2Tandem

2 Տանդեմ

Society HY ↓ 107 episodes

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։

Author

2Tandem

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

May 8, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Սերն է կարևոր 03.11.2022

Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների պատճառով: Այս էպիզոդում խոսում ենք տարբեր երևույթներից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերություններում ու փորձում հասկանալ, արդյո՞ք սերը միշտ հաղթում է:

Հարազատ հոգիներ կա՞ն 27.10.2022

Կարող է թվալ, որ այս էպիզոդում Անահիտը, Համլետը և Վեգան քննարկում են հարազատ հոգու գոյությունը և կարո՞ղ է արդյոք հարազատ հոգին լինել մեկից ավելին: Բայց իրականում այս էպիզոդը նվիրված է Կառլին:

Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք 19.10.2022

Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը:  Ինչու՞ են հայ երիտասարդներից շատերը ստիպված մեկի փոխարեն գտնել մի քանի աշխատանք ու արդյոք նույնիսկ այդ դեպքում ստացվու՞մ է լավ վաստակել:

Ընկերությունն ունի՞ սահման 13.10.2022

Մենք վերջերս հասկացել ենք, որ իրարից սահմաններ չունենք: Ավելին՝ մենք այդ սահմանները երբեք չենք էլ ձևակերպել:  Որո՞նք են ընկերության, հարազատ լինելու սահմանները, արդյո՞ք պետք է դրանք հստակեցնել՝ որոշում եք դուք, բայց ապահովագրվել միշտ պետք է:  Մեր ընկերության համար այդ հարցն արդեն լուծել ենք:

Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն 06.10.2022

Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից:  Այս էպիզոդում խոսում ենք «գերհոգատարությունից» ու փորձում հասկանալ, թե որտե՞ղ է ավարտվում մեր սիրո դրսևորումն ու սկսվում դիմացինի անձնական սահմանը:

Մեր վարքագիծը համացանցում 30.09.2022

Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում:   Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր է: Ի՞նչպես ճիշտ օգտվել համացանցից ոչ միայն չվնասելու, այլ նաև օգնելու համար եկեք պարզենք միասին:

Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում 22.09.2022

Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին: Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել ու կիսվել մեր ապրումներով պատերազմական իրավիճակում: Մենք չորսս էլ իրարից տարբեր ենք ընկալում ու վերապրում իրավիճակը, դրա համար էլ հուսով ենք՝ էպիզոդից հետո կհասկանաք, որ մենակ չեք ո...

Վերադառնա՞լ էքսերին 07.09.2022

Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։ Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ կատուներից կխոսենք մեկ այլ անգամ, այս էպիզոդում խոսում ենք էքսերից ու փորձում պարզել, արդյո՞ք պետք է վերադառնալ նրանց մոտ, կամ հետ ընդունել, երբ նրանք են վերադառնում։ Հնարավո՞ր է հե...

Բուլիինգ 31.08.2022

Դա պատահել է գրեթե բոլորիս հետ, սակայն այդ մասին խոսում ենք քչերս: Մանկության ու պատանեկության ամենատհաճ հիշողությունները շատ հաճախ կապված են լինում այս երևույթի հետ:  Այս էպիզոդում խոսում  են բուլիինգի մասին ու պատմում, թե ինչպես ու ինչու ենք հայտնվել դրա տարբեր կողմերում:

Թունոտ/տոքսիկ հարաբերություններ 24.08.2022

Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի վերացումն է:  Ի դեպ, դա մեզ էլ չէր խանգարի. այդ պատճառով էլ թունոտ հարաբերությունների ձևակերպումից բացի՝ այս էպիզոդում մենք փորձում ենք ցրել տանդեմի՝ օդում կախված լարվածությունը:

Էպիզոդ դոշակների մասին 11.08.2022

Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։  Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝  «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։  Այս էպիզոդում քննարկ...

Կյանք՝ ինսթագրամի համար 03.08.2022

Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։ Դե, իսկ եթե դու չունես վերո...

Մեր առաջին վեճ-էպիզոդը 27.07.2022

Դե լաա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրեցինք, այս էպիզոդում ոչ թե վիճում ենք, այլ փորձում ենք ինտրովերտության ճիրաններից խլել մեր ընկեր Կառլին։ Բանն այն է, որ Համլետն ու Անահիտը բողոքում են, քանի որ Կառլը սկսել է քիչ ժամանակ հատկացնել մեր ընկերական քառյակին, ու նրանք մտահոգված են մեր ընկերության համար։ Կառլը նրանց հետ համաձայն չէ, Վեգան փոքր ինչ անտարբեր է։ Այն մասին, թե ով «հաղթեց» վերջում, ինչպես...

Երբ պիտակավորվում ենք հասարակության կողմից 20.07.2022

Տանը մնացած, փչացած, ամուսնացած- բաժանված... նույնիսկ կարդալն է տհաճ , չէ՞: Համաձայն ենք. այս էպիզոդում քննարկում ենք այս ու այն բոլոր պիտակները, որոնք հասարակությունը փորձում է փակցնել մեզ` մեր որոշումների, ապրելակերպի կամ ընտրությունների համար: Ի՞նչ անել դրանց հետ ու ի՞նչպես թույլ չտալ, որ դրանք փչացնեն մեր կյանքը:

Խնայե՞լ, թե՞ ծախսել 13.07.2022

Լիքը սեր ու փող, էլ ի՞նչ է պետք այս ամառ: Դե սիրուց հաճախ ենք խոսում, այս անգամ էլ որոշեցինք փողին անդրադառնալ: Ինչպե՞ս ճիշտ բաշխել գումարը, որ ստացվի և´ խնայել, և´ այցելել թայլանդական մերսման: Ինչու՞ հենց թայլանդական մերսում, լսիր էպիզոդում:

Գեղեցկության ստանդարտներ 06.07.2022

Պատահում է չէ՞, որ թերթես ինսթագրամը, նայես գեղեցիկ մարդկանց ծովափնյա լուսանկարները, հիանաս էկրանից այս կողմ անթերի թվացող կազմվածքով, մաշկով , մկաններով ու հանկարծ մտքովդ անցնի, որ երբևէ չես կարողանա համապատասխանել այդ բոլոր ստանդարտներին։ Մեզ մոտ եղել է։ Այս էպիզոդում հենց դա ենք փորձում հասկանալ, արդյո՞ք պետք է համապատասխանել գեղեցկության ստանդարտներին, ովքե՞ր են որոշում դրանք, ու ինչու՞ է հասա...

Ժամադրություններ [մաս 2] 29.06.2022

Այդպես էլ գիտեինք, որ ժամադրությունների մասին էպիզոդը շատ էիք հավանելու, ու քանի որ ձեր արձագանքը շատ լավն էր, իսկ դեյթերի մասին մեր պատմությունները անսպառ (դե գոնե Վեգայինն ու Համլետինը), որոշեցինք ձայնագրել նախորդ էպիզոդի շարունակությունը։ Այստեղ արդեն քննարկում ենք, թե ինչպես անել, որ ժամադրությունները լինեն հաջողված ու չավարտվեն առաջին անգամով։

Ժամադրություններ [մաս 1] 22.06.2022

Չեք հավատա, բայց Անահիտը մեր խորհրդով գնացել է ժամադրության: Այն ինչ եղել է հետո, պարզապես ապշեցուցիչ է այնքան, որքան մեր՝ իրարից շատ տարբերվող պատկերացումները ժամադրությունների կանոնների մասին: Եվ, ի վերջո, սա մեր ամենախնդալու էպիզոդներից է, Կառլ (այո’, մեր դեպքում հենց մեր Կառլի մասին է խոսքը):

Կյանքը` օնլայն 15.06.2022

Էպիզոդը սկսում ենք վատ լուրով. Վեգան նույնպես դարձել է վերջին շրջանում այդքան տարածված օնլայն խաբեության զոհ ու կորցրել մեծ գումար: Հենց այս պատմությունն էլ դարձավ քննարկման առիթ. մեր օրերում օնլայն է ոչ միայն գումարը, այլ նաև երբեմն սերը, խնդիրներն ու նույնիսկ մեր ամենամեծ գաղտնիքները:

Սեր և ընկերներ 08.06.2022

Դու է՞լ ես ունեցել ընկերներ, որոնք կարծես թե մոռացել են քեզ, երբ հարաբերություններ են սկսել. մենք էլ... Ի՞նչ անել, որպեսզի սեր գտնելիս չկորցնենք մեր ընկերներին, արդյո՞ք մեր կողակիցը պետք է մտերիմ լինի մեր շրջապատի հետ կամ ի՞նչ անել ընկերական խանդի հետ. այս թողարկմանը քննարկում ենք հենց այս թեման:

Հարաբերությունների պիտակներ 01.06.2022

«Ընկերությու՞ն եք անում», «Հաստա՞տ պարզապես ընկերդ է», «Բա չե՞ք նշանվում», «Զագսով ամուսնացա՞ծ չեք»․ այս ու նման բնույթի բազմաթիվ հարցեր մեր հարաբերությունների մասին բազմիցս լսել ենք բոլորս։ Ինչու՞ է հասարակությունը մեզանից ակնկալում հստակ պիտակներ, ու որքանո՞վ են դրանք կարեւոր հենց մեզ ու մեր հարաբերությունների համար։ Այս թողարկմանը խոսում ենք «լեյբլների» ու դրանց նշանակության մասին։

Դավաճանություն 25.05.2022

Մենք էլ չէինք պատկերացնում, բայց մեզ դավաճանել են, և մենք դավաճանել ենք։ Մեր օրերում, երբ ամեն քայլի կան ամենատարբեր գայթակղություններ, դրանց տրվելու ու չտրվելու ընտրությունը միայն մեր ու մեր գիտակցության ձեռքերում է։ Այս էպիզոդում միասին փորձում ենք հասկանալ, թե ինչն է կարելի համարել դավաճանություն, և որն է դրա սահմանը։

Ծանոթություն Tinder-ով 18.05.2022

Դե՜, ինչ մեղքներս թաքցնենք, Tinder-ի տեղը մենք էլ ենք սովորել 👀 ու ծանոթությունների մի քանի հաջող, մի քանի անհաջող փորձերից հետո, այս թողարկմանը որոշել ենք կիսվել մեր փորձով ու հասկանալ, ի վերջո արժե՞ ծանոթանալ Tinder-ում, թե ոչ:

Ահա և վերջ (եթերաշրջանի ավարտ) 20.04.2022

Փոդքասթը սկսոմ ենք տարօրինակ լուրով և ավարտում ենք փոքր-ինչ տխուր լուրով։ Իսկ մեջտեղներում խոսում ենք մեր սիրելի Թագուհուց և նրա թոռներից, ինչպես նաև  սովորություններից, որոնք դատապարտում են լինել աղքատ։

Քարդաշյանական 13.04.2022

Այս անգամ կիմանաք, թե ինչպես կարելի է կանխել մազաթափությունը,  ինչպես կողոպտել կամուրջը,  ինչպես կարելի է սահմանել ռեկորդ ձեռքի տակ ունենալով միայն պոմիդորի սերմ ու էլի մի տրցակ լուր Քարդաշյաններից։

Listen to the 2 Տանդեմ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.