Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Society HY ↓ 311 episodes

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Author

Narek Amirkhanyan

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#87 Նարե Մկրտչյան - Հադրութում 70 օր շրջափակված տղաները, Մոնթեի ընկերը, Հոլիվուդի ֆորմուլան 02.06.2022

Նարե Մկրտչյանը ռեժիսոր է, ում Հայոց ցեղասպանության մասին նկարահանած «Տան մյուս կողմը» ֆիլմը նոմինացվել է Օսկարի։  Նարե Մկրտչյանի հետ զրուցել ենք Օսկարում նոմինացվելու, Մոթեի «ընկերը» լինելու, Հադրութում 70 օր շրջափակման մեջ գտնվող մեր զինվորների մասին ֆիլմ նկարահանելու, Հայաստանի պատմությունները Հոլիվուդ տանելու և շատ այլ թեմաների շուրջ։

#86 Արտաշես (Տաշ) Սարգսյան - Փակ թեմաները, Ցածր ինտելեկտը, հայի հոգեբանությունը 26.05.2022

Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Զրուցել ենք «Comedy club»-ի ստեղծման, Հայաստանում որակյալ հումորի պակասի, սթենդափում փակ թեմաներից խոսելու, կենդանիների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, գիրք կարդալու և շատ այլ թեմաների շուրջ։

#85 Կարեն Հարությունյան - Անփութությունը՝ ազգային կենսակերպ, Պարտված քաղաքական միտքը, Ազգային շահը 19.05.2022

Այսօրվա հյուրը «Civilnet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն էր։ Կարենի հետ մեր զրուցի թեմաներն են՝ - Մեդիաների բևեռացումը, - Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները, - Քաղաքական մտքի պարտությունը, - Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, - Պարենային անվտանգության հարցերը և այլն։

#84 Սերժ Սիմոնյան (Սերժո) - Անկեղծ երաժշտությունը, Սնոբությունը, Պասիվ մշակույթը 12.05.2022

Սերժ Սիմոնյանի (DJ Սերժո) հետ զրուցել ենք երաժշտությամբ զբաղվելու, Հայ տղերքի, Հիփ Հոփի ստեղծման, երաժշտության վրա հանրային տրամադրությունների ազդեցության, մնայուն և անցողիկ լինելու և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

#83 Գարիկ Իսրայելյան - Այլմոլորակայիններ, Տիեզերք, Երաժշտություն 09.05.2022

Գարիկ Իսրայելյան աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր։ Գիտե՞ք՝ ինչպես են լեգենդար «Քուին» խմբի գիթարիստ Բրայան Մեյն ու հայազգի Գարիկ Իսրայելյանը հիմնել «Ստարմուս» փառատոնը։ Ուրեմն գնացի՜նք լսելու այսօրվա «Rearrangе»-ը։  Նաև զրուցել ենք տիեզերքի, աստղերի մասին, քննարկել՝ արդյոք մյուս...

#82 Ռուբեն Մալայան - Դեմք չունեցող Երևանը, Տեսողական աղբը, ձևափոխված էներգիան 05.05.2022

Գեղագիր Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք այբուբենի, գեղագրության, Երևանի տխուր վիճակի, մարդկանց և քաղաքի շփման բացակայության, մեր պատմական սխալների և պատմական իրողությունները սխալ լույսի ներքո ներկայացնելու մասին։ Քննարկել ենք, թե ինչպես ընդլայնել մտահորիզոնը արվեստին մոտ լինելով, ինչպես հաղթահարել ճգնաժամերը, ինչպես զարգացնել ինքնագիտակցությունը, և ինչպես պայքարել տեսողական աղբի դեմ։ 00:00 - նախաբ...

#81 Եվա Հյուսյան - Սովորելը՝ որպես սովորություն, Սթարթափները, Կրթական նորարարությունները 28.04.2022

«Sololearn» ընկերության համահիմնադիր և տնօրեն Եվա Հյուսյանի հետ զրուցել ենք, թե ինչպես են փոփոխվում սովորելու մոդելնելը, ինչպես ստեղծվեց «Sololearn»-ը և ինչ արդյուքներ է գրանցում այսօր։ Քննարկել ենք կանանց և տղամարդկանց աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային շուկան անընդհատ ընդլայնելու, հեռավար աշխատելու, տեխնոլոգիաների բերած փոփոխությունների, ավելի արդյունավետ լինելու թեմաները։

#80 Արման Գասպարյան, Նիկոլայ Թորոսյան - Տիեզերք, Պատմություններ սիրելը, Գիտության հետընթաց 21.04.2022

Նիկոլայ Թորոսյանը «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է,իսկ Արման Գասպարյանը՝ «Արմենպրես» լրատվականի խմբագիրը։ Արման Գասպարյանի և Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք տիեզերքի, մոլորակներում բնակվելու հեռանկարների, գիտության զարգացման և Հայաստանում դրա հետընթացի մասին։ Քննարկել ենք տարատեսակ ֆիլմեր, սերիալներ, գրքեր, խոսել գլոբալ տաքացման, ատոմակայանների, ուղեղի աշխատանքի, պետության բացերի և անհեռանկար որոշո...

#79 Ինգա Սարգսյան - Տեսողական խանգարումներ, Ծնողի ընկած հեղինակություն, Խնդիրներից ամաչելը 14.04.2022

Ինգա Սարգսյանը մանկական ակնաբույժ է։ Դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ղեկավարում է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական ակնաբուժության բաժինը։ ՀՀ ԱՆ խորհրդական: Զ րուցել ենք ամենատարբեր հետաքրքիր թեմաներից, որոնք ձեզ, վստահաբար, կհետաքրքրեն՝ - Ինչպե՞ս են առաջանում աչքի խնդիրները, - Ինչպե՞ս հասկանալ երեխաներին ժեստերի միջոցով, - Արդյոց պե՞տք է ստուգել բժշկի ախտորոշումը, - Պե՞տք է ա...

#78 Լարիսա Հովհաննիսյան - Դասավանդիր Հայաստանը, Կրթությունը, Բավարարված չլինելը 07.04.2022

Այսօր զրուցել ենք  «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ։ Քննարկել ենք ծրագրի ստեղծումից մինչև 2050 թվականի պլանները։ Խոսել ենք Հայաստանի, Արցախի կրթական խնդիրների և դրական փոփոխությունների, գիտելիքով կիսվելու մասին։ Ինչպես նաև երեխաներին կրթելու հարցը յուրաքանչյուրիս որոշումների կենտրոնը դարձնելու, բավարարված չմնալու և մեր հայրենիքն օր օրի ավելի լավ...

#77 Վահագն Ղազարյան, Համլետ Դանիելյան - Ռուսների հոսքը Հայաստան, Վարկը՝ որպես մոտիվացիա 31.03.2022

Այսօրվա հյուրերն Ամերկյան համալսարանի իմ համակուրսեցիներն են՝ Համլետն և Վահագնը։ Նրանց հետ զրուցել ենք այսօրվա մեր շուկայում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող մասնագետների մեծ հոսքի կառավարման, տների թանկացման, բանկային համակարգում կատարվող փոփոխությունների և վարկերի մասին։ Քննարկել ենք նաև, թե ինչու ենք 21-րդ դարում մենք կարիք ունենում վերաբերմունք և ժամանակ գնելու, ինչու հազարամյակներ շարունակ չ...

#76 Զաւէն Քէօրօղլեան - Հայ մնալը, Սոցցանցերը, Զարթոնք Մեդիա 24.03.2022

«Զարթոնք» մեդիայի համահիմնադիր և տնօրենԶաւէն Քէօրօղլեանի հետ զրուցել ենք օրական 13 ժամ աշխատելու, Լոսից Երևան գալու, հայ լինելու դժվարությունների և առավելությունների մասին։ Խոսել ենք սոցցանցերի ազդեցության, հին ու նոր սերնդի տարբերությունների, ձուլման վտանգի, եկեղեցու դերի և առհասարակ արժեք ստեղծելու մասին։

#75 Ռուբեն Եսայան - Անբացատրելի երևույթները, Վնասակար սովորույթները, Մեդիագրագիտությունը 17.03.2022

Ռուբեն Եսայանը բլոգեր է, յութուբեր և երաժիշտ։  Դե՜, Ռուբեն Եսայանի հետ հնարավոր չէր չխոսել պարանորմալ երևույթներից և առեղծվածներից՝ Անաբել, այլմոլորակայիններ, հոգիներ, էներգիա և այլն։ Բացի այդ՝ քննարկել ենք մեդիագրագիտության, յութուբերից մինչև երաժիշտ դառնալու, երեխա ունենալու պատասխանատվության, վնասական սովորույթներից ազատվելու թեմաները և պարզապես երջանիկ լինելու նախապայմանները։

#74 Արամ Ջիվանյան - Ի՞նչ է բիթքոինը, «NFT»-ն և ի՞նչ է սպասվում մեզ ապագայում 10.03.2022

Կրիպտոգրաֆեր և մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ զրուցել ենք բիթքոինի և բլոկչեյնի, ֆինանսական վստահություն ստեղծելու, թվային դաշտի նորարարությունների, մրցունակ գիտելիք ստեղծելու, գիտական կայուն համակարգ ունենալու, արժեք ստեղծող հայ գիտնական ունենալու հեռանկարների շուրջ։ Խոսել ենք նաև «Գիտուժ»-ի գործունեությունից, ռոբոտների ապագայից և մի շարք հետաքրքիր թեմաներից։

#73 Մագդա Մարկոսյան - Նոր աշխարհի մոդելը, Բարձր աշխատավարձերը, Մարքեթինգը 03.03.2022

«Մարոգ» ստեղծարար գործակալության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ 90-ականները, Հայաստանում մարքեթինգի ձևավորումը,«NFT»-ները, «Metaverse»-ից սպասվող նոր աշխարհի մոդելը, արտագաղթը տարբեր երկրներում, բարձր աշխատավարձով գործերը և այլն։ Մեր զրույցը ծավալվում է նաև կրթական հարցերի և ինքներս մեզ լիարժեք չճանաչելու պատճառների շուրջ

#72 Վան Նեմրա - Երաժշտություն ստեղծելը, Գումար չվաստակելը, Քննադատությունը 24.02.2022

«Նեմրա» խմբի վոկալիստ Վանի հետ զրուցել ենք Հայաստանում ռոք երաժշտությամբ զբաղվելու, երաժշտական պրոդյուսերների դպրոցի անհրաժեշտության, գումար չվաստակելու և այլ հարցերի շուրջ։ Մեր զրույցը հասնում է համացանցի ազդեցությունից, Սերժ Թանկյանի աջակցությունից, երաժշտական քննադատությունից մինչև դրսում աղբ նետելու խնդիրները։

#71 Գոռ Բարսեղյան - Սթենդափները, Կրկնօրինակելը, Հայ ընտանիքի մոդելը 17.02.2022

թենդափեր Գոռ Բարսեղյանի հետ զրուցել ենք հայկական և արտասահմանյան սթենդափների, կրկնօրինակման և սեփականը ստեղծելու մասին։ Քննարկել ենք խոսքի ազատության, բարդույթների, հայ ընտանիքի «իդեալական մոդելի», արվեստի ազնվության ու անազնվության, խոսքի զորեղության և մի շարք այլ հարցեր։ Մեր զրույցն ավարտվում է Մայր Թերեզայի պատգամով, որ հաճելիորեն մտածելու նոր շերտեր է առաջ բերում։

#70 Ռուբեն Վարդանյան - Հայկական իմունիտետը, Փուչիկի մեջ ապրելը, Մոտեցումները փոխելը 10.02.2022

Գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել ենք փուչիկի մեջ ապրելու, ունևորի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, անվտանգության, կոլեկտիվ մոտեցումների, վախերի, մեր մշակույթի արժևորման ու խոսքի փոխարեն գործելու մասին։ Քննարկել ենք, որ պարտությունը մեզ փոփոխությունների հնարավորություն է ընձեռել, և որ Հայաստանի ապագան կարող է լավը լինել, եթե ունենանք տեսիլ, կամք և թիմ։

#69 Արտակ Հարությունյան - Տեղեկատվական կախվածություն, Արդյունավետ գովազդ, Գույք չունենալը 08.02.2022

Քանի որ այսօր հոբելյանական 69-րդ փոդքասթն էր, «Սմարթոլըջի» ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանի հետ ինչից ասես զրուցել ենք՝ Ցուկերբերգի երազանքներից, տեղեկատվական կախվածությունից, ուտելիքից, արդյունավետ գովազդներ միացնելուց, մեր ուշադրությունը գողանալուց, գույքին կպած լինելուց, տուն առնել-չառնելուց, պետականի և մասնավորի առավելություններից և այլն։

#68 Հակոբ Փաջաքջյան - Բարբեր շոփերը, Հարստությունը ցուցադրելը, Ունեցածով կիսվելը 03.02.2022

Վարսահարդար Հակոբ Փաջաքջյանի հետ զրուցել ենք Սիրիայից Հայաստան գալու դժվարութունների, Հայաստանում բարբեր շոփ բացելու, աշխատանքը սիրով անելու մասին։ Քննարկել ենք մեր հասարակության մեջ առկա տարբեր խնդիրներ, որոնցից են՝ նյութական միջոցով հարգանք ձեռք բերելը, դատական համակարգի բացթողումները, մեր ունեցածով չկիսվելը, երեխաներին վատ դաստիարակություն տալը, հարստությունը ցուցադրելը և այլն։

#67 Կարպիս Փաշոյան, Էդգար Էլբակյան - Ազգայինը և ապազգայինը, խաղախության չպատրաստվելը 27.01.2022

Կարպիս Փաշոյանը լրագրող է, իսկ Էդգար Էլբակյանը՝ քաղաքագետ։  Կարպիս Փաշոյանի և Էդգար Էլբակյանի հետ բանավիճել ենք պատերազմի, Հայաստանի ներկայի և ապագայի, Արցախի հարցի և առհասարակ մեր ինքնության մասին՝ սահմանելով՝ ինչ է ինքնություն ու ազգային ասվածը։ Տարբեր կողմերից նույն հարցերին պատասխանելով՝ քննարկել ենք, թե ինչ նպատակներ է մինչ օրս սահմանել մեր պետությունը, թե արդյոք անհատը կարող է փոխել իրա...

#66 Սիրուն Մինաս - Գեղեցկության ստանդարտները, Տարբերվելը, Իրական երջանկությունը 20.01.2022

Բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի հետ զրուցել ենք Հայաստանում մեծանալու, տարբերվելու, գեղեցկության ստանդարտների, արտաքինի փոփոխության պատճառների, պահպանողական կամ առաջադեմ լինելու, հաճախ երազելու և ինքնազարգացման մասին։ Քննարկել ենք, թե ինչու ենք մենք հաճախ մարդկանց վստահում, ինչու ենք նեղացնում իրար և թե ինչ բացասական կողմ ունի հավասարությունը։ 

#65 Գևորգ Պողոսյան - Սպառողական հանրությունը, Համագործակցելու խնդիրը, եսը մենք դարձնելը 13.01.2022

«Իդրամ»-ի, «TheCrowdfundingFormula»-ի և «ռեԱրմենիա»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք պատերազմից հետո «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստեղծելու մասին, որը գալիս է լուծելու հայության  համագործակցության, վստահության և թափանցիկության խնդիրները։ Խոսել ենք նաև արվեստից բիզնեսին անցնելու, լայն մտահորիզոն ունենալու, մարդկությանը ծառայելու, հանրության կենսակերպի բնույթը փոխելու կար...

#64 Հայկ Մկրտչյան - Խաղամոլության քարոզը, վիզ դնողներից զզվելը, ոչ ֆորմալ կրթությունը 06.01.2022

«Դե» սեղանի ժամանցային խաղերի ընկերության հիմնադիր, բլոգեր, ինֆլուենսեր Հայկ Մկրտչյանի հետ զրուցել ենք այլընտրանքային կրթության, աշխատող մարդուց զզվելու, էմոցիաներն առանց կոմպլեքսների արտահայտելու, բիզնես սկսելու, աշխատանքային իրավունքների խախտման և մի շարք այլ թեմաների մասին։

#63 Էրիկ Անթառանյան - Հեռուստատեսությունը, Հանուն մտքի՞, թե՞ ֆունկցիոնալության 30.12.2021

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ զրուցել ենք հեռուստատեսության, ֆիլմերի, մեդիատեղեկատվության, մեր ունեցածը արտահանելու, ընտանիքում ճիշտ ներդրումներ անելու, երեխաների և ծնողների դերափոխության և շատ այլ թեմաների շուրջ։

Listen to the Rearrange with Narek Amirkhanyan podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.