմ քո քայլելը, ես ատում եմ քո խոսելը, ատում եմ քո հագնվելը և շատ ավելին»․ եթե լսել եք այս տողերը, ապա հաստատ գոնե մի քիչ տեղյակ եք հիփ հոփ արտիստներ Քենդրիք Լամարի ու Դրեյքի հակամարտությունից։ Էպիզոդում փորձում ենք պարզել, թե որտեղից է ամեն ինչ սկսել ու ինչ է Լամարն այդքան ատում կանադացի ռեփերին։
Սարսափելի արարքներ, որ ներվել են հայտնիներին 17.07.2024 41:28
Երբեմն մեր սիրած արտիստներին այնքան շատ ենք երկրպագում, ոմանց նույնիսկ աստվածացնում, որ ստիպված ենք լինում ժխտել կամ նույնիսկ մոռացության տալ նրանց հետ կապված մի շարք վատ պատմություններ։ Էպիզոդը նվիրել ենք հայտնիների հանցանքներին ու կասկածելի արարքներին, որոնք չգիտես ինչու և ինչպես, մոռացվել են ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ օրենքի կողմից։
2000-ականները, փոփն ու մենք. մաս 2 10.07.2024 40:15
2000-ականների մասին էպիզոդն այնքան էիք սիրել, որ խոստացանք ու ձայնագրեցինք 2-րդ մասը։ Խոսել ենք ինչպես մինչ օրս հայտնի ու սիրված, այնպես էլ ասպարեզից հեռացած արտիստների, շոուների, սկանդալների ու առհասարակ այն ամենի մասին, ինչ կարոտում ենք։
«POP- քաղաքականություն». պատմության ամենամեծ սկանդալները 26.06.2024 38:57
Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝ 1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ, 2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմ...
Ոսկե դարաշրջանի ոսկին․ Մերիլին Մոնրո 11.06.2024 39:45
Պարզվում է՝ կինոյի պատմության ամենաայքոնիկ շիկահերն իրականում շիկահեր չէր, սա էլ դեռ բավական չէ, ֆիլմերից մեզ անընդհատ ժպտացող Մերիլինն իրականում այնքան էլ երջանիկ չէր։ Էպիզոդը նվիրված է Հոլիվուդի պատմության ամենաքննարկված, ամենասիրված ու ամենաչսիրված դերասանուհուն։
«Ամենահայտնի գաղտնիքն» աշխարհում. Victorias secret-ի չեղարկումն ու վերադարձը 06.06.2024 41:12
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։
Դավադրությունների տեսություններն ու փոփ մշակույթը 29.05.2024 38:53
«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։
Ո՞ւր են նրանք հիմա․ մեր մանկության աստղերի ճակատագրերը 22.05.2024 39:12
Էպիզոդը նվիրված է 3 արտիստի, որոնք ինչ–որ առումով անմոռանալի են դարձրել մեր մանկությունը ու գուցե հենց այդ պատճառով զրկվել են սեփական մանկությունից։ Ինչու՞ է հոլիվուդն այդքան դաժան ու ի՞նչ տեղի ունեցավ Մաքքալեյ Քալկինի, Լինդսի Լոհանի ու Ամանդա Բայնսի հետ։
Մեգանն ու Հարին․ արքայազնը հեքիաթի՞ց, թե՞․․․ 14.05.2024 41:15
Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։
Տոնե՜րն են մոտենում․ Եվրատեսիլյան էպիզոդ 07.05.2024 40:32
Եթե համացանցում արդեն հասցրել ես հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։
«Օվկիանոս աչքերով» Բիլլի Այլիշը 01.05.2024 41:29
Իր առաջին երգը նա գրել է 4 տարեկանում, 13–ում թողարկել է առաջին հիթը, իսկ 16–ում արդեն համաշխարհային մեծության աստղ էր։ Էպիզոդը նվիրված է փոփի եվս մեկ ֆենոմենի՝ Բիլլի Այլիշին։ Ի դեպ, այս անգամ փոդքասթն ունի անակնկալ հյուր։
Շնորհակալություն, հաջորդը․ փոփ ֆենոմեն Արիանան 25.04.2024 34:58
4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյան...
«Քիմյե» կամ Քիմն ու «մեր փեսան»․ զույգի պատմությունը 17.04.2024 41:10
Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։
«Բրանջելինա»․ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի պատմությունն ու բաժանումը 09.04.2024 38:37
Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։
Ի՞նչ է կրում սատանան․ նորաձևության մութ կողմը 28.03.2024 47:33
Այս էպիզոդում պատմում ենք ամենագեղեցիկ ու շքեղ ոլորտներից մեկի՝ նորաձևության հակառակ կողմի մասին։ Ի՞նչ է տեղի ունենում պոդիումներից, էկրաններից ու ամսագրերի շապիկներից դուրս, ովքե՞ր են կառավարում նորաձության ոլորտն ու ի՞նչ են թաքցնում մեզանից։
Աստղային պատերազմներ․ թշնամիները փոփում 20.03.2024 40:09
Մտերիմ ընկերներից՝ ոխերիմ թշնամիներ․ այս շատ սերիալային թվացող սցենարը, ցավոք, շատ հաճախ հանդիպում է նաև իրական կյանքում, էլ ավելի հաճախ՝ փոփ մշակույթում․ դե, երևի փայլը ոչ բոլորին է հերիքում․․․ Այս էպիզոդում պատմում ենք շոու բիզնեսի ամենասկանդալային ու աղմկահարույց վեճերի մասին։
Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հարդի․ ամենաքննարկված դատավարությունը 12.03.2024 38:09
Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի սկանդալային դատավարությունը 4 ամիս շարունակ լարված էր պահում ոչ միայն դերասանների փաստաբաններին ու ներկայացուցիչներին, այլ նաև միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում։ Այս էպիզոդում պատմում ենք դատի պատճառների, ընթացքի, դատարանի որոշման ու դրա ազդեցության մասին ինչպես Ջոնիի, այնպես էլ Էմբերի կյանքի ու կարիերայի վրա։
Նրանք իրական են․ փոփ մշակույթում հայտնված ամենասարսափելի դեպքերը 06.03.2024 39:19
Սարսափ ու թրիլլեր ֆիլմերից ու սերիալներից ավելի վախեցնող է այն միտքը, որ դրանք հիմնված են իրական փաստերի վրա։ Էպիզոդում անդրադառնում ենք ամենաաղմկահարույց ֆիլմերից ու սերիալներից մի քանիսին՝ հիմնված այնպիսի իրական դեպքերի վրա, որոնք ինչ–որ ճանապարհով դարձել են փոփ մշակույթի մի մասը։
Ինչու լինել արքա, եթե կարող ես լինել աստված․ լեգենդար Էմինեմ 29.02.2024 40:12
Երբ 1997-ին hip-hop-ի արքաներից մեկին՝ Dr. Dre-ին, խնդրեցին լսել ու միասին աշխատելու հնարավորություն տալ մի նորահայտ արտիստի ձայնագրություն, ռեփեր– պրոդյուսերը չհավատաց, որ լսում է սպիտակամորթ երիտասարդ տղայի։ Չնայած, որ բոլոր կոլեգաները պնդում էին՝ սպիտակ արտիստը տեղ չունի սևական մշակույթում, Dre-ն կարողացավ տեսնել երիտասարդ Մարշալի պոտենցիալն ու աշխարհին նվիրեց ռեպի ապագա լեգենդին՝ Էմինեմին։ Էպի...
2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ 22.02.2024 40:02
Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։
Բոլորը պատասխան են տալու․ Me 2 շարժումն ու Cancel culture-ը 13.02.2024 37:56
Վաղուց անցել են ժամանակները, երբ հոլիվուդյան աստղերն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները «անձեռնմխելի» էին։ Արդեն մի քանի տարի շարունակ նրանց «զսպող մեխանիզմ» կիրառում են համացանցի սովորական օգտատերերը։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչու՞ մարդիկ որոշեցին, որ աստղերին պետք է իջեցնել երկիր ու ստիպել պատասխան տալ սխալ որոշումների համար․ պատմում ենք այս էպիզոդում։
Կարողացա՞նք փրկել Բրիթնիին 31.01.2024 46:46
Այո-այո, էպիզոդը նվիրված է փոփի արքայադստերը՝ անկրկնելի Բրիթնի Սփիրսին։ Վերհիշում ենք արտիստի կարիերայի սկիզբը, անձնական հարաբերությունները, հետապնդումները մեդիայի կողմից, հոգեբանական խնդիրները, ընտանիքի հետ հարաբերություններն ու աստղի կյանքը հիմա։
One Direction. ինչու՞ ամեն ինչ ավարտվեց 26.01.2024 40:17
X Factor նախագծից մինչև Բիլբորդի առաջին հորիզոնականներ, համաշխարհային չարթեր ու միլիոնավոր երկրպագուներ։ Ինչպե՞ս ժյուրիի կողմից սոլո կարիերայի համար բավականաչափ տաղանդավոր չհամարված 5 տղա կարողացան գրավել աշխարհն, ու ինչու՞ խմբի կյանքը տևեց ընդամենը 5 տարի։ One Direction-ի ստեղծման ու փլուզման պատմությունը քննարկում ենք այս էպիզոդում։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.