Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Նարինե Փոլադյանի օրինակը 11.06.2021 6:06
Խաչքարագործությունը սիրելի մասնագիտություն է դարձել Բեյրութից Հայաստան եկած ճարտարապետ Նարինե Փոլադյանի համար։ Լիբանանահայ աղջկա մտքով չէր անցնի որ, մի օր կարող է այդպես սիրել ու տարվել քարին շունչ ու հոգի հաղորդելու այդ արվեստով։ Ասում է՝ խաչքար պատրաստելը զուտ ձեռքի աշխատանք չէ։ Պետք է սեր, հավատ ու ջերմություն դնել յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նարինեն 2018 թվականին «Դեպի Հայք» ծրագ...
«Խոշոր պլան»․ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն 10.06.2021 28:31
Հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դրանք այս տարի անցկացվում են «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով։ Ո՞րն է սրա նպատակը, որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները և ի՞նչ անել, եթե առաջին փուլով որևէ տեղ չեք ընդունվել․ թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի...
Մասնագիտարան․ երբ առողջի ու գեղեցիկի միջեւ ընտրել պետք չէ 07.06.2021 13:46
«Գեղեցկությունը զոհեր է պահանջում», -տարիներ շարունակ համոզել ենք ինքներս մեզ․ մատնահարդար, ոտնահարդար Արեւ Ղազարյանը ապացուցում է հակառակը։ Արեւի մոտ գալիս են ոտքերի ամենատարբեր վնասվածքներով ու շատ լուրջ խնդիրներով, սակայն երկար տարիների փորձն ու իր աշխատանքի նկատմամբ սերը մասնագետին թույլ են տալիս լուծել դրանք բոլորը։ Թե ինչպես է հասել վարպետության այս աստիճանին, նա պատմել է «Մասնագիտարան...
Կարճ ասած․․ամենալուրջ համագործակցությունս ձախողեցի 06.06.2021 11:31
Գագիկ Դանիելյանը աճպարար է։ Երբ առաջարկեցի պատմել իր մասնագիտական ձախորդություններից, հոգուս խորքում մտածում էի, որ աճպարարը դժվար թե որևէ ձախորդության մեջ ընկած լինի, որովհետև եթե մի բան այն չեղավ, այնպես կանեն այն կլինի։ Բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ։ Չնայած Գագիկն արդեն պրոֆեսիանալ մակարդակով է զբաղվում աճպարարությամբ, բայց կյանքում ունեցել է մի մեծ ձախորդություն, որից չի կարողա...
«Խոշոր պլան». Երիտասարդների ապագան 04.06.2021 26:08
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը։ Ծավալուն այս փաստաթղթի նպատակն է ստեղծել իրավական միջավայր և ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման, ինքնադրսևորման համար: Ռազմավարությունը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԿԳՄՍՆ...
Հակոբ Ստամբոլցյանի օրինակը 03.06.2021 7:21
Արցախյան 44-օրյա պատերազմին որպես բուժակ կամավորագրված Հակոբ Ստամբոլցյանը Երևանի Մ․ Հերացու անվան Բժշակական համալսարանի ուսանող է, սովորում է ստոմատոլոգիայի ֆակուլտետում։ Թեվ նոր էր զորացրվել, բայց պատերազմի լուրը լսելուց հետո առանց տատանվելու հավաքել է անհարժեշտ իրերը և սեպտեմբերի 28–ին հասել Արցախ։ Վարդենիսի կայազորային հոսպիտալում ընկերների հետ արել են հանարավոր ամեն բան․ առաջնագծից զինովորներ...
Ռադիոզրույց. Որ Արցախը ապրի 03.06.2021 13:42
Երևանցի 22 տարեկան Վաչեն մի օր հավաքեց իրերն ու տեղափոխվեց Արցախ ապրելու: Սարուշեն համայնքում նա բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ՝ փորձելով ոգևորել ու մոտիվացնել երիտասարդներին:
IT շաբաթ. AR Trails․ հավելված արշավասերների համար 03.06.2021 11:52
AR Trails բջջային հավելվածը կօգնի բացահայտել Հայաստանի գեղեցիկ արահետները։ Լրացված իրականությամբ աշխատող այս հավելվածը հասանելի է Google Play store-ում և App Store-ում: Անհրաժեշտ է ներբեռնել այն և ստանալ տվյալ արահետի վերաբերյալ ամենակարևոր տեղեկատվությունը՝ աուդիո, վիդեո, և այլ ձևաչափերով։ AR Trails–ի մասին զրուցել ենք համահեղինակ Արսեն Գասպարյանի հետ։
Կարճ ասած․․հարսի պարը ջնջվել էր 30.05.2021 12:23
Գոռը լուսանկարիչ է։ Սկզբից պատմում է, թե ընդհանրապես լուսանկարիչներն ինչ ձախորդությունների մեջ կարող են ընկնել։ Հետո հիմնական աշխատանքից դուրս պատահած ֆեյլերից է խոսում։ Ավելի կոնկրետ մի նախագծի մասին։ Գոռը դուրս է գալիս երևանի փողոցներ, քայլում ու ուշադիր հետևում մարդկանց, ու եթե հանկարծ որևէ մեկը իր հետաքրքիր արտաքինով գրավում է Գոռին, մոտենում է ու խնդրում լուսանկարել այդ մարդուն, հետո դա տեղադ...
Մասնագիտարան․ համի գաղտնիքը՝ խոհարար 30.05.2021 10:20
Համեղ սնվել սիրում ենք բոլորս, իսկ թե ինչ աշխատանք, սեր ու համբերատարություն է թաքնված յուրաքանչյուր համեղ ափսեյի հետեւում, մեզ պատմել է խոհարար Արսեն Մնացականյանը։
«Խոշոր պլան». Առաջին Հանրապետության դասերը 28.05.2021 26:05
Այսօր մենք տոնում ենք Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի և Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձը։ Մեկ դար անց հիմա առավել քան երբևէ մենք կարիք ունենք թերթել մեր պատմության հաղթական էջերը, դասեր քաղել հերոսական դրվագներից։ «Խոշոր պլանում» թեման քննարկելլ ենք պատմական գիտությունների դոցենտ, թեկնածու Լիլիթ Մկրտչյանի և «Անկախության պատմություն» շարքի հեղինակ Միքայել Յալանուզյանի հետ։
Վիգեն Խաչատրյանի օրինակը 28.05.2021 6:16
Իր բոլոր ծրագրերը, նպատակները թալինցի Վիգեն Խաչատրյանը կապում է ծննդավայրի հետ։ Ասում է՝ միայն ուսման նպատակով և հետ գալու պայմանով կհեռանա սիրելի քաղաքից։ Այժմ Ֆրանսիական համաալսարանի ուսանող է։ Թեև 18 տարեկան է, բայց Մաստարա գյուղում Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար է, զուգահեռ վերապատրաստվում է «Արմաթն օդում» աշխատանոցում, որպեսզի թալինցի երեխաներին ԱԹՍ նախագծել, պատրաստել սովորեցնի։ Վ...
Բիթրեյթ․ Olivia Rodrigo | SOUR 27.05.2021 20:13
Դեռահասությունից ծնված ու դեռահասության մասին․ Օլիվիայի՝ արդեն համաշխարհային ֆենոմենի նոր ալբոմը դառն է, ինչպես սովորաբար լինում են թինեյջերների հույզերն ու զգացողությունները՝ աշխարհի նկատմամբ։
Կարճ ասած․․երկու քննությունն էլ տապալեցի 22.05.2021 10:12
Պարի անվերջ հոգնատանջ փորձեր և ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Բայց Միլենան գիտի, թե այս ամենի միջով ինչի համար է անցնում։ Միլենան 17 տարեկան պարուհի է։ Իր կյանքում հասցրել է երկու մեծ ֆեյլ ունենալ։ Զարմանալին այն է, որ երկու ֆեյլերն էլ նույն թեմայի մեջ են։ Երկու անգամ Միլենան նույն ուղղությամբ է գնացել, երկուսն էլ ձախողել։ Միլենայի երիտասարդ կյանքի ձախորդություններն իրեն տարել տեղավորել են ճիշտ մա...
Միքայել Սիմոնյանի օրինակը 21.05.2021 7:29
Բազմերանգ թելերը, կտորն ու ասեղը 23 ամյա դիզայներ Միքայել Սիմոնյանի ձեռքին վերածվում են յուրօրինակ հագուստների: Մոդելավորման նկատմամբ սերը իջևանցի երիտասարդի մոտ առաջացել է դեռ մանկուց, երբ իր խաղալիքների համար կտորից, թղթից հագուստ էր կարում։ Նրա խոսքով՝ ստեղծագործական աշխատանքն իր տարերքն է, մինչև նորաձևության աշխարհ մուտք գործելը երգարվեստով է զբաղվել։ Որոշ ժամանակ անց կրթությունը երիասարդ դիզա...
IT շաբաթ․ Սեպտեմբերին կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը 21.05.2021 3:30
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում սեպտեմբերին տեղի է կունենա Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը, որին կարող են մասնակցել դպորցականներ, սիրողական խմբեր, սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ․ կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։Մրցույթի մասնակցության...
Բիթրեյթ․ Jorja Smith | Be Right Back 20.05.2021 24:32
Սա Ջորջայի երկրորդ ալբոմը չէ, այլ պարզապես ութ թրեքից կազմված հավաքածու է, որում Սմիթը մտայնություններով թափառում է հավերժ փոփոխական աշխարհում։ Սկավառակը բազմազան տրամադրություններով լի մի փոքրիկ փախուստ է դեպի երաժշտության աշխարհ, բայց արտիստուհին խոստացել է վերադառնալ իրական ու մեծ ալբոմով։
«Խոշոր պլան». Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 20.05.2021 31:04
Արդեն 8 օր հայ-ադրբեջանական սահմանին «կայուն լարված» իրավիճակ է: Ադրբեջանցի 500-600 զինվորական շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Սրանից զատ երեկվանից սկսեց քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանական նոր փաստաթղթի ստորագրման մասին: Ինչպե՞ս է հարթվելու սահմանային իրավիճակը, արդյոք սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան հավանակա՞ն է այս պահին. «Խոշոր պլանում» թեման քննարկել են քաղաք...
Ռադիոզրույց. Օբերտոնը՝ նոր հնարավորություն երիտասարդ արտիստների համար 18.05.2021 16:19
Օբերտոնը բազմաժանր երաժշտական լեյբըլ է, որը թողարկում է որակյալ երաժշտություն:
Կարճ ասած․․քահանայի հետ հարցազրույցը կյանքումս շատ բան փոխեց 16.05.2021 11:18
Զառան մասնագիտությամբ լրագրող է։ Նրա ձայնը ծանոթ կլինի այն մարդկանց, ովքեր TIK-TOK ունեն։ Չէ, Զառան տիկտոկեռ չէ, պարզապես այդ հարթակում կիսվում է աշխարհում տեղի ունեցող հետաքրքիր դեմքերի և դեպքերի մասին։ Զառայի ձայնի տակ հումորային վիդեոհոլովակներ են նկարում մարդիկ, բայց գրեթե վստահ ենք՝ որևէ մեկի մտքով երբեք չի անցել, որ գեղեցիկ,մտքերը ճիշտ դասավորած լրագրողի կյանքում պատահած կլինի մի այնպիսի մաս...
«Խոշոր պլան». Քվեարկություն՝ առանց գրիչի 15.05.2021 24:28
Հունիսի 20-ին Հայաստանը նոր խորհրդարան կընտրի։ Քաղաքական ուժերը արտահերթ ընտրությունների են գնում խաղի նոր կանոններով՝ առանց ռեյտինգային ցուցակների։ Ընտրողներն էլ քվեախցիկում գրիչի կարիք չեն ունենա, պարզապես իրենց նախընտրելի կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը կդնեն ծրարի մեջ։ Արդյոք խորհրդարանական արտահերթ ընտրությունները կթեթևացնեն հետպատերազմյան քաղաքական լարվածությունը և ինչքանո՞վ են ք...
IT շաբաթ. «․հայ» դոմենը 5 տարեկան է 14.05.2021 3:47
«․հայ»-ը` մայրենի լեզվով առաջին դոմենը, արդեն 5 տարի է ինչ գործարկվել է վիրտուալ տիրույթում։ Դրա գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին, բայց միայն 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը։ 2021-ի մայիսի տվյալներով՝ գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն: «.հայ»-ի հիմնական առավելությունը լատինատառ դոմենների նկատմամբ այն է, որ հնարավորություն է տ...
Անի Ղազարյանի օրինակը 14.05.2021 6:00
Արարատի մարզի Դվին գյուղից է Անի Ղազարյանը։ Թեև սովորել է Ագրարային համալսարանում, բայց դեռ իր մասնագիտությամբ չի աշխատել։ Մեկ տարի կամավոր լինելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել։ Ասում է, երբ տեսնում ես, որ կատարածդ աշխատքանով կարողանում ես օգնել դիմացին, մեծ ոգևորություն ես զգում և ցանկանում կրթվել ու ավելի կատարալագորվծել։ 2020թվականից միացել է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ...
Բիթրեյթ․ Rag'n'Bone | Life By Misadventure 13.05.2021 22:55
Երկաթյա ձայնով մարդու հոգին է խոսել այս ալբոմում, դրա համար էլ հնչողությունը արմատապես տարբեր է։ Արտիստն այս սկավառակի ձայնագրությունից առաջ մեկնել է Նեշվիլ և ներշնչվել հայտնի քանթրի երաժիշտներից։ Մենակության և դրա հաղթահարման մոտիվներով երկրորդ ստուդիականը չորս տարի տևած լռությունից հետո է թողարկվել։
Մասնագիտարան․ կտավներ առանց ներկերի՝ Էդիտ Սիմոնյանի չմեռնող ծաղիկները 13.05.2021 13:27
Ամենագեղեցիկ նվերները՝ ծաղիկները, ցավոք, կարճ կյանք ունեն, բավական է պոկել դրանք հողից ու կապրեն ընդամենը մի քանի օր։ Նկարիչ Էդիտ Սիմոնյանը , սակայն , գտել է դրանք անմահացնելու ձեւը, նրա բոլոր կտավներն արված են բացառապես ծաղկաթերթիկներով ու բացառապես դրանց բնական գույներով։ Էդիտը պատմում է, որ այս արվեստն ունի ճապոնական ծագում ու կոչվում է Օշիբանա, սակայն իր ստեղծածներն ունեն այնքան հայկականությու...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.