Ara Chalabyan, Artyom Zakaryan

Պարզից պարզ

Business HY ↓ 105 episodes

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com

Author

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Category

Business

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Nov 12, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android almost 10M downloads · 4.7+ rating iOS soon

Episodes

#30 Մեր ինչի՞ն է պետք 17 բանկ 17.04.2025

«Alliance for Financial Inclusion» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Գարեգին Գևորգյանի հետ զրուցել ենք՝  Ֆինանսական շուկայի զարգացումների, Բանկային համակարգի թվայնացման, Ֆինանսական կրթության ու գրագիտության, Կորպորատիվ կառավարման մշակույթի և այլ հարցերի մասին։

#29 Փողը մոտիվացիա՞ է. կոտրելով մասնագիտական կարծրատիպերն ու դասագրքային մոտեցումները 11.04.2025

«Բիբլոս բանկ Հայաստան»-ի մարդկային ռեսուրսներ ղեկավար Անի Կարապետյանի հետ զրուցել ենք՝ մարդկային ռեսուրսների ոլորտի փոփոխվող բնույթից, աշխատողի վարքը պայմանավորող տարիքային գործոններից, կարծրատիպերին հակառակ գնալուց և այլն։  Անին կիսվեց նաև վերահսկող թիմից դեպի «HR» ոլորտ անցում կատարելու իր պատմությամբ և Վիկտոր Ֆրանկլի տեսությամբ։

#28 Ինչու՞ չենք դառնում առաջնորդ. ո՞վ պետք է սկսի փոփոխությունը 03.04.2025

«Մատենա» բիզնես-դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել ենք նոր մոդելի համալսարանների անհրաժեշտության, ավանդական կրթության ճգնաժամի, առաջնորդության դերի, վստահելու պահանջմունքի, ղեկավարների կրթության, միջազգային բիզնես-դպրոցի անհրաժեշտության և կրթական ոլորտում փոփոխություններ սկսելու կարևորության մասին։

#27 Մեր ժառանգած սխալները. Հյուսիսային պողոտայի ստեղծումը, Կոնդի ու Ֆիրդուսի քանդումը 27.03.2025

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք Երևանի քաղաքային պլանավորման խնդիրների, մեր ժառանգած սխալների, վայրենի կառուցապատման, որոշումների ալգորիթմների, տրանսպորտային բարեփոխումների, քաղաքաշինական անարդարության, ճարտարապետի սոցիալական դերի և հնարավոր լուծումների մասին։

#26 Մասնագիտական նեղացու՞մ, թե՞ լայնացում. ի՞նչպես դիրքավորվել տեխնոլոգիաների դարում 20.03.2025

«Testing Art» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ զրուցել ենք մասնագիտական զարգացման, կրթության դերի, աշխատաշուկայի պահանջների, լեզվի կարևորության, թիմային աշխատանքի, տեխնոլոգիաների ոլորտի փոփոխությունների, թեստավորման մասնագետի աճի և անընդհատ կրթվելու անհրաժեշտության մասին։

#25 Ապրելով ամենաերկար անկախությունը. նյութապաշտ չդառնալ ու հոգեպես պատրաստ լինել 15.03.2025

Այս փոդքասթում հյուրընկալել ենք Արտավազդ Վարդանյանին՝ «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի հիմնադիր և նախագահ։ Խոսել ենք ռազմամարզության, զինվորական պատրաստվածության, հոգեբանական և արժեքային համակարգի, բանակի հանդեպ վերաբերմունքի, երիտասարդության գիտակցվածության, տուրիզմի և հանքարդյունաբերության, անվտանգության ոլորտի զարգացման և կառավարման կարևորության մասին։

#24 Շինարարական բումից հետո. ի՞նչ է սպասվում անշարժ գույքի գնողներին այսօր 07.03.2025

Այս փոդքասթում հյուրընկալել ենք «Արթգրուպ» ընկերության տնօրեն Դավիթ Աբովյանին։  Քննարկել ենք անշարժ գույքի շուկայի վերջին զարգացումները և միտումները։ Անդրադարձել ենք բնակարանների առաջնային և երկրորդային շուկաներին, որտեղ նկատվում է որոշակի դանդաղում։ Խոսել ենք կառուցապատման ոլորտի մարտահրավերների, շինարարական լիցենզիաների բարդեցման, կոմերցիոն անշարժ գույքի շուկայի և էներգետիկ ոլորտի զարգացման մասի...

#23 Ինչպե՞ս և ինչու՞ մեծ մտածել. թռչող մեքենաները, ԱԲ-ն, միլիոնավոր դոլարներ հավաքելը 25.02.2025

«TCF» ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք գաղափարներ բերող մարդկանց, այսօրվա շուկայում նորարարությամբ ներկայանալու հնարավորությունների, Հայաստանից «crowdfunding»-ի շուկան գրավելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

#22 Ինչու՞ լինել համայնքի մաս․ թանկ հետկարծիքներ, որակյալ շփումներ, շարունակական կրթություն 15.02.2025

Այսօրվա հյուրը Երևանից Ստեփանավան տեղափոխված Մայիս Մարգարյանն է, ով համայնքների կառավարման մասնագետ է։ Մայիսի հետ զրուցել ենք մարզերի երեխաների միջև ցանց ձևավորելու, համայնքներ ստեղծելու մոդելների ու կարիքների, դպրոցից դուրս ազդեցություն ունենալու, շարունակական կրթության և շատ այլ թեմաների շուրջ։

#21 Կրթության մեջ ներդրումը, գյուղ գնացող 100+ ուսուցիչները. ճկուն լինելը նոր միջավայրում 04.02.2025

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նոր միջավայրում ճկուն լինելու, կրթության մեջ ներդրում անելու, ուսուցիչներ պատրաստելու և անգամ զբաղվածության մեջ անձնային աճ ապահովելու մասին։

#20 Վանաձոր- Գյումրի- ԱՄՆ. ինչպե՞ս է մշակութային շոկն ազդում անձի զարգացման գործում 21.01.2025

«Rearrange» փոդքասթի հեղինակ, «ԼԼԼ համայնք»-ի համահիմնադիր Նարեկ Ամիրխանյանի ու «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք Վանաձորից, Գյումրիից դուրս գալու, ԱՄՆ-ում սովորելու, դրսի ազդեցության, մշակութային շոկի, անհարմարությունից անձնային աճ գրանցելու, թիմային լինելու, մարզվելու մշակույթի, կարգապահության և շատ այլ թեմաների շուրջ։

#19 Անձնային աճը՝ համարձակ որոշումներով. Հայաստանից դեպի Օքսֆորդ 09.01.2025

«HSBC Հայաստան» բանկի նախկին ֆինանսական տնօրեն Մարիաննա Ամիրբեկյանի հետ խոսել ենք անձնայի աճի, Օքսֆորդի և Հայաստանի կրթության, միջավայրը փոխելու, հանրային խոսք ունենալու և շատ այլ թեմաների շուրջ։

#18 «AI»-ի առավելությունները և ծուլացող մարդիկ. ինչպե՞ս մնալ մրցունակ 28.12.2024

«Krisp» և «10web» ընկերությունների հիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք գիտության և բիզնեսի, ռոբոտիզացիայի, «AI»-ի բերած փոփոխությունների, սթարթափերի, կապեր և միջավայր ձևավորելու, մրցակցային լինելու, էգոյի և շատ այլ թեմաների շուրջ։

#17 Ինչպես Ֆոնդային բորսաների ֆեդերացիան Թուրքիայից տեղափոխվեց Հայաստան 19.12.2024

Արմենուհի Հովակիմյանի հետ զրուցել ենք հարստանալու նոր ձևերի, կապիտալի շուկայի, հայկական բորսայի զարգացման, կորպորատիվ կառավարման, գովազդի և ֆինանսական կրթության դերի, երեխաներին փողի հետ վարվեցողություն սովորեցնելու և շատ այլ թեմաների շուրջ։

#16 Կրիպտոն կդառնա՞ սովորական փող. մրցակցությունը, սմարթ պայմանագրերն ու բլոկչեյնը 11.12.2024

Այսօր զրուցում ենք👇 Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս , «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Վախթանգ Աբրահամյանը. «Fastex» ընկերության տնօրեն։

#15 Ազատվելով ամոթի մշակույթից. կրթվել, սխալվել, հետաքրքրվել 26.11.2024

Արամ Փախչանյանը կրթության փորձագետ է և  «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահը։

#14 Կրթությամբ փոխվող աշխարհը. տվյալագիտություն և ԱԲ, մրցակցելու ու համագործակցելու կարմիր գծերը 18.11.2024

Հաբեթ Մադոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավարն է:

#13 Ամեն ինչ հարկերի մասին. մաքուր ու կեղտոտ աշխատավարձեր 06.11.2024

Այսօրվա հյուրը «Վիրտուոզ» խորհրդատվական ընկերության հիմնադիր Համլետ Դանիելյանն է, ում հետ խոսել ենք հարկատեսակների, եկամտահարկի մասին մեր քիչ իրազեկվածության, մաքուր ու կեղտոտ աշխատավարձերի, սպասվող հայտարարագրման, ՏՏ ոլորտի արտոնությունների, մաքսային գործարքների և շատ այլ թեմաների մասին։

#12 Փողի հոգեբանությունը. ներդրումային ռազմավարության գործիքներ, ֆինանսական վարքագիծ, ոչ գծային ռիսկերը 31.10.2024

Այսօրվա հյուրը ֆինանսական խորհրդատու և ստարտափ ձեռներեց Հայկ Գրիգորյանն է, ում հետ զրուցել ենք ԱՄՆ-ի և ՀՀ-ի փողի հոգեբանության, ներդրումային ռազմավարության գործիքների, ֆինանսական վարքագծի, Ներդրումային ակումբների, ներդրողների տեսակների և գործիքների մասին։

#11 Վաճառքի բացասական ընկալումները, միջազգային բրենդների տեղայնացումը, ֆինանսի և վաճառքի հակասությունը 31.10.2024

Այսօրվա հյուրը «Պեպսի Կոլա Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանն է, ում հետ զրուցել ենք` Բիզնեսում օբյեկտիվություն պահելուց, Չափորոշիչներ սահմանելուց, Միջազգային բրենդների տեղայնացումից, Ֆինանսների և վաճառքի հակասության և շատ այլ հարցերի շուրջ։

#10 Բանկերն այսօր. թվայնացումը, աշխատատեղերի կրճատումը, տեղեկատվական անվտանգություն 26.08.2024

Այսօրվա հյուրը «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի տնօրեն Հայկ Ստեփանյանն է, ում հետ զրուցել ենք՝ Այսօրվա բանկերի, Երիտասարդության մարտահրավերների, Թվայնացման և մասնաճյուղեր ընդլայնելու, Բանկային գաղտնիքի մտահոգությունների և շատ այլ հարցերի շուրջ։ 

#9 Ֆինանսների կառավարում. ֆոնդեր, բրոքերներ, ֆինանսական խորհրդատուներ 21.07.2024

Այսօր Արեն Ապիկյանն է մեր հյուրը, ով բազմաթիվ հեղինակավոր կառույցներում ներդրումային խորհրդատվություն է իրականացրել։ Զրուցել ենք ներդրումային շուկայում մեր ակնկալիքներից կախված ներդրումի տեսակից. - Ֆոնդ և բրոքրիջ, - Հաճախորդի իրական նպատակները, - Անշարժ գույքը՝ որպես վատագույն ներդրում, - Կազինոն՝ կրիպտոդաշտում, - Ե՞րբ և ինչքա՞ն սկսել ներդնել։

#8 Սերունդների փոփոխությունը. շատ փող արագ ու քիչ աշխատելո՞վ 04.07.2024

Այսօր հյուրընկալել ենք «staff.am»-ի համահիմնադիր և տնօրեն Լուիզա Ավետիսյանին։ Զրուցել ենք աշխատաշուկայի մասին.- Նոր և ավագ սերունդները, - Փոփոխվող մասնագիտությունները, - Ավանդական աշխատաշուկայի փոփոխությունները - Աշխատավարձերը, - Կորպորատիվ մշակույթը։

#7 Ապահովագրություն. Պատասխանատուները, կոռուպցիոն ռիսկերը, նորությունները 14.06.2024

Վստահություն ունե՞ք ապահովագրականների նկատմամբ։ Բոլոր փակագծերը բացել ենք այս ոլորտի մասին։ Դիտեք և կիսվեք Ձեր կարծիքով։ Զրուցում են👇 Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Արշակ Ղազարյանը. ապահովագրական ոլորտում 10-յակ տարիների փորձ ունեցող մասնագ...

#6 Բանկերի շահույթի աճն ու անկումը. 25 միլիա՞րդ առաջին եռամսյակում 14.06.2024

Հետաքրքիր թեմաներ ենք բերել բանկերի, ՏՏ ոլորտի ֆինանսական ցուցանիշների և տնտեսության վրա դրանց ազդեցության մասին։ Զրուցում են Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս , «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Հայկազ Ֆանյանը. «Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն։

Listen to the Պարզից պարզ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.