Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#187 Արտաշես (Տաշ) Սարգսյան - Հայկական ամոթը, մշակութային տարանջատումները, ժամանակ չկա 15.02.2024 2:19:47
Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Տաշի հետ զրուցել ենք դեսից-դենից. Ամերիկյան և հայկական մշակույթից, Գինեգործությունից, Հայկական ամոթից, «ԱրմՔոմեդի»-իի վախենալի լինելուց, Բոլորին դուր գալու սինդրոմից, Մի քիչ էլ Թեյլոր Սվիֆթի ֆուտբոլիստ ընկե...
#186 Գևորգ Եղիկյան - Քաղաքների պլանավորումը, մարդկանց վարքի կանխատեսումները, հագեցած շուկան 08.02.2024 2:12:31
Գևորգ Եղիկյանը զբաղվում է քաղաքների մոդելավորմամբ և տվյալագիտությամբ։ Հիմնադրել է PerigonAI ընկերությունը։
#185 Սերգեյ Սարգսյան - Էմոցիա վաճառելը, պանրի մշակույթը, փողը և հարաբերությունները 01.02.2024 2:09:17
Ծանոթացե՜ք՝ «Say Cheese»-ի հիմնադիր Սերգեյ Սարգսյանն է մեր հյուրը։ Նրա հետ խոսել ենք՝ Ամենահին պանիրների պատմության, Հայաստանում պանրի մշակույթի տարածման, Ներմուծված պրոդուկտի արտահանման, Փողի և հարաբերությունների և շատ այլ թեմաների մասին։
#184 Դավիթ Տոնոյան - Առողջական խնդիրներ, էրեկտիլ դիսֆունկցիան, գրագետ կենսակերպը 25.01.2024 1:58:25
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանը նորից մեր հյուրն է։ Քննարկել ենք ամենատարբեր հարցեր. Առողջ ապրելակերպ, Շառլատաններ և ապրումակցող բժիշկներ, Պարտադիր բուժապահովագրություն, Մարզային բժշկություն, Էրեկտիլ դիսֆունկցիա, ինսուլին, ցիստիտ և այլն։
#183 Աիդա Պապիկյան - Շնչառական վիրուսները, տնային բուժումները, վտանգավոր միֆերը 18.01.2024 1:46:03
«Ուիգմոր» բժշկական կենտրոնի Մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Աիդա Պապիկյանի հետ խոսել ենք՝ Տարածված շնչառական վիրուսների, Տնային վտանգավոր «բուժումների», Կոմպոտների, մուրաբաների անօգտակարության, Հավելումների և իմունային համակարգի, Բժշկին հանդեպ ունեցած վստահության և շատ այլ հարցերի շուրջ։
#182 Վահրամ Միրաքյան - Կապերի թերագնահատումը, գիտելիքի կորուստը, ՀՀ-ի բիզնես բացերը 11.01.2024 1:26:35
«Մանթաշյանց» ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի հետ զրուցել ենք՝ 2024 թվականի կանխատեսումների, Հայկական արտադրանքի արտահանման, ԱԲ-ի կողմից պարտադրվող կյանքի, Հայ գործարարներին միավորելու և շատ այլ հարցերի շուրջ։
#181 Արսեն Գրիգորյան, Գրիգոր Կյոկչյան - Մյուզիքլ, երաժշտական ֆանատիզմ, քասթինգի կոմպլեքս 04.01.2024 1:41:17
Դերասան Արսեն Գրիգորյանի և երգահան Գրիգոր Կյոկչյանի հետ զրուցել ենք՝ Մանկական մյուզիքլի, Մանկական Եվրատեսիլի, Երաժշտական ֆանատիզմի ու բևեռացվածության, Արվեստում բիզնեսմտածելակերպի և շատ այլ հարցերի շուրջ։
#180 Հայկ Պետրոսյան - Պատրաստվում ենք դիմավորել Ամանորը 29.12.2023 2:29:33
Հայկ Պետրոսյանը երգիչ է, երգերի հեղինակ, բեմադրիչ և դերասան։
#179 Տիգրան Համասյան - Երաժշտությունը՝ միջավայրի հայելի, արմատներին վերադառնալը, տարբերվող ռիթմը 21.12.2023 1:47:07
-Մեզ վրա պատասխանատվություն կա ժողովրդին տանելու մի տեղ ու այնտեղ հասկացնելու բարդ բաներ։ Ասում է մեր հյուր, երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։ Տիգրանի հետ զրուցել ենք՝ Հայաստանում սկսած կարիերայի, ԱՄՆ-ում հայերեն երգեր երգելու, Հնդկական երաժշտության ֆենոմենի, Իր տարբերվող ռիթմականության, Արմատներին վերադառնալու Աշխարհը փոխելու և գիտելիքով կիսվելու մասին։
#178 Արամ Փախչանյան - Անօգուտ մարդը, արժեքային ճգնաժամերը, խոսելու արգելվող իրավունքը 14.12.2023 2:57:26
Համամի՞տ եք՝ «մարդու ամենամեծ գոյաբանական վախը մենությունն է», «առանց պատճառի քո տեսակին վնասելը մեծագույն ապուշություն է»։ Այսպես է կարծում մեր հյուր Արամ Փախչանյանը, ում հետ երկար զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ. Սփյուռքի ձևավորման նախապայմանները, Մերժման մշակույթը, Հնդիկների Հայաստանում լինելը, Մարդկանց վարքային փոխազդեցությունները, Գիտության և գերմարդու փնտրտուքը։
Rearrange #177 Հայկական ռոքը - Նարեկ Բարսեղյան, Վարդգես Հովեյան, Սուրեն Սարգսյան 07.12.2023 2:04:07
Այսօրվա մեր հյուրերը հայկական ռոք խմբերից են՝ Նարեկ Բարսեղյանը «Բամբիռ»-ից, Վարդգես Հովեյանը «FairWind»-ից, Սուրեն Սարգսյանը «The Kings' Cross»-ից։Մեջբերենք մեր զրույցից որոշ մտքեր, իսկ Դուք գնացեք դիտելու/ լսելու՝ լիքը թույն երգեր ու խմբեր ենք բերել։ Գիտեի՞ք՝ համասովետական ռոքը Երևանում է եղել։ Հայերի 95%-ը թուրքամետ թյուրիմածությունների տակ երեխեքին կնքում է, նշանում, հետո ուղարկում էդ նույն...
#176 Սամսոն Մարտիրոսյան - 100 մլն. դոլարի հետաքննությունը, նախագահի 2-րդ քաղաքացիությունը 30.11.2023 1:47:11
Լրագրող Սամսոն Մարտիրոսյանի հետ զրույցել ենք - Հարուստների ծառայող ֆինանսական համակարգի, - $100.000.000-ի հետաքննության, - Նախագահի 2-րդ քաղաքացիություն ունենալու, - Կոլեկտիվ տրավմաների, - Բացասական լուրերի հետ աշխատելու և շատ այլ թեմաների շուրջ։
#175 Հայկ Համբարձումյան - Այսօրվա հայը՝ էպոսում, նախնիների առօրյան, մեր սննդային կոդերը 23.11.2023 1:30:11
Այնքան շատ հայերեն գրքերի և հայ հեղինակների անուններ են հնչել այս փոդքասթում, որովհետև Մեր հյուրը բանագետ և գրականագետ Հայկ Համբարձումյանն է։ Հայկի հետ զրուցել ենք - «Սասնա ծռեր» էպոսի հերոսների և այսօրվա հայի նմանությունների, - Կրոնը՝ որպես մշակույթի անբաժան մաս լինելու, - Կարդալով ուժ ստանալու, - Մշակույթի մեջ մեր սննդային կոդերի, - Մատենադարանում պահվող հսկայական նյութերի մասին։
#174 Սամսոն Ավետյան - Փողի հետ շփումը, խնայելու գործիքները, տնտեսական աճի վտանգը 16.11.2023 1:32:11
Որտե՞ղ, ինչքա՞ն և ինչպե՞ս կատարել ներդրումներ: Այս մասին խոսել ենք Ամերիկյան համալսարանի դասախոս Սամսոն Ավետյանի հետ։ Ծանոթացեք նաև մեր խոսակցության մյուս թեմաներին - Տնտեսական աճի վտանգները, - Երկարաժամկետ մոտեցումները, - Ֆինանսից կախված երջանկությունը, - Սթարթափներն ու ԱԲ-ն։
#173 Արևիկ Համբարձումյան - Վնասող ակնկալիքները, ֆինանսական անվտանգությունը, կարծրատիպերը 09.11.2023 2:07:58
«Լոֆթ» կնետրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ զրուցել ենք՝ Մարզերի ու Երևանի խնդիրների, Վանաձորում ռոքի ֆենոմենի, Կանանց և տղամարդկանց դաստիարակության վատ հետևանքների, Սպառողական պահվածքի և շատ այլ հարցերի մասին։
#172 Սմբատ Հովհաննիսյան - 7-րդ դասարանի պատմության գիրք, ինքնագաղութացում, փոխվող հերոսներ 02.11.2023 1:27:34
7-րդ դասարանի նոր դասագրքի հեղինակ և պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Դասագրքի շուրջ ստեղծված մեծ աղմուկի, Վտանգավոր միֆերի և նարատիվների, Վերլուծական հմտություններ զարգացնելու, Մեր պաշտամունքային վերաբերմունքի և շատ այլ հարցերի մասին։
#171 Նարեկ Ասլիկյան - Հարստանալ՝ ստեղծելով, ՏՏ-ի վիճակն այսօր, մասնավո՞ր, թե՞ բարձրագույն 26.10.2023 1:37:13
«ACA»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանի հետ զրուցել ենք՝ Մասնավոր և բարձրագույն կրթության, Գիտելիքի համար վճարելու, Մարդու փոխարեն ԱԲ-ի կատարած աշխատանքի, Ինքնաքննադատությունը զարգացնելու և Հարստանալու այսօրվա ճանապարհների մասին։
#170 Աշոտ Գաբրիելյան - Բլոկադան ներսից, Արցախից տեղահանվելը, անցակետի ստուգումները 19.10.2023 1:54:43
Մեր հյուրը Արցախի 1-ին մարքեթինգային ընկերության՝ «BIB»-ի համահիմնադիրն է՝ Աշոտ Գաբրիելյանը։ Աշոտի հետ զրուցել ենք՝ Արցախի բլոկադայի և տեղահանման, Հացի խնդրի և թերսնուցման հետևանքների, Արցախում տեղեկատվական պակասի և խուճապի, Սահմանի ստուգումների և այդ օրերի մասին։
#169 Կարեն Հարությունյան - Պարտված երկրները, դեմոկրատիա և պոպուլիզմ, ընտրելու իրավունքը 12.10.2023 1:34:33
«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը մեկ տարի անց նորից մեր տաղավարում է։ Կարենի հետ զրուցել ենք՝ Մարդկանց մեդիասպառման վարքագծի, Պարտված երկրների օրինակի, Իրական ժողովրդավարության, «Կոկորդիլոսների աշխարհագրական դիրք»-ում ապրելու, Սփյուռքի մարդկային պոտենցիալը իրացնելու և շատ այլ թեմաների շուրջ։
#168 Ալինա Փահլևանյան - Գեղջկական երգը՝ իսկական երգ, ֆոլկլորը՝ մեր մասին, խազերի բանալին 05.10.2023 1:42:35
Այսօրվա մեր հյուր երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանն է։ Նրա հետ զրուցել ենք՝ Կոմիտասի, Մեր ինքնության և ֆոլկլորի, Աշուղական ու գուսանական երգերի տարբերության, Գործիքային երաժշտության, երգի գործառույթի և շատ այլ թեմաների շուրջ։
#167 Եվա Ասրիբաբայան - Գրագետ օգնելը, մեղքի զգացումն ու մեղադրանքները, նոր իրականությունը 28.09.2023 1:39:23
Դժվար օրեր ենք ապրում։ Հոգեբան Եվա Ասրիբաբայանի հետ փորձել ենք ճանապարհ ցույց տալ իրար անվնաս օգնելու և նոր իրականության մեջ ապրելու համար։ Խոսել ենք՝ - Մեղքի զգացման ու մեղադրանքների, - Իրար գրագետ օգնելու, - Նոր իրականությանն ադապտացվելու, - Արժեք ստեղծելու, - Մահվան, կորուստների և շատ այլ թեմաների շուրջ։
#166 Մայիս Մարգարյան - Վաղվա բանակը, մարզերը զարգացնող երեխաները, ամեն օր սովորելը 21.09.2023 2:21:49
Մայիս Մարգարյանը «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի համահիմնադիրն է և տնօրենը։ Մայիսի հետ խոսել ենք՝ 250+ աշխատող մարզեցի երեխաների, ապակենտրոնացված Հայաստան ունենալու, տեղեկատվական հիգիենայի, բանակի արդյունավետության բարձրացման, Հ.Գ. Փոդքասթը նկարահանվել է պատերազմից առաջ։
#165 Ռուբեն Մալայան - Կեղծ օրակարգերը, մենք ճգնաժամի պահին, կարգապահ լինելը` սովորույթ 14.09.2023 1:32:29
Գեղագիր Ռուբեն Մալայանին 2-րդ անգամ ենք հյուրընկալում։ Նրա հետ զրուցել ենք՝ Կեղծ օրակարգերի, Ապոկալիպսիսի եզրին կանգնած լինելու, Միֆաբանության և հավաքական հիշողության, «Սասնա ծռերը» էպոսի և շատ այլ թեմաների շուրջ։
#164 Կարպիս Փաշոյան, Գոռ Մադոյան - Ընտանիքի ինստիտուտը, մասնավորը՝ պետության տեղ, միֆերը 07.09.2023 2:43:43
Մեր այսօրվա հյուրերը «Թարգիր լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն են։ Նրանց հետ զրուցել ենք՝ Ընտանիքի ինստիտուտի, Երեխաներին ակվարիումի մեջ մեծացնելու, Պետության և մասնավորի պարտականությունների, Կաշառքների և բախտը բերելու, Ռազմամարզական ՀԿ-ների գործունեության և շատ այլ թեմաների շուրջ։
#163 Տիգրան Պետրոսյան - 17 մլն. դոլարի ներդրումը, «AI»-ը, անգործություն և նոր աշխատանքներ 31.08.2023 1:34:34
Մեր այսօրվա հյուրը «SuperAnnotate» ընկերության համահիմնադիր և նախագահ Տիգրան Պետրոսյանն է, ում հետ զրուցել ենք. 17 մլն. դոլարի ներդրում ստանալու, Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, Կուտակված տվյալների կիրառման լայն հնարավորությունների, Անգործության վտանգի և նոր աշխատանքների մասին։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.