Հին ջահելություն
Հին ջահելություն
Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր: Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ: Բարի գալուստ Հին ջահելություն:
No dejes de visitar la web del podcast y apoyar a su creador: podcasters.spotify.com
Autor
Հին ջահելություն
Categoría
Web del podcast
Último episodio
21 de sep. de 2026
¿Dónde escuchar?
Podcasts en la app Replaio Radio Muy prontoLos podcasts llegarán muy pronto a la app. Instálala ahora y sé el primero en descubrir una forma totalmente nueva de vivir los podcasts
Episodios
Հայաստանի Անկախ Հանրապետություն 21.09.2026 35:34
Անկախությունը մի բան է, որի մասին տարբեր սերունդներ տարբեր կերպ են մտածում՝ ոմանց համար այն պայքար է, ոմանց համար՝ հիշողություն, իսկ ոմանց համար՝ ամենօրյա ընտրություն։ Այս էպիզոդում նայում ենք անկախությանը հին ջահելների աչքերով։
Հին մանկություն 21.09.2026 31:17
Ի՞նչ ենք իրականում հիշում մեր մանկությունից։ Ո՞ր պահերն են մնում մեզ հետ, իսկ որո՞նք են անհետանում։ Այս էպիզոդում խոսում ենք մանկության, հիշողությունների, մեծանալու ու այն փոքր բաների մասին, որոնք տարիներ անց կարող են հանկարծ շատ մեծ նշանակություն ստանալ։
Ռադիոյի երգիչները 15.09.2026 17:18
Ռադիոն մի ժամանակ պարզապես հաղորդումներ լսելու միջոց չէր, այն մարդկանց տներ էր հասցնում ձայներ, որոնք հետո դառնում էին մի ամբողջ սերնդի երաժշտական հիշողություն։
Խորհրդային լրատվություն 31.08.2026 23:49
Ռադիոն մի ժամանակ պարզապես ֆոն չէր։ Այն ասում էր՝ ինչ է կատարվում քաղաքում, երկրում և աշխարհում։ Լուրերին սպասում էին, լսում ու փոխանցում իրար։ Այս էպիզոդում խոսում ենք հայկական ռադիոյի լրատվության մասին՝ այն ժամանակներից, երբ ռադիոյի ձայնը առավոտից մինչև երեկո մտնում էր մարդկանց տներ։
Ռադիոյի նվագախմբերը 19.08.2026 23:24
Եթե դու 1970-ականներին ռադիո էիր միացնում, կարող էիր մի քանի րոպեում անցնել մի ամբողջ երաժշտական ճանապարհ. դուդուկից՝ սաքսոֆոն, Սայաթ-Նովայից՝ Բաբաջանյան, սիմֆոնիայից՝ մանկական երգ, և այդ ամենը՝ նույն շենքից։
Հումոր 13.08.2026 20:12
Յուրիկ ձյան, Արմենակն ու 7.5-ի ամբողջ անձնակազմը որոշել են իրենց ձեռքն առնել հին ջահելությունն ու հիշեցնել, թե ինչ է նշանակում լիաթոք ծիծաղել։
Ռադիոթատրոն 13.08.2026 13:27
Երբ լսում եք որևէ աուդիոգիրք, փոդքաստ կամ ձայնային հաղորդագրություն, հիշեք՝ դրանք բոլորն ինչ-որ տեղ շարունակությունն են այն ավանդույթի, որը տասնամյակներ շարունակ ապրում էր հայկական ռադիոյի եթերում։ Այս էպիզոդը Ռադիոթատրոնի մասին է։
Ոսկե ֆոնդ 03.08.2026 31:29
Ժապավենը նյութական հիշողություն է․ այն կարող է մաշվել, կտրվել, կորցնել ձայնը։ Բայց Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ժապավենների մի մեծ ամրոց կա, որտեղ կողք կողքի ապրում են Իսահակյանը, Սևակը, Սարյանը... և նրանք ոչ թե նկարներ են կամ գրքեր, այլ մարդիկ, որոնք ցանկացած պահի կարող են խոսել քեզ հետ։ Իսկ թե ինչպես մենք կարող ենք նրանց հետ խոսել պատմել է արխիվի տնօրեն Արթուր Իսպիրյանը։
Խոսում է Երևանը 21.07.2026 24:32
Մինչև սմարթֆոնները, փոդքաստներն ու Spotify-ը, կար մի ձայն, որը մտնում էր յուրաքանչյուր տուն՝ առանց հրավերի։ Ձայն, որի հետ մարդիկ արթնանում էին, աշխատում, սպասում նորություններին ու ոգեշչնվում։ Այս էպիզոդում վերադառնում ենք հայկական ռադիոյի ոսկե տարիներ:
Հայ մտավորականներ 21.07.2026 31:17
Հրավիրում ենք զբոսանքի մի Երևանով, որտեղ մշակույթը քաղաքի առօրյան էր, իսկ մտավորականները՝ դրա ամենաճանաչելի անցորդները։ Եվ գուցե հենց դրա համար հին ջահելները մինչև օրս այդքան սիրով են հիշում ոչ միայն մարդկանց, այլև այն մթնոլորտը, որ տիրում էր քաղաքում։ Գնանք՝ պարզենք։
Հայկական նորաձևություն 09.07.2026 33:41
Հին ջահելներով բացում ենք տատիկների ու մայրիկների պահարանները։ Այնտեղ, որտեղ դեռ կախված է մի վերարկու, որը երբեք չենք համարձակվել դեն նետել, մի զգեստ, որ հագել ենք առաջին ժամադրությանը, ու մի շարֆ, որից մինչև հիմա Красная Москва-ի բույրն է մնացել։ Իսկ թե ինչը ինչի հետ համադրենք՝ կսովորեցնի Գոհար Հայրապետյանը։
Սայի՞դ, թե՞ Լուկաս 02.07.2026 18:11
Հին ջահելություն՝ ժամանակ, երբ սիրահարվում էինք էկրանին, վիճում էինք հերոսների հետ ու ներում էինք նրանց սխալները։ Կասսանդրան, Մարիան, Ջեյդն ու Լատիֆան եկել են հիշեցնելու, թե ինչ է բրազիլական կիրքն ու իսկական սերիալը։ Միացիր մեզ, որովհետև երբեմն բավական է լսել մի սաունդթրեք կամ հիշել մի հերոսի անուն, ու հանկարծ՝ նորից 2000-ականներն են։
Հայ գործարաններ 02.07.2026 19:31
Եթե 1980-ականներին Երևանում որևէ մեկին հարցնեիք՝ որտեղ ես աշխատում, մեծ հավանականությամբ նա կպատասխաներ ոչ թե մասնագիտությունը, այլ գործարանի անունը։ Այս էպիզոդում վերադառնում ենք խորհրդային Հայաստանի ամենահայտնի գործարաններ՝ հիշելու, թե ինչպես էին դրանք ձևավորում երկրի տնտեսությունը, քաղաքների ռիթմն ու մարդկանց առօրյան։
Pop մշակույթ 02.07.2026 33:42
Առաջարկում ենք վայելել Առավոտը, վերցնել ձեր Դառը Սև Սուրճը, լսել Միայն Մեզ ու հուսալ, որ Ոչինչ Չի Մնա բացի Հին ջահելության փոփ մշակույթից։ Իսկ եթե այս նախադասությունը ձեզ անիմաստ չթվաց, ուրեմն այս էպիզոդը հենց ձեզ համար է։
Ալո՞, ո՞վ է 15.06.2026 14:02
Հիշո՞ւմ եք, երբ ընկերոջը զանգելուց առաջ հույս էիք ունենում, որ հեռախոսը հենց ինքն է վերցնելու, ոչ թե ծնողները։ Երբ SMS-ները սահմանափակ էին, իսկ երկար խոսակցությունները՝ թանկ հաճույք։ Այս էպիզոդում ուսումնասիրում ենք Հին ջահելության հաղորդակցությունը։
Գիտություն 15.06.2026 15:25
Մինչ Tiktok-ն ու ChatGPT-ն մենք ունեինք աշխարհը բացահայտելու այլ ճանապարհներ։ Հին ջահելության այս էպիզոդում հիշելու ենք, թե ինչպես էր գիտությունը մտնում մեր առօրյա՝ դպրոցական լաբորատորիաներից մինչև աստղադիտարաններ, օլիմպիադաներից մինչև աշխարհահռչակ գյուտեր։
Հայկական թատրոն 25.05.2026 25:27
Տեղափոխվում ենք թատրոնի կախարդական աշխարհ։ Երբ լույսերը մարում են, դահլիճը լռում է, ու սկսվում է մի ուրիշ կյանք։ Այս էպիզոդում հիշում ենք հին ջահելների ներկայացումները, որոնց մարդիկ գնում էին ոչ միայն դիտելու, այլ նաեւ զգալու, ապրելու ու երբեմն նույնիսկ հուզվելու։ Հին ջահելությունն այս անգամ վարագույրը բացում է ամենաթատերական հիշողությունների առաջ։
Հայկական հեռուստատեսություն 20.05.2026 25:15
Այսօր, երբ ամեն ինչ կարող ես գտնել TikTok-ում, YouTube-ում, Netflix-ում, դժվար է պատկերացնել մի ժամանակ, երբ ամբողջ քաղաքը նույն ժամին նստում էր հեռուստացույցի առաջ։ Վստահեցնում եմ՝ դա հին ջահելների ամենաերջանիկ պահերից էր։
Հայկական գորգեր 06.05.2026 24:20
4-5 տարեկան ես, մնացել ես տատիկիդ տանը ու պառկել քնելու։ Կողքիդ պատին կախված գորգը քո միակ ու ամենահետաքրքիր ընկերն է։ Ցուցամատդ սահում է նախշերի վրայով, ու ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես քնեցիր։Այս էպիզոդում խոսում ենք գորգագործության ավանդույթների և այն նուրբ թելի մասին, որը կապում է անցյալը ներկայի հետ։
Մամուլ 20.04.2026 26:06
Այս էպիզոդում ռադիոտնից հյուր ենք գնում լրագրության մեկ ուրիշ հասցե։ Հին ջահելներին կգտնենք թերթերի էջերում կամ սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։
Զգուշացե՛ք, դռները փակվում են 20.04.2026 16:09
Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական․․․ բայց հին երիտասարդներինը։ Այս էպիզոդի ճանապարհը կանցնենք մետրոյով, կբացահայտենք մութ թունելների գաղտնիքներն ու հին ջահելության ուղին։
Ի՞նչ ուտել այսօր 13.04.2026 22:45
Ձեզ մի լա՜վ ճաշկերույթի ենք հրավիրում․․․ Ճիշտ է, սեղանը շատ ճոխ չի ստացվի, բայց հին ջահելների ջերմությունը հաստատ կզգաք։ Տեսեք տանը ինչ ավել բան ունեք, վերցրեք, եկեք, հարևաններով մի քիչ նստենք։
Իջի բակ` խաղալու 01.04.2026 23:31
Մայրիկին բարեխոսել ենք, այսօր կարող եք մութն ընկնելուց հետո գնալ տուն: Մի լաաաավ հալամուլա ենք խաղալու: հ.գ. բայց եթե չեք գալու, գոնե գնդակը գցեք, մենք խաղանք:
Սովետի կրթությունն ուրիշ էր․․․ 23.03.2026 23:50
Սովորել, սովորել, սովորել․․․ ասում էր ՆԱ, ու լսում էին բոլորը։ Այս էպիզոդում ընդունվում ենք խորհրդային համալսարան, պատրաստվում քննությունների ու մեր մաշկի վրա զգում «Սովետի կրթությունն ուրիշ էր» արտահայտությունը։
Ու՞ր էին ջահելները 20.03.2026 27:36
Այս էպիզոդում անտեսելու ենք մութը, ցուրտը, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը։ Մեր ժամանցը վստահում ենք 90-ականների ջահելներին ու օրն անցկացնում նրանց հետ։
Podcasts similares
Replaio no es editor de podcasts; los nombres de los programas, las portadas y el audio pertenecen a sus autores y se distribuyen a través de canales RSS públicos