Ara Chalabyan, Artyom Zakaryan
Պարզից պարզ
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com
Author
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Category
Podcast website
Latest episode
Nov 12, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#57 «LinkedIn»-ի գաղտնիքները. ինչպես ստեղծել վստահելի անհատական բրենդ 08.05.2026 48:04
Ինչպե՞ս դառնալ տեխնոլոգիական ինֆլուենսեր 40 տարեկանից հետո Բանկի աշխատողից՝ բլոգեր. նեթվորքինգի ուժը Հայաստանի ՏՏ ոլորտում «LinkedIn»-ի գաղտնիքները. ինչպես ստեղծել վստահելի անհատական բրենդ 1000-ավոր կապերով անձնական բրենդ ստեղծելն ու վաճառելը Ի՞նչ է անում տեխնոլոգիական բլոգերը. մոնետիզացիա և վարկանիշ
#56 Ինչպե՞ս գրավել ներդրողների ուշադրությունը. փիչինգի գաղտնիքները 30.04.2026 48:43
«Plug and Play»-ի տնօրեն Սոնա Գրիգորյանի հետ զրուցել ենք ստարտափների աքսելերացման փուլերի, «MVP»-ի ստեղծման կարևորության, վենչուրային ներդրումների ներգրավման և Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հեռանկարների մասին: Քննարկել ենք նաև «բաց նորարարության» մոդելը, ստարտափների ընտրության խիստ չափանիշները և կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Եթե այսօր դադարեցնեք բիզնեսը, ի՞նչ կունենաք։ 16.04.2026 13:04
1. Հաշվեկշիռի դերը բիզնեսի իրական վիճակը գնահատելու գործում։ 2. Ի՞նչ է մերը և ի՞նչն է պարտավորություն։ 3. Բարձր իրացվելիություն ունեցող ակտիվները բիզնեսի շարժիչի վառելիքն են։ 4. Ի՞նչ կապ ունեն պարտավորությունները սեփական կապիտալի հաշվարկի հետ։
#55 Բիզնեսը որպես առաքելություն. ինչպե՞ս մրցակցել համաշխարհային հսկաների հետ 09.04.2026 1:18:33
Գործարար, «gg» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ զրուցել ենք «gg»-ի ստեղծման ճանապարհի, սննդի առաքման ծառայությունների, բիզնեսը որպես ծառայություն և պատասխանատվություն ընկալելու, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում սեփական պետությունն ու երջանկությունը կառուցելու կարևորության մասին։
Բիզնես և փող vol 2 02.04.2026 9:47
Շահույթը բիզնեսի առողջության միակ ցուցանիշը չէ։ Փոքր և միջին բիզնեսի սեփականատերերը հաճախ չեն տեսնում բիզնեսի իրական պատկերը Զուտ շահույթի ցուցանիշը կարող է լինել մոլորեցնող Շահույթի և վնասի կամ եկամուտների և ծախսերի հաշվետվության կարևորությունը բիզնեսի կառավարման մեջ
#54 Ինչպե՞ս է փոխվում ապահովագրական շուկան Հայաստանում 26.03.2026 1:01:35
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի հետ զրուցել ենք ապահովագրական ոլորտի տրանսֆորմացիայի, առողջության պարտադիր ապահովագրության սպասվող ռեֆորմի և միջազգային հսկա «AXA»-ի հետ համագործակցության մասին։Քննարկել ենք, թե ինչպես են ռիլոկանտները փոխել սպառողական վարքագիծը, ինչու է էլեկտրոմոբիլների ապահովագրությունը թանկ, և ինչ դեր ունեն կրթաթոշակները ոլորտում նոր մ...
Բիզնես և փող vol 1 19.03.2026 11:03
1. բիզնեսը շահութաբեր է, բայց կայուն չէ․ ինչպե՞ս 2. տարածված սխալներ, որ գործում են բիզնեսի սեփականատերերը 3. երեք ֆինանսական հաշվետվություն, որ օգնում են բիզնեսին կայացնել կշռադատված որոշումներ
Փողն այսօր ավելի թանկ է քան ապագայում 05.03.2026 13:14
1. գնողունակությունը ժամանակի հետ նվազում է 2. այսօրվա ներդրումը կարող է առաջացնել լրացուցիչ եկամուտ ապագայում 3. ապագայում կան ռիսկեր, որոնք անորոշություն են պարունակում
#53 Կլոնավորված ուսուցիչներ. ովքե՞ր և ինչպե՞ս են դասավանդելու համալսարաններում 26.02.2026 1:08:04
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աղասի Մանուկյանի հետ զրուցել ենք կրթության ոլորտում արհեստական բանականության հեղափոխական ազդեցության, անհատական «AI» ավատար-ուսուցիչների ստեղծման և ժամանակակից համալսարանական դիպլոմների իրական արժեքի մասին։
Ոսկի և արծաթ 19.02.2026 10:48
Ոսկու և արծաթի մեջ ներդրումը. ի՞նչ հաշվի առնել 1. Թանկարժեք մետաղները որպես երաշխավորված ներդրում. առասպել թե՞ իրականություն 2. Ո՞րն է ոսկու և այլ ներդրումների տեսակների տարբերությունը 3. Ոսկի թե՞ արծաթ 4. Հնարավո՞ր է ներդրում կատարել ոսկու կամ արծաթի մեջ առանց դրանք ֆիզիկապես ձեռք բերելու 5. Հոգեբանական ծուղակներ
#52 Ինչո՞ւ է բիզնեսին պետք տրանսֆորմացվել 12.02.2026 1:01:10
Այսօր հյուրընկալել ենք «ԲիԴիՕ Կովկաս» և «Կենտրոնական Ասիա» խորհրդատվական ծառայությունների տարածաշրջանային ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանին։ Այս զրույցում Ալեքսանդրի հետ քննարկում ենք խորհրդատվական բիզնեսի էվոլյուցիայի, Հայաստանի շուկայի առանձնահատկությունների, «AI»-ի դերի, ընտանեկան բիզնեսների սերնդափոխության և այն մասին, թե ինչպես է «ԲիԴիՕ»-ն կառուցում իր տարածաշրջանային կլաստերը։
Ի՞նչ ներդրումներ կարելի է անել 400.000 դրամով 05.02.2026 15:36
1. Սկսել փոքր գումարից2. Ինչու՞ կատարել ներդրում3. Ինչպե՞ս ընտրել և որտեղ ներդնել4. Ընտրել ներդրումային նռիսկայնության աստիճանը
#51 «AI»-ի դարաշրջանը․ կրթվածների ու չկրթվածների բևեռացումը 29.01.2026 1:28:51
Այսօր հյուրընկալել ենք «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ֆոնդի կառավարիչ և համահիմնադիր Մանուկ Հերգնյանին։ Այս զրույցում Մանուկի հետ քննարկում ենք՝ Ինչպե՞ս են իշխանությունը, գաղափարախոսությունն ու «AI»-ը վերաձևում բիզնեսն ու աշխարհը։ Ինչպե՞ս մեկ սեփականատիրոջ մտածողությունը կարող է սահմանափակել բիզնեսի հորիզոնը։ Ի՞նչ են իրականում ուզում լիբերալներն ու կոնսերվատիվները՝ արագ տեխնոլոգիական մրցակցությո...
Հոգեբանական գործիքներ, որ ազդում են վաճառքի ժամանակ 22.01.2026 12:17
Վաճառքի ի՞նչ գործիքներ են օգտագործում բիզնեսները, որ ադզդեն սպառողների որոշումների կայացման վրա Դրական շղարշով ներկայացվող տեղեկատվությունը կարող է լինել ի վնաս սպառողի Մեծ զեղչերի դիլեման Ընտրության պատրանքը Լռելյայն (default) տարբերակ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք Araratbank-ի հետ միասին։
#50 Ֆոնդեր և մասնավոր կապիտալ. ինչո՞վ են տարբերվում հասուն ու աճող ընկերությունները: 15.01.2026 1:00:26
«Բալչուգ կապիտալ» ՓԲԸ-ի Միացումների և միաձուլումների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Խաչատուրյանի հետ զրուցել ենք՝ - ԱՄՆ-ում սովորելու փորձի, - ֆինանսական իրավունքի ընտրության, - իրավաբանական կարիերայում պրագմատիկ մոտեցումների՝ - «AI»-ի ազդեցության, - դրսի օրենսդրությունը տեղայնացնելու բարդությունների, ներքին օրենսդրության բացերի և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ինչու՞ են մարդիկ կայացնում տարբեր ֆինանսական որոշումներ։ 08.01.2026 16:12
Ի՞նչ է վարքագծային տնտեսագիտությունը կամ ֆինանսները Մարդու ուղեղի խաբկանքը և սխալ ֆինանսական որոշումները Ուղեղի խաբկանքներին չտրվելու հստակ խորհուրդներ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք Araratbank-ի հետ միասին։
#49 ARCA ազգային վճարային համակարգ` մարտահրավերներ և հնարավորություններ 25.12.2025 1:12:46
«ARCA» ազգային վճարային համակարգի տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ զրուցել ենք՝ վերահսկողությունից դեպի կառավարման անցման ճանապարհի, ԿԲ-ի «ավազատուփում» նոր գաղափարներ փորձարկելու, դինամիկ «ARCA QR»-ի ու ազգային «ARCA» քարտի զարգացման, Mastercard-ի լիիրավ անդամ դառնալու, AI-ի կիրառման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ինչպե՞ս կառավարել Ամանորի անկառավարելի ծախսերը 18.12.2025 10:05
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մոտենում են տոները Ծախսելու հիմնական տեղերը, զեղչեր, նոր տարվա սեղան Ինչպե՞ս պաշտպանվել առաջարկների գայթակղությունից Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
Ֆինանսական ներդրումներ. ավանդներ, պարտատոմսեր, բաժնետոմսեր 04.12.2025 24:51
Ինչպե՞ս ավելացնել խնայած գումարները Որո՞նք են ֆինանսական ներդրումների հետ կապված ռիսկերը Ինչպե՞ս է կապվում ֆինանսական ներդրման տեսակը ռիսկի չափի և եկամտաբերության հետ Ավանդ, պարտատոմս, թե՞ բաժնետոմս Իսկ դուք ինչպե՞ս եք մեծացնում խնայված գումարները: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
#48 Սպիտակ փղի մոդելը՝ պետբյուջեի հետ միանձնյա վարվելու վտանգները 27.11.2025 1:28:06
Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահ Ելենա Խաչվանքյանի հետ զրուցել ենք՝ Ինչու՞ է կարևոր ունենալ կայուն և անկախ խորհուրդներ, Ինչպե՞ս կանխել միանձնյա սխալ որոշումները, Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանի կառավարման մշակույթը, Ի՞նչ քայլերով կարող ենք կառուցել ավելի պատասխանատու, հաշվետու ու արդյունավետ ղեկավարում։
Վարկի երաշխավորություն. ռիսկերը և իրավունքները 20.11.2025 7:23
Երաշխավորությունը որպես վարկի ապահովման միջոց։ Ի՞նչ ռիսկեր է կրում երաշխավորը։ Ո՞ր դեպքում են դադարում երաշխավորի պարտավորությունները:
#47 Գործատուից կախվածություն. ազգին կապեցին հիպոթեքին 13.11.2025 1:23:20
«Rearrange» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք փողից, անշարժ գույքի շուկայից, պարտքերից, ներդրումներից, ՏՏ ոլորտից, ռիսկերը կառավարելուց, կրիպտոարժույթներից, մեդիաոլորտից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։
Գրավը՝ որպես վարկի ապահովման միջոց 06.11.2025 15:41
Ի՞նչ է գրավը Ինչու՞ են բանկերը վարկի տրամադրման դիմաց վերցնում գրավ Ի՞նչը կարող է հանդիսանալ որպես գրավ Կարո՞ղ է ուրիշի սեփականությունը դառնալ գրավ մեկ այլ անձի կամ կազմակերպության համար Ո՞ր դեպքում գրավի առարկան կարող է իրացվել Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
#46 Ինչպե՞ս է աշխատում մեր ուղեղը.քեզնից բացի որոշում են բոլորը 30.10.2025 59:10
«TedxYerevan»-ի հիմնադիր, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ Քրիստինե Սարգսյանի հետ զրուցել ենք ուղեղը գործածելու, մարզելու, կողմակալության, առաջնորդության, «TedxYerevan»-ի, ՏՏ-ում հոգեկան առողջության խնդիրների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ի՞նչ տեսակ վարկ վերցնել կամ չվերցնել 23.10.2025 14:47
Ի՞նչ տեսակի վարկատեսակներ են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները: Ո՞ր տեսակի վարկն է նպատակահարմար վերցնել: Ո՞ր իրավիճակում է պետք խուսափել վարկերից: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.