Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#287 Սերգեյ Դանիելյան - Հանդիսատեսին զտելը, հաճելի չլինելը, մարդուց խելոք «AI»-ը 15.01.2026 1:24:16
Դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցել ենք թատրոնից, սթենդափից, քաղաքականությունից, «AI»-ի՝ մարդուց խելացի լինելուց, երջանկությունը ընկալումներից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։
#286 Լևոն Արոնյան - Չեմպիոն լինելը, քննադատներին չլսելը, Հայաստանի շախմատը 08.01.2026 1:23:10
Շախմատիստ Լևոն Արոնյանի հետ զրուցել ենք վերջերս Մագնուս Կառլսենին հաղթելու, դասական շախմատից շախմատ 960-ի անցնելու, երաժշտության, գրականության ու աշխարհի չեմպիոն դառնալու մասին։
#285 Արեն Ոսկանյան - Լիպարիտի կերպարը, Կիրովականի մթնոլորտը, ինքնացենզուրան 01.01.2026 1:28:06
Ռեժիսոր Արեն Ոսկանյանի հետ զրուցել ենք իր ստեղծած կերպարների, մասնավորապես Լիպարիտի մասին, Կիրովականի առանձնահատուկ մթնոլորտի, սերիալների ու «Թքած» նախագծի փորձարարական լեզվի, գերեզմանափորի հետ զրույցի, 2026-ի պլանների և շատ այլ թեմաների մասին։
#284 Հարություն Ալպետյան - Երևանի կեղտոտ օդը, Նուբարաշենի անմար կրակը, աղբի իրական գինը 25.12.2025 1:40:20
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար, դասախոս Հարություն Ալպետյանի հետ զրուցել ենք՝ Երևանի օդի աղտոտվածության իրական պատճառների, շինարարական ու կենցաղային թափոնների կառավարման, Նուբարաշենի «անմար կրակի», մեթան գազի ու առողջությանը վնասող թունավոր արտանետումների, Սարքերով չչափվող վտանգավոր նյութերի և շատ այլ թեմաների շուրջ։
#283 Գոհար Հայրապետյան - Ինքնաոչնչացումը, բացասական լրագրությունը, հեշտ փողերին հավատալը 21.12.2025 1:34:40
Լրագրող Գոհար Հայրապետյանի հետ զրուցել ենք հայրական ու մայրական բնազդների, երեխաներին հանրային դաշտում չվնասելու պատասխանատվության, մեդիայի «AI»-ով փոխակերպման,, հեշտ փողերին հավատալու վտանգի, մոնոէթնիկության դերի, սպորտում կայունության, «Z» սերնդից սովորելու և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։
#282 Արմեն Խաչատրյան - «Apple»-ում աշխատելը, տեխնոլոգիական երկիր դառնալը, ազգային ֆոնդը 11.12.2025 1:29:35
«Apple» ընկերությունում ինժիներ, ղեկավար և «Սաստիկ» ՀԿ-ի հիմնադիր Արմեն Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում չիպերի դիզայն անելու հնարավորությունների, քվանտային համակարգիչների զարգացումների, տեխնոլոգիական երկիր դառնալու, երկարաժամկետ մտածելու մշակույթի, վստահության պակասի, ազգային տեխնոլոգիական ֆոնդ ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև՝ «Apple»-ում աշխատելու փորձի ու նորարարությունների մասին։
#281 Լիլիթ Նավասարդյան - Երաժշտություն ստեղծելը, ձանձրույթի կարևորությունը, AI-ի հորինածը 04.12.2025 1:28:02
Կոմպոզիտոր և պրոդյուսեր Լիլիթ Նավասարդյանի հետ զրուցել ենք Միշոյի, Իվետայի, Բրյունետի և այլ արտիստների հետ աշխատելու, ձայնը որպես կենդանի գործիք կիրառելու, տարբեր ժանրերում աշխատելու բարդության, երգի «պատրաստ» լինելու պահի, մարդկանց ներքին լարվածության ու ստեղծագործ արձագանքի, ծնող լինելու, ինչպես նաև՝ AI-ի, ձանձրույթի ու իրական շփումների մասին։
#280 Վարուժան Ավետիքյան - Դատվելուց վախենալը, անգրագիտության խորացումը, աշխատող աղքատը 27.11.2025 2:54:16
«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, իրավաբան Վարուժան Ավետիքյանի հետ զրուցել ենք՝ Ինչու են բազմաթիվ կառավարություններ տապալվում, Ինչ հետևանքներ ունի հարց լուծող դատարան չունենալը, Ինչպես է ժառանգված կոռուպցիան շարունակ ազդում դատական համակարգի վրա։ Ինչու մարդիկ այսօր վախենում են դատական գործընթացներից։ Խոսել ենք նաև օրենքների ու կյանքի իրական պահանջների տարբերության, աշխատող...
#279 Հրանտ Թոխատյան - Ազատ խոսքը, կինոյում հայտնվելը. «Մեր բակից» մինչև Կամո խաղալը 20.11.2025 1:40:28
Դերասան Հրանտ Թոխատյանի հետ զրուցել ենք բոլորիս կողմից սիրված մի շարք ֆիլմերից և ներկայացումներից՝ «Մեր բակը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Խաթաբալադա» և այլն։ Խոսել ենք թատրոնի արդիականությունից, «Տղամարդկանց ակումբ»-ից, դպրոցում դասավանդելուց, $160,000 արժեցող Այբբենարանից և մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։
#278 Վանանե Արարքցյան - Խնդիրները ներսից, կիսվելու պակասը, միջավայր փոխելը 13.11.2025 1:23:35
Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ զրուցել ենք Երևանի տարբեր շենքերին կյանք տալու, միջավայրը փոխելու, գրադարանային ճարտարապետության, դրսից մասնագետներ, մենեջերներ Հայաստան հրավիրելու, ոչ ֆորմալ ժամանցի վայրեր ստեղծելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#277 Հովհաննես Մովսիսյան - Հ1-ի Հայաստանը, պլանավորված լուրեր, ընդդիմությանը եթեր չկանչելը 06.11.2025 1:39:52
Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ զրուցել ենք՝ Հ1-ի Հայաստանի, լուրերի ընտրության, ուղիղ եթերներին ընդդիմադիր գործիչներին կանչել-չկանչելու, ԱՄՆ-ում մասնաճյուղ բացելու, թվայնացվելու, մանկական եվրատեսիլի, Ֆեստիվառի և շատ այլ թեմաների շուրջ։
#276 Դավիթ Սահակյան - Դպրոցը՝ քարոզչություն, ծնողը՝ գործընկեր, կրթության պատվիրատուն 30.10.2025 1:57:05
«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ զրուցել ենք դպրոցական կրթության, մշակույթի, իրենց կյանքով ապրող երեխաների, կրթության պատվիրատուների, ծնողի հետ գործընկեր լինելու, կանոնները պահելու, կոռուպցիայի և շատ այլ հարցերի շուրջ։
#275 Բեկոր Փափազյան - «AI»-ի հետ ընկերանալը, վտանգները, ինտելեկտուալ հարստությունը 23.10.2025 1:26:01
Թումոյի զարգացման ուղղության տնօրեն Բեկոր Փափազյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության վտանգների, դրա հետ ընկերանալու գայթակղության և կրթության մեջ «AI»-ի դերի մասին։ Բեկորը պատմել է Թումոյի ստեղծած «AI» համակարգի, ինքնուսուցման ծրագրերի ու նոր սերնդի մրցակցային առավելությունների մասին։
#274 Ռաֆայել Թադևոսյան - Միշոյի հետ նախագիծ, Ամազոնը սերիալ կգնի, հայկական սուպերհերոս 19.10.2025 1:49:27
«Կինոդարան»-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ զրուցել ենք որակով կինո ստեղծելու դժվարությունների, հայկական կինոն դրսում վաճառելու մասին։ Խոսել ենք նաև «Սուրբ» սերիալի, Միշոյի հետ նոր նախագծի, «Amazon»-ի հայկական սերիալներով հետաքրքրվելու, մենթոր ունենալու և այլ թեմաների շուրջ։
#273 Վարդան Զադոյան - «Top 10 of Rabiz»-ը, մասնատված հումորը, կիսատ-պռատ գործ անելը 10.10.2025 2:03:16
«Նոր հայեր», «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի վառ ներկայացուցիչ, «Top 10 of Rabiz»-ի համահիմնադիր Վարդան Զադոյանի հետ խոսել ենք հումորի բնույթի, արվեստի ու ժամանակակից հասարակության մասին. ինչպես է սթենդափը ձևավորում իր լսարանը, ինչու է կարևոր «չգիտեմ» ասելը, ինչպես են երաժշտությունն ու գումարը ազդում ստեղծագործողի մոտիվացիայի վրա։ Զրուցել ենք նաև գովելու մշակույթի բացակայության, երիտասարդների...
#272 Արտաշես Ստեփանյան - Խցանումներ Երևանում, վարորդականի հերթեր, վթարներ ու մահեր 02.10.2025 1:49:32
«xDrive» ընկերության հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ զրուցել ենք Երևանի երթևեկության ծանր վիճակի, անընդհատ խցանումների ու անկանխատեսելի վարորդական վարքագծի մասին․ - Ինչու՞ ենք վթարի ենթարկվում հենց այն ժամանակ, երբ վստահ ենք մեզ վրա, - Ինչու՞ է վարել սովորելը երբեմն ավելի թանկ, քան վարորդական վկայական գնելը և - Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կան ամենօրյա վթարներից։
#271 Արա Թադևոսյան - Դավիթ Տոնոյանի գիրքը, տնավարի ղեկավարելը, հետպատերազմյան դասեր 25.09.2025 1:41:07
«Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ զրուցել ենք հետպատերազմյան շրջանի քաղաքական զարգացումների, զինվորական և քաղաքական ղեկավարության անտեղյակության, Դավիթ Տոնոյանի հետ զրույցներից ձևավորված գրքի, Թրամփի ուղու, հասարակական տրամադրությունների և պետական կառավարման համակարգի խնդիրների շուրջ:
#270 Արամայիս Հայրապետյան - Չստացվելու վախը, Արկադի Դումիկյանի համերգը, ռիսկի գնալ 18.09.2025 1:42:39
«Gravity Production»-ի հիմնադիր, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք Արկադի Դումիկյանի 45,000 հոգանոց համերգի կազմակերպչական մարտահրավերների, բեմից հանդիսատեսի հետ աշխատելու, ռիսկի դիմելու, ֆիլմ նկարելու փորձի և «չի լինի»-ներին չհավատալու մասին։
#269 Սոնա Ռուբենյան - Մասսայական երաժշտությունը, զգուշավոր լինելը, ոչնչից չզարմանալը 11.09.2025 1:41:24
Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ զրուցել ենք երաժշտության, զգուշավոր դառնալու, երաժշտությամբ այսօրվա միջավայրի արտացոլման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Սոնան պատմեց հին երգերը կենդանացնելու, արխիվից անհայտ ստեղծագործությունները նոր լսարանին հասցնելու, մասսայականացնելու փորձերի մասին։
#268 Տիգրան Ջրբաշյան - Հայ-թուրքական սահմանի բացումը, միֆերը, հարմարվելու ունակությունը 04.09.2025 2:26:04
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի հետ զրուցել ենք տարատեսակ միֆերի, հայ-թուրքական սահմանների բացվելու, պատասխանատվությունից խուսափելու, մեր ազգային ԴՆԹ-ի, հարմարվելու կարողության, ճշմարտությունը բարձրաձայնելու քաջության և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։
#267 Արամ Չախոյան - Հարց տալով զարգանալ, պատասխան փնտրելու փորձեր, ստոիցիզմ 28.08.2025 3:02:48
Ռադիոհաղորդավար Արամ Չախոյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ գիտության «ինչու»-ներ, երաժշտություն լսելու ու յուրացնելու ձևեր, մերժված լինելու համարձակություն, ֆիզիոլոգիապես մի քիչ կին տղամարդիկ և այլն։ Այնպես որ ձեզ սպասվում է բազմաժանր զրույց։ Բարի դիտում, լսում։
#266 Արմեն Եսայանց - Պատվերով արվեստ, Մոնա Լիզայի անեծքը, վատ քանդակները 21.08.2025 2:12:25
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի հետ զրուցել ենք արվեստի իմաստից մինչև գնի ձևավորում։ Քննարկել ենք՝ ինչու է հինը մեզ միշտ ավելի արժեքավոր թվում, ինչու են աճուրդներում գները դառնում աստղաբաշխական, ինչպես է մշակույթի ֆինանսավորումը ազդում արվեստագետների վրա և արդյո՞ք ժամանակակից արվեստը իրականում հասկանալի է մեզ։
#265 Հովակիմ Զաքարյան - Քաղցկեղ բուժել «AI»-ով, COVID-ից այսօր մահանալ, ծերացումը կանխել 14.08.2025 1:33:55
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցել ենք՝ ինչու «COVID»-ը դեռ չի վերացել, ինչպես են աշխարհն ու Հայաստանը արձագանքում համավարակներին, ինչ վտանգներ են թաքնված տիզերից փոխանցվող հիվանդություններում և որքանով ենք պատրաստ հաջորդ մեծ համավարակներին։Խոսել ենք նաև արագ տարածվող վիրուսների, պատվաստանյութերի հանդեպ անվստահության աղբյուրների, Օքսֆորդի հետ համագործակցության, հիվանդությունները կանխելու, ծե...
#264 Հայկ Կարոյի - Ձայների վիքիպեդիա, հովիվից նվագել սովորել, դամ պահել 07.08.2025 1:54:56
Երաժիշտ Հայկ Կարոյի հետ զրուցել ենք երաժշտության, ինքդ քեզ հայտնաբերելու, Ջիվան Գասպարյանի հայտնիության, փողային գործիքների, երաժշտության մեջ անկեղծության ու ռաբիսի մասին։
#263 Արթուր Բախտամյան - Կոմերցիոն արվեստ, քարանձավային կյանք, հայը՝ առաքինության հոմանիշ 31.07.2025 1:56:57
Լրագրող և ռեժիսոր Արթուր Բախտամյանի հետ զրույցել ենք հետևյալ թեմաների մասին. - Ինչու՞ մեզ դուր չի գալիս այն, ինչ ուրիշներն են մեզ ասում, - Ինչպե՞ս էր ժամանակին հայը «առաքինության» հոմանիշ, - Կա՞ արդյոք հայի հավաքական կերպար, - Քաղաքները ինչպե՞ս են վերաբերվում իրենց հավաքական ֆուտբոլային թիմին, - Ու՞մ են հիշում այսօր՝ մարդու՞ն, թե՞ փողոցի անունը։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.