2Tandem
2 Տանդեմ
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Օսկարյան ապտակ 06.04.2022 30:20
Մեր այս ջերմիկ էպիզոդում քննարկում ենք Օսկարին Ուիլլ Սմիթի հասցրած ապտակը, Նիքիի և Քարդիի նոր սկանդալը, Արքայազն Հարրիի արգելքը, Թալանված Բեքհեմներին, Քիմի և Քանյեի հանդիպումը և կարդում ենք հինգ հաճոյախոսություն, որ պետք է լսի յուրաքանչյուր կին։
Երկարամռութ խեցեմորթներ որսալու նոր ռեկորդ 31.03.2022 35:34
Հեյ վեր կացեք, արթնացեք, մեր նոր էպիզոդը լսեցե՜ք։ Այս անգամ քննարկում ենք երկու հայրենական նորություն, Քիմի նոր մարտահրավերը, Perseverance (ՊԵՌՍԵՌՎԵՌԱՆՍ) մարսագնացի ձայնագրած ձայները, Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի խորամանկ պլանները, Ծերուկ ճապոնացու սեփական չելենջը, Ամերիկացի կնոջ սահմանած ռեկորդը և էլի մի քանի հետաքրքիր բան։
Դագը կարտոֆիլ չէ! 24.03.2022 30:22
Այո սիրելի հեռուստափոդքաստալսողներ, ցավոք այս էպիզոդում ստիպված ենք խոստովանել, որ անգիտակցաբար ֆեյք լուր ենք տարածել։ Ավելի մանրամասն կարող եք իմանալ էպիզոդը լսելով։
Աղն ա պակաս 16.03.2022 32:56
Այս էպիզոդը առանձնանում է մեր մնացած էպիզոդներից (դեե հա, միշտ էսպես ենք ասում, բայց էս մեկը արդեն իրոք առանձնանում է)։ Այս էպիզոդում խոսում ենք աշխարհում տիրող իրավիճակից և դրա հետևանքներից։ Բայց այդուհանդերձ չենք մոռանում մեր սիրելի թեմաները։
Վեգան ջրծաղի՞կ է 02.03.2022 36:01
Այսօր կրկին ոչ սովորական էպիզոդ է։ Քննարկում ենք աշխարհում տիրող իրավիճակը, հետո խոսում ենք սեփական երեխային կաշառած մայրիկի մասին, Եղիսաբեթ երկրորդի ֆեյք մահվան մասին, Կորոնավիրուսի հետևանքների մասին ու էլի լիքը բաների մասին։
Անգլիայի Թագուհին... 23.02.2022 27:18
... վարակվել է կորոնավիրուսով։ Բացի դա՝ Կառլը ապաքինվել է կորոնավիրուսից, Արքայազն Չարլզի մասին մի քանի թոթոլ բացահայտում է եղել, Էմանուել Մակրոնի կինը հերթական անգամ դատի է տվել և հերթական անգամ դատի են տվել Քանյե Ուեսթին։ Մնացածը փոդքաստում:
Կենդանաբանական այգի 16.02.2022 28:13
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մենք կենդանաբանական այգում չենք։ Այս էպիզոդում կա ջրծաղիկ, հազ, կորոնավիրուս, Քանյե Ուեսթ, Մեխ գլխի մեջ, Ձվերով ռեկորդ և ևս մեկ կորոնավիրուսով հիվանդ անձ։
Վրացիները ընդդեմ մածունի 09.02.2022 29:28
Այս էպիզոդում Ռիհաննան հղի է, Քայլի Ջենները՝ էլ չէ։ Չինական ընկերություններից մեկը տարվա լավագույն աշխատակցին է ընտրել, բայց լավ կլիներ չընտրեր, Վրացիները աչքով աչք չունեն մեր մածունի հետ, իսկ Թագուհին նշում է կառավարման 70 ամյակը։
Փետրվարյան հիասքանչ էպիզոդ 02.02.2022 26:48
Այս էպիզոդում Վեգան և Կառլը (մենք) մաքսիմալ ջրիկանում ենք և խոսում Նախագահի պաշտոնակատարից, Չինաստանում Գարնան տոնից, Վիրտուալ իրականության մեջ բռնության ենթարկված կնոջից և Կիմ Չեն Ընի անձնական խնդիրներից։ Վերջում ունենք ձեզ համար թոթոլ չստացված կտորներ։
Նոր երաժշտական ձևավորում 26.01.2022 29:24
Այս էպիզոդում մենք ունենք նոր, հիանալի երաժշտական ձևավորում։ Իսկ լուրերի այսօրվա թողարկումից կիմանաք, թե ինչ տեսարաններ չեն եղել House of Gucci-ում, Ում է արքայազն Չարլզը ընտանիքի հետ միասին հրավիրել Մեծ Բրիտանիա, Ինչ է պատասխանել Փիդ Դևիդսոնը պատասխանել մեր նախկին փեսային, Ինչ առավելություն ունեն Սերյոժաները Պսկովում ու էլի շատ ու շատ բաներ։
Apple Pay 19.01.2022 25:59
Իրականում էպիզոդում մի րոպե ենք էփլ փեյից խոսում, իսկ վերնագրում ավելացրել ենք հայփի համար։ Բուն էպիզոդում ինչպես միշտ խոսում ենք ինքներդ էլ գիտեք ինչից, բայց այս անգամ առանց Թագավորական ընտանիքի մասին սկանդալների :(
Հետտոնական 12.01.2022 31:48
Խոսում ենք անցած տոներից, ինչու ոչ նաև ապագա տոներից, ինչպիսին է օրինակ Եղիսաբեթ Երկրորդի թագավորման 70 ամյակը։ Խոսւոմ ենք նաև միլիարդատեր մարդասպանից, Եղիսաբեթ Երկրորդի սիրած ֆասթֆուդից, Անհաջողակ գողից և Կովերի սթրեսից և բառաչից։
Ձմեռային այգի 05.01.2022 34:36
Այս էպիզոդը առանձնանում է բոլոր մնացածներից։ Մենք ամփոփում ենք անցած տարին ու խոսում մեր մասին։ Շնորհավոր Նոր Տարի։
Փոդքասթ Պրոդյուսերի հետ 29.12.2021 39:42
Այս փոդքաստը տարբերվում է իր ֆորմատով։ Մենք ունենք հյուր! Մեր միակ և անկրկնելի պրոդյուսեր Անահիտի հետ խոսել ենք շաբաթվա անցուդարձից, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհավորել ենք Մալենային, Գովազդել ենք Անահիտի հաղորդումը, Շնորհավորել ենք ձեր գալիք տոները ու էլի մի քանի բան, որի մասին դուք կիմանաք փոդքասթտը լսելու ընթացքում, այ քեզ բան!
Կառլի անկողին։ Սիկվել 22.12.2021 30:44
Սա կարելի է համարել կրկնակի էպիզոդ, քանզի առաջին ձայնագրությունը հենց սկզբից անջատվել էր, իսկ մենք չէինք նկատել :( Ինչևէ։ Այս էպիզոդում խոսել ենք ամուսնուն հոգեբանական տրավմա պատճառող ինդոնեզուհու մասին, Հազարից ավել ոտք ունեցող հազարոտնուկի մասին, Այս տարվա ամենապահանջված մասնագիտությունների մասին, Արքայազն Ուիլյամի և նրա հոգատար կնոջ մասին, Աշխատանքից ազատված Ռումինացի դատավորի մասին...
Գտնվելու վայրը՝ Պլան Բ 15.12.2021 30:23
Այս փոդքասթը լի է Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին լուրերով, բայց ձեր ականջները խնայելու համար համեմել ենք նաև Սոնա Շահգելդյանի, ՏիկՏոկի վնասակար թրենդերի, Որակազրկված ուղտերի, ինչպես նաև թագավորական ընտանիքի մասին ոչ պակաս կարևոր լուրերով։
հեռուստափոդքաստավլոգ 08.12.2021 25:47
Այս անգամ ձեզ է սպասվում վլոգահեռուստափոդքասթ, սիրելի հեռուստափոդքասթալսողներ։ Մենք գնացել ենք կինոթատրոն և դիտել ենք մուլտֆիլմ, իսկ այ հետո արդեն նոր՝ պատմել ենք նորություններ։ Խոսել ենք «Տանը մենակ» ֆիլմի մասին, Գուչիի և Գագայի մասին, Ռիհաննայի և նրա դեսպան լինելու մասին, Չինաստանի բազմաբերմանաենթարկ (այո, այսպիսի բառ չկա) բնակչի մասին և մի սիրո պատմության մասին, որը արժեր &nbs...
Ստուդիա։ Չխմբագրված 01.12.2021 28:55
Այս անգամ կրկին հավաքվել ենք մեր ստուդիայում ու առանց կտրտոցների, մեկ անգամից էպիզոդ ենք ձայնագրել։ Խոսում ենք Քիմից, նրա նախկինից, երեխայի տիկտոկից, Չինաստանի իշխանությունների արգելքներից, մի ահռելի երկնաքարից, Մադոննայի և ինստագրամի վեճից, Դե Սպասիր մուլտֆիլմի նոր տարբերակից և իհարկե Արքայական ընտանիքից։
Հարրի Փոթթեր մանկական սրճարան 25.11.2021 32:38
Դե , նախ, ինչպես հասկացաք մենք ունենք նոր անուն, կամ երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք վերջապես ունենք անուն։ Իսկ այս թողարկմանը մի տեսակ վերադարձել ենք մանկություն՝ Հարրի Փոթթերի ամրոցի ավերակներում նստատս Կինդեր ձվիկի խաղալիք ենք հավաքում ու սպասում Հարրի Փոթերի հատուկ էպիզոդին։ Վեգան չգիտես ինչու ունի «սարսափ» տրամադրություն, իսկ Կառլը երջանիկ է , քանի որ վերջապես տեսնում է առանց օպտիկական ակնո...
Արաբկիր վարչական շրջան 11.11.2021 29:37
Թողարկում այն մասին, թե ինչու Կառլն այնքան էլ չի սիրում Անգլիայի թագուհուն եւ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի օգնականներին։ Գուցե պատմենք նաեւ աշխարհի ամենամեծ կարտոֆիլի մասին, ինչպես նաև , թե որ հունական աստծո անունով են կոչել երկնաքարը, որը մոտենում է մեր երկին։ Մի խոսքով , շատ խառը թողարկում՝ Կոմիտասի այգուց։
համալիրի հարակից տարածք 03.11.2021 26:22
Մի քիչ անձնական թողարկում դիմակներ կրելու, Վեգայի բռնված վզի, Կառլի հանձնած սեռավարակների թեստի ու շաբաթվա մյուս սկանդալների մասին։
Վեգայի ստուդիա 27.10.2021 27:35
Այս էպիզոդում կիմանաք թե ինչ եղավ Կառլի ավտոտնակի հետ, Ինչ շնորհավորական խոսքեր ասաց Արմեն Սարգսյանը մեր հայուհի Քիմին, ինչու է Մգեռ Առմենիան սկսում քայլարշավ Շուռնուխ գյուղից, Ինչ են պատմում ԶԼՄ-ները արքայական ընտանիքի մասին, Ով է, որ չի փոխել կաշին, բայց փոխել է անունը, Ինչու են ձերբակալել գործազուրկ Մասատոշիին և կպարզենք ինչպես հասկանալ կայացա՞ծ եք արդյոք Դուք, թե՞ ոչ։
Կառլի 06 20.10.2021 31:36
Սկանդալային թողարկում Կառլի՝ պապիկից կտակ մնացած 06 մակնիշի ժիգուլիից։ Ինչու՞ է քաղաքապետարանը քանդում Կառլի ավտոտնակը ու ի՞նչ ունի ասելու մեր սիրելի Կառլը քաղաքապետին։ Բացի նրանից, որ այս թողարկմանն ավելի քան 7 անգամ կլսեք ավտոտնակ բառը , ավելի քան 4 անգամ Հայկ Մարությանի անունն ու ավելի քան երկու անգամ նորություններ Ավստրալիայից, այս էպիզոդում նաև պատմում ենք Անգլիայի թագուհու՝ ալկոհոլից հրաժարվ...
Թեյարան Կոմայգում 13.10.2021 29:37
Համարյա ASMR թողարկում, որտեղ և նախաճաշում ենք , և շարունակում բամբասել ալամ-աշխարհից։ Ամենասկզբում, իհարկե, մեր զայրույթը, զորակցությունն ու ապրումակցումն ենք հայտնում բոլոր-բոլորին՝ հոկտեմբերի 4-ի դեպքերի՝ մասնավորապես ֆեյսբուքի ու ինստագրամի անկման առթիվ, պատմում , թե ինչ ազդեցություն ունեցավ այդ չարաբաստիկ օրը Վեգայի առողջության վրա, հետո արդեն անցնում ավելի մեղմ լուրերի՝ Բիթքոինի գնին, Ոսկե Ծ...
Իմ Ռադիոյի տաղավար 06.10.2021 37:50
Ի զարմանս մեզ շատ հաջողված էպիզոդ է, որում խոսում ենք բանկային համակարգի կոլլապսից, Ռոմանովների պսակադրությունից, Դոնալդ Թրամփի դատական հայցից, Ինքն իրեն որոնող տղամարդուց, Շակիրային կողոպտած խոզերից (սա վիրավորանք չէ), Մավրիկոս կղզու բաց դռներից, Խորամանկ արվեստագետից, Քիմ Քարդաշյանից և իհարկե Քանյեից, Ջասթինից ու Հեյլիից, Ջոլիից ու Վիքենդից։ Այնպես որ, հարմար տեղավորվեք և սեղմեք PLAY
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.