2Tandem
2 Տանդեմ
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Երկարատև հարաբերություններ 11.05.2023 29:48
Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի: Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր էտապներում, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել դրանք: Մի խոսքով՝ սա էպիզոդ է երկարատև հարաբերությունների ու «սերը վառ պահելու» մասին:
Եվրատեսիլ 04.05.2023 31:42
Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում ենք Եվրատեսիլյան քննարկումներ ու բանավեճեր, հատկապես, որ գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք այս մրցույթին նաև աշխատանքում: Այդ քննարկումներն ու բանավեճերն այս անգամ տեղափոխել...
էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ 27.04.2023 29:02
Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին էպիզոդ ձայնագրել, բայց քանի որ ուզում էինք, որ ֆեմինիզմի ու սեքսիզմի մասին մեր փոխանցած տեղեկությունը լինի լիարժեք ու ճիշտ, զրույցին մասնակցելու ենք հրավիրել ֆեմինիստ Արմինե Մարկոսյանին:
Seen-ի վրա չթողնես 21.04.2023 34:39
Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս էպիզոդում մենք արդեն սահմանել ենք): Արդյո՞ք էթիկապես ճիշտ է ինչ-որ մեկի նամակը կարդալն ու չպատասխանելը, կամ պատասխանելը 3 օր անց, ի՞նչ երբեք չանել, եթե առաջին անգամ եք գրում Վեգային ու ինչո...
Ինքն ինձ unfollow է արել 18.04.2023 30:15
Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ին...
Համեղ էպիզոդ 05.04.2023 32:31
Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա, նկարագրում ենք տարբեր համեր, իսկ ամենավերջում ինքներս ենք պատրաստում և Համլետի նոր բացադրատոմսը փորձում հենց էպիզոդի ընթացքում: Մի խոսքով, սա պաշտոնապես մեր ամենահամեղ էպիզոդն է:
Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո 30.03.2023 31:25
«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշ...
Նախանձում ենք 23.03.2023 31:08
Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև բարի նախանձ: Ի դեպ, պարզվեց՝ մեզնից ամենանախանձը Վեգան է:
Մի տեսակ միստիկ էպիզոդ 15.03.2023 25:33
Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել: Այս էպիզոդում խոսում ենք այնպիսի գերբնական ու միստիկ երեւույթներից, ինչպիսիք են գուշակությունները, երազներն ու հրաշքները: Անպայման լսեք, բայց շատ լուրջ չընդունեք:
Ինքնախնամք․աշխարհը կսպասի 09.03.2023 37:38
Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու բոլորը ձեզ են սպասում։ Իհարկե լինում է․ մեզ մոտ՝ նույնպես, բայց պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց այդպես էլ անում են, քանի որ դա համարում են ինքդ քո մասին հոգ տանելու մի մասը։ Այս էպիզոդում խո...
Ես սուպերհերոս եմ 01.03.2023 29:04
Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։ Այս թողարկմանը ավելի մոտիկից կծանոթանաս մեզանից յուրաքանչյուրի հետ, քանի որ պատմում ենք, թե մեզանից ով ինչ սուպերկարողություն ունի ու ինչով է առանձնանում մեր ընկերական շրջապատում։ Իսկ էպիզոդի վերջում, հուսով ենք, կգտնես նաեւ ք...
Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի 23.02.2023 28:44
Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։ Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները, երաժշտությունը, այս դեպքում նաեւ շենքերն ու քաղաքի ընդհանուր տեսքը։ Քանի որ էպիզոդում անդրադարձել ենք տարբեր կատարողների ու ստեղծագործությունների, շաաատ փոքր հույս ունենք, որ ոչ մեկին չ...
Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին 17.02.2023 31:18
Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնում են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք...
Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել 08.02.2023 29:56
Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։ Բանն այն է, որ մենք էլ շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։ Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է...
Ինքն իմ ճաշակով չի 01.02.2023 27:38
Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք կարեւոր է, որ զուգընկերդ լինի քո «թայփը»։ Դե լավ, եթե ալարելու ես ու էպիզոդը չես լսելու, Անահիտն էլ նախընտրում է մարզված տղամարդկանց, իսկ Վեգան՝ պարզապես տղամարդկանց։
Չենք բամբասում, քննարկում ենք 25.01.2023 33:26
Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք: Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց: Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ:
Նա այծեղջյուր է 19.01.2023 24:21
Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի: 2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից:
Երազանքներով դեպի նոր տարի 28.12.2022 28:32
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։ Ջինգլ Բելլս։
Նա մեզ լքում է 21.12.2022 24:02
Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:
Բաժանում` առանց զոհերի 16.12.2022 24:52
Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:
Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ 07.12.2022 23:47
Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավա...
Բոլորն ուզում են հայտնի դառնալ 01.12.2022 30:20
Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայտնիության ու շատ հետևորդներ ունենալ ձգտում են ոչ միայն արտիստները կամ ինֆլուենսերները, այլ գրեթե բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ։ Էպի...
Ֆլիրտ 23.11.2022 31:18
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է...
Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ 16.11.2022 25:45
Կարելի՞ է փոխել դերերը։ Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է արդյոք փոխել մարդկանց դերերը մեր կյանքում, եւ ինչպես է պետք անել դա՝ փորձել ենք պարզել այս էպիզոդում։
Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում 09.11.2022 23:08
Կառլը դեյթի է գնացել: Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և ընդհանրապես՝ որքա՞ն են հստակեցված հարաբերություններում երկու սեռերի գործառույթների սահմանները:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.