Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Society HY ↓ 311 episodes

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Author

Narek Amirkhanyan

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#62 Աշոտ Հովակիմյան, Արման Ղազարյան - Գովազդը, Աղբ վաճառելը, Սոցցանցերի ազդեցությունները 23.12.2021

«Ցուկ» անկախ գործակալության հիմնադիրների՝ Արման Ղազարյանի և Աշոտ Հովակիմյանի հետ զրուցել ենք «Ցուկ»-ի հայտնի գովազդային արշավների, հատկապես՝ վերջերս մեծ տարածում գտած «Օրիֆլեյմ»-ի գովազդի մասին։ Քննարկել ենք գովազդային շուկայի խնդիրները, էլեկտրոնային գումարի լավ և վատ կողմերը, սոցհարթակների բերած փոփոխությունները։ Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև աղբ վաճառելու, ուղեղի աշխատանքի, հայրենասիրությու...

#61 Անուշ Տեր-Խաչատրյան - Արվեստի թվայնացումը, Ազնվությունը, Համակարգված ստեղծագործելը 16.12.2021

Գրող և «Creative Armenia» ընկերության ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանի հետ զրուցել ենք հայ և համաշխարհային արվեստի, արվեստի կոմերցիոն կողմերի, ստեղծագործող մարդկանց հանրայնացման ճանապարհների և մրցակցային առավելությունների մասին։ Խոսել ենք նաև մի շատ հետաքրքրիր նախագծի՝ «Art box» ստեղծարար ինկուբատորի մասին, որը վստահաբար կհետաքրքրի յուրաքանչյուր ստեղծագործողի։

#60 Գևորգ Մուրադյան - Վատամարդ չլինելը, Գիտությունը, Պետության և մասնավորի շահը 09.12.2021

Գևորգ Մուրադյանի հետ զրուցել ենք Հայաստանի բյուջեի, ֆինանանսական միջոցների բաշխման, գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացման, անհատի և մասնավորի շահերի, բիզնեսում մրցակցային լինելու, հարստանալու և շատ այլ թեմաների շուրջ։ Գևորգ Մուրադյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզ-մաթ գիտ․ թեկնածու։ Զբաղվել է լազերային ֆիզիկայով և քվանտային տեխնոլոգիաներով, ապա աշխատել պետական կառավարման համակարգում։ «Մետրիկա»,...

#59 Աղասի Թադևոսյան - Մարդկային բնազդները, Պոստմոդեռնիզմը, Նոր հեղինակությունները 02.12.2021

Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք մարդկային բնազդների, ազգային արժեքների, առասպելների ստեղծման պատճառների շուրջ։ Խոսել ենք հին ու նոր սերունդների տարբերության մասին, մեծերի խոսքի արժեզրկման, նոր հեղինակությունների ի հայտ գալու մասին, որոնցից է Իլոն Մասկը և շատ ու շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ։ Դե՜, իսկ հաղորդման վերջում մեր հյուրը պատասխանում է արդեն ի...

#58 Հայկ Վարդանյան - Օպերան, Մշակույթի արտահանումը, Եկամտաբերությունը 25.11.2021

Օպերային երգիչ Հայկ Վարդանյանի հետ զրուցել ենք հայկական երաժշտության, օպերայի զարգացման և արտահանման ճանապարհների, հեռանկարների մասին։ Խոսել ենք առհասարակ, մշակույթի շուկայական պատկերի, առկա բացերի, պետության և արտիստի հարաբերությունների մասին։ Մեր խոսակցության մեջ անմասն չի մնացել նաև ծնող-երեխա հարաբերությունները և մեր չիրականացված երազանքները երեխաներին պարտադրելու խնդիրները։ Hexact-ը 3 պրոդուկ...

#57 Կարպիս Փաշոյան - Ղարաբաղի հարցը, Իշխանությունները, Միֆերը 18.11.2021

Կարպիս Փաշոյանի հետ զրուցել ենք Հայաստանի հին ազգ լինելու բարդույթի, քաղաքական մոդելների, Արցախի հարցի, ներկա-նախկին իշանությունների և մնայուն արժեքների մասին։ Քննարկել ենք նաև մարդկանց վերահսկման մեխանիզմների, կին-տղամարդ տարբերությունների ինֆորմացիոն քաոսի, վիրտուալ իրականության անվերասհկելիության մասին։

#56 Նոնա Մելքոնյան - Մանիպուլյացիոն տեխնիկաները, «PR»-ը, Կառավարելի լինելը 11.11.2021

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ և «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նոնա Մելքոնյանի հետ զրուցել ենք «PR»-ի զարգացման ճանապարհի, չափելի նպատակներ ունենալու, քարոզչության, հանրությանը կառավարելու մանիպուլյացիոն տեխնիկաների, արքետիպերի, հերոսների և ինֆորմացիոն հակասությունների մեջ կառավարելի լինելու մասին։ Քննարկել ենք՝ ինչով է այսօր փոխարինվում կրոնը, ինչպես է աշխատում «թիթեռի էֆեկտ...

#55 Գրիգոր Հովհաննիսյան - Ներդրումներ, Ստարտափներ. ինչի՞ց սկսել 04.11.2021

Բիզնես հրեշտակ և բիզնես խորհրդատու, «Global AM»-ի համահիմնադիր և «BANA» ստարտափներին աջակցող ընկերության նախաձեռնող Գրիգոր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստարտափների, ներդրումների, ֆոնդերի ստեղծման և «IT»-ի ոլորտի արագ զարգացող հեռանկարների մասին։ Քննարկել ենք նաև բիզնեսում սխալվելու, անընդհատ փորձելու և հաջողելու ճանապարհները և թե ինչ տեմպերով է աճում Հայաստանը միջազգային շուկայում։ 

#54 Հովհաննես Գրիգորյան - Սոցիալական հարցումները, Ազգային արատը, Ես-ից դեպի մենք 28.10.2021

Սոցիոլոգ, «Բրեվիս» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ զրուցել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ տարբեր սոցիալական հարցումները, պատերազմից հետո մարդկանց մոտեցումները, պատերազմը կրողները և էլիտան, մեզնից մեր հիշողությունը գողացողները։ Քննարկել ենք նաև, թե ինչպես կարելի է մեծամտությամբ ձախողել և կարգապահությամբ հաջողել։

#53 Զարեհ Զուրաբյան - Սփյուռքը, Նոր տեխնոլոգիաները, Մարդկանց Բևեռացումը 21.10.2021

Թվային լաբորատոր լուծումներ տրամադրող «eLabNext» ընկերության տնօրեն, սեմինարներ անցկացնող, հին հայկական մշակույթով, սպորտով, խոհարարությամբ զբաղվող և շատ այլ հոբբիներ ունեցող Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել ենք կենսատեխնոլոգիայի, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության մեթոդների, արհեստական բանականության զարգացման դեպքում սպասվող առաջընթացի և հնարավոր աղետների մասին։ Քննարկել ենք նաև՝ ինչ...

#52 Թենի Ավակյան - Կարծրատիպերը, Սպորտը՝ որպես հնարավորություն, Հավասարությունը 14.10.2021

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հետ խոսել ենք սպորտում աղջիկ երեխաների ներգրավվածության, նախագծի նպատակների, կարծրատիպերի, երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, երեխաների համար հնարավորություններ ստեղծելու, թիմային աշխատելու, մրցակցային լինելու և պարտվելու մասին։ Թենին նաև պատմում է «Play it forward» սպորտային նախագծի մասին, որի...

#51 Արևիկ Պետրոսյան - Առողջ սնունդը, Կախվածությունները, Գենետիկ և ազգային հակումները 07.10.2021

Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ զրույց ենք ունենցել մարդու և սննդի էմոցիոնալ կապվածության, առողջ սնունդը անձնային աճի ճանապարհ դարձնելու, սննդի հետ մեզ փոխանցվող ազգային մշակույթի, գենետիկ հակումների, կախվածությունների, առողջ ապրելակերպը, ոչ թե պարտադրանք, այլ որպես ինքդ քեզ վերաբերվելու միջոց ընկալելու մասին։ Զրուցել ենք նաև պահքի հոգևոր և ֆիզիկական ազդեցությունների, ժողովրդական բժշկության դերի շու...

#50 Արամայիս Հայրապետյան - Ռեժիսուրան, Բռնապետությունը ՀՀ-ում, Հավատն ու Գիտությունը 30.09.2021

Ռեժիսոր, «Gravity production»-ի հիմնադիր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք անկեղծության, ինտուիցիային չդավաճանելու, քննադատություն չընդունելու, ամենալավ իրավիճակներում վատ պերսոնաժների հայտնվելու և ամեն ինչ «փչացնելու» մասին։ Խոսել ենք նաև ՀՀ-ում դիկտատուրայի հաստատման հնարավոր հետևանքների, ֆիլմ նկարելու բարդության, հավատի, գիտության, հասարակական նորմերի և տրանսպորտային ոլորտի խնդիրների մասին։

#49 Հովակիմ Զաքարյան - Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, Վիրուսները, Անկախությունը վատնելը 23.09.2021

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցում ենք վիրուսների տեսակների, հատկապես՝ Կորոնավիրուսի առաջացման, տարածման և կանխման հնարավոր տարբերակների մասին։ Հովակիմը պատմում է պատվաստանյութերի պատրաստման ձևերի և դրանց կիրառման անհրաժեշտության մասին, խոսում առողջապահական մի շարք խնդիրների, ժողովրդի անվստահության, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ձեռքբերումների և անկախության տարիներին դրանց մսխման պատճառների մասի...

#48 Անի Մինասյան - Կյանքը բունկերում, Հաղթելու միֆը, Ամենքն իր համար 16.09.2021

Պատերազմի օրերին բունկերից Արցախի հանրային ռադիոն ղեկավարող Անի Մինասյանի հետ զրուցել ենք բունկերային կյանքի, պատերազմում մեր պատասխանատվության, վախի բացակայության, առաջին գծից եկող տեղեկատվությանը հենվել-չհենվելու, կանխատեսելի, բայց չձեռնարկված գործողությունների, օր օրի պակասող միասնականության, իրականության փախուստի և մի շարք այլ հարցերի շուրջ։

#47 Արմեն Արմոս Մարտիրոսյան - Առողջական խնդիրներ ունեցող երեխաները, օգնելը որպես կենսակերպ 09.09.2021

Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը ֆինանսավորող «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հիմնադրամի գործունեության, կամավորական աշխատանքներ կատարելու և իրար օգնելու գործառույթը ապրելակերպի վերածելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք, թե ինչպես պետք է իրականացնել հանրային դիսկուրս՝ ի շահ երեխաների ապաքինման՝ պետության և անհատների ակտիվ մասնակցությամ...

#46 Пётр Немой (Petr Nemoy) - Границы свободы, Эволюция систем, Формализация проектов 02.09.2021

Петр Немой  Соучредитель фонда «301 Земля Мудрости»  Направления деятельности - новая антропология и культурная среда компании, футуролог.   Более 20 лет практического опыта целостного развития территорий, исследований в области ритуальных и этнокультурных систем мира.  Компетенции и отраслевой опыт Стратегический консалтинг, Трансформация бизнеса, Проектное управление, HR...

#45 Արշակ Կարապետյան, Արթուր Ազիզյան - Սպառողական հասարակությունը, Սթարթափները, Բիզնեսն 26.08.2021

Արշակ Կարապետյանը բիզնեսի կառավարման մագիստրոս է ֆինանսների ոլորտում շուրջ ինը տարվա փորձով։ Արթուր Ազիզյանը « Aurora Baréalisse Marketing » ընկերության հիմնադիր-տնօրենն է։ Ունի 9 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։ Արթուրի և Արշակի հետ զրուցել ենք բիզնեսի հիմնադիրներին հանդիպող խնդիրների, բիզնեսզարգացման, սպառողական հասարակության, ալգորիթմների, համացանցի և մշակույթի հակադրության մասին։ Տ...

#44 Ռուբեն Վարդազարյան - Բռնապետի հոգեբանությունը, նարցիսիզմը, ժամանակ վաճառելը 19.08.2021

Տեքստագիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդազարյանի հետ զրուցել ենք բռնապետների հոգեբանության, մարդուն միտումնավոր փոքրացնող շինությունների, սուիցիդալ մտքերի, հոգեկան անառողջության և դրա բուժման տարբերակների շուրջ։ Քննարկել ենք նաև սիրո պակասի արդյունքում սոցցանցերից էմոցիոնալ ֆասթ ֆուդ ընդունելու պահանջի, հասարակությունից սեր մուրալու առաջացման պատճառների շուրջ, խոսել գրագետ ծնողավ...

#43 Էդիտ Ալավերդյան - Հոգեկան առողջությունը, խոսելու կարիքը, ապրումակցումը 12.08.2021

Հոգեթերապևտ Էդիտ Ալավերդյանի հետ զրուցել ենք կարևորագույն թեմաներից, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով մնում են ստվերում. դրանք են՝ հոգեկան առողջությունը, հոգեթեևապևտին դիմելը, խոսելու կարիք ունենալը, մեդիտացիան, ամոթը, ինքդ քեզ սիրելը, բարկության առաջացման պատճառները, ինչպես ենք գողանում մեր երեխաների զգացումները և արդյո՞ք ապրումնակցում ենք իրար (էմպատիա)։ 

#42 Հայկ Հովակիմյան - Հայրենիք վերադառնալը, պատասխանատվությունը, հասարակական աշխատանքը 05.08.2021

«Tumanyan. Online» դպրոցի, հայ իրականությանն անդրադարձող « Repat Riarch » յութուբյան ալիքի հիմնադիր Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության և սիրո, որոշումների և կանխատեսումների, սփյուռքին Հայաստան վերադարձնելու, միջազգային փորձերը կիառելու մասին։ Առաջ ենք քաշել մի հետաքրքիր գաղափար, որն է թե՝ ստեղծել փոփոխությունների պահանջարկ հայոց լեզվի, կենդանիների պաշտպանու...

#41 Տիգրան Վարագ - Արշավային մշակույթը, ապօրինությունը, պատերազմը 30.07.2021

Տիգրան Վարագը  «Armenian Geographic»-ի հիմնադիրն է և Հայաստանի լեռնագնացության և արշավների ֆեդերացիայի խորհրդի նախկին անդամը։ Տիգրանի հետ խոսել ենք «Armenian Geographic»-ի ստեղծման, արշավական մշակույթի, մարդ-բնություն կապի, գյուղի և քաղաքի մարդկանց մասին, ինչպես նաև բարձրաձայնել էդպես էլ լուծում չստացող մի շարք խնդիրներ՝ աշխատանքի իմիտացիա, անօրինական որսեր, աղբաթափություն, պատերազմի չբացահայ...

#40 Հայկ Դավեյան - Հայոց լեզվից կտրվողները, դպրոցի խնդիրները, նախատեսվող ծրագրերը 22.07.2021

Այսօրվա հյուրը «Beyond Learning HUB»-ի հիմնադիր-տնօրեն, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Հայկ Դավեյանն է։ Հայկի հետ քննարկում ենք՝ ինչպես է կրթական սայլը տեղից շարժվում, ինչու տնօրենները մասնագիտական ամբիցիա չունեն և նախընտրում են աշխատել անձնական հարաբերությունների սկզբունքով։ Խոսում ենք՝ ինչ հետազոտություններ են կատարվել այս խնդիրների շո...

#39 Վահան Ստեփանյան - Պսևդոխելոքները, խցիկի առաջ ապրողները, անփող հարաբերությունները 15.07.2021

Լուսանկարիչ, «Պան ֆոտո»-ի համահիմնադիր և «Ռամբալկոշե»-ի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք հարսանիք նկարող գռդոնչիների, լուսանկարչության արժեքի, պսևդոխելոքների վտանգավոր գոյության, մահվան, պատերազմի և ինչ-որ կետից ի վերջո սկսելու համառության մասին։ Հաղորդման ընթացքում քննարկում ենք նաև մարդու ապրելակերպը, որը անհատականից վերածվում է միայն խմբայինի, մասնագիտությունների ընտրելն ըստ փողի և ոչ...

#38 Անդրանիկ Իսրայելյան, Հովհաննես Հարությունյան 08.07.2021

Հովհաննեսի և Անդրանիկի հետ զրուցում ենք ԽՍՀՄ-ի օգուտների և վնասների, ենթագիտակցության դոմինանտության, կանխատեսումների հավանականության, ազգային մեծամտության, առաջնորդի ինտուիցայի և մի շարք այլ բաների շուրջ։ Անդրանիկ Իսրայելյանը «Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին» ՀՀ-ում գիտական առաջին մենագրության հեղինակն է, ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ԱԺ-ում պետական ծառայության տասնամյա փորձ ունեցող, նախկի...

Listen to the Rearrange with Narek Amirkhanyan podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.