Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Խոշոր պլան». Բիզնեսն ընդդեմ համավարակի 08.04.2021 22:54
Արդեն 1 տարուց ավելի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում։ Սահմանափակումները մեծ վնաս են հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին։ Ինչպե՞ս կարելի է ոտքի կանգնել կորոնաշոկից հետո. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի և ռեստորանների սեփականատեր Վարդա Ավետիսյանի հետ։
Մասնագիտարան․ աշխատանք սուրճի բույրով՝ բարիստա 04.04.2021 7:54
« Բարթենդերների հետ մարդիկ զրուցում են երեկոյան՝ օրը ամփոփելու , լիցքաթափվելու համար, իսկ բարիստայի գործը մարդկանց արթնացնելն է ու դա ինձ ավելի է դուր գալիս », - պատմում է Lumen Coffee-ի բարիստաներից Շանթ Ղազարը։ Մասնագետի հետ զրուցել ենք այս աշխատանքի առանձնահատկությունների ,պատահող հետաքրքիր դեպքերի ու առհասարակ ՝ սուրճի մասին։
Կարճ ասած․․երրորդն ավելորդ էր 03.04.2021 10:09
Հայկուհու հետ խոսել ենք իր բիզնեսի փակման պատճառներից։ Ու չեք հավատա, բայց Հայկուհին հստակ գիտակցում է, որ իր անհաջողության միակ մեղավորն ինքն է :)
IT շաբաթ․ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը «Ռոբոարտ-2021» մրցույթին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել 02.04.2021 6:19
2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ և 10–րդ դասարանների աշակերտներ Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռոբոարտ-2021» մրցույթ–փառատոնին։ Մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից էին, կային նաև թիմեր Բելոռուսից և Ղազախստանից։ Տղաները ներկայացնում են իրենց նախագծերը և հպարտությամբ նշում, որ երեքն էլ մրցանակային տեղեր են...
Բիթրեյթ․ Lana Del Rey | Chemtrails Over the Country Club 01.04.2021 22:50
Լանա Դել Ռեյի նոր՝ 7-րդ ստուդիական ալբոմում երգչուհին վերանայում է իր կյանքի որոշումները․ մասնավորապես՝ փառքի ու հայտնիության ճանապարհն ընտրելու ճակատագրական որոշումը։ Առանց դրա, երևի, կյանքը շատ ավելի հեշտ կլիներ։
«Խոշոր պլան»․ Ինչպե՞ս ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը 01.04.2021 18:36
Բուհն ավարտել ու մասնագիտությամբ գործի անցնել․ յուրաքանչյուր ուսանողի երազանքն է։ Սակայն միշտ չէ, որ դիպլոմը ստանալուց հետո աշխատանք գտնելը սահուն է ստացվում։ Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնական խնդիրներից մեկը կրթության և աշխատաշուկայի միջև թույլ կամ խզված կապն է։ " Edu2work " հարթակը ստեղծվել է բուհ–գործատու անջրպետը վերացնելու համար։ Խոշոր պլանում թեման քննարկում ենք ԿԶՆ ազգային նորարարական...
Ռադիոզրույց. Փորձություններով լի սենյակ 01.04.2021 10:55
Quest Project Isolation -ն առաջարկում է ժամանցի նոր տարբերակ՝ քվեստներ, որոնք հաղթահարելու համար պետք է մարզել միտքը: Սկզբում ձեզ կփակեն մի սենյակում, հետո կհանձնարարեն դուրս գալ :) իսկ դա այդքան էլ հեշտ չի լինելու: Փորձություններն ու առաջադրանքներն ամենուր են, լուծումները՝ ձեր գլխում:
Ռադիոզրույց. Դու կարող ես փոխել աշխարհը 29.03.2021 17:11
Ապրիլի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենա Ֆորմուլա Գորիս 2-օրյա կոնֆերանսը։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել և հաջողության հասնել՝ ապրելով և աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։ Կոնֆերանսի ընթացքում կանցկացվի «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների իրականացմանը։ Դրամական պարգև...
Մասնագիտարան․ Ճարտարապետի մասնագիտությունն ու պահանջարկը մեր օրերում 28.03.2021 15:06
Ամենապատասխանատու եւ կարեւոր մասնագիտություններից մեկը՝ ճարտարապետությունը միշտ ակտուալ է ու պահանջված։ «Մասնագիտարան»-ի այս թողարկմանը երիտասարդ մասնագետների հետ փորձում ենք պարզել ինչ առանձնահատկություններ ու դժվարություններ ունի այս գործը Հայաստանում ու ովքեր կարող են դառնալ ճարտարապետ։
Կարճ ասած․․ուսուցիչս ասաց, որ մոռանամ ջութակի մասին 27.03.2021 10:32
Տարիներ առաջ ուսուցիչներից մեկը Մարիային ասաց, որ ջութակ նվագելն իրենը չէ։ Թող հետաքրքրության շրջանակները փոխի։ Մարիան որոշեց երգել, թե ինչքանով է ստացվում, կամ ինչքանով է իրենը, դա այդքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ որքան էլ հեռվացավ նվագելուց, մեկ է, ամբողջովին չկտրվեց երգ երաժշտությունից։
IT շաբաթ․ ArmBionics-ը մտադիր է ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ արտադրել 26.03.2021 4:41
ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները մոդելավորում են ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ։ Արցախյան վերջին պատերազմը լուրջ ազդակ դարձավ, որ թիմում սկսվեն ինտենսիվ աշխատանքներ տարբեր լուծումների նախագծման և փորձարկման ուղղությամբ։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվեցին տարբեր ոլորտի մասնագետներ՝ տվյալագետներ, ինժիներներ, բժիշկներ, մարքետոլոգներ Հայաստանից և սփյուռքից։ ArmBionics հայկական ստարտափի...
«Խոշոր պլան». Զբոսաշրջությունը համավարակի օրերին 26.03.2021 24:18
Զբոսաշրջություն և կորոնավիրուս. արդյոք այս բառերը շարունակո՞ւմ են իրար բացառել, թե՞ տուրիզմի վերակենդանացման նշույլներ արդեն կան։ «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք Զբոսաշրջության կոմիտեի Մարքենինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանի ու "ESI DMC Armenia" ընկերության վաճառքի տնօրեն Եղիշե Թանաշյանի հետ, որոնք 1 տարվա դադարից հետո վերջերս ՌԴ-ում մասնակցել են "MITT Moscow" զբոսաշրջային ցու...
Բիթրեյթ․ Justin Bieber | Justice 25.03.2021 27:48
Վերջին շրջանում շատ փոփ արտիստներ են թե՛ կյանքում, թե՛ արվեստում թեքվել դեպի կրոնականությունը։ Ջասթին Բիբերն իր «դարձից» հետո սերն ու հավատը տեսնում է որպես մեկ ամբողջություն, իսկ սիրելիի գրկախառնությունը՝ որակում սուրբ։ Փոփ աստղերի մենակության մասին, ամենաթողության պատճառով արված սխալների ու դրանց հաղթահարման ճանապարհների թեմաներով ալբոմը վիճարկում է ժամանակակից «արդարությունը»։
Կարճ ասած․․հարևանների պատճառով տասը տարվա մեջ չորս տուն փոխեցինք 20.03.2021 10:02
Անկինի հետ ծանոթության հենց առաջին վայրկյանից հետաքրքրվեցի՝ անունն Անգին է, թե՞ Անկին։ Սիրիայում պատերազմ սկսեց։ Անկինն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան։ Այստեղ աշխատանքի անցավ, ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Հայաստան տեղափոխված մեր այլ հայրենակցիների պես Անկինը ևս բազում դժվարությունների հանդիպեց, որոնք, առաջին հայացքից զվարճալի են թվում, բայց հետո, երբ մի փոքր խորանում ենք, հասկանում ենք, որ իսկապես...
IT շաբաթ․ Արցախցիները սովորում են ամենպահանջված մասնագիտությունները 19.03.2021 5:30
«Ձեռք մեկնիր» հկ հիմնադիրներն Արցախից տեղահանված մարդկանց համար անվճար դասընթացներ են անցկացնում, օգնում նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մասնագտները կամավոր հիմունքներով կենտրոնի 70 այցելուներին սովորեցնում են կայքերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, անգլերեն, կար ու ձև, լրագրություն և այլն: «Ձեռք մեկնիր» հկ–ն համահիմնադիր և կամավոր Պարույր Սինյավսկին պատմում է, որ Արցախյան վերջին պատերազմի առաջ...
«Խոշոր պլան». Անհանգստացնող կորոնաթվեր 19.03.2021 20:33
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է։ Մարտի 18-ին գրանցվեց այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում 1024 վարակակիր։ Ինչպե՞ս համավարակի 3-րդ ալիքից դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով՝ «Խոշոր պլանում» թեման քննարկում ենք ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմել...
Բիթրեյթ․ Nick Jonas | Spaceman 18.03.2021 25:52
Այս ալբոմը կարելի է բաժանել չորս ենթաթեմայի՝ հեռավորություն, հաճույքներ, էֆորիա և հավատարմություն։ Մեծացած՝ արդեն 28 տարեկան Նիք Ջոնասը երգում է քովիդի բերած տրամադրությունների ու ոտքից-գլուխ փոխված աշխարհի մասին, որում միակ անփոփոխ ճշմարտությունը սերն է, ու այն աստվածային հույզերը, որ ամփոփում են այն։
Ռադիոզրույց. Իմ մենթոր 17.03.2021 14:18
«Իմ մենթորը» նախագիծ է երիտասարդների համար, որոնք ուզում ենք հասնել իրենց երազանքներին: Հաջողակ արվեստագետները, գործարարները, կրթության և այլ ոլորտի մասնագետները դառնալու են մենթորներ և իրենց օրինակով մոտիվացնեն երիտասարդներին: Նախագծին մասնակցելու համար պետք է ներբեռնել հավելվածն ու փորձել՝ սովորելով միավորներ վաստակել: Նախագիծն հեղինակել և իրականացնում է Լոֆթ կենտրոնը:
IT շաբաթ․ Պատանի ավիամոդելավորողը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել 15.03.2021 3:24
Գյումրու ավիամոդելային խմբակի սան 17 ամյա Աղասի Թորոսյանը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել իր ստեղծած ուսումնական թռչող մոդելի պատրաստման ու հաջող փորձարկման համար։ Արտաքին տեսքի նմանության համար Աղասին այն պայմանականորեն Սու-27 է անվանել։ Սարքն ունի էլեկտրական շարժիչ, որը կապ է հաստատում հեռակառավարվող վահանակի հետ։ Աղասին որոշել է ուսումը շարունակել Արմենակ Խամփերյանցի անվան ռազ...
Կարճ ասած․․միամսյակ էր 13.03.2021 10:35
Մարտի մեկից տոնական եռուզեռն սկսում է։ Տղամարդիկ սկսում են մտածել, թե ինչպես պետք է մեկ ամիս առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանանց, իսկ կանայք գիտեն՝ մեկ ամիս սիրվելու են սովորականից քառակի անգամ շատ։ Գարուն է․․կանանց տոներն են, շուրջը գեղեցիկ է, բայց երբևէ մտածել ե՞ք, թե ինչպե՞ս են տղամարդիկ պատրաստվում տոնին, ինչպես են նվեր ընտրում, ինչպես են ձախողում, ինչպես ընտրած նվերը սիրելի կանանց ճաշա...
«Խոշոր պլան». Կանանց հաջողության ճանապարհը 12.03.2021 23:47
Կանանց միամսյակի առթիվ «Խոշոր պլանում» քննարկում ենք կանանց խնդիրները, հասարակության կարծրատիպային մոտեցումները։ Բիզնեսի ու հասարակական ոլորտում իրենց հաջողությունների մասին են պատմում BSMI մարքեթինգային դպրոցի հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը։
Բիթրեյթ․ Isak Danielson | Tomorrow Never Came 11.03.2021 22:46
Շվեդ երիտասարդ արտիստը երաժշտաշխարհ է մտել՝ համալրելու խոցելի ու հուզական տղամարդ արտիստների շարքերը, բայց, իհարկե, յուրօրինակ ձեռագրով։ Լիրիկական ալբոմի ճանապարհը՝ դրախտից դեպի նոր սկիզբ, սովորական սիրային ապրում է՝ փոխանցված մեղեդիներով ու հոգի լցնող ձայնով։
Կարճ ասած․․հաճախորդիս հագուստը պատահաբար պատռեցի 06.03.2021 10:05
Ժորն ինքնուս նկարիչ է։ Իր սեփական փոքրիկ բիզնեսն ունի, որտեղ հագուստների վրա նկարում է այն ամենն, ինչ հաճախորդը կցանկանա։ Այս էպիզոդում կլսեք Ժորի աշխատանքային ձախորդությունների մասին, որոնք, մեր մեջ ասած, այդքան էլ քիչ չեն։
AFScore․ Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին 05.03.2021 4:22
AFScore–ը հայկական ֆուտբոլային առաջին հավելվածն է։ Մեկ հարթակում կարելի է գտնել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի հավաքականի խաղերի, հանդիպումների մեկնարկային կազմերի, լավագույն ֆուտբոլիստների, ֆուտբոլային վերջին նորությունների մասին ծավալուն ինֆորմացիա։ Հավելվածը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն կարելի է ներբեռնել App Store-ից և Google play-ից ու AFScore.am կայքից։...
Բիթրեյթ․ Julien Baker | Little Oblivions 04.03.2021 27:44
Բոլորն էլ վախենում են մահվանից կամ վերջնական մոռացությունից, քանի որ մեր իմացությունից ու ընկալումից դուրս գտնվող աշխարհների անորոշությունը մեզ հետևում է ամբողջ կյանքում։ Սա է պատճառը, որ մենք հաճախ «փախչում ենք» կյանքից։ Համենայն դեպս, այսպես է մտածում Թենեսիում ծնված Ջուլիեն Բեյքերը, որի նոր ալբոմը հենց մեծ ու փոքր անդունդներից ինքներս մեզ հնարավորինս շեղելու տիպական կարողության մասին է։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.