Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#162 Հրաչ Մարտիրոսյան - Լեզվի մասին միֆերը, հայերենի ծագումը, փոխառությունները 24.08.2023 1:55:49
Մեր այսօրվա հյուրը լեզվաբան, հայերենագետ և գիտնական Հրաչ Մարտիրոսյանը։ Նրա հետ հետևյալ թեմաների շուրջ. Հայերենի ծանգումնաբանությունը, Փոխառությունները, Գրական և խոսակցական լեզուն, «է» և «ա» օժանդակ բայերը, Միֆերն ու իրականությունը։
#161 Նարեկ Ներսիսյան - Համապարփակ անվտանգություն, հարկեր և օրենքներ, մարդակենտրոն բանակ 17.08.2023 1:45:47
Այսօր զրուցել ենք նախկին սպա և իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ հետևյալ թեմաների շուրջ. Համապարփակ պաշտպանությունը, Անվտանգությունը՝ որպես ապևելակերպ, Բիզնեսին և մարդկանց հարկելը, Բնակչության դիմակայունությունը բարձրացնելը, Մարդակենտրոն բանակը ստեղծելը։
#160 Արտյոմ Բարսեղյան - Պարապլանով թռչելը, անտառում սոված մնալը, Հարմարավետության ճգնաժամը 10.08.2023 1:27:39
Արտյոմ Բարսեղյանը նախկինում եղել է ռազմական օդաչու, իսկ այժմ «SkyClub»-ում պարապլանի օդաչու է։ Մեր զրույցի թեմաները բազմազան էին՝ անտառից մինչև տիեզերք. Ռազմական օդաչուի փորձառությունը, Թռչելը՝ որպես մասնագիտություն, Քարանձավների ուսումնասիրությունը, Սովի ազդեցությունը մեր որոշումների վրա, Տիեզերքը։
#159 Կարեն Գյուլբուդաղյան - Սիլիկոնյան հովիտը, «Yahoo»-ում աշխատելը, հայկական սթարթափները 03.08.2023 1:57:15
Այսօր զրուցել ենք Կարեն Գյուլբուդաղյանի հետ, ով լինելով Կալիֆոռնիայի «Berkeley SkyDeck»-ի գործընկեր` օգնել է տասնյակ հայկական սթարթափներին դուրս գալ միջազգային շուկա։ Մեր զրույցի հիմնական թեմաներն են. Հայաստանի և ԱՄՆ-ի հարկային համակարգերը, Էկոհամակարգ ստեղծելը, «Yahoo»-ում աշխատելով մեծ փոփոխություններ բերելը, Հայկական սթարթափները միջազգային շուկա դուրս բերելը։
#158 Հայկ Եսայան - Տելեկոմի ապագան, առաջնորդ լինելը, հին տեխնոլոգիաների վերադարձը 27.07.2023 1:25:59
Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Այսօր զրուցել ենք «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ. Համացանցում հեղափոխություն անելը, Թիմ տելեկոմի ստեղծումը, Աշխատել և գործել հանուն ազգային շահի, Հին տեխնոլոգիաների վերադարձը, Ընկերություններում առաջնորդ և ղեկավար լինելը։
#157 Վահագն Թուխարյան - Վազորդների համայնքը, տվյալների արտահոսքը, մարզվելու ժամանակը 20.07.2023 1:38:37
Այսօր զրուցել ենք «TriClub»-ի և «ArmSec Foundation»-ի համահիմնադիր Վահագն Թուխարյանի հետ. Ի ծնե վարզորդ լինելը, Սպորտն ու առողջ ապրելակերպը երկարակեցության գրավական, Թվային անվտանգությունն ու անձնական տվյալների արտահոսքը, Սպորտային համայնքները ՀՀ-ում, «VO2 max»-ը և մարզման զոնաները։
#156 Վաչե Սահակյան - Տիեզերքը և ժամանակը, սփյուռքի գիտական ներուժը, հայտնագործությունները 13.07.2023 1:29:47
Վաչե Սահակյանը «Harvey Mudd» համալսարանի տեսական ֆիզիկայի պրոֆեսորն է, ինչպես նաև «ASOF» հիմնադրամի գործադիր տնօրենը։ Վաչե Սահակյանը նաև դասավանդում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում։ Վաչեի հետ զրուցել ենք՝ - Տեսական ֆիզիկայից, - Հայաստանում գիտական ծրագրեր իրականացնելուց, - Այլմոլորակայիններից, - Սփյուռքի և Հայաստանի համագործակցության, - «ASOF»-ի գործունեության և շատ այլ թեմաների շուրջ։
#155 Կարինե Սարգսյան - Ապագան կանխատեսելը, մարդկանց չափելը, քաղաքականացվող գիտությունը 06.07.2023 1:42:01
Կարինե Սարգսյանը «Cedars-Sinai» բժշկական համալսարանի «OncoBiobank»-ի գիտական տնօրենն է, Ավստրիայի «Graz» բժշկական համալսարանի բիոբանկի հիմնադիր-տնօրենը և պրոֆեսոր է։ Կարինե Սարգսյանը հիմնել է աշխարհի ամենագործուն բիոբանկը։ Նրա հետ զրուցել ենք՝ Բժշկության ապագայի և ապագան կանխատեսելու, Հիվանդությունները կանխարգելելու, Քաղցկեղի և մոլեկուլային զույգի, Գենետիկ նմանությունների և շատ այլ թեմաների շուրջ։
#154 Շուշան Կարապետյան - Գողական մշակույթը, լեզվամտածողությունը, երկու լեզվով խոսելը 29.06.2023 2:04:01
Շուշան Կարապետյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության կենտրոնի փոխտնօրենն է և լեզվաբան։ Զրուցել ենք՝ Լեզվամտածողության ձևերի, Ճիշտ և սխալ խոսելու, Միալեզու և երկլեզու մարդկանց տարբերությունների, Գողական մշակույթի և արականության, Սփյուռքում հայ լինելու և շատ այլ թեմաների շուրջ։
#153 Անտուան Ագուջյան - Թուրքիայի և Սիրիայի հայկական հետքերը, պատերազմը, լուսանկարչի դերը 22.06.2023 1:07:09
Անտուան Ագուջյանը լրագրող է և լուսանկարիչ։ Անտուանը մասնակցել Իրաքի, Սիրիայի և 44-օրյա Արցախյան պատերազմին։ Անտուանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Պատերազմի դաշտում անցյալ և ապագա չլինելու, Ցեղասպանության հետքերով գնալու, Լուսանկարչության այսօրվա պահանջարկի, Սփյուռքի վերաբերմունքի, 44-օրյա պատերազմի և շատ այլ թեմաների շուրջ։
#152 Արման Աթոյան - Apple Vision Pro, Թվայնացում, վիրտուալ իրականություն 15.06.2023 1:53:53
«Arloopa» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Բոլորիս տեղափոխվելը վիրտուալ իրականություն, Արհեստական բանականության զարգացումը, Ներդրումներ կատարելը, Մենակության խորացումը, Թվային բովանդակության ներգործումը իրականություն։
#151 - «Լավ Էլի»-ն, երաժշտությունը որպես կարիերա, 3 հասարակություններում ապրելը 08.06.2023 1:43:59
Գոռ Մխիթարյանը «Լավ էլի» խմբի համահիմնադիրն է, երաժիշտ և երգահան։ Գոռի հետ զրուցել ենք՝ Վանաձորի կյանքից, 3 տարբեր հասարակություններում ապրելուց, Պրոդյուսերի դերից, Փող ունենալու և լավ ապրելու տարբերության, Մարմինը սթրեսի ենթարկելու և շատ այլ բաների մասին։
#150 Հայկ Պետրոսյան - Պատերազմ գնալը, աշխարհի տեկտոնիկ շարժերը, ինքդ քեզ հաղթելը 01.06.2023 2:05:16
Հայկ Պետրոսյանը երգիչ և դերասան է։ Հայկի հետ զրուցել ենք՝ Ազնավուրի երգերը վերափոխելու, Երաժշտության ու սթենդափի, Պատերազմին մասնակցելու, Մեր մշակույթն ու պատմությունը ճանաչելու, Նորարարությունների և շատ այլ բաների մասին։
#149 Թաթուլ Հակոբյան - Մեր չափը ճանաչելը, պատմական միֆերը, պատերազմին պատրաստ չլինելը 25.05.2023 2:03:50
Լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրուցել ենք՝ Իրեն դավաճան կոչելու, Քաղաքական և ազատ լրագրության, Պատերազմի և խաղաղության, Ինքնաֆինանսավորման, Հայրենիքը սիրելու և անորոշության հարցերի շուրջ։
#148 Վարսի Սենեքերիմյան - Ծնողավարությունը, սեռակրթությունը, մանկական հոգեբանի դերը 18.05.2023 1:37:49
Ինչու՞ ենք արժևորում մեր երեխաների էմոցիաները, ինչու՞ ենք հրամայում նրանց լսելու փոխարեն։Այսօրվա մեր հյուրը մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանն է, ում հետ ունեցել ենք անչափ հետաքրքիր և բազմաբովանդակ զրույց. Դեռահասների հոգեբանական խնդիրներ, Սեռական դաստիարակություն, Ծնողավարման սխալներ, Հոգեբանի դերը, Խորհուրդներ ծնողներին։
#147 Բիոն Միլոյան - Գրաբարի թարգմանությունները, Եղիշեի պատմությունը, ազգային մշակույթը 11.05.2023 1:28:03
Թարգմանիչ և հրատարակիչ Բիոն Միլոյանի հետ զրուցել ենք՝- Գրաբարից թարգմանված գրքերի,- Մխիթարյանների, - Քովիդի դեմ պայքարի, - Եղիշեի հայոց պատմության մասին, ինչպես նաև՝ - Հայաստանի և սփյուռքի մշակույթից։
#146 Սերգեյ Սարգսյան - Խմաբային վարքի խնդիրները, երկխոսությունը, հումորը և իրականությունը 04.05.2023 1:52:18
Արմքոմեդիի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանի հետ զրուցել ենք՝- Կյանքի որակը բարձրացնելու, - Տարբեր հայացքներ ունենալով հանդերձ երկխոսության, - Արմքոմեդին երկուսով վարելու, - Շնորհակալ լինելու մշակույթի բացակայության, - Սպորտի և շատ այլ հարցերի շուրջ։
#145 Գևորգ Թամամյան - Մանկական քաղցկեղի բուժումը, բժշկական տուրիզմը, «AI»-ը բժշկության մեջ 27.04.2023 1:43:54
Մեզ մոտ արդեն 2-րդ անգամ հյուրընկալված բժիշկ Գևորգ Թամամյանը։ Գևորգ Թամամյանը բժիշկ է, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը։ Նրա հետ զրուցել ենք՝ - Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման, - Բժշկության մեջ արհեստական բանականության դերի, - Մայիսին սպասվող խոշոր կոնֆերանսի, - Մանկական քաղցկեղի բո...
#144 Արամ Փախչանյան - Այսօրվա գիտելիքը, օտար թագավորներին սիրելը, մեր ազդեցությունը դրսում 20.04.2023 2:15:00
Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Իրականությունը տեսնելու համար պետք է հազարավոր բաներ անտեսել,- ասում է այսօրվա մեր հյուրը՝ Արամ Փախչանյանը։ Արամի հետ զրուցել ենք՝ - Կրթության և գիտության, - Սովետական Հայաստանի, - Իրար չվստահելու և օտար թագավորներին սիրելու ախտանիշների, - Կայսրությունների պատմական անցյալի և ներկայի, - Այսօրվա մեր իրականության մասին։
#143 Հրանտ Խաչատրյան - Արհեստական բանականությունը, ապագայի վտանգները, ChatGPT 13.04.2023 2:38:35
Հրանտ Խաչատրյանը գիտնական է, «YerevaNN» հետազոտական լաբորատորիայի հիմնադիրը։
Rearrange #142 Իվետա Մուկուչյան - Փոխվելու ժամանակը, երաժշտությունը հարգելը, ներքին ձայները 06.04.2023 1:38:19
Երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Մե՞ր, թե՞ ուրիշների մտքերն են մեր ուղեղում, Արտիստ լինելու դժվարությունները, Երաժշտությունը և ոգեշնչումը, Միջավայրի փոփոխությունը ստեղծագործելու վրա։
#141 Ալեն Ամիրխանյան - Գլոբալ տաքացումը, կանաչ տնտեսությունը, ջրի վատնումը 30.03.2023 1:14:53
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Գլոբալ տաքացման մարտահրավերները, Զարգացման հնարավորությունները, Բնապահպանական խնդիրները, Էներգետիկ անկախությունը։
#140 Սերժ Գաբյան - Կինոարտադրությունը, գոյություն չունեցող մշակույթը, նոր բան փորձելը 23.03.2023 1:30:59
Ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Կինոյի և կինոթատրոնների հարաբերությունները, Արհեստական բանականության մուտքը մշակույթ, Ֆիլմում կիրառվող հնարքներ, Սոցցանցերի վտանգավոր դերը նոր սերնդի վրա։
#139 Гарик Оганисян и Эдуард Овсепян - Армянский стендап, табу темы, Нападки на комиков 20.03.2023 1:46:40
Сегодня с гостями нашего подкаста - стандап комиками Гариком Оганисяном и Эдуардом Овсепяном, мы беседовали на следующие темы: - про стендап комедии, - про их переезд в Армению, - про комментарии в соцсетях, табу-темы
#138 Երվանդ Զորյան - Չիպերի պատերազմ, արհեստական բանականություն, Հայաստանի տեխնոզարգացում 16.03.2023 1:26:46
Երվանդ Զորյանը դոկտոր է, «Սինոփսիս Հայաստան»-ի նախագահը և «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնականը և գլխավոր ճարտարագետը։ Ինչպես նաև «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կենտրոնական վարչության անդամ և Սիլիկոնային հովտի մասնաճյուղի նախագահը։ Երվանդ Զորյանը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Զրուցել ենք՝ Արհեստական բանականության, Միկրոչիպերի արտարդրության և մրցա...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.