Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#262 Տիգրան Սարգսյան - AI-ը ոչինչ չի մոռանում. արագընթաց տեխնոլոգիա, դանդաղ ընկալող ուղեղ 24.07.2025 2:31:49
«AOByte» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ զրուցել ենք «AI»-ով կոդ գրելու, թվայնացման գնի, ծրագրավորման ավտոմատացման, անգործ մնալու, ինչ-որ բան ստեղծելու էժան գնի և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#261 Նարե Իսպիրյան, Հայկ Զալիբեկյան - Թվային մանկություն, մոլում մեծանալ, միջավայր ստեղծել 17.07.2025 1:41:04
«Yerevan for kids» նախաձեռնության անդամներ Հայկ Զալիբեկյանի և Նարե Իսպիրյանի հետ զրուցել ենք Հայաստանի բակերի իրական պատկերի, խաղահրապարակների պակասի, միջավայր ստեղծելու փոխարեն կենաց խմելու մշակույթի, մոլերում մեծացող երեխաների, թվային մանկության, և շատ այլ թեմաների շուրջ։
#260 Նարեկ Հովսեփյան (A. Chilla) – Թմրամոլի երգը, գրելու կարիքը, տաղանդով գումար վաստակելը 10.07.2025 1:38:00
Ռեփեր «A. Chilla»–ի՝ Նարեկ Հովսեփյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմում բռնցքամարտիկի կերպար մարմնավորելու, համերգից առաջ հուզվելու, փոփ մշակույթի ազդեցության, նոր արտիստների պակասի, թմրամոլության մասին ստեղծված երգի շուրջ եղած քննարկումների մասին։ Քննարկել ենք նաև գրելու կարիքի, ապրելակերպի փոփոխվող մոդելի մասին և թե ինչու է քիչ աշխատելը մեղքի զգացում առաջացնում։
#259 Արսեն Ավոյան - Խաղերից կախվածություն, ժամանակը վատնելը, արագ դոպամին ստանալը 03.07.2025 1:52:17
Հայկական «Շադոմատիկ» խաղի համահիմնադիր և խաղի դիզայներ Արսեն Ավոյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է ստեղծվել հայկական խաղ, որն արդեն հասել է միջազգային շուկա, ինչ դեր ունի դիզայնը խաղ ստեղծելիս, ինչ ազդեցություն ունեն սոցցանցերը, արագ դոպամինը, էկրանային կախվածությունը։ Քննարկել ենք նաև՝ ինչու է կարևոր ուղեղը մարզելը և ինչու ենք միայն մեզ դուր չեկած բաները ստուգում։
#258 Ալեքսանդր Եսայան, Րև Լիբարիդյան - AI գործարան, $500,000,000 ներդրում, Nvidia-ն ՀՀ-ում 26.06.2025 1:33:41
Ալեքսանդր Եսայանի և Րև Լիբարիդյան հետ զրուցել ենք, թե ինչու է հենց հիմա Հայաստանը կանգնած նոր շրջափուլի առաջ։ Ինչ է իրականում ԱԲ գործարանը, ինչու է այն հավակնում դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ աշխարհի կենտրոններից մեկը, և ինչ կապ ունի այս ամենը $500 միլիոնանոց ներդրման, «Nvidia»-ի, և ազգային անվտանգության հետ։
#257 Մարիաննա Կարապետյան - Գերեզմանի տեղ չի լինի, AI ու ճարտարապետություն, Երևանի խնդիրներ 19.06.2025 2:22:20
«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։
Rearrange #256 Գարիկ Պապոյան - Ալտերնատիվ ռաբիսը, գիտնական քրիստոնյաները, սպորտով զբաղվելը 12.06.2025 1:51:27
Գարիկ Պապոյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմ նկարելու մասին, ռաբիսից մինչև ռոք, կրոնից մինչև աթեիզմ, դեբատների մշակույթի ու համընդհանուր հումորի բացակայության մասին։ Քննարկել ենք՝ ինչպես ենք կորցնում մեզ հետ մնալու ժամանակը 21-րդ դարի վազքում, ինչու է դժվար չսիրած ժանրերով ստեղծագործելը ու ինչու է կարևոր ոչ թե հարմարվելը, այլ նորը ստեղծելը։
#255 Արմեն Հարությունյան – Թվային կազինոներ, կրիպտոն փո՞ղ է, թե՞ ոչ, մարդկային ագահություն 05.06.2025 2:05:17
«Neoxon» ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումների, բանկերի թվայնացման, կրիպտոարժույթների, մարդու ագահության ու տեխնոլոգիական մեղքի մասին։ Նաև խոսել ենք ավատարների, տեղական շուկայի խնդիրների ու այլ վտանգների մասին, որոնք գալիս են ոչ դրսից, այլ ներսից։
#254 Վարդգես Հովեյան - Հին գովազդները, ռայոնցու պիտակը, մյուզիքով ապրելը 29.05.2025 1:47:10
«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն, «FairWind» և «3 շիշ գինի» խմբագիր Վարդգես Հովեյանի հետ խոսել ենք ավանդույթի մեջ մնալու, մյուզիքի, արագ փողի փոխարեն դանդաղ կապիտալի, ինչպես նաև վազելու և առողջ ապրելակերպի, կենտրոնացման խնդրի ու գրելու ունակությունը չկորցնելու մասին։
#253 Դանիել Ղազարյան - Խոհարար դառնալը, մարդկանցից չամաչելը, Նադալի ստորագրությունը 22.05.2025 1:12:48
12 տարեկան Դանիել Ղազարյանի հետ զրուցել ենք Նադալի ստորագրությունը ստանալուց, խոհարարությունից, փողից ու երազանքներից, AI օգտագործելու փորձից, սիրած գրքերից ու մուլտֆիլմերից։ Դպրոցում միշտ չէ, որ ստացվում է, բայց հետաքրքրասիրությունն ու համառությունը առաջ են տանում։
#252 Գարեգին Մարտիրոսյան - Տպել 19-րդ դարի հաստոցով, տեր կանգնել հնին, դիզայնը Հայաստանում 15.05.2025 1:43:49
Գրաֆիկական դիզայներ Գարեգին Մարտիրոսյանի հետ զրուցել ենք՝ 150 տարեկան տպագրական հաստոցով բիզնես սկսելու, 6 կգ-անոց տառատեսակներ գնելու, դիզայնը որպես գիտություն ընկալելու ու Հայաստանում դիզայնի արդյունաբերությունը վերարժևորելու մասին։
#251 Պարգ - Եվրատեսիլում երգելը, Հայաստան տեղափոխվելը, մանկության սիրելի արտիստները 08.05.2025 1:31:30
Հայաստանը այս տարի Եվրատեսիլում ներկայացնող Պարգի հետ զրուցել ենք Եվրատեսիլի, Հայաստան տեղափոխվելու, սպորտի և այլ թեմաների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչպես է անցնում նախապատրաստական փուլը, ինչպես են երգ գրել թիմով, ինչ դեր ունի ճաշակը երաժշտության մեջ և ինչ է նշանակում հայտնվել 200 միլիոն մարդու առաջ։
#250 Տիգրան Չիբուխչյան - Ենոքավանի զարգացումը, ԱՆԻՖ-ի ներդրման հետևանքները, բարեփոխումները 01.05.2025 1:51:33
«Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ զրուցել ենք Ենոքավանը զարգացնելու ծրագրերի մասին ու թե ինչ է տվել իրեն «MBA»-ը, ինչպես են հովանավորներ հայտնվել «Ապագա»-ի համար, ինչու՞ պետության ներգրավումը բարդ տրվեց, ինչպես են ռիսկի տակ դրվել ընտանեկան խնայողությունները և թե ինչու դեռ չենք կարողանում իրար վստահել։
#249 Արտյոմ Զաքարյան - Համաշխարհային ճգնաժամը, Թրամփը, դոլարով և դրամով ներդրումներ 25.04.2025 2:05:34
«Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք համաշխարհային ճգնաժամի, դոլարի, վարկերի, բանկերի, Թրամփի, սպասվող համաշխարհային փոփոխությունների և դրա հետևանքով մեզ սպասվող նորությունների մասին։
#248 Կարեն Մկոյան - Թվային ինքնությունը, հանրային անվտանգությունը, առանց կանխիկի ապրելը 17.04.2025 1:30:21
«imID» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մկոյանի հետ զրուցել ենք թվային ինքնության ապագայի, տվյալների անվտանգության, մենեջմենթի հանրային ընկալման, վարքագծային փոփոխությունների, ազգային գաղափարի, բիզնեսում դերի, մշակույթի, վստահության կնիքի կարևորության ու այն ճանապարհի մասին, որ անցել են 0-ից մնայուն արժեք ստեղծելու համար։
#247 Դավիթ Հակոբյան - System of a Down-ում նվագելը, Ռիկ Ռուբինը, The Apex Theory-ին 10.04.2025 57:29
Բասիստ, «SOAD»-ի 1-ին անդամներից Դավիթ Հակոբյանի հետ խոսել ենք երաժշտության, «System Of A Down»-ի, հայ լինելու, Գլենդելի հայկական համայնքի, Ռիկ Ռուբինի հետ հադիպման, Ջիվան Գասպարյանի հետ աշխատելու և շատ այլ թեմաների շուրջ։
#246 Ելենա Գեոդակյան - Հոլիվուդի կյանքը, «Սիմփսոններ»-ի վրա աշխատելը, ԱՄՆ-ի իրականությունը 09.04.2025 1:27:57
«Սիմփսոններ»-ի անիմացիոն թիմում աշխատող Ելենա Գեոդակյանի հետ զրուցել ենք Հոլիվուդում անիմացիաներ սարքելու անցած ճանապարհի, «Warner Brothers»-ում և «Սիմփսոններ»-ում աշխատելու փորձի, անիմացիայի թանկ լինելու պատճառների, արհեստական բանականության ազդեցության, Թումոյում դասավանդելու, ԱՄՆ-ի մշակութային արտահանման և Հայաստանի հետ կապը պահպանելու մասին։
#245 Նարեկ Վարդանյան - Թռչող մեքենաները, խելացի սարքերը, Հայաստանից Չինաստանին օգնելը 27.03.2025 1:27:27
«TCF» ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք նորարարական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության, խելացի սարքերի, թռչող մեքենաների, ներդրումների ու խնայելու մշակույթի, համառության կարևորության, Չինաստանում ու ԱՄՆ-ում հաջողելու, ինչպես նաև ապագայի մասնագիտությունների մասին։
#244 Արտավազդ Մինասյան - Ամեն օր որոշում կայացնելը, սթարթափում ներդնելը, ամեն ինչ հասցնելը 20.03.2025 1:37:56
«Krisp» և «10web» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք ինչպե՞ս ներդրում անել սթարթափում, արժե՞ պետական ֆոնդեր ստեղծել ՏՏ ոլորտի համար, ինչպես օրն արդյունավետ կազմակերպել ու մեր փորձը փոխանցել փոդքասթով։ Զրուցել ենք նաև՝ ի՞նչն է սահմանափակում մարդկանց, ինչպես որոշել ուղղությունը բիզնեսում, ինչու են որոշումները կարևոր ամեն օր, և ինչ ազդեցություն կարող է ունենալ ՏՏ ոլորտը...
#243 Սիրանուշ Սահակյան - Գեներացվող ատելություն, խաղաղության իմիտացիա, խոշտանգվող գերիներ 15.03.2025 1:38:55
Իրավապաշտպան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Սահակյանի հետ խոսել ենք գերիների իրավունքների պաշտպանության, Արցախի ապօրինի շրջափակման, խաղաղության հնարավորությունների, պետությունների շահերի, պատմության խեղաթյուրման, համախմբման անհրաժեշտության և անհատական պատասխանատվության մասին։
#242 Արտավազդ Եղիազարյան - Հին ու նոր Երևանը, մոռացվող պատմությունները, Անորայի հաղթանակը 06.03.2025 1:52:42
«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանի հետ խոսել ենք «Անորայի» ստացած 5 օսկարից, ճաշակի սուբյեկտիվությունից, «Երևան» ամսագրի ձևավորման ընթացքից, Միշոյի ու Մեսչյանի Երևանի ընկալումներից, Փարաջանովից, լեզվի ու հայհոյանքի ընկալումներից, ինչպես նաև՝ Երևանը բացահայտող պատմություններից։
#241 Հրաչուհի Ութմազյանը - Խոսքի ուժը, կարդալ չկարողանալը, «TV» ու մեդիա 27.02.2025 1:49:08
Առաջին ալիքի «Մեդիա ակադեմիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել ենք խոսելու ունակության, հայերենից և օտար բառերից, մեծերի պատմությունները հանրայնացնելուց, գենի հանդեպ պատասխանատու լինելուց, մարդկանց նմանություններից ու շատ այլ հետաքրքիր թեմաներից։
#240 Լիլիթ Ներսիսյան - ԴՆԹ-ի ընթերցումը, օրինաչափ մուտացիաները, վերջին տարիների փորձերը 20.02.2025 1:52:46
Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանի հետ զրուցել ենք ԴՆԹ-ի խմբագրման, ՌՆԹ-ի մասին դավադրության տեսությունների, պատվաստանյութերի փորձարկման, կլոնավորման փորձերի, մեզ կառավարող բակտերիաների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#239 Արթուր Չապարյան - Բարդ բաներ անելը, քո ամեն օրը սիրելը, վախերը հաղթահարելը 13.02.2025 2:02:51
Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ զրուցել ենք իր նոր ներկայացման, կիսատ գործ անելու, արտագաղթի, մերժման մշակույթի, կոնֆլիկտներից խուսափելու, բարդ բաներ անելու և շատ այլ հարցերի շուրջ։ https://www.rearrange.am
#238 Նժդեհ Ծատուրյան - Ուշադրություն վաճառելը, մեդիայից կախվածությունը, չկենտրոնանալը 06.02.2025 1:31:33
Հայրենադարձ, ծրագրավորող Նժդեհ Սատուրյանի հետ զրուցել ենք ՀՀ տեղափոխվելու, մեր պահելաձևերի, Երևանի առավելությունների և շատ այլ հարցերի շուրջ։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.