TOON CAST
TOON CAST's Podcast
TOONCAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է՝ որտեղ խոսվում է ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը՝ շուկայի միտումներ, նոր տեխնոլոգիաներ, նախագծային մտածողություն, վաճառքներ, ներդրումներ, միջազգային փորձ և հաջողության պատմություններ։ Պոդքաստի հյուրերը մարդիկ են, ովքեր կառուցում են ապագա քաղաքները, զարգացնում շուկան և սահմանում նոր չափանիշներ անշարժ գույքի ու բիզնեսի աշխարհում։ Յուրաքանչյուր էպիզոդում կհանդիպեք՝ - ոլորտի փորձառու մասնագետների - փորձագետների -կառուցապատողների -անշարժ գույքի և կառուցապատման ոլորտներին հարող այլ ոլորտների մասնագետների։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
TOONCAST 10 | Urban Shift․ բազմաֆունկցիոնալ միջավայրերի զարգացումը Հայաստանում 17.04.2026 46:51
TOONCAST #10-ում հյուրը Դիանա Մելիքսեթյանն է՝ Sunday Towers նախագծի կրեատիվ տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է բազմաֆունկցիոնալ նախագծերի զարգացման, նոր սերնդի բնակելի միջավայրերի ձևավորման և անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Քննարկվում է, թե ինչպես են ձևավորվում նախագծեր, որտեղ համատեղվում են բնակությունը, աշխատանքը և հանգիստը, ինչ խնդիրներ են լուծում նման համալիրները բնակի...
TOONCAST 09 | Քաղաքաշինական պատասխանատվություն. Կառուցապատողի դերը ապագա քաղաքներում 06.04.2026 44:49
TOONCAST #9 -ի ընթացքում խոսում ենք կառուցապատողի դերի, ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների, զարգացած քաղաքների փորձի և Երևանի ապագա ճարտարապետական տեսքի մասին։ Քննարկում ենք նաև՝ ինչու է կարևոր համատեղել էսթետիկան և ֆունկցիոնալությունը, ինչպես է փոխվում ժամանակակից գնորդի վարքագիծը, և ինչի համար է իրականում վճարում մարդը տուն գնելիս։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև AMANOO-ի գործունեությ...
TOONCAST 08 | 20․000+ նախապես գրանցված այցելու՝ 27 երկրներից․ TOON EXPO 2026 ի բոլոր մանրամասները 30.03.2026 19:58
TOONCAST-ի այս հատուկ թողարկման հյուրը Դիանա Հարոյանն է՝ Big Projects ընկերության համահիմնադիրը, Մարքեթինգի և PR-ի բաժնի ղեկավարը։ Զրույցը նվիրված է TOON EXPO 2026-ի ամբողջական մարքեթինգային արշավին, դրա մասշտաբին, գործիքներին և այն արդյունքներին, որոնք արդեն իսկ արձանագրվել են մինչև ցուցահանդեսի մեկնարկը։ Քննարկվում է, թե ինչպես է ձևավորվել արշավի ռազմավարությունը, ինչ հարթակներ են օգտագործվել՝ ս...
TOONCAST 07 | Հիպոթեքի նոր իրականություն․ բանկ, կառուցապատող, գնորդ 20.03.2026 53:12
TOONCAST #07-ում հյուրը Վահրամ Գևորգյանն է՝ Ameriabank-ի Երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավարը։ Զրույցը նվիրված է հիպոթեքի նոր իրականությանը և այն հարցին, թե ինչպես է այսօր ձևավորվում անշարժ գույքի գործարքը բանկի, կառուցապատողի և գնորդի միջև։ Քննարկվում է, թե ինչպես է փոխվել հիպոթեքի ընկալումը վերջին տարիներին, ինչ վախեր ունեն գնորդները և որոնք են իրականում հիմնավորված, ինչպես են բանկերը ընտրում կ...
TOONCAST 06 | Քաղաքաշինական ներդրումներ․ ինչպե՞ս են ձևավորվում մեծ նախագծերը Հայաստանում 13.03.2026 47:36
TOONCAST #06-ում հյուրը Անի Մավյանն է՝ Renshin Urban Investments ընկերության ռազմավարական զարգացման տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է քաղաքաշինական ներդրումների, խոշոր նախագծերի ձևավորման և Հայաստանի՝ որպես ներդրումային միջավայրի հնարավորությունների շուրջ։ Զրույցի ընթացքում քննարկվում են նաև գնորդների փոփոխված վարքագիծը, կառուցապատողների մասին ձևավորված կարծրատիպերը, միջազգային փորձը, Հայաստանի բնակե...
TOONCAST 05 | Քաղաքաշինական պատասխանատվություն․ ի՞նչ փուլում է շուկան այսօր 05.03.2026 52:16
TOONCAST #05-ում հյուրը Արմեն Սաքապետոյանն է՝ 1SQ-ի հիմնադիր, գործարար։ Զրույցը կենտրոնացած է քաղաքաշինական պատասխանատվության, անշարժ գույքի շուկայի ներկա փուլի և դրա առողջացման չափանիշների շուրջ։ Քննարկվում է, թե ինչ փուլում է այսօր շուկան, ինչ դժվարությունների և խոչընդոտների է բախվում կառուցապատողը, որոնք են ոլորտում ամենատարածված սխալները և ինչ պայմաններում է հնարավոր ապահովել կայուն աճ։ Թողար...
TOONCAST 04 | Անշարժ գույքի շուկայի զարգացման միտումները 2026-ին 27.02.2026 55:27
TOONCAST #04-ին հյուրընկալել ենք RED Invest Group-ի համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին։ Որպես #toonexpo -ի ամենահավատարիմ գործընկեր՝ Արսենի հետ զրուցել ենք տարբեր տարիների արդյունքներից, այս տարվա կանխատեսումներից ու զարգացման միտումներից, սպառողների վարքագծային փոփոխություններից, առաջարկից ու պահանջարկից։ Հատկանշական է, որ նախորդ տարիներին արված կանպատեսումները 95% ճշգրտությամբ կատարվել են, իս...
TOONCAST 03 | Կառուցապատող գնորդ հարաբերություններ, ի՞նչ է փոխվել շուկայում 23.02.2026 56:12
TOONCAST #03-ում հյուրը Վարդան Մարության է՝ ML MINING ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Զրույցը կենտրոնացած է կառուցապատող–գնորդ հարաբերությունների փոփոխությանը և շուկայում ձևավորվող նոր իրականությանը։ Քննարկվում է, թե ինչ է փոխվել գնորդի վարքագծում և սպասումներում, ինչու է կառուցապատողը դարձել առավել շահառուակենտրոն, և ինչպես են փոխվում վստահության կառուցման մեխանիզմները։ Անդրադարձ է կ...
TOONCAST 02 | Քաղաքաշինության ընդհանուր պատկերը ներկայիս մարտահրավերներն ու ապագա միտումները 20.02.2026 59:16
TOONCAST #02-ում հյուրը Գուրգեն Գրիգորյան է՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Զրույցը կենտրոնացած է Հայաստանի քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի ընդհանուր պատկերի վրա՝ ներկայիս մարտահրավերների, կարգավորումների և առաջիկա միտումների համատեքստում։ Քննարկվում են շուկայի ներկա վիճակը վիճակագրական թվերով, առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը, կառուցապատման նոր ստանդարտները, թույլտ...
TOONCAST 01 | TOON EXPO-ն այլևս չի տեղավորվում «էքսպո» բառի մեջ. TOON ECOSYSTEM 17.02.2026 44:17
TOONCAST #01-ում հյուրը Համլետ Խնկոյանն է՝ #BigProjects ընկերության համահիմնադիր-տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է այն ռազմավարական փոփոխության վրա, որի արդյունքում #TOONEXPO -ն դուրս է գալիս դասական «էքսպո» ձևաչափից և վերածվում ամբողջական TOON ECOSYSTEM-ի։ Քննարկվում են Big Projects-ի զարգացման ուղղությունը, 2026 թվականի տեսլականը, TOON EXPO-ի իրական տնտեսական ազդեցությունը, նրա ունիկալ մոդելը, արդյ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.