Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Կարճ ասած․․երգի մրցույթից դուրս մնացի 10.05.2021

Մարիամը մի քանի տարի առաջ որոշեց, որ պետք է Հայաստանում կազմակերպվող երգի մրցույթներից մեկին մասնակցի։ Ընտրեց երգը, հագուստը, անգամ մարդկանց, որոնք պետք է ուղեկցեին իրեն։ Հենց առաջին փորձից ծրագրերը խառնվում են իրար ու Մարիամը սկսում է փոխել մտքերը։

Ռադիոզրույց. Քաղաքացիական կրթությունը՝ համայնքերի զարգացման հիմք 09.05.2021

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հեղինակել և իրականացնում է «Ինովարիում» նախագիծը, որի նպատակն է երիտասարդների քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացումը: Նախագիծն իրականցվում է խաղի տրամաբանությամբ, արդյուքնում՝ Հայաստանի տարբերի մարզերի թիմերը հնարավորություն կստանան զարգացնել իրենց հայամքները:   

«1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթաց 07.05.2021

Եթե զորակոչային տարիքի եք և ցանկանում եք գիտելիքներ ձեռք բերել տվյալագիտության, արհեստական բանականության ոլորտներում, ապա կարող եք մասնակցել «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացին, որը անցկացնում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Նախապատրաստական դասընթացներն անցկացնվում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ «1991 ստորաբա...

Սևակ Թաշջյանի օրինակը 07.05.2021

Լիբանանահայ երիտասարդ Սևակ Թաշջյան չէր կարող հեռվից հետևել պատերազմական վիճակում հայտնված հայրենիքին։Բեյրութում թողնելով տնտեսագետի իր աշխատանքը, ընտանիքին, պատերազմի թեժ օրերին եկավ Հայաստան և սկսեց կամավոր աշխատանք կատարել։ Ասում է՝ Հայաստանն իր 2–րդ հայրենինքն է, դեռ մանկուց ընտանիքի հետ շատ է եղել այստեղ, շրջել գեղատեսիլ վայրերով, բայց այս անգամ իր այցն այլ պատճառ ու առաքելությունն ուներ։ Պատե...

Բիթրեյթ․ Birdy | Young Heart 06.05.2021

Birdy-ն գուցե երիտասարդ սիրտ ունի, բայց այս տարիների ընթացքում կարողացել է ցույց տալ, որ իր հոգին հասուն է ու չափազանց խորը։ Նախորդ ալբոմի թողարկումից հինգ տարի անց արտիստուհին վերադարձել է էլ ավելի մեծացած։ Ճամփորդություններն իրական և մտացածին աշխարհներում վերածվել են հոգեթով երգերի՝ ստեղծելով պոետիկ ճանապարհ` սիրո և բաժանումների խաչմերուկներով։ Երգչուհու հույզերն այս ալբոմում չունեն թատերական հն...

Մասնագիտարան․ նորությունների «դեմքը»՝ լուրերի մեկնաբան 06.05.2021

Լավ թե վատ, երջանիկ թե ցավալի, բոլոր տեսակի լուրերը առաջինը մեզ պատմում են նրանք, վստահ հայացքի, խորը ձայնի ու հստակ առոգանության հետեւում գրեթե անհնար է կարդալ նրանց էմոցիաները, ինչն էլ թերեւս այսքան խորհրդավոր ու հետաքրքիր է դարձնում այս մասնագիտությունը։ Լուրերի մեկնաբանի աշխատանքի մասին մեզ պատմել է Առաջին ալիքի «Լուրեր» լրատվականի մեկնաբան Անի Զաքարյանը։

«Խոշոր պլան». Պատվաստվի՛ր և պաշտպանվի՛ր 06.05.2021

Արդեն 2 շաբաթ է՝ Հայաստանում սկսվել են պատվաստումները կորոնավիրուսի դեմ։ Դրան զուգահեռ ակտիվացել են նաև հակապատվաստումային արշավները, սակայն մասնագետների պնդմամբ՝ յուրաքանչյուր դեղաչափ հավասար է մեկ փրկված կյանքի։  Ինչո՞ւ է պետք պատվաստվել, որո՞նք են դավադրության տեսությունների նպատակները և ինչպե՞ս կարող են պատվաստումներն օգնել վերականգնել տնտեսությունը. այս օրերի ամենաարդիական թեման «Խոշոր պ...

Կարճ ասած․․այն ինչ ունեի կամաց-կամաց կորցրի 01.05.2021

Չաչի կյանքի պատմությունը լավ օրինակ կարող է լինել  բոլորիս համար։ Ինքն անկեղծ պատմում է այն ամենն ինչ եղավ իր հետ, երբ թվում էր՝ ամեն բան իդեալական է։ Սիրած աշխատանք, կյանքի ընկեր, հայտնիություն։Այս ամենը կամաց-կամաց սկսեց անհետանալ Չաչի կյանքից։ Դժվարությունները շատ են եղել։ Ձախորդությունների պակաս էլ չի զգացել, բայց մի օր լույս է վառվում ու կյանքը գլխիվայր նորից պտտվում է։

Մելիք Մկրտչյանի օրինակը 30.04.2021

Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչն է Մելիք Մկրտչյանը։ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտը թեև իր հետագա գործունեությունը պատկերացնում էր բուհական համակարգում, բայց միանալով «Դասավանդիր Հայաստան» ծրագրին որոշեց դառնալ այս շարժաման մասնիկը։ Կոտայքի մարզի Գողթ գյուղից տեղափոխվեց Մուսալեռ և 2017–ի սեպտեմբերի 1–ին առաջին անգամ որպես պատմության ու հայրենագիտո...

IT շաբաթ․ «Պրոտոլաբ» տեխնոինժեներական լաբորատորիա 30.04.2021

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող մանկության երեք ընկերներ որոշել են ստեղծել IT ընկերություն։ Արգամ Ամիրաղյան, Հրանտ Ղազինյան և Հայկ Բուդաղյան 10 տարեկանից հաճախում են Արամթ ինժեներական լաբորատորիա։ Տղաները հետաքրքրված են ծրագրավորմամբ, ռոբոտաշինությամբ, 3D մոդելավորմամբ, ինժեներությամբ: Որոշել են հենց այս ոլորտներում հմտանալ ու կառուցել իրենց ապագան։ Երկու տարի է իրենց գաղափարները համադրել...

Բիթրեյթ․ Jamala | 5.45 29.04.2021

Մարդկանցից մեծ հիասթափություն ապրելուց հետո է Ջամալան գրել այս EP-ն՝ փորձելով վերագտնել իրեն ու ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Սա ընտրություն է՝ կայացված անելանելիության պատճառով, քանի որ այդպես են վարվում, երբ ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ափսոսանքով, փոթորկային տրամադրությամբ, գործիքավորմամբ և բառերով․ Ջամալան մեզ արթնացնում է 5․45-ին, քանի որ ինքը քնել չի կարողանում։

«Խոշոր պլան». Աշխատե՞լ, թե՞ հանգստանալ Ամանորին 26.04.2021

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել Ամանորի արձակուրդն ու աշխատանքի վերադառնալ հունվարի 2-ից։ Ըստ նախագծի՝ այդ դեպքում Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։ Որոշման ընդդիմադիրները պնդում են, սակայն, որ սրանով ոտնահարվում է մարդկանց հանգստի իրավունքը։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի և լրագրող Արմինե Բրսոյանի հետ։

Կարճ ասած․․քաղաքից դուրս էինք գնացել 25.04.2021

Այս էպիզոդում կլսեք Ռոբի կյանքի ամենահիշարժան ու զվարճալի դեպքից, գուցե սա այնքան էլ մեծ ձախորդություն չէ, բայց հատուկ ընտրել է այս պատմությունը, որովհետև ամեն անգամ պատմելիս  հիշում է հայրենիքում անցկացրած խաղաղ ու անհոգ օրերը։

Մասնագիտարան․ մասնագիտություն թե՞ հոբբի, բլոգինգ 25.04.2021

Մինչ բազմաթիվ «ավանդական» մասնագիտություններ աստիճանաբար անհետանում են, նորերը չեն դադարում ծնվել։ Դարի մասնագիտություններից մեկը բլոգինգն է, որին, սակայն, չնայած մեծ պահանջարկին ու զարգացման տեմպերին, շատերը մինչեւ օրս թերահավատորեն են մոտենում ու լուրջ աշխատանք չեն համարում։ Արդյո՞ք ճիշտ մոտեցում է դա, սա աշխատանք է , թե հոբբի, ու որքա՞ն գումար է հնարավոր վաստակել դրանով, բլոգինգի մասին այս բոլո...

Մարիամ Դիլբանդյանի օրինակը 23.04.2021

Արցախյան 2–րդ պատերազմի սկսվելու բոթը փոխեց Մարիամի Դիլբանդյանի կյանքը։ Զինվորներին, Արցախից տեղահանված մարդկանց օգնելու միտքը հանգիստ չեր տալիս նրան։ Ֆեյսբուքում դարմահավաք նախաձեռնեց և իր արտասահմանցի ընկերների նվիրատվություններով կարողացավ գնել կարի մեքենաներ, հրավիրեց արցախցի կանանց և հենց իր տունը փոքրիկ արհեստանոցի վերածելով՝ քնապարկ ու անձրևանոց սկսեցին կարել։ Պատերազմի ավարտից հետո Մարիամը...

IT շաբաթ․ G․A․I․ վերծանում է գրաբարյան ձեռագրերը 23.04.2021

Գրաբարյան ձեռագրերն արհեստական բանականությամբ վերծանող ծրագիր է ստեղծել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: G․A․I ծրագիրը 4 տարբեր մրցույթներում արժանացել է մրցանակի։ Հիմնական դժվարությունը, որին բախվել է պատանի ծրագրավորղը G․A․I․ ստեղծման ընթացքում՝ ձեռագրերում անընթեռնելի կամ վնասված տառատեսակներն...

Կարճ ասած․․կարճ մազերով աղջիկ եմ 17.04.2021

Նելլիի հետ որոշել եմ հանդիպել Երևանի ամենամարդաշատ վայրում՝ Կասկադում։ Վայրը պատահական չեմ ընտրել։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ արձագանք են տալիս մարդիկ Նելլիին, որովհետև նրա կյանքի ամենամեծ ձախորդություններից մեկը արտաքնի պատճառով աշխատանք գտնելու դժվարությունն է։ Նելլին պարզապես մյուս աղջիկների նման չէ։ Այո։ Նելլին տարբերվում է իր արտաքին տեսքով և հագնվելու ոճով։ Նելլին ոչ սովորական արտաքնի պատճառով...

«Խոշոր պլան». Ակադեմիական քաղաքի հեռանկարը 17.04.2021

Երևանի կենտրոնում գտնվող բուհերը քաղաքից դուրս հանելու և նոր՝ ակադեմիական քաղաք կառուցելու վարչապետի հայտարարությունը բանավեճերի առիթ տվեց։ Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել նման միջավայր, ի՞նչ նախադրյալներ կան դրա համար. «Խոշոր պլանում» թեման քննարկում ենք ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի և Մալմոյի համալսարանի շրջանավարտ Ռուզաննա Բալդրյանի հետ։ 

Ռադիոզրույց. Երիտասարդ գրողների ընտանիք 16.04.2021

Ապրիլի 17-ին կկայանա Երիտասարդ գրողների ընտանիքի առաջին գրական միջոցառումը։ 

IT շաբաթ․ Արհեստական քիթը կօգնի տարբերակել հոտերը 16.04.2021

«Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» Քվանտ վարժարանի թիմի նախագիծը հաղթել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնին՝ դառնալով առավելագույն միավոր ստացած 2 նախագծերից մեկը։ Վարժարանի 12–րդ դասարանի աշակերտ, թիմի անդամ Դավիթ Գյուլամիրյան պատմում է, որ երեք համադասարանցիներով, ֆիզիկայի ամբիոնի մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գլխավորությամբ դեռ 2019 թվականի ավարտին են սկսել աշխատել ար...

Բիթրեյթ․ GIVĒON | When It’s All Said And Done... Take Time 15.04.2021

R&B արտիստ Գիվեոնը հասցրել է լավ սերտել ցավը երաժշտության փոխարկելու արվեստը։ Նոր ստուդիականը բաժանումից հետո սկսվող հույզերի քարտեզ է, որի վերջին կանգառը խտացված զգացողությունների կիզակետ է։ Վինտաժային ձայնի ներդաշնակությունը թրեքերի մելոդիկ գործիքավորումների հետ թույլ է տվել ստեղծել սոուլի դասական սկավառակ։

Մասնագիտարան․ «ամենաբուրավետ» աշխատանքը՝ պարֆյումեր 11.04.2021

Հաճախ բույրը մարդու մասին պատմում է ավելին, քան արտաքինը կամ բնավորությունը, բույրերը մեզ կարող են տեղափոխել ուր ասես, անգամ մանկություն․ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանն ինքն է վերստեղծել իր մանկության բույրը, մեկ տարվա աշխատանքի արդյունքում նա կարողացել է ստանալ իր տատիկի պահարանի բույրը։ Նա մեզ հյուրընկալել է իր լաբորատորիայում , պատմել իր խորհրդավոր աշխատանքի մասին ու ծանոթացրել իր բույրերի աշխարհին...

Կարճ ասած․․ստարտափի հաջողության համար մի մարդ էր պակասում 11.04.2021

Տաթևն ու իր թիմը ինչ-որ պահի հասկացան, որ նորաստեղծ ստարտափում մի մե՜ծ ֆեյլ են թույլ տվել։ Ցայտնոտի մեջ չընկան, միանգամից չորոշեցին, որ պետք է ամեն բան հավաքել, դնել մի մեծ գեղեցիկ փայտե տուփի մեջ և պահել խորդանոցում։ Սառը դատողությունն օգնության հասավ։ Տաթևի ու իր թիմի ֆեյլը մի քանի անգամ հետ գցեց աշխատանքները։ Որակապես գուցե չտուժեցին այդքան, բայց եթե չլիներ այդ դեպքը, մի քանի անգամ ավել արդյուն...

IT շաբաթ․ Safe YOU հավելվածը պաշտպանում է կանանց բռնությունից 09.04.2021

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Safe YOU հայկական հավելվածը, որի նպատակն է կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը։ Հավելվածը ներբեռնելով հեռախոսի մեջ պետք է գրանցվել և վտանգի դեպքում սեղմել HELP կոճակը։ Այն ունի նաև ավտոմատ ձայնագրման համակարգ և քննարկումների հարթակ։ Վերջերս Forbes պարբերականն անդրադարձել էր Safe YOU հավելվածին՝ ներկայացնելով վրաց կնոջ պատմությունը: Իմ ռադիոյի ստուդիայում զրուցել...

Բիթրեյթ․ Demi Lovato | Dancing With the Devil 08.04.2021

Սատանայի հետ երկար պարել չես կարող․ ինչ-որ պահի հոգնելու ես ու սթափությունդ, եթե դեռ լիովին չես սպառել քեզ, արթնացնելու է։ Դեմի Լովատոն թմրանյութերի չարաշահման պատճառով մահվանից հազիվ փրկվելուց հետո ներկայացնում է վերականգնման իր ալբոմ-ճանապարհը, որի կենտրոնում ինքն է ու իր մարդիկ։

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.