Shat taq tey
Շատ տաք թեյ
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com
Author
Shat taq tey
Category
Podcast website
Latest episode
Nov 5, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Նրանք իրական են․ փոփ մշակույթում հայտնված ամենասարսափելի դեպքերը 06.03.2024 39:19
Սարսափ ու թրիլլեր ֆիլմերից ու սերիալներից ավելի վախեցնող է այն միտքը, որ դրանք հիմնված են իրական փաստերի վրա։ Էպիզոդում անդրադառնում ենք ամենաաղմկահարույց ֆիլմերից ու սերիալներից մի քանիսին՝ հիմնված այնպիսի իրական դեպքերի վրա, որոնք ինչ–որ ճանապարհով դարձել են փոփ մշակույթի մի մասը։
Ինչու լինել արքա, եթե կարող ես լինել աստված․ լեգենդար Էմինեմ 29.02.2024 40:12
Երբ 1997-ին hip-hop-ի արքաներից մեկին՝ Dr. Dre-ին, խնդրեցին լսել ու միասին աշխատելու հնարավորություն տալ մի նորահայտ արտիստի ձայնագրություն, ռեփեր– պրոդյուսերը չհավատաց, որ լսում է սպիտակամորթ երիտասարդ տղայի։ Չնայած, որ բոլոր կոլեգաները պնդում էին՝ սպիտակ արտիստը տեղ չունի սևական մշակույթում, Dre-ն կարողացավ տեսնել երիտասարդ Մարշալի պոտենցիալն ու աշխարհին նվիրեց ռեպի ապագա լեգենդին՝ Էմինեմին։ Էպի...
2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ 22.02.2024 40:02
Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։
Բոլորը պատասխան են տալու․ Me 2 շարժումն ու Cancel culture-ը 13.02.2024 37:56
Վաղուց անցել են ժամանակները, երբ հոլիվուդյան աստղերն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները «անձեռնմխելի» էին։ Արդեն մի քանի տարի շարունակ նրանց «զսպող մեխանիզմ» կիրառում են համացանցի սովորական օգտատերերը։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչու՞ մարդիկ որոշեցին, որ աստղերին պետք է իջեցնել երկիր ու ստիպել պատասխան տալ սխալ որոշումների համար․ պատմում ենք այս էպիզոդում։
Կարողացա՞նք փրկել Բրիթնիին 31.01.2024 46:46
Այո-այո, էպիզոդը նվիրված է փոփի արքայադստերը՝ անկրկնելի Բրիթնի Սփիրսին։ Վերհիշում ենք արտիստի կարիերայի սկիզբը, անձնական հարաբերությունները, հետապնդումները մեդիայի կողմից, հոգեբանական խնդիրները, ընտանիքի հետ հարաբերություններն ու աստղի կյանքը հիմա։
One Direction. ինչու՞ ամեն ինչ ավարտվեց 26.01.2024 40:17
X Factor նախագծից մինչև Բիլբորդի առաջին հորիզոնականներ, համաշխարհային չարթեր ու միլիոնավոր երկրպագուներ։ Ինչպե՞ս ժյուրիի կողմից սոլո կարիերայի համար բավականաչափ տաղանդավոր չհամարված 5 տղա կարողացան գրավել աշխարհն, ու ինչու՞ խմբի կյանքը տևեց ընդամենը 5 տարի։ One Direction-ի ստեղծման ու փլուզման պատմությունը քննարկում ենք այս էպիզոդում։
«Տես` ինչ ստիպեցիր ինձ անել»․ Թեյլըր Սվիֆթի ու Քանյե Ուեսթի «պատերազմը»՝ Քիմի մասնակցությամբ 29.12.2023 38:26
2009 թվականին VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ 19-ամյա Թեյլոր Սվիֆթը ստանում էր մրցանակ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բարձրացավ բեմ, ընդհատեց երիտասարդ երգչուհու ելույթը՝ միկրոֆոնը նրանից խլելով ու հայտարարեց, որ մրցանակին ավելի արժանի էր Բեյոնսեն։ Սա դարձավ երկու արտիստների միջև «պատերազմի» սկիզբը, որը տևեց տարիներ, ու որի մասին խոսում ենք այս էպիզոդում։
Դիանայի մահը․ արքունիքի հակառակ կողմը 02.12.2023 37:01
«Մարդկանց սրտերի թագուհին»․ արդյո՞ք Լեդի Դիին բոլորն էին սիրում։ Այս էպիզոդում քննարկում ենք Բրիտանիայի արքայական ընտանիքի ամենաքննարկված անդամի՝ արքայադուստ Դիանայի կյանքն ու անսպասելի մահը։
Քարդաշյանների վերելքը 26.11.2023 41:43
Այսօր աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հանդիսացող Քարդաշյաններին գիտեն բոլորը, բայց թե ինչպես նրանց հայազգի նախապապը հայտնվեց նահանգներում, ստեղծեց ամուր բիզնես ու ընտանիք, քչերին է հայտնի։ «Շատ տաք թեյի» առաջին էպիզոդում Նիկոլայ Հայրապետյանի հետ բացահայտում ենք Քարդաշյան ընտանիքի գաղտնիքները, ընտանիքի անդամների առանձնահատկություններն ու տարօրինակությունները, ինչպես նաեւ քննարկում ենք սկանդալ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.