Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Author
Narek Amirkhanyan
Category
Podcast website
Latest episode
Jul 9, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#112 Ադամ Կաբլանյան - Բիզնես ղեկավարելը, Ռազմական պատրաստվածությունը, Նոր տեխնոլոգիաները 13.10.2022 1:31:37
Ադամ Կաբլանյանը հիմնել է բազում տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են՝ «icon» ընկերությունը, «Virage logic» -ն, որը գնվել է «Synopsys» ընկերության կողմից։ Ադամը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի անդամ է։ Ստեղծել է նաև «FASF» նախագիծը (Հայաստանի զինվորների և նրանց ընտանիքների ընկերներ)։ Իսկ այժմ զբաղեցնում է «Cynora» ընկերության տնօրենի պ...
#111 Սերգեյ Վարդանյան - Կախվածությունները, Թմրանյութերը բժշկության մեջ, Բուժիչ թերապիաները 06.10.2022 1:34:52
«Էնթեոբլիս» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Վարդանյանի հետ զրուցել ենք՝ -Բժշկության մեջ ցնորածին նյութերի օգտագործման, -Թմրամոլության և ալկոհոլիզմի, -Մարդկանց հոգեբուժական խնդիրները լուծելու, -Մտավոր առողջության, -Կախվածությունների և շատ այլ թեմաների շուրջ։
#110 Տիգրան Գրիգորյան - Դասեր չքաղելը, Արցախը կորցնելը, Միջազգային իրավունքի դերը 29.09.2022 1:34:58
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ - Արդյո՞ք Արցախի հարցը լուծված է, - Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, - Ինչու՞ պատերազմ սկսեց, - Ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից և - Ի՞նչ պիտի անենք ինքներս։
#109 Արման Նուռ - Միջակությունը՝ իբրև նորմա, Կռիվ տալով ստեղծագործելը, Պատասխանատու լինելը 22.09.2022 1:31:47
Նկարիչ և քանդակագործ Արման Նուռի հետ զրուցել ենք հետևյալ թեմաներից՝ Միջակությունը հերոսացնելը, Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելը, Ինչ պատմություններ ունեն մեր ծեսերը, Տաղանդը՝ որպես պատասխանատվություն, «Ճանճը», «Հայաստանի սիրտը» գործերի միջազգայնացումը, Ազգովի ուժ գտնելը։
#108 Նինա Շահվերդյան - Աղավնոյի հանձնումը, Հուսահատությունը, Իրականությանը պատրաստվելը 15.09.2022 1:26:16
Աղավնոյի մասին շատ հարցեր բաց մնացին. այսօր կստանաք դրանց պատասխանների մի մասը Աղավնոյի ուսուցչուհի Նինա Շահվերդյանի շնորհիվ. - Գյուղի և գյուղացիների խնդիրները, - 20 օր ժամանակ տալը, - Երեխաների տրավմաները, - Ռուսները, - Դպրոցի գրքերը գողանալը, - Պետության փոխհատուցումը. ընդամենը 10 մլն. դրամ։
#107 Տիգրան Ձիթողցյան - Նյու Յորք տեղափոխվելը, Արվեստ ստեղծելը, Նկար գնելու մշակույթը 08.09.2022 1:30:20
Տիգրան Ձիթողցյանը նկարիչ է։ Նրա հետ զրուցել ենք՝ Նյու Յորք տեղափոխվելու, ֆինանսական դժվարությունների, Բիոնսեի և Շվարցնեգերի աղջկա այցի, նկար գնելու մշակույթի, հայերենը չմոռանալու և շատ այլ թեմաների մասին
#106 Գերասիմ Հովհաննիսյան - Գաղտնալսումը, Կիբերհարձակումները, Ռիսկերը նվազեցնելը 01.09.2022 1:27:16
Այսօրվա թեման շատերիդ գուցե «ո՜չ սեքսի» թվա, բայց տեղյակ և պաշտպանված լինելը պարտադիր է։ Մեր հյուրը՝ տեղեկատվական անվտանգությունը հարձակումներից ապահովող « EasyDMARC » ընկերության տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանն է, ում հետ զրուցել ենք՝ - Կիբերանվտանգության, - Տվյալների գատնալսման, - Ռիսկերի նվազեցման, - Կոտրված ծրագրերի, - Հարձակումների, - Տվյալների արտահոսքի կանխարգելման թեմաների շուրջ։
#105 Արմեն Օրուջյան - Մարդու ձևափոխումը, մոտ և հեռու ապագաները, ժամկետային արժեհամակարգը 29.08.2022 1:42:06
Ինչպե՞ս է մարդկությունը ձևափոխվում. պատասխանը՝ այսօրվա փոդքասթում։ Մեր հյուրը «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Օրուջյանն է։ Խոսել ենք նաև հետևյալից - Աշխարհը և մարդը, - Տեխնոլոգիաները՝ որպես մարդու ձևափոխման գործիք, - Շղթայական մոտեցումները, - Կապերի կարևորությունը, - Հայաստանի իրականությունը և այլն։
#104 Վաչե Գաբրիելյան - Բևեռացված հասարակությունը, Բյուրոկրատիան, Խնդիրների կանխատեսումը 25.08.2022 1:47:38
Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ - Կրթությունը՝ որպես մասսայական պահանջ, - Խմբային աշխատանքի կարևորությունը, - Խնդիրները կանխատեսելն ու պլանավորելը, - Բյուրոկրատիան կազմակերպություններում, - Բևեռացված հասարակությունը, - Սովորելու լճացումը։
#103 Սերգեյ Թանթուշյան - Գրագետ հաղորդակցվելը, բիզնեսմոտեցումները, թիրախային խոսքը 22.08.2022 1:37:39
Այս անգամ զրուցել ենք Սերգեյ Թանթուշյանի հետ, ով բիզնես հաղորդակցության մասնագետ է։ Մեր զրույցի թեմաներն են՝ - Ինչպես գրագետ հաղորդակցվել, - Ինչու լինել անկեղծ և խոցելի, - Ինչպես ընտրել մասնագիտություն, - Ի՞նչ ռազմավարություններ կան բիզնեսում և - Դաստիարակության ի՞նչ տիպեր կան։
#102 Կարեն Ղարսլյան - Կինը՝ տղամարդուն սպասարկող, ապրումակցումը, բազարի փիլիսոփայությունը 18.08.2022 2:02:27
Գրող, թարգմանիչ և արվեստագետ Կարեն Խարսլյանի հետ մեր զրույցի թեմաներն են՝ - Հասարակական տարբեր մոտեցումները, - Հայ հայ տղամարդու գերիշխանությունը, - Տանը՝ մաքրասեր, դրսում՝ փնթի լինելը, - Կնոջ դերը՝ որպես տղամարդուն սպասարկող, - Կրոնը և գիտությունը, - Գրականությունը։
#101 Ալ Եսայան - Թիմ ղեկավարելը, առաջնորդի դերը, իրար արժեք փոխանցելը 11.08.2022 1:26:34
Բազում տեխնոլոգիական կազմակերպությունների հիմնադիր Ալ Եսայանի հետ խոսել ենք՝ ընկերություններ ղեկավարելու, առաջնորդության դերի, Հայաստանի ֆենոմենի և լավատեսության թեմաների շուրջ։ Իսկ թե ինչ դեր ու անելիքներ պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրն այսօր, ինչպես պիտի նկատողության փոխարեն առաջարկներով հանդես գանք, կիմանաք փոդքասթում։
#100 Եվա Ասիրբաբայան - Հոգեբանական խնդիրները, հետպատերազմյան սինդրոմը, հոգեկան հիգիենան 04.08.2022 1:43:32
Կլինիկական հոգեբան Եվա Ասիրբաբայանի հետ խոսել ենք մեկը մեկից հետաքրքիր և կարևոր թեմաներից՝ - Լավ լինելն ամոթ չէ, - Ինչպե՞ս որակյալ դարձնել մարդկային հարաբերությունները, - Ի՞նչ է հոգեկան հիգիենան, - Աղետների հետևանքները մարմնի և հոգու վրա, - Ինչպե՞ս է մեր ուղեղը փոփոխման ենթարկվում, - Հոգեբան գտնելը և լիցենզավորման խնդիրները։
#99 Վիգեն Սարգսյան, Աշոտ Խաչատրյան - Հիսուսի արձանը, խախտված իրավունքներ, հանրային պահանջը 01.08.2022 1:19:48
Հատիս լեռան պահպանման ցուցարարներ Վիգեն Սարգսյանի և Աշոտ Խաչատրյանի հետ զրուցել ենք՝ ▪ Հատիս լեռան կարևորության, ▪ Խախտված իրավունքների, ▪ Պայքարի և հուսահատության, ▪ Ազգային կարգապահության և պատասխանատուների մասին։
#98 Հարություն Ալպետյան, Կարապետ Քազանճեան - Կանաչ Սևան, Աղբաթափություն, Ածխածնի կրեդիտներ 28.07.2022 1:38:50
Այսօրվա փոդքասթի հյուրերն են ՀԱՀ-ի Բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը և պրոֆեսոր, լճաբան Կարապետ Քազանճեանը։ Մեր զրույցի թեմաներն են՝ - Կանաչած և վտանգավոր դարձած Սևանը, - Ջրամատակարարման խնդիրները, - Աղբաթափությունն ու աղբի վերօգտագործումը, - Ածխածնային կրեդիտներով միլիարդներ աշխատելը և այլն։
#97 Րաֆֆի Նիզիբլյան - Սպառողական հանրությունը, Հայաստանը բրենդավորելը, Մարքեթինգի դերը 25.07.2022 1:27:35
Մտածե՞լ եք՝ որքա՜ն բրենդավորված ենք այսօր մենք և մեր կյանքը։ «Deem communications»-ի հիմնադիր և ստեղծագործ տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանի հետ զրուցել ենք այս և շատ այլ թեմաների շուրջ👇 - Դրականը վաճառելը, - Հայաստանը բրենդավորելը, - Ճիշտ ծնողավարությունը, - Պատասխանատվությունից փախչելը։
#96 Լուիզա Ավետիսյան - ՀՀ-ի աշխատաշուկան, ավտորիտար մենեջմենթը, աշխատանքը ապագայում 21.07.2022 1:21:25
«Staff.am»-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի աշխատաշուկայի վիճակի, պահանջված մասնագիտությունների, մենեջմենթի խնդիրների, կանանց դիսկրիմինացիայի և «HR»-ի գործը թեթևացնելու մասին։
Հրաչ Քեշիշյան - Հեռուստատեսությունը, Պատասխանատվությունը իբրև մոտիվացիա, Հակամշակույթը 14.07.2022 1:26:12
Հրաչ Քեշիշյանը ռեժիսոր է։ Հեղինակել է մի շարք հայկական ֆիլմեր։ Հրաչ Քեշիշյանի հետ զրուցել ենք ֆիլմարտադրության, ՀՀ-ի հնարավորությունների, կաշառքի, պատասխանատվության, իր և Հայկոյի ընկերության, հակամշակութային պահվածքի և այլն մասին։
#94 Գարեգին Միսկարյան - Գիտելիքի թվայնացումը, նոր օլիգարխները, հումանիտար մտքի ճգնաժամը 07.07.2022 1:50:04
Գարեգին Միսկարյանը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրենն է։ Փող, օլիգարխիա, հումանիտար մտքի ճգնաժամ. ի՞նչ է մեզ սպասվում։ Այս ամենի և շատ այլ կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ։ Քննարկել ենք նաև՝ - Միասնությունը մոլորություն է առանց գաղափարի, - Արժեքը փո՞ղն է, թե՞ մարդու գիտելիքը, - Գերադասել պետությունը ընտանիքից։
#93 Արթուր Չապարյան - Երկար ապրող հումորը, Փոքրերին լսելը, Վճարելը՝ հարգանքի նշան 30.06.2022 2:06:12
Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ մեր զրույցի թեմաներն են - Հումորն ապրում է, երբ ազնիվ ես, - Հավատարիմ լսարան ձևավորելը, - Տաբուների մասին խոսելը, - Ծնողները պիտի երեխաներին լսեն, - Ինչու՞ 10%-ը չի մնում մատուցողին։
#92 Արեգ Դանագուլյան - Միջուկային պատերազմ, Գլոբալ տաքացում, Գիտատեխնիկական առաջընթաց 23.06.2022 1:29:00
Եկե՜ք լսելու։ Այսօրվա հյուրը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, կպատմի շատ ու շատ հետաքրքիր գիտական պատմություններ։ Մեր զրուցի թեմաներն են - Ատոմակայաններ, - Ճառագայթում, - Միջուկային պատերազմի հավանականություն - Եվ թե ո՞րը կլինի աշխարհի վերջը։
#91 Տիգրան Սլոյան - Ռեզյումեները կարևոր չեն, Ազատությունը գործում, թիմը առանց գաղտնիքների 20.06.2022 1:35:36
500 միլիոն դոլար արժողությամբ «CodeSignal» կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Տիգրան Սլոյանի հետ զրուցել ենք - Ռեզյումեները չեն որոշում մարդու պոտենցիալը, - Աշխատանքում կարևոր է ազատությունը, - Այս դարում ստեղծելու շատ բան կա, - Թիմում գաղտնիքներ չպիտի լինեն, - Բախտ և պատրաստվածություն. այսպես են հաջողում,
#90 Գևորգ Սաֆարյան - Ժամանակը խնայելը, Օրինական կաշառքները, Նպատակներ սահմանելը 16.06.2022 1:22:02
«Earlyone» ընկերության հիմնադիր-տնօրեն Գևորգ Սաֆարյանի հետ զրուցել ենք. - Բիզնես սկսելու, - Հերթերի - Դրսում գրանցված ընկերությունների, - Դոլարի հասցրած հարվածի, - Զենքի ազատության թեմաները։
#89 Դավիթ Տոնոյան - Սեռավարակները, Բժշկությունը՝ որպես բիզնես, Անպտղությունը 09.06.2022 1:31:33
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք սեռավարակների, վիրուսների, Սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի, պահպանակ օգտագործելու կարևորության թեմաների շուրջ։ Քննարկել ենք նաև հասարակական ճնշումների վատ հետևանքների, հղիության ընդհատումների, արտագաղթի և գիտությունը զարգացնելու թեմաները։
#88 Սամվել Մարտիրոսյան - Գաղտնալսումները, Տվյալներ վաճառելը, Մեդիագրագիտությունը 06.06.2022 1:50:05
Շատերդ էիք սպասում Սամվել Մարտիրոսյանի հետ փոդքասթին։ Դե, գնացե՛ք լսելու, որովհետև հսկայական տեղեկություններ ենք բերել մեդիագրագիտության խնդիրների, գաղտնալսումների, հաքերային հարձակումներից պաշտպանվելու մասին։ խոսել ենք👇 - Ինչու է Հայաստանն օգտվում հաքերային ծառայություններից, - Ինչու է Ֆեյսբուքը տվյալներ վաճառում Netflix-ին, - Ինչպես է Չինաստանը լիովին վերահսկում իր ժողովրդի վարքը, - Ինչու՞ է աճ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.