Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Կարճ ասած․․. բարձրագույն կրթություն չունեմ 30.01.2021

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։  Այսպես է սկսվում Թումանյանի ամենաէմոցիոնալ գործերից մեկը՝ Գիքորը։ Գիքորը հավաքական կերպարն է այն մարդկանց, որոնք գյուղից քաղաք են գնում ու ինչ-որ դժվարությունների մեջ ընկնում։ Ու եթե մի թեք հայացք գցենք, բոլորս էլ մի փոքր Գիքոր ենք, բայց այսօրվա հերոսս մի քիչ ավելի Գիքոր։ Ի տարբերություն Գիքորի, Վահեի փոխարեն ոչ ոք չորոշեց, որ ինքը պետք է քաղաք գնա։ Այդպ...

Հայաստանում միջազգային քվանտային կենտրոն կհիմնվի 28.01.2021

«Հայաստանում գիտությունը պետք է սերտորեն համագործակցի նորագույն տեխնոլոգիաների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց գրանցել»,– համոզված է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի առաջատար գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանը : Լաբորատորիայում ստեղծվում է քվանտային բաժին, որը կարող է  հիմք դառնալ Հայաստանում միջազգային քվանտային կենտրոն հիմնելու համար: Նոր բաժինը պետք է ընդգրկի երիտաս...

Կարճ ասած... ես ոչ թե անեկդոտ պատմողն էի, այլ լսողը 23.01.2021

Լուսինեն 20 տարեկանում հասկացավ, որ պետք է մի այնպիսի աշխատանք, որն իրեն թույլ կտա գնալ իր սիրելի արշավներին, տանից աշխատել, ժամանակը կառավարել այնպես, ինչպես իրեն է հարմար, սարի գագաթին նստած համակարգչով աշխատել․ կարճ ասած երազանքի աշխատանք ունենալ և օֆիսային տարածք ոտք չդնել։   Լուսինեն, իհարկե, ունեցավ այդ աշխատանքը, բայց ինչպես հեշտությամբ գտավ, այնպես էլ կորցրեց այն։

Բիթրեյթ․ Mac Ayres | Magic 8ball 21.01.2021

Երկու տարի անց ամերիկացի R&B արտիստ Mac Ayres-ը վերադարձել է իր նոր՝ Magic 8ball ալբոմով: 8 թրեքից բաղկացած այս սկավառակը ներառում է երգեր սիրո, բաժանության և մենակ լինելու մասին:

«Արմաթն օդում»․ կրթական նոր ծրագիր 21.01.2021

«Արմաթն օդում»․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նոր կրթական ծրագրով է ներկայացել։ Անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, տեխնիկական սպասարկման ու կառավարման կրթական ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա գարնանը։ Նախատեսվում է հիմնել 65 կրթական աշխատանոցներ Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքներում։ Յուրաքանչյուր աշխատանոցում կգործի 3 խումբ, միջինում կպատրաստվի 27 սան։Մեկ աշխատան...

Կարճ ասած... պապիկիս հետ գնացի դաջվածք անելու 16.01.2021

Պատահել է՞, որ ինչ-որ բան ուզեք գնել, իսկ ծնողները գումար չտան դրա համար, վստահ լինելով, որ Ձեր ուզածն անհրաժեշտություն չէ։ Խաչիկի ծնողներն, օրինակ, հենց այդպես էլ վարվել են։ Չէին գնում անլար ականջակալը, չէին էլ թողնում, որ Խաչիկն աշխատի այդ գումարն ու ինքը գնի։ Բայց.. Խաչիկը ելքը գտավ։ Իր ուզած ականջակալը գնելու համար երկու ամիս աշխատել է ու դուրս եկել աշխատանքից, որովհետև ծնողներն արգելել էին աշ...

Հայաստանում կմեկնարկի դրոնների արտադրության կրթական ծրագիր 15.01.2021

Հայ պատանիներն ու երիտասարդները շատ շուտով հնարավորություն կունենան մասնագիտանալ դրոնների և ռոբոտների արտադրության ոլորտում։ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը չինական DJI դրոնաշինական ընկերության հետ համագործակցություն է սկսկել՝ կրթական նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու նպատակով։ Հիմնադրամի DRONE EDULAB կրթական ծրագրի մեկնարկը կազդարարվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այն ունենալու է երկու կրթակ...

Տավուշի սարերի «Արևից» թեյը ճամփորդում է ողջ Հայաստանով 15.01.2021

Հուլիսյան կարճատև պատերազմի ժամանակ, կրակոցներից չվախենալով, Անին Տավուշյան սարերում սկսեց խոտաբույսեր հավաքել: Դրանք հոգատարությամբ չորացրեց ու համային նոր փնջեր ստեղծեց: Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որոշեց թեյերը բրենդավորել ու վաճառել՝ այդպիսով ամրացնելով թիկունքը: Երկու պատերազմների արանքում ստեղծված  «Արևից» բրենդի հիմնադիրը երազում է խաղաղության մասին:

Սպիտակ բանակի կամավորը. Տաթև Խաչատրյան 15.01.2021

Բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Տաթևը կռվի առաջին օրվանից Ստեփանակերտ-Երևան ճանապարհներին էր։ Տնից փախել ու վիրավոր զինվորների կյանքը փրկելու գործին էր անցել։ Կյանք ու կռիվ տեսած սպիտակ բանակի կամավորը հիմա միայն խաղաղության և գերիների վերադարձի մասին է մտածում։ 

Բիթրեյթ․ Pablo Alborán | Vértigo 14.01.2021

Խոսքերը՝ հույզերի խտանյութ․ սա է իսպանացի Պաբլո Ալբորանի հինգերորդ ստուդիական ալբոմի առանձնահատկությունը։ Այս սկավառակը կարելի է համարել սիրո խոստովանություն՝ հենց սիրուն։ Ալբորանը լսողներին իր հետ տանում է ստեղծվող տիեզերքների, հեռացած, բայց դեռ ներկա սիրեցյալի, սեր-ամռան փնտրտուքի և բարձրացող ու իջնող զարկերակների աշխարհ, որն այքան վերերկրային է, որ ընկնելուց հետո առաջացնում է տևական գլխապտույտ։

Կարճ ասած... սիրահարվեցի լրագրողներից մեկի դեղին կոստյումին 09.01.2021

Երբևէ աշխատավայրում Ձեզ կոտրած կա՞ն։ Հասմիկին, օրինակ, այնպես էին կոտրել, որ երկու տարի մասնագիտությամբ չաշխատեց։ Այդ ընթացքում որոշեց այքնան ինքնակրթվել, որ հետո պարզ ճակատով կարողանա աշխատել, որ իրեն չվիրավորեն, չնեղացնեն ու չկոտրեն գիտելիքի պակասի համար։ Լրագրող լինելը, իհարկե, հեշտ գործ չէ, բայց հեշտ չէ նաև անվերջ մասնագիտությանդ համար պայքարելը։

«ՀայաMade» նվերներ արցախցիներին 30.12.2020

Լրագրող Լիլիթ Հարությունյանը մրգից ու բանջարեղենից ձեռագործ զարդեր է պատրաստում։ «ՀայաMade» նախաձեռնությունն իր շուրջ համախմբել է մի խումբ «հայամետ» մարդկանց, որոնք գնում են ականջօղերն ու օգնում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին։ Լիլիթը մտադիր է 2021 թվականին իր նախաձեռնությունը բիզնեսի վերածել։ (հաղորդման ավարտին հնչում է «Երնեկ թե այս Նոր տարին» երգը Nemra-ի կատարմամբ)

Վլադիմիր Սահակյանի օրինակը 28.12.2020

ֆինանսական գրագիտության և սոցիալական բիզնեսի մասնագետ է Վլադիմիր Սահակյանը։ Մարզաբնական երիտասարդների համար  դասընթացներ է վարում, օգնում մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում տեղ գտնելու գործում։ 2017 թվականին հիմնադրել է «Վեցանկյուն» բիզնես խորհրդատվական ընկերությունը և 6 ուղղությունների գծով դասընթացներ ու խորհրդատվություն է մատուցում։ Մինչև այս  ընկերության հիմդարումը 2016թվական...

Գևորգ Թորոսյանի օրինակը 28.12.2020

Սյունիքի մարզի Ույծ գյուղից է երիտասարդ մեղվաբույծ Գևորգ Թորոսյանը ։ 2015 թվականից զբաղվում է մեղվապահությամբ, ասում է՝ այս գործում հաջողելու համար շատ կարևոր է աշխատասիրությունը, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու  ներդաշնակ լինել կարողությունը։ Մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ մասնակցել է երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման դասը...

Կարճ ասած... մի օր արթնացա ու հասկացա, որ էլ աշխատանք չունեմ 26.12.2020

Սիրան զբոսավար է, ով մոտ մեկ տարի առաջ կորցրեց աշխատանքը։ Սիրային ոչ մեկը աշխատանքից չի հեռացրել, ոչ էլ ինքն է դուրս եկել։ Հենց այդպես, մի օր արթնացավ ու հասկացավ, որ ինքն էլ աշխատանք չունի, այդպես որոշել էին աշխարհում։

Վահե Խաչիկյանի օրինակը 24.12.2020

«ՀԿ Կենտրոն»-ի «Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի համակարգող Վահե Խաչիկյանն աշխատում է երիտասարդների մեդիագրագիտության բարձրացման, մազաբնակ երիտասարդների կարողությունները, քաղաքացիական ակտիվությունը, քննադատական մտածողության զարգացմամբ։  Վահեն փորձում է երիտասարդներին ակտիվացնել ու ներգրավել հասարակական տարբեր գործունեություններում: Ասում է , որ դասընթացների, քննարկումների, բանավեճերի մասնակցող երիտաս...

«Ինժեներական քաղաք» Երևանում 24.12.2020

Մոտ 40 ինժեներական ընկերություններ մեկ վայրում առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ կստանան.  Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու, հայկական ինժեներական միտքը մեկտեղելու նպատակով Երևանում կստեղծվի է «Ինժեներական քաղաք»Կհիմնվեն համատեղ օգտագործման լաբորատորիաներ, կկազմակերպվեն էքսպոներ, կլինեն թրեյնինգներ ու վերապատրաստումներ։

Դեպի Արցախ՝ Սարուշեն 24.12.2020

Պատերազմի օրերին Օշականում ձևավորված «Արցախցի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունը տեղափոխվում է Սարուշեն։ Գաղափարի հեղինակ Վաչե Վարդանյանը ևս որոշել է՝ ինքն էլ կտեղափոխվի Արցախ, կտորե պայուսակների արտադրությունը կզարգացնի հենց գյուղում։ 

Անուններ, պատմություններ և երազանքներ, որոնք մեզ հետ են 20.12.2020

Հայաստանի պատմության թանգարանը սկսել է հավաքագրել Արցախյան 44-օրյա հերոսամարտի զոհերի կյանքի, գործունեության մասին լուսանկարներ, անձնական պատմություններ, հուշեր: Դրանք դառնալու են ապագա սերունդների հարստությունը։ «Հավերժի ճամփորդներ» նախաձեռնության մասին զրուցել ենք Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ու Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի հետ։

Վշտի ու պարտության զգացողության հաղթահարումը ժամանակ է պահանջում. Անի Ազիզյան 19.12.2020

Հետպատերազմյան օրերին մարդիկ լարված են, հուսահատված, ապագայի նկատմամբ հավատի կորուստ ունեն: Մասնագետի խոսքով՝ դա նորմալ է, վշտի ու պարտության զգացողության հաղթահարումը ժամանակ է պահանջում: Հաղթահարման մեխանիզմների, իրար օգնելու ու ապագայի համար մոտիվացիա գտնելու մասին զրուցել ենք հոգեբան Անի Ազիզյանի հետ:

Մեկ օր հրաշքի մեջ 18.12.2020

Արվեստագետների ձևավորած «Հաղթելու մշակույթ» նախաձեռնությունն իրականություն կդարձնի Արցախյան պատերազմում զոհվածների ու հաշմանդամություն ստացածների երեխաների երազանքը։ Փոքրիկները հիմա նամակ են գրում Ձմեռ պապին, իսկ նվերները կհասնեն մինչև տարեվերջ։ 

Աննա Հակոբյանի օրինակը 16.12.2020

Գյուրեցի լրագրող Աննա Հակոբյանը դոկումենտալ ֆիլմեր է պատրաստում հաշմանդություն ուենցող երեխաների մասին։ Իր ֆիլմերով ցանկանում է ցույց տալ մեր կողքին ապրող հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, որոնք իրենց աշխատասիրությամբ, ձգտումներով ու երազանքներով կարողանում են կոտրել բոլոր կարծրատիպերն ու հասարակության լիարժեք անդամ զգալ իրենց։ Աննան ֆիլմեր սկսկել է նկարահանել, երբ  Վրաստանի հանարային կա...

Կարեն Այվազյանի օրինակը 16.12.2020

Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի և երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Այվազյանի խոսքով՝ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպություների հետ և տարեկան 30 երիտասարդ է մասնակցում  եվրոպական տարբեր քաղաքներում անցկացվող փոխանակաման ծրագրերի։ Կարենը կարևորում է միջմշակութային շփումները, փորձի փոխանակման նման հարթակները հատկապես մարզերում ա...

Տղան հաղթել էր․ Հովհաննես Հովակիմյան 15.12.2020

Արձակագիր Հովհաննես Հովակիմյանի «Տղան հաղթել էր» պատմվածքը գրվել է պատերազմի օրերին։ Զրույցում միֆերն են, պատերազմի սերնդի աշխարհայացքն ու հայ լինելու արժեքի մասին մտքերը՝ որպես (չ)իրականության զուգադրում պատմվածքի իրականությանը։

Կարճ ասած... Չինաստանում գտա, իսկ Բալիում կորցրի ամեն ինչ 15.12.2020

Արմանը տիպիկ երևանցի տղա է, իր պահվածքով, խոսելաձևով, գաղափարներով, որը որոշում է գնալ Չինաստան և դպրոցահասակ երեխաներին դասավանդել անգլերեն։ Դեպքերն այնպես են դասավորվեցին, որ Արմանը կորոնավիրուսից շուտ եկավ Հայաստան։ Եկավ ու մնաց այստեղ։ Ամեն ինչ կորցրեց Չինաստանում։ Գումար, փաստաթղթեր, ընկերներ, կապեր, աշխատանք, հագուստ։ Ամեն ինչ։ Ու այսօր այնպես է ստացվել, որ դժվար թե նորից ունենա այն, ինչ ուն...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.