Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

«Խոշոր պլան»․ Վերադարձ հայրենիք 04.03.2021

«Խոշոր պլանում» քննարկում ենք հայրենադարձության խնդիրները։ Ճամպրուկները հավաքելուց առաջ ո՞ւր պետք է դիմի հայրենիք վերադարձող մարդը, ի՞նչպես է նրանց օգնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և հայրենադարձության հարցում ի՞նչ դեր ունի «իԳործ» ծրագիրը․ այս թեմաների մասին զրուցում ենք Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի փորձագետ, «իԳործ»–ի համակարգող Աքասիա Փալատեանի, ծրագրի մասնակից...

Ռադիոզրույց. Հզոր կին՝ ամուր համայնք 04.03.2021

«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվելու են կողմնորոշիչ հանդիպումներ ծրագրի շահառու կանանց հետ, վերջիններիս կտրամադրվի փորձագիտական աջակցություն, արդյունքում կմշակվեն թվով 20 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն և կիրականացվեն համայնքներում՝ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում նե...

Մասնագիտարան․ Դիմահարդարման արվեստը կինոյում, հեռուստատեսությունում եւ առօրյայում 28.02.2021

Գեղեցկության ոլորտի մասնագիտությունները վերջին շրջանում ամենապահանջվածներից ու եկամտաբերներից են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Չնայած այն բանին, որ որակյալ մասնագետների պակաս մեր երկրում կարծես թե չկա, միեւնույնն է բազմաթիվ երիտասարդներ, հատկապես աղջիկներ շարունակում են սովորել դիմահարդարում։ Արդյոք մեյք ափ արտիստի աշխատանքն այնքան եկամտաբեր ու հետաքրքիր է, որքան կարծում ենք, որո...

Կարճ ասած․․ 27.02.2021

24 տարեկանում Լևոնը որոշում է, որ պետք է մասնակցի Հրազդան քաղաքի քաղաթապետի ընտրություններին։ Որոշել էր մեքենան վաճառել և այդ գումարով շտաբեր վարձեր և բուկլետներ պատրաստեր։ Մինչ պատրաստվում էր քարոզարշավին, պատահեց անսպասելին։ Լևոնը վթարի ենթարկվեց ու մեքենան ջարդուփշուր եղավ։ Սա, իհարկե, ուրախ դեպք չէ, բայց Լևոնը ծիծաղով է պատմում դեպքի մասին ու համարում իր կյանքի ամենամեծ ձախորդությունը։

IT շաբաթ 26.02.2021

Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ գործող Թումո լաբորատորիաների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին համատեղ համագործակցությունն ավարտվեց օրեր առաջ և համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծվեց ոռոգման ավտոմատացված համակարգ։ Նախագծի մանրամասների մասին զրուցել ենք համալսարանի և լաբորատորիայի ուսանող Սամվել Ասոյանի և Թումո լաբորատորիաների համակարգող Ռուբեն Միրզոյանի հետ։

Բիթրեյթ․ Robin Thicke | On Earth, and in Heaven 25.02.2021

Ալբոմ՝ մարդկանց մասին, որ երկնքում են, և նրանց, որ դեռ երկրի վրա են, ու մեզ դարձնում են այն, ինչ կանք։ Փոփ փառքի հասնելուց հետո Ռոբինի տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով․ հեղինակային իրավունքին առնչվող դատավարություն, որը բառացիորեն տապալեց Blurred Lines երգի հաջողությունը, բաժանում սիրելիից և չափազանց հարազատ մարդկանց կորուստ։ Ութերորդ ստուդիական ալբոմով, սակայն, արտիստը սովորեցնում է՝ ինչ...

«Խոշոր պլան»․ Պատերազմից հետո ապրելու բանաձևը 25.02.2021

«Ինչպե՞ս շարունակել կյանքը պատերազմից հետո»՝ այս հարցը շատերս ենք ինքներս մեզ տվել ու չգտել պատասխանը։ Հետպատերազմյան սթրեսի հաղթահարման ուղիները, հոգեբանական աջակցության պետական ծրագիրը քննարկել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» հոգեբան, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի և սոցաշխատող Լուսյա Գավուկչյանի հետ։ 

Մասնագիտարան․ մոդելինգը Հայաստանում 21.02.2021

 Մոդելային աշխարհն ու մոդելների կյանքը կողքից թվում է շատ գրավիչ ու հետաքրքիր։ Այս կյանքի մասին երազում են բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, նրանցից շատերի հարցերին պատասխանելու համար զրուցել ենք մոդել, Demirkhanyan models school դպրոցի հիմնադիր տնօրեն Աննա Դեմիրխանյանի եւ նույն դպրոցի սան Անի Թադեւոսյանի հետ։ 

«Խոշոր պլան»․ Գիտության ֆինանսավորում 20.02.2021

«Խոշոր պլան»–ում քննարկում ենք գիտության ֆինանսավորման խնդիրները։ Ձևավորվել է «Գիտուժ» անվամբ հասարակական շարժում, որը կոչ է անում պետական կառույցներին 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար  բյուջեով նախատեսված հատկացումները։ Թեմայի մասին զրուցում ենք Firo ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի և Spacetab ընկերության տնօրեն Նարինե Կոտիկյանի հետ։ &...

Հայկական տեխնոմտքի հաջողության պատմությունը՝ Netflix–ում 20.02.2021

Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ու տեխնոլոգիական ներուժի մասին կպատմի Netflix–ը։ «Musk factor» 12–մասանոց սերիալը ներկայացնում է անհավանական հաջողության հասած չորս հայ տղաների պատմությունը։ Հեղինակավոր կինոհեռարձակողի պրոդյուսերական կազմը սցենարի մասով արդեն հավանություն է տվել:  Ֆիլմի մանրամասների մասին խոսել ենք պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի և IT խորհրդատու Աշոտ Խուդգարյանի հետ։ 

Կարճ ասած․․ 20.02.2021

Նինա Տիտանյանը 15 տարեկան էր, երբ լրագրողի հարցին այնպիսի պատասխան տվեց, որ ամբողջ Հայաստանն իրենից էր խոսում։

Մասնագիտարան. Փաստաբանի գործը Հայաստանում 15.02.2021

 Այս անգամ մեր դիմորդներին պատմում ենք մեր երկրում փաստաբանի աշխատանքի առանձնահատկությունների ու դժվարությունների մասին: «Մասնագիտարան»-ում իր փորձով կիսվել է փաստաբան Լեւոն Սահակյանը: 

Կարճ ասած․․ 13.02.2021

Կարճ ասած․․Տիգրանին աշխատանքի չեն ընդունում ֆիզիկական տվյալների պատճառով

Մենք ու մենք․ Կանանց և տղամարդկանց ընկերություն 12.02.2021

Կանանց և տղամադրկանց միջև կարո՞ղ է լինել  անբասիր ընկերություն։  Տեսակետներն ու մոտեցումները տարբեր են, հաճախ տարբեր են նաև ընկալումները ընկերության մասին։  Մենք ու մենք փորձել ենք եզրագծել ընկերության և սիրահարվածության նուրբ սահմանը և ուսումնասիրել աղջիկների ու տղաների պատկերացումները ընկերության մասին։

IT շաբաթ․ Հայկական հարվածային ԱԹՍ–ներն անցնում են պետական փորձարկումներ 12.02.2021

Արհեստական բանականության կիրառումը պաշտպանական ոլորտում տարեցտարի ավելի է կարևորվում։ Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ և հաջող ավարտից հետո կսկսվի դրանց սերիական արտադրությունը։ Հայկական խոցող անօդաչուների դեպքում փորձնական կիրառման մեջ արդեն իսկ կիրառվել են արհեստական բանականության ալգորիթմեր հենց օբյեկտների ճանաչման, դրանց թիրախավորման համա...

Բիթրեյթ․ Foo Fighters | Medicine at Midnight 11.02.2021

Foo Fighters-ի անդամները 25 տարի շարունակ ստեղծագործել են ռոքային համակարգի կանոններով, որտեղ սխալվել հնարավոր չէ, քանի որ միշտ անում ես այն, ինչն արդեն հաջողել է։ Տասներորդ ստուդիականով սակայն տղաները փորձել են տրանսֆորմացվել ու ներազդվել փոփ հնչողությունից։ Կրակը ստացվել է՝ միախառնելով իրար մի քանի երաժշտական մտածողություններ՝ 90-ականների գարաժ-ռոքից մինչև նորագույն լուփեր։

Ռադիոզրույց. Մհերի դուռ առցանց դպրոց 11.02.2021

Մհերի դուռ հայկական առցանց դպրոցը կրթության հավատարմագրված հաստատություն է, որը հայագիտական կրթություն է տրամադրում սփյուռքի մեր հայրենակիցներին: Այն ստեղծվել է մի խումբ հայ երիտասարդների կողմից 2020թ. հոկտեմբերին՝ արցախյան պատերազմի ժամանակ:

«Խոշոր պլան»․ Արտադրված է Հայաստանում 11.02.2021

Հունվարի 1-ից արգելվեց Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներկրումը Հայաստան։ Երբ դեռ պատերազմի օրերին խոսվում էր այս սանկցիայի մասին, տեղական արտադրողները նշում էին, որ սա լավ հնարավորություն է հայկականը բերել առաջին պլան և կանգնել տեղական բիզնեսի կողքին: Ի՞նչ իրավիճակ է այսօր, արդյոք արգելքը նպաստե՞լ է հայկական ապրանքների լայն սպառմանը։ Թեման քննարկում ենք «Ազգային մոլի» գործադիր տնօրեն Սաթ...

Մարդիկ․ Իրինա Մարգարյան 09.02.2021

Արցախում գործող միակ վերականգնողական կենտրոնը շարունակում  է իր աշխատանքային գործունեությունը,  փորձելով  հնարավորինս  վերականգնել պատերազմի հետևանքով  տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց  ֆիզիկական վիճակը։    Շաբաթ օրն այցելել ենք Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, զրուցել հերթապահ բուժքրոջ հետ և մանրամասներ իմացե...

Մասնագիտարան․ պատմում են տուրիզմի մասնագետները 08.02.2021

Մեր «Մասնագիտարան» շարքում շարունակում ենք պատմել տարբեր մասնագիտությունների ու դրանց ընձեռած հնարավորությունների, դժվարությունների ու մեր երկրում դրանց առանձնահատկությունների մասին։ Տուրիզմի ոլորտը դիմորդների կողմից հետաքրքրություն ու պահանջարկ ունեցող բնագավառներից է, այս աշխատանքն է ընտրել նաև այս թողարկման մեր հերոսը, իսկ նրա հարցերին պատասխանում ու խորհուրդներ են տալիս արդեն աշխատանքի անցած ե...

Սովորիր պահանջված մասնագիտություններ` անվճար 06.02.2021

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում օնլայն տիրույթում մի շարք ոլորտներ մեծ առաջընթաց գրանցեցին, այդ թվում առցանց ուսուցումը։ Ոլորտի դժվարությունների և դրական կողմերի մասին զրուցել ենք Dreamslab օնլայն ուսուցման համակարգի հիմնադիր տնօրեն Ալբերտ Գևորգյանի հետ։ Dreamslab-ում գրանցվելով կարելի է առցանց սովորել մի շարք մասնագիտություններ՝ մարքեթինգ, գրաֆիկ դիզայն, վեբ ծրագրավրում, վիդեոմոնտաժ, օտար լեզուն...

Կարճ ասած․․. ինձ ծաղրում էին սոցիալական կարգավիճակիս համար 06.02.2021

Էլեն Նիկողոսյանի նկարած սոցիալական հոլովակը նայելուց հետո դասախոսը քթի տակ ասել է, որ իր նկարածները կնայեն և կհավանեն միայն անգլուխները։ Իսկ TIK TOK-ում նույն հոլովակը հավաքել է 100 հազարից ավել դիտում ու բազմաթիվ դրական արձագանքներ։ Այնպես չէ, որ սա Էլենի կյանքի միակ ձախորդությունն է։ Դպորցական տարիներին Էլենն ընկերներ չուներ, համալսարանում ամեն բան փոխվեց։  Էլենի անհաջողությունն իրեն տարավ...

Բիթրեյթ․ Steven Wilson | The Future Bites 04.02.2021

Ես-ի աշխարհում դրա՝ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պատկերման մասին ալբոմում Սթիվենը 21-րդ դարի մեծագույն խնդիրների մասին է երգում․ սպառողական հասարակարգ, սոցիալական թվային աշխարհ, ձևերի ու կերպերի միջավայր, որը կանխատեսում է կծող ապագա։

«Խոշոր պլան»․ Պայքար ապատեղեկատվության դեմ 04.02.2021

«Խոշոր պլան»–ում քննարկում ենք ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ինչպես տարբերել ճիշտը ստից, թացը չորից․ զրուցում են տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և «Ինֆոքոմի» խմբագիր Սևակ Մամյանի հետ։

ՄԱՐԴԻԿ․ Հայկ Մարգարյան 31.01.2021

Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մեծ էր նաև սպիտակ բանակի մարտիկների առաքելությունը։ Հայկ Մարգարյանը մի քանի տարի առաջ է զորացրվել բանակից և կրկին ուսումը շարունակում է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում։ Նա ևս հավատարիմ մնաց իր մարդկային ու մասնագիտական սկզբունքներին և պատերազմի առաջին օրերից մինչև ավարտը Արցախից վիրավոր զինծառայողներ դեպի ՀՀ տեղափոխող բժշկական խմբում էր` որպես կամավոր։

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.