VivaMTS
Viva-MTS podcasts | Վիվա-ՄՏՍ փոդքասթներ
Ողջույն: Դու Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթների էջում ես: Վերջին տարիներին շատերս ենք սկսել ամենատարբեր փոդքասթներ լսել: Մենք ևս որոշեցինք փոդքասթների շարք սկսել և պատմել այն ամենի մասին, ինչը մեր կարծիքով հետաքրքիր կարող է լինել նաև քեզ:Hi and welcome to Viva-MTS podcasts’ page! In the past few years, podcasts got immensely popular, and we are thrilled to launch Viva-MTS podcasts series to share with you on topics, which we think will be interesting to you, too.
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Episode #16 The Cybersecurity Girl | Caitlin Sarian 22.11.2023 37:22
Episode #16 Our guest is Caitlin Sarian, the CEO of "Cybersecurity Girl", cyber security influencer with more than 300 000 followers on Instagram and millions of views on TikTok. We have discussed with Caitlin many interesting themes, including how to earn people's trust, the threats associated with using the Internet, phishing attacks, their consequences and how to avoid them, women...
Էպիզոդ #15 ՄՌ և տաղանդների բացահայտում | Մարիանա Էդիլյան 03.11.2023 44:54
Էպիզոդ #15 Այս անգամ մեր զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, մեզ բոլորիս մշտապես ոգեշնչող և իր անսպառ էներգիայով վարակող Մարիանա Էդիլյանն է: Դե, իսկ մարդկանց ու երկրին Մարիանայի նվիրման մասին հավանաբար շատերդ եք լսել: Մարիանա Էդիլյանի հետ զրուցել ենք մարդկային ռեսուրսների ոլորտում ներկա միտումների, զարգացման հեռանկարների, աշխատակիցների անհատական տաղանդները բացահայտելու...
Էպիզոդ #14 Անկանխիկ վճարումներ և կիբերանվտանգություն | Լիլիթ Գրիգորյան 26.10.2023 35:24
Էպիզոդ #14 Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կիբերանվտանգության ամիս: Աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են կորզվում քարտային զեղծարարության պատճառով, և ուրեմն, անչափ կարևոր է կիբերանվտանգության վերաբերյալ տեղեկացված լինելը: Մեր 14-րդ փոդքասթում այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «IDBank»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ: ---------------- Episode #14 October is glob...
Էպիզոդ #13 HR Drone | Նարեկ Հակոբյան 07.09.2023 26:48
Episode #13 With Narek we have talked about the new “HR-Drone” tool, which enables finding jobs in different companies while staying anonymous. “HR Drone” is a recruitment app with AI match-making technology. We also discussed the challenges and opportunities in HR industry both for job seekers and employers. Նարեկի հետ զրուցել ենք «HR Drone» ընկերության նոր գործիքի մասին, որը թույլ է տալիս անանու...
Էպիզոդ #12 Life in Armenia | Mathew Zein 30.06.2023 26:11
Episode #12 During our discussion with Mathew, we have talked about how his 7-day trip to Armenia turned into a 7-year residence here with his wife, he has shared some professional and personal stories as well. Mathew is actively contributing to the digital nomads’ concept and community development in Armenia. He is the founder and editor in chief of the “Life in Armenia” monthly magazine which te...
Էպիզոդ #11 Display Ads | Հարություն Նահապետյան 14.06.2023 29:57
Էպիզոդ #11 Հարությունի հետ զրուցում ենք դիսփլեյներով ցուցադրվող գովազդի, մասնավորապես՝ հանրային վայրերում առաջարկվող բաց Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկությունների մասին: Որո՞նք են գովազդի ամենաարդյունավետ եղանակները և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի այն:
Էպիզոդ #10 Product Growth | Արթուր Մուրադյան 02.06.2023 28:05
Էպիզոդ #10 Արթուրի հետ զրույցում խոսել ենք պրոդուկտ մենեջմենթի մասին, նա պատմել է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկը հանդիսացող և ավելի քան միլիոն օգտագործող ունեցող «Sololearn»-ում ուշագրավ քեյսերի մասին: Մենք նաև զրուցել ենք երիտասարդների մասին, որոնք ցանկություն ունեն նոր հմտություններ յուրացնել և բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես նաև ստարտ...
Էպիզոդ #9 Մարքեթինգ. միֆեր և իրականություն | Ռոման Դանեղյան 18.05.2023 35:27
Էպիզոդ #9 Լսեք Վիվա-ՄՏՍ-ի հերթական փոդքասթը «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանի հետ: Ռոմանի հետ խոսել ենք մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմիզացիայի (SEO) և թվային ոլորտի բազմաթիվ այլ ակտուալ հարցերի շուրջ: Նաև քննարկել ենք «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը մեր զրուցակիցն է:
Էպիզոդ #8 «HeyGrowth» կոնֆերանսի մասին | Տանյա Սուկմանսկայա 18.05.2023 25:28
Էպիզոդ #8 Զրուցել ենք «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Տանյային ուղղել ենք 5 արագ հարց Հայաստանի մասին: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի մասին (սփոյլեր. պարզվում է, որ Տանյան ամենից շատ ժենգյալով հաց է սիրում, և մենք լիովին կիսում ենք նրա ընտրությունը), հայկական հյուրընկալության և շատ ու շատ այլ բաների...
Էպիզոդ #7 TechTalk «Krisp»-ի և «tech» հեղափոխության մասին | Արտո Մինասյան 24.03.2023 22:08
Էպիզոդ #7 Մեր նոր փոդքասթում զրուցում ենք «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանի հետ: Արտոն պատմում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, տեխնոլոգիաների, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումները մասին, նաև պատմում է...
Էպիզոդ #6 «Woman About Women» | Անի Գասպարյան 15.03.2023 16:37
Էպիզոդ #6 Անին «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակն է: Փոդքասթում խոսում ենք բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում «shame culture»-ի մասին, քննարկում ենք բլոգին հետևողներից ստացվող հարցերը: Անին նաև պատմում է այն կանանց մասին, ովքեր դարձել են իր ոգեշնչանքը, ու կիսում աշխատանքը, բլոգ վարելը, ուսումը, ընտանիքի մասին հոգ տանելը և շատ ավելին համ...
Էպիզոդ #5 Նորաձևության մարքեթինգը Հայաստանում | Աննա Սալոմե 02.03.2023 20:03
Էպիզոդ #5 Աննա Սալոմեի հետ զրուցում ենք նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ Աննայի համար, որտեղի՞ց սկսել, եթե նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործելու ցանկություն կա: Ինչպե՞ս հաջողել ու չհանձնվել, ինչպե՞ս գնալ երազանքի հետևից: Ո՞վ է Աննա Սալոմեի կյանքի ճակատագրական կինը, և ինչու՞ նա ընտրեց «Սալոմե» կեղծանունը: Այս ամենի մասին կարող եք լսել Վիվա-ՄՏ...
Էպիզոդ #4 Ստարտափ էկոհամակարգը Հայաստանում | Սամվել Խաչիկյան 15.02.2023 25:49
Էպիզոդ #4 Ո՞վ է «միաեղջյուրը», ովքե՞ր են հրեշտակ ներդրողները, ինչպե՞ս սկսել ստարտափ, եթե կա նորարար գաղափար: Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել ներդրումներ և դիմել գրանտերի: Ինչպիսի՞ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում և ի՞նչ գրականություն կարդալ: Այս ամենի մասին խոսել ենք «SmartGateVC»-ի ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանի հետ՝ մեր փոդքասթի 4-րդ էպիզոդում:
Էպիզոդ #3 Փոդքասթներ | Արսեն Համբարձումյան 07.02.2023 19:35
Էպիզոդ #3 Այս փոդքասթում մեր հյուրը «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենի հետ զրուցում ենք «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ են կարող անել «Podcastle» օգտագործողները: Արսենը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
Էպիզոդ #2 Մարդկային ռեսուրսներ | Կարմեն Մխիթարյան 31.01.2023 15:17
Էպիզոդ #2 Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Էպիզոդ #1 Տվյալների վերլուծություն | Կարեն Հովհաննիսյան 09.01.2023 16:02
Էպիզոդ #1 Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.