Ara Chalabyan, Artyom Zakaryan
Պարզից պարզ
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Author
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Category
Podcast website
Latest episode
Jul 10, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ուզու՞մ ես բարելավել վարկային պատմությունդ: Պարզ քայլեր վարկունակությունը բարելավելու համար 12.06.2025 13:38
Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպես ստուգել այն ACRA-ում և ինչու՞ է կարևոր վերահսկել անգամ փոքր սխալը։
#36 Ամեն ինչ 1 կոճակով. Թվային ինքնությունը, քաղաքացու գործարքն ապահով դարձնելը 05.06.2025 48:13
«imID» ընկերության պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավակյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, Աֆրիկայում վաճառք իրականացնելու փորձի, մարքեթինգը ամուսնության նման ընկալելու, թվային նույնականացման, քաղաքացու վստահությունը ստանալու ու 1 կոճակով ցանկացած տեղում նույնականացվելու հնարավորության մասին։
Վարկե՞ր են վերցնում ձեր անունից. սովորեք պաշտպանվել 29.05.2025 12:14
Այս փոդքասթում քննարկում ենք, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչև կասկածելի գործարքներ։
#35 Բռնվելու հավանականությունը բարձրացել է. պետբյուջեի եկամուտները, թանկարժեք քարերի արտահանումը 22.05.2025 1:12:29
«Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ զրուցել ենք արտահանման թվային աճի, պետական բյուջեի եկամուտների, գործազրկության թվերի և աշխատուժի ներմուծման հակասական պատկերի, բանկային համակարգի ակտիվների գերազանցման, ինչպես նաև քաղաքացիների՝ բյուջեով հետաքրքրվելու նոր միտումների մասին։
#34 Քեյսերի լուծումը կամուրջ է համալսարանից դեպի շուկա 15.05.2025 1:04:20
«CaseKey» բիզնես քեյսերի մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանի և միջազգային թիմի անդամ Արինա Փամբուկյանի հետ զրուցել ենք՝ Ի՞նչ է նշանակում ուսանողին իրական բիզնես խնդիր վստահել, Ինչո՞վ է «AI»-ի լուծումը տարբերվում մարդու վերլուծությունից, Ինչպե՞ս է «CaseKey»-ն կամուրջ դառնում ուսանողի և գործատուի միջև, Ինչպե՞ս են ձևավորվում կապեր՝ կրթությունը տեսականից դարձնելով գործնական։
#33 Ովքե՞ր են ֆինանսավորում ստարտափներին. բիզնես-հրեշտակներ, ընտանիք, ընկերներ և վենչուրային ֆոնդեր 08.05.2025 1:20:22
«Formula VC» հիմնադրամի համահիմնադիր Կարեն Վարդանյանի հետ զրուցել ենք՝ ինչ է վենչուրային կապիտալը, մինիմում կենսունակություն ունեցող սթարթափը,, ինչ տարբերություն կա ներդրողի և բիզնես-հրեշտակի միջև։ Խոսել ենք նաև՝ ինչպես են ֆոնդերը սխալներից սովորում, ինչու են կարևոր հիմնադիրների տեսիլն ու պրոֆիլը, ինչու պետք չէ վերցնել ցանկացած գումար, և ինչպես է հայկական սփյուռքը մեզ դարձնում գրավիտացիոն կենտրոն։
#32 Կին ղեկավար լինելը, նվիրատուի շարժառիթը, բյուրոկրատիան 01.05.2025 1:15:52
«4090 բարեգործական» հիմնադրամի գործադիր-տնօրեն Իրինա Փահլևանյանի հետ զրուցել ենք՝ ինչու է բարեգործությունն այսօր ավելի քան կարևոր, որն է մարդու շարժառիթը գումար նվիրաբերելու և թե որոնք են բարեգործության ութ մեխանիզմները։
#31 Ինչպե՞ս գաղափարը դարձնել բիզնես. ճիշտ պահին կանգ առնելն ու նոր բան սկսելը 25.04.2025 1:05:51
«Իննոբիզ» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Նաիրա Մարգարյանի հետ զրուցել ենք՝ գաղափարները բիզնես դարձնելու, կին ձեռներեցների, հոգեբանական պատնեշները հաղթահարելու, ճագարաբուծությամբ զբաղվելու, նախարար դառնալու, անվճար ուսուցման հարթակ ստեղծելու, պետության բացերը լրացնելու ու ճիշտ պահին կանգ առնելու մասին։
#30 Մեր ինչի՞ն է պետք 17 բանկ 17.04.2025 1:07:48
«Alliance for Financial Inclusion» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Գարեգին Գևորգյանի հետ զրուցել ենք՝ Ֆինանսական շուկայի զարգացումների, Բանկային համակարգի թվայնացման, Ֆինանսական կրթության ու գրագիտության, Կորպորատիվ կառավարման մշակույթի և այլ հարցերի մասին։
#29 Փողը մոտիվացիա՞ է. կոտրելով մասնագիտական կարծրատիպերն ու դասագրքային մոտեցումները 11.04.2025 57:00
«Բիբլոս բանկ Հայաստան»-ի մարդկային ռեսուրսներ ղեկավար Անի Կարապետյանի հետ զրուցել ենք՝ մարդկային ռեսուրսների ոլորտի փոփոխվող բնույթից, աշխատողի վարքը պայմանավորող տարիքային գործոններից, կարծրատիպերին հակառակ գնալուց և այլն։ Անին կիսվեց նաև վերահսկող թիմից դեպի «HR» ոլորտ անցում կատարելու իր պատմությամբ և Վիկտոր Ֆրանկլի տեսությամբ։
#28 Ինչու՞ չենք դառնում առաջնորդ. ո՞վ պետք է սկսի փոփոխությունը 03.04.2025 1:09:45
«Մատենա» բիզնես-դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել ենք նոր մոդելի համալսարանների անհրաժեշտության, ավանդական կրթության ճգնաժամի, առաջնորդության դերի, վստահելու պահանջմունքի, ղեկավարների կրթության, միջազգային բիզնես-դպրոցի անհրաժեշտության և կրթական ոլորտում փոփոխություններ սկսելու կարևորության մասին։
#27 Մեր ժառանգած սխալները. Հյուսիսային պողոտայի ստեղծումը, Կոնդի ու Ֆիրդուսի քանդումը 27.03.2025 1:31:19
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք Երևանի քաղաքային պլանավորման խնդիրների, մեր ժառանգած սխալների, վայրենի կառուցապատման, որոշումների ալգորիթմների, տրանսպորտային բարեփոխումների, քաղաքաշինական անարդարության, ճարտարապետի սոցիալական դերի և հնարավոր լուծումների մասին։
#26 Մասնագիտական նեղացու՞մ, թե՞ լայնացում. ի՞նչպես դիրքավորվել տեխնոլոգիաների դարում 20.03.2025 1:22:45
«Testing Art» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ զրուցել ենք մասնագիտական զարգացման, կրթության դերի, աշխատաշուկայի պահանջների, լեզվի կարևորության, թիմային աշխատանքի, տեխնոլոգիաների ոլորտի փոփոխությունների, թեստավորման մասնագետի աճի և անընդհատ կրթվելու անհրաժեշտության մասին։
#25 Ապրելով ամենաերկար անկախությունը. նյութապաշտ չդառնալ ու հոգեպես պատրաստ լինել 15.03.2025 1:10:02
Այս փոդքասթում հյուրընկալել ենք Արտավազդ Վարդանյանին՝ «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի հիմնադիր և նախագահ։ Խոսել ենք ռազմամարզության, զինվորական պատրաստվածության, հոգեբանական և արժեքային համակարգի, բանակի հանդեպ վերաբերմունքի, երիտասարդության գիտակցվածության, տուրիզմի և հանքարդյունաբերության, անվտանգության ոլորտի զարգացման և կառավարման կարևորության մասին։
#24 Շինարարական բումից հետո. ի՞նչ է սպասվում անշարժ գույքի գնողներին այսօր 07.03.2025 1:19:05
Այս փոդքասթում հյուրընկալել ենք «Արթգրուպ» ընկերության տնօրեն Դավիթ Աբովյանին։ Քննարկել ենք անշարժ գույքի շուկայի վերջին զարգացումները և միտումները։ Անդրադարձել ենք բնակարանների առաջնային և երկրորդային շուկաներին, որտեղ նկատվում է որոշակի դանդաղում։ Խոսել ենք կառուցապատման ոլորտի մարտահրավերների, շինարարական լիցենզիաների բարդեցման, կոմերցիոն անշարժ գույքի շուկայի և էներգետիկ ոլորտի զարգացման մասի...
#23 Ինչպե՞ս և ինչու՞ մեծ մտածել. թռչող մեքենաները, ԱԲ-ն, միլիոնավոր դոլարներ հավաքելը 25.02.2025 51:27
«TCF» ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք գաղափարներ բերող մարդկանց, այսօրվա շուկայում նորարարությամբ ներկայանալու հնարավորությունների, Հայաստանից «crowdfunding»-ի շուկան գրավելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#22 Ինչու՞ լինել համայնքի մաս․ թանկ հետկարծիքներ, որակյալ շփումներ, շարունակական կրթություն 15.02.2025 1:03:35
Այսօրվա հյուրը Երևանից Ստեփանավան տեղափոխված Մայիս Մարգարյանն է, ով համայնքների կառավարման մասնագետ է։ Մայիսի հետ զրուցել ենք մարզերի երեխաների միջև ցանց ձևավորելու, համայնքներ ստեղծելու մոդելների ու կարիքների, դպրոցից դուրս ազդեցություն ունենալու, շարունակական կրթության և շատ այլ թեմաների շուրջ։
#21 Կրթության մեջ ներդրումը, գյուղ գնացող 100+ ուսուցիչները. ճկուն լինելը նոր միջավայրում 04.02.2025 58:53
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նոր միջավայրում ճկուն լինելու, կրթության մեջ ներդրում անելու, ուսուցիչներ պատրաստելու և անգամ զբաղվածության մեջ անձնային աճ ապահովելու մասին։
#20 Վանաձոր- Գյումրի- ԱՄՆ. ինչպե՞ս է մշակութային շոկն ազդում անձի զարգացման գործում 21.01.2025 1:23:55
«Rearrange» փոդքասթի հեղինակ, «ԼԼԼ համայնք»-ի համահիմնադիր Նարեկ Ամիրխանյանի ու «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք Վանաձորից, Գյումրիից դուրս գալու, ԱՄՆ-ում սովորելու, դրսի ազդեցության, մշակութային շոկի, անհարմարությունից անձնային աճ գրանցելու, թիմային լինելու, մարզվելու մշակույթի, կարգապահության և շատ այլ թեմաների շուրջ։
#19 Անձնային աճը՝ համարձակ որոշումներով. Հայաստանից դեպի Օքսֆորդ 09.01.2025 57:25
«HSBC Հայաստան» բանկի նախկին ֆինանսական տնօրեն Մարիաննա Ամիրբեկյանի հետ խոսել ենք անձնայի աճի, Օքսֆորդի և Հայաստանի կրթության, միջավայրը փոխելու, հանրային խոսք ունենալու և շատ այլ թեմաների շուրջ։
#18 «AI»-ի առավելությունները և ծուլացող մարդիկ. ինչպե՞ս մնալ մրցունակ 28.12.2024 53:24
«Krisp» և «10web» ընկերությունների հիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք գիտության և բիզնեսի, ռոբոտիզացիայի, «AI»-ի բերած փոփոխությունների, սթարթափերի, կապեր և միջավայր ձևավորելու, մրցակցային լինելու, էգոյի և շատ այլ թեմաների շուրջ։
#17 Ինչպես Ֆոնդային բորսաների ֆեդերացիան Թուրքիայից տեղափոխվեց Հայաստան 19.12.2024 1:07:36
Արմենուհի Հովակիմյանի հետ զրուցել ենք հարստանալու նոր ձևերի, կապիտալի շուկայի, հայկական բորսայի զարգացման, կորպորատիվ կառավարման, գովազդի և ֆինանսական կրթության դերի, երեխաներին փողի հետ վարվեցողություն սովորեցնելու և շատ այլ թեմաների շուրջ։
#16 Կրիպտոն կդառնա՞ սովորական փող. մրցակցությունը, սմարթ պայմանագրերն ու բլոկչեյնը 11.12.2024 59:23
Այսօր զրուցում ենք👇 Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս , «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Վախթանգ Աբրահամյանը. «Fastex» ընկերության տնօրեն։
#15 Ազատվելով ամոթի մշակույթից. կրթվել, սխալվել, հետաքրքրվել 26.11.2024 1:23:04
Արամ Փախչանյանը կրթության փորձագետ է և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահը։
#14 Կրթությամբ փոխվող աշխարհը. տվյալագիտություն և ԱԲ, մրցակցելու ու համագործակցելու կարմիր գծերը 18.11.2024 1:02:41
Հաբեթ Մադոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավարն է:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.