Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Բիթրեյթ. Doja Cat | Planet Her 15.07.2021 31:46
25-ամյա փոփ ֆենոմեն Doja Cat-ի երրորդ ալբոմում շեշտը դրված է խելահեղ վիզուալների վրա, որոնք զուգորդված են երգչուհու սեռականության ու անձնական կյանքի մասին անկեղծ մտորումներով: Ալբոմն արդեն իսկ ունի ռեփեր SZA-ի հետ ձայնագրած «Kiss Me More» մեծ հիթը, ինչպես նաև դուետներ Արիանա Գրանդեի և The Weeknd-ի հետ:
26 րոպե Վեգայի ու Կառլի հետ- էպիզոդ 2 14.07.2021 22:27
Այս թողարկմանը նրանք քննարկում են երեւանյան տաքսիների գները, աշխարհի ամենաբարձրահասակ ձիու մահը, Էջմիածնի դեղատներից մեկում վաճառված թմրանյութներն ու ոչ միայն: Դե իսկ Կառլն իհարկե չի մոռացել անդրադառնալ իր ամենասիրելի մոդելի անձնական կյանքին: Լսեք շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ նորություններն ամեն շաբաթ՝ Իմ Ռադիոյի եթերում։ Այսուհետ ամեն չորեքշաբթի՝ 19։30-ին, &n...
Ռադիոզրույց. Վայրի սիմֆոնիա 13.07.2021 11:21
Աշխարհահռչակ գրող, բեսսելերների հեղինակ Դեն Բրաունը գրել է իր առաջին մանկական գիրքը՝ «Վայրի սիմֆոնիան» և համանուն երաժշտական ստեղծագործությունը: «Զանգակ» հրատարակչությունը թարգմանել և տպագրել է ստեղծագործությունը, որի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ երաժշտությունը կներակայցվի համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի...
Կարճ ասած․․կյանքս մի քանի օրվա մեջ կտրուկ փոխվեց 11.07.2021 11:54
Արմենը քիչ թե շատ հայտնի է տիկ տոկ սոցիալական ցանցում իր հումորային վիդեոներով, մենք երկար բարակ զրուցել ենք այդ ամենի մասին, բայց մի երկու բառով՝ Արմենն այն մարդն է, որն իրեն գրած վատ մեկնաբանությունները պարզապես չի կարդում, նմանակում է մարդկանց ու նաև կարողանում է գովազդներ անելու միջոցով գումար աշխատել։
Անի Գյադուկյանի օրինակը 09.07.2021 5:59
Անի Գյադուկյանը սիրով ու նվիրվածությամբ է խոսում իր աշակերտների, մանկավարժական գործունեության մասին։ Դասավանդման նոր մեթոդներով, հետաքրքիր ու զարգացնող առաջադրանքներով փորձում է ակտիվ անցկացնել դասաժամերը։ Անին Վանաձորից է, սովորել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 2018 թվականին ընկերների խորհրդով միացել է «Դասավանդիր Հայաստանի» առաջն...
IT շաբաթ․ «Արմաթ»–ը Ջավախքում խորացնում է արմատները 09.07.2021 12:03
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներն ընդլայնում են սփռվածությունը Ջավախքում։ Հուլիսի 12-ին Նինոծմինդայում, հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների բացման արարողությունները: Ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությ...
«Խոշոր պլան». Ապագայի կրթությունը և կրթությունից կախված ապագան 09.07.2021 28:20
21-րդ դարի կրթությունը պետք է համապատասխանի հենց 21-րդ դարի պահանջներին. համոզված է մանկավարժական գիտությունների դոցենտ, թեկնածու Աստղիկ Բալայանը, մինչդեռ այսօր մեր շարունակում ենք դեմ գնալ փոփոխություններին։ Ի՞նչ դեր կունենա հանրակրթության նոր չափորոշիչը, արդյոք ուսուցիչները և աշակերտները պատրա՞ստ են աշխատել նոր մեթոդներով. հենց այս և կրթության ոլորտի բազմաթիվ թեմաներ են քննարկվել EduArmenia-ի նա...
26 րոպե Վեգայի ու Կառլի հետ- էպիզոդ 1 09.07.2021 22:13
Լսեք շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ նորություններն ամեն շաբաթ Իմ Ռադիոյի եթերում։ Այսուհետ ամեն չորեքշաբթի՝ 19։30-ին, Վեգա Անդրիասյանն ու Կառլ Ավետյանը կանեն ամեն ինչ, որ դուք լինեք ոչ միայն տեղեկացված, այլեւ ունենաք բարձր տրամադրություն նույնիսկ ամենբարդ աշխատանքային օրվանից հետո։ Այս շաբաթ նրանք պատմում են Երեւանի նոր պարեկային ծառայության, ԵՄ մուտքի սահ...
26 րոպե Վեգայի ու Կառլի հետ- էպիզոդ 1 09.07.2021 22:13
Լսեք շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ նորություններն ամեն շաբաթ Իմ Ռադիոյի եթերում։ Այսուհետ ամեն չորեքշաբթի՝ 19։30-ին, Վեգա Անդրիասյանն ու Կառլ Ավետյանը կանեն ամեն ինչ, որ դուք լինեք ոչ միայն տեղեկացված, այլեւ ունենաք բարձր տրամադրություն նույնիսկ ամենբարդ աշխատանքային օրվանից հետո։ Այս շաբաթ նրանք պատմում են Երեւանի նոր պարեկային ծառայության, ԵՄ մուտքի սահ...
Բիթրեյթ․ Wolf Alice | Blue Weekend 08.07.2021 28:41
Լսում ենք 2021-ին մինչ օրս թողարկված լավագույն ալբոմներից մեկը, որը, միգուցե, ինձնից բացի, քեզ նույնպես դարձնի բրիտանական Wolf Alice խմբի երկրպագուն։
Կարճ ասած․․կարևոր գովազդային համագործակցությունից առաջ ինստագրամիս էջը կոտրեցին 04.07.2021 10:31
Լաուրան այն մարդն է, որի հետ ծանոթության ժամանակ մարդիկ զգուշանում են ու եթե ոչ բարձրաձայն, մտքում հաստատ ասում են՝ կարող է՞ էս աղջիկը սկսի մեր էջեր մտնել, հետևել մեզ, մեր մասին իմանա ամեն ինչ։
«Խոշոր պլան». Երիտասարդ դեսպաններ՝ Սփյուռքում 04.07.2021 18:34
Փնտրվում են երիտասարդ դեսպաններ. սա ոչ թե աշխատանքի հայտարարություն է, այլ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի նոր ծրագիրն է։ Խոշոր համայնքներում գրասենյակը կունենա իր ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն մեր երկրի շահերը։ Սակայն «դեսպանի» պարտականությունները ստանձնելուց առաջ երիտասարդները 2 շաբաթ Հայաստանում տարբեր դասընթացներ կանցնեն։ Ընդունելության փուլն արդեն սկսվել է, կարող եք դիմել այս...
IT շաբաթ․ «Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիր Ֆրանսիական համալսարանում 02.07.2021 4:52
«Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիր է ներդրվելու Հայաստանի ֆրանսիական համալսարանում՝ Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Ծրագրի առաջին ուսանողները սեպտեմբերից արդեն կարող են հաճախել համալսարան։ Բացի հայ ուսանողներից, արտասահմանցիները ևս կարող են դիլեմ: Դասընթացներն լինելու են երեկոյան: Մագիստրոսական ծրագրի շրջանակում նախատեսված է պր...
Արման Մաթևոսյանի օրինակը 02.07.2021 8:08
Գյումրեցի նկարիչ Արմանը Մաթևոսյանն արդեն 30–ից ավելի որմնանկար է պատկերել Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում։ Առաջին նկարը արցախյան 44–օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթարի Գալեյանինն էր։ Կոմիտաս փողոցի շենքերից մեկի պատին Արմանի պատկարած նկարի տեսանյութը տարածվեց համացանցնում, դրանից հետո զանգերը չէին դադարում, զոհված տղաների հարազատները խնդրում էին, որ իրենց որդիներին էլ նկարի։ Ո...
Բիթրեյթ․ Tyler, The Creator | Call Me If You Get Lost 01.07.2021 27:58
Սա իմ առաջին հաղորդումն է՜, յուհու՜ (լավ, Քրիս ջան, հաջող․․․) Էքսցենտրիկ ռեփեր Tyler, The Creator-ի 7-րդ ստուդիական ալբոմը, որը ոգեշնչված է վաղ 2000-ականների հիփ-հոփ միքսթեյփերից, երկրեերկիր և մենթալ ճանապարհորդությունների մասին է՝ լի բողոքներով, անորոշ սիրո ու հարստության նկարագրությամբ։ Եթե դեռ արձակուրդ չես գնացել, ապա շտապիր, Թայլերը սպասել չի սիրում, իսկ ամառը՝ առավել ևս։
Կարճ ասած․․մարտեր առանց կանոնների 27.06.2021 11:38
Նազելիի կյանքում, ցավոք սրտի, դեպքերը քիչ չեն եղել, երբ ստիպված է եղել ֆիզիկական ուժ կիրառել՝ ինքնապաշտպանվելու համար։ Մարտեր առանց կանոնների։ Շատ վախենալու է հնչում, բայց, արի ու տես Նազելին աշխարհի բոլոր սպորտաձևերից ընտրել է հենց այս մեկը։ Նազելին շատ կանացի տեսք ունի, գանգուր մազեր, դիմահարդարում, զարդեր, ու եթե փողոցում քայլելիս տեսնեք նրան, վստահեցնում եմ, որ Ձեր մտքով չի էլ անցնի, որ...
«Խոշոր պլան». Հեռավար ուսուցումը Վայբերով զանգը չէ 25.06.2021 23:19
Թվայնացումը չի շրջանցել նաև կրթության ոլորտը. էլեկտրոնային գործիքները կիրառվում են առաջին դասարան ընդունելությունից մինչև բուհի ավարտական քննություն։ Ավարտական փաստաթղթերը ևս դառնում են էլեկտրոնային։ Սակայն հեռավար ուսուցումը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից դեռ անելիքներ կան. պարզապես Վայբերով զանգը կրթության որակը չի կարող ապահովել։ Ո՞րն է կրթության ապագան 21-րդ դարում. «Խոշոր պլանում» թեման քննա...
IT շաբաթ․ Էլեկտրոնային կտրոն՝ առցանց գնումների դեպքում 25.06.2021 4:10
Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր եւ ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առեւտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը։
Դավիթ Գաբրիելյանի օրինակը 25.06.2021 7:12
22–ամյա Դավիթ Գաբրիելյանն իր փորձով գիտի՝ կրթություն ստանալու, նոր գործ սկսելու ու այն հաջողելու համար հեռու պետք չէ գնալ։ Արցախի պետական համալսարանում ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա է ուսումնասիրում, ինքն էլ Ասկերանի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկա է դասավանդում։ Ուսմանը զուգընթաց խորացել է նաև թվային մարքեթինգում, եղբոր հետ հիմնադրել BiB մարքեթինգայն ընկերությունը, որն առաջինն ու միակն է Արցա...
Կարճ ասած․․Հայաստանի միակ մատնահարդար տղամարդն եմ 20.06.2021 10:33
Արմանի մասնագիտական կյանքն այնքան հետաքրքիր է անցել, որ եթե որոշեինք ամբողջը պատմել ժամանակը չէր հերիքի, որովհետև ընթացքում այնքան դժվարությունների է բախվել, որ անգամ այդքան ճանապարհն անցնելուց հետո էլ մտածել է, լավ, կարող է՞ իրոք տղերքը ճիշտ էին, կարող է՞ մնայի ապակու գործարանում, բա ինձ պետք է՞ր և նմանատիպ այլ մտքեր։ Այսքան դժվարություններից հետո Արմանը հպարտությամբ է ասում, որ հասել է այն կետին...
IT շաբաթ․ Հայ պատանիները պլաստիկ վերամշակող սարք են ստեղծել 18.06.2021 4:54
Մտերիմ ընկերներ՝ 17-ամյա Արմեն Խաչատրյանը և 15-ամյա Ժորա Շահբաբյանն իրենց ընկերությունն ամրապնդում են նաև ՏՏ ոլորտում տարբեր նախագծեր իրականացնելով։ Տղաները մոտ 3 տարի է, ինչ սովորում են Վեդիիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Արմենը Վեդիից է, հետաքրքրվում է 3D մոդելավորմամբ, ռադիոինժեներությամբ, վեբ ծրագրավորմամբ, քարտեզագրությամբ, Ժորան Արարատ քաղաքից է, ուսումնասիրում է ինժեներությունը։ Տղա...
Ամալյա Բաղդասարյանի օրինակը 18.06.2021 5:59
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է 21 ամյա Ամալիա Բաղդասարյանը։ Ֆրասներենի և անգլերենի մասնագետ է։ Սովորել է ԵՊՀ համալսարանում։ Օնլայն հարթակում օտար լեզուներ է դասավանդում։ Ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ մարզերում ապրող երեխաները կկարողանան ոչ ֆորմալ կրթական միջավայրում զարգացնել օտար լեզուների խոսակցական հմտություննները։ Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծել է «Դինո» լեզուների օնլայն դպրոց, ո...
«Խոշոր պլան». Ոստիկանության նոր դեմքը երիտասարդներն են 17.06.2021 25:32
Հուլիսից գործի կանցնի Պարեկային ծառայությունը. այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը՝ նոր կրթությամբ ու հմտություններով: Այդ նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ապագա պարեկները 5 ամիս ուսուցման ծրագիր են անցել. նրանց թվում շատ են երիտասարդները։ Ի՞նչ գործառույթներ կունենա Պարեկային ծառայությունը, արդյոք երիտասարդները կկարողանա՞ն փոխել ոստիկանության դեմքը. «Խոշոր պլանում» թեմա...
Կարճ ասած․․սխալ տորթ էի պատրաստել 13.06.2021 10:11
Ծովինարը տորթեր պատրաստել ինքնուս է սովորել։ Երբ պատվերների պակաս չուներ, գործն էլ լավ առաջ էր գնում, պատահում է անսպասելին։ Հաճախորդի երեխայի ծննդյան տորթը Ծովինարը սխալ է պատրաստում։
IT շաբաթ․ «Արմաթն օդում»․ ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը Դիլիջանում 11.06.2021 3:19
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը՝ նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։ ԱԹ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.