Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Society HY ↓ 311 episodes

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Author

Narek Amirkhanyan

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#212 Արման Գասպարյան, Լիլիթ Մարգարյան - Չտեղայնացված գիտությունը, գիտնականի նոր կերպարը 08.08.2024

 «Գիտության շաբաթ» փառատոնի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանի և «Գիտուժ» համայնքի համակարգող Լիլիթ Մարգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում գիտությամբ զբաղվելու, խնդիրների, լուծումների և գիտության հանրայնացման կարևորության շուրջ։ 

#211 Ներսես Երիցյան - Պետհամակարգի թվայնացումը, կենսաթոշակի բարեփոխումը, թվային փողի անցնելը 01.08.2024

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանի հետ խոսել ենք պետհամակարգերի թվայնացման, անձնական տվյալները գաղտնի պահելու, կենսաթոշակային բարեփոխումների, խնայողություններ անելու, խոցելի և անվտանգ համակարգերի և շատ այլ թեմաների շուրջ։ 

#210 Շուշան Հարությունյան - Գենետիկ հիշողությունը, ամենաէգոիստ սերունդը, խոսելու իրավունքը 25.07.2024

«Axel Mondrian & Partners» ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հետ զրուցել ենք ԶԼՄ-ների վերահսկողության, կրթության, անձնական տվյալների գաղտնիության, գենետիկ հիշողության, ավելի լավը լինելու իրավունքի ոտնահարման, բիզնեսի և արվեստի, ճգնաժամերի և մրցունակ լինելու մասին։

#209 Արմէն Խրլոբեան - Տիեզերքի 5 վտանգները, Մարս թռչելը, Սթարլինկը Հայաստանում 18.07.2024

Գիտնական, ՆԱՍԱ-ի խորհրդատու Արմէն Խրլոբեանի հետ խոսել ենք Լուսին թռչելուց, Սթարլինկի ՀՀ-ում չլինելու պատճառներից, Մարս գնալու մեր ֆիզիկական սահմանափակումներից, Հայաստանի ներուժից և շատ այլ թեմաներից։

#208 Շուշան Կարապետյան - Այսօրվա հայը, քաղաքականացված համալսարանը, ազդեցիկ հայերն ԱՄՆ-ում 11.07.2024

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ինստիտուտի տնօրեն Շուշան Կարապետյանի հետ զրուցել ենք հայ համայնքի առանձնահատկությունների, հայագիտական ամբիոնների գործունեության, Պաղեստինի և Իսրայելի կոնֆլիկտի, որպես հայ ներկայանալու մոտեցման, քաղաքականացված համալսարանների և շատ այլ թեմաների շուրջ։

#207 Նարեկ Մարգարյան - Կրեմլի գործակալը, աճող փոդքասթները, սոցցանցերով փող աշխատելը 04.07.2024

Նարեկ Մարգարյանը «ArmComedy»-ի համահիմնադիրն է, խմբագիրը, սցենարիստը

#206 Սևադա Բաղդյան - Աշխատաշուկայի վիճակը, հաջողության գործիքակազմ, մասնագետ ընտրելը 27.06.2024

Ղեկավարների որոնմամբ զբաղվող ամերիկյան «Բոյդեն» ընկերության հայաստանյան ու վրաստանյան գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի, աշխատավարձերի բարձրացման, կառավարման խնդիրների ու նոր մոտեցումների մասին։

#205 Սևան Քաբակյան - Գործնական Հայաստանը, Սփյուռքից կամավորները, իրականությունը ցույց տալը 20.06.2024

«Դեպի Հայք»-ի տնօրեն Սևան Քաբակյանի հետ զրուցել ենք Սփյուռքին Հայաստանի հետ ծանոթացնելու, կամավորություն անելու, Հայաստանի և լավ և վատ կողմերը ցույց տալու, ճկուն և մրցունակ լինելու մասին։

#204 Անդրե Սիմոնյան, Ալեքսանդր Մհերյան - Աշխարհահռչակ խմբերի հետ աշխատելը, խոցելի լինելը, մեծ փառատոններ կազմակերպելը 13.06.2024

Մեր հյուրերը «Unity Production Armenia»-ի համահիմնադիրներ Անդրե Սիմոնյանը («The Beautified Project»-ի երգիչ) և Ալեքսանդր Մհերյանն են (պրոդյուսեր)։ Նրանց հետ զրուցել ենք հայաստանյան համերգների, երգերի ու երաժշտության մասին։

#203 Արամ Մխիթարյան - Տաքսու փոփոխվող գները, խցանումները կանխատեսելը, հայկական «IT»-ի միֆը 06.06.2024

Մեր հյուրը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն է։ Նրա հետ զրուցել ենք Յանդեքս համակարգի, տաքսու տատամվող գների,  քարտեզների, արհեստական  բանականության ապագայի և շատ այլ թեմաների շուրջ։

#202 Ռաֆայել Ռևազյան - Թութքի առաջացումը, վնասող ինքնաբուժությունը, պրակտոլոգիան 30.05.2024

Այսօրվա հյուրը պրակտոլոգ Ռաֆայել Ռևազյանն է, ում հետ զրուցել ենք պրակտոլոգիայի, տարածված հիվանդությունների, թութքի առաջացման պատճառների, նստակյաց կյանքի և այլ թեմաների շուրջ։

#201 Մարիա Թիթիզյան - Խաթրով օրենք շրջանցելը, թափթփված մեդիան, միջազգային կապեր ստեղծելը 23.05.2024

Այսօրվա հյուրը «EVN Report»-ի գլխավոր խմբագիր և Ամերիկյան համալսարանի դասախոս Մարիա Թիթիզյանն է։ Նրա հետ զրուցել ենք կարծիքը լրատվությունից տարբերելու, երկարաժամկետ քայլերի, կապեր ստեղծելու, սպասվող լրատվական փառատոնի և այլ թեմաների շուրջ։

#200 Տիրայր Մուրադյան - Նախկին և ներկա կոռուպցիոն սխեմաներ, պետության բաժնեմասերը, հարց լուծող հոդվածները 16.05.2024

Այսօր զրուցել ենք «Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանի հետ և քննարկել ընդդիմության ու կառավարության հարաբերությունները, կոռուպցիոն սխեմաները, մեդիայի ազդեցությունն ու այսօրվա իրավիճակը։ 

#199 Մարինա Ավանեսովա - Հատուկ մանկավարժ դառնալը, Արցախի բլոկադան, դժվարությունները 09.05.2024

Այսօր հյուրընկալել ենք Արցախից հատուկ մանկավարժ Մարինա Ավանեսովային։ Խոսել ենք աուտիզմի, հասարակության պիտակավորումների, Արցախի բլոկադայի և Հայաստան տեղափոխվելու դժվարությունների մասին։

#198 Իգոր Խալաթյան - Նոր դեմք ունենալը, ալգորիթմը որպես մարդ, վախեցնող ապագան 02.05.2024

Ձեր կլոնը կարող է ընտրել ձեր փոխարեն. վախենալի է, չէ՞։ Կամ ո՞րն է Ձեր ամենագեղեցիկ տեսքն ու ի՞նչ արտաքին տվյալների հիման վրա եք վստահում մարդկանց։ 3 միլիոն մարդու «կլոնավորելու» արդյունքում մեր հյուր Իգոր Խալաթյանի համահիմնադրած «Best look AI» և «Iris Dating» ընկերությունները տալիս են այս հարցերի պատասխանը։  Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange

#197 Աշոտ Նագաշեան - Փողի մասին մտածելը, դրսի աշխատաշուկան, կենտրոնանալու խնդիրը 25.04.2024

Աշոտ Նագաշեանը աշխարհի ամենամեծ բաներից մեկի՝ «Morgan Stanley»-ի փոխնախագահն է

#196 Միքայել Ոսկանյան - Ռաբիսը, ազգային երաժշտությունը, սև ցուցակում հայտնվելը 18.04.2024

Միքայել Ոսկանյանը երգահան է, կոմպոզիտոր և թառահար։ Խոսել ենք երաժշտության փուլերի, ժանրերի, հնի ու նորի մեջ, մուղամից մինչև ազգային երաժշտությունը։

#195 Անդրե Հարությունյան - Մարտարվեստը, ինքդ քեզ հաղթելը, սպորտով սթրեսին հակազդելը 11.04.2024

Հյուրընկալել ենք «Legacy Brazilian Jiu-Jitsu» ակումբի համահիմնադիր Անդրե Հարությունյանին ու խոսել ամենատարբեր թեմաների շուրջ. Սպորտով սթրեսին հակազդելը, «Jiu Jitsu» և «MMA» սպորտաձևերը, Ինքնաճանաչումը սպորտի միջոցով, ՀՀ-ում մարզվող ռուսները, Ինքդ քեզ հաղթելը, Մեծ տարիքում սպորտով զբաղվելը։

#194 Սոս Ջանիբեկյան, Վահագն Մարտիրոսյան - Երաժշտություն, կինո, մեզնից խլված մտածողությունը 04.04.2024

Մեր հյուրերը դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Վահագն Մարտիրոսյանն են։  Նրանք նաև հիմնել են «ԳԱՌԱԺ ՎԻՆԻԼ ՍԹՈՐԸ», որի մասին շատ բան կիմանաք փոդքասթը դիտել-լսելիս։Ու դե՝ լի՜քը խմբերի և ֆիլմերի անուններ կգտնեք։

#193 Ռոլանդ Գասպարյան - Ունեցածով կիսվելը, անհետացող ընտանիքները, երգելը՝ որպես պարտք 28.03.2024

«Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանին 2-րդ անգամ ենք հյուրընկալում։  Խոսել ենք դեսից դենից՝ է՜լ նոր ժանրերով երգելուց, է՜լ մարդկանց առաջ պարտավորված լինելուց, է՜լ Ռոլանդի կյանքում կատարված հրաշքից, է՜լ փոխված իրականությունից։

#192 Լիդիա Այվազյան - Սննդային վարքի խանգարումները, ռեժիմի բացակայությունը, ճարպակալումը 21.03.2024

Լիդիան բժիշկ-դիետոլոգ է, որի հետ այս փոդքասթի ընթացքում բարձրաձայնել ենք շատ կարևոր թեմաներ. Ի՞նչ են անհատական դիետաներն ու ու՞մ լսել, Վարքային ի՞նչ կախվածություններ կան, Ի՞նչն է ընկած ճարպակալման հիմքում, Արդյո՞ք լավ է այդքան տարածված «բոդի պոզիտիվ» կոչվածը, Ինչպես են ձևավորվում սննդային սովորությունները, Պե՞տք է սննդից հաճույք ստանալ, թե՞՝ ոչ։

#191 Սուրեն Նազինյան - Թմրամոլության աճը, կախվածության համախտանիշը, փոխարինող բուժումը 14.03.2024

Թմրանյութեր, ալկոհոլ, էներգետիկներ. ի՞նչ վիճակ է Հայաստանում և ինչու՞ են օգտագործողների մեծամասնությունը տղամարդիկ։ Այս մասին խոսել ենք «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։

#190 Արտո Երիցյան - $13,500,000 ներդրումը, կյանքը բարդացնող մենթորը, թրենդներն ու խնդիրները 07.03.2024

«Podcastle» ընկերության հիմնադիր-տնօրեն Արտո Երիցյանի հետ։ -Հեշտ բաները դժվար են ստեղծվում,- ասում է Արտոն։ Սթարթափում 13,5 մլն դոլլարի ներդրումից մինչև երեխայի դաստիարակություն. կարճ ասած՝ խոսել ենք ամե՜ն ինչից։

#189 Դավիթ Յան - Թվային ընկերուհին, ՀՀ-ի մտավոր արտադրանքը, մարդկանց փոխարինումը 29.02.2024

Ովքե՞ր են թվային աշխատողները և արհեստական բանականության գործակալները։ Մարդիկ կփոխարինվե՞ն, թե՞ կհամագործակցեն։  Այս ամեն շուրջ խոսել ենք ազգությամբ հայ, Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր մարդկանցից մեկի՝ Դավիթ Յանի հետ։

#188 Հայկ Քոչարյան - Արաբական աշխարհի կրոնները, իսլամի տարածումը, տեխնոլոգիաները 22.02.2024

Այսօրվա մեր հյուրը ԵՊՀ-ի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն է։ Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից - Մուհամեդի հայտնությունից մինչև - Համասի դիրքորոշումը, - Սյունիքի վերահսկողությունն - այսօրվա աշխարհի տեմպերը։

Listen to the Rearrange with Narek Amirkhanyan podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.