Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Գոռ Գալստյանի օրինակը 25.08.2021

Ֆրանսիական համասլարանի իրավաբանական ֆակուլտետն է ավարտել Գոռ Գալստյանը։ Մանկավարժության նկատմամբ սերը նրան տարել է Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ համար 15 դպրոց՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Ասում է ՝ որ միշտ ցանկացել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդել, ծանոթանալ գյուղական կյանքին, բայց «Դասավանդիր Հայաստան» ծրագրով 5 շաբաթ վերապատրաստվելուց հետո գործուղվեց Վաղարշապատ։ Գոռ պատմում...

Կարճ ասած․․մազի հետ էլ երբեք չեմ խաղա 22.08.2021

Հարութը 17 տարեկան է։ Փոքր տարիքից սիրել է կանանց մազերի հետ խաղալ, սանրել, ձև տալ։ Ինչ-որ պահի ոլորտի մարդիկ նկատել են, որ տղան սիրում է վարսավիրությունը, առաջարկում են սովորել, Հարութն էլ համաձայնվում է։ Աշխատանքում ձախորդություններ շատ չի ունեցել, բայց մեկը միշտ հիշում է ու պատմելուց մի լավ ծիծաղում։ 

Բիթրեյթ. Jungle | Loving in Stereo 19.08.2021

Լոնդոնում հիմնադրված էլեկտրոնային Jungle դուետը երաժշտական ասպարեզ է մտել 2013 թվականին: Ականջին շատ արագ կպնող մեղեդիներ հեղինակող վարպետներին բնորոշ է 1960 և 70-ականների ջերմ, բայց ժամանակակից ֆիլտրով անցած ոգին:

Արմինե Ղոնյանի օրինակը 17.08.2021

Գունազարդ, կտորե ձեռագործ գրքեր է պատրաստում մասնագիտությամբ լրագրող, մանկավարժ Արմինե Ղոնյանը։ Պատմում է, որ երեխաների համար զարգացնող գրքերի վրա սկսել է աշխատել ուսուցչական գործունենությանը զուգընթաց, երբ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախի դպրոցներում մեկում դասվար էր աշխատում։   Արմինեն ծնվել է Կապանում, սովորել Երևանում, աշխատել Արցախում, հիմա էլ ապրում ու աշխատում է Լոռու մարզի Գուգարք...

Կարճ ասած․․պարի զուգընկերս միամիտ քիթս կոտրեց 16.08.2021

Այսօրվա զրուցակիցս, կամ այս պարագայում ճիշտ կլինի ասել՝ հերոսս, ճիշտ է չեմ սիրում այս ձևակերպումները, բայց օգտագործենք մինչև նորը կհորինենք, Սվետան է։ Նրա կյանքում շատ ձախորդություններ են եղել, որոնք իսկապես հերոսաբար է հաղթահարել։ Սվետան պարուհի է։ Այդ երկար ու դժվար ճանապարհը նրա համար սկսվել է դեռ չորս տարեկանից, երբ մաման որոշում է, որ աղջկան պետք է պարի տանել։ Լատինոամերիկյան պարի։

Բիթրեյթ. Bleachers | Take the Sadness Out of Saturday Night 12.08.2021

Bleachers-ը Թեյլոր Սվիֆթի, Լորդի և Լանա Դել Ռեյի մի շարք հիթերի պատասխանատու փրոդյուսեր Ջեք Անտոնոֆի երաժշտական նախագիծն է։ «Take the Sadness Out of Saturday Night» ալբոմում նա պատմում է տառապանքն ընդունելու, հայրենի քաղաքի և «անարժան» երջանկության մասին։

Շաբաթվա նորությունները՝ Վեգայի եւ Կառլի հետ 12.08.2021

Կառլ Ավետյանն ու Վեգա Անդրիասյանը շարունակում են Ձեզ պատմել վերջին շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ իրադարձությունները: Ընկերները որոշել են փոքր ինչ փոխել փոդքասթի ձեւաչափն ու լուրերը քննարկել այնպես, ինչպես կքննարկեին առանց միկրոֆոնի՝ տարբեր վայրերում, սրճարաններում, այգիներում , տանն ու նույնիսկ առեւտրի կենտրոններում: Այս անգամ նրանք ունեն նորություններ կինոաշխարհից , առողջ...

Վաչե Վարդանյանի օրինակը 09.08.2021

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Վաչե Վարդանյանը Երևանում թողնելով իր աշխատանքը որոշեց տեղափոխվել Արցախ: Ասկերանի շրջանի արդեն սահմանամերձ դարձած Սարուշեն գյուղում կիսավեր մի տուն գտավ, Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ վերանորոգեց և սկսեց այնտեղ ապրել: Գյուղը թշնամու հետ ընդհանուր ճանապարհ է կիսում՝ Հադրութից Շուշի: Վաչեն պատահական չի ընտրել հենց այդ գյուղը․ ասում է` պետք է ապրել այնտեղ, որ...

Կարճ ասած․․thank you 07.08.2021

Ընկերներ, մենք ներողություն ենք խնդրում ֆոնային  բարձր երաժշտւթյան համար, որը գուցե կխանգարի ձեզ վայելելու մեր հրաշալի փոդքաստը։ Մենք մի մեծ ֆեյլի մեջ ընկանք ձայնագրման ժամանակ, որովհետև այն սրճարանը որտեղ գնացել էինք, ի դեպ քաղաքի լավագույններից էր, չորս անգամ խնդրել ենք, որ երաժշտությունը մի փոքր ցածրացնեն, ասում էին` շատ լավ, գնում, ու նույն ձև բարձր էլ թողնում։

Բիթրեյթ․ Billie Eilish | Happier Than Ever 05.08.2021

Բիլլի Այլիշն իր երկրորդ «Happier Than Ever» ստուդիական ալբոմով անցում է կատարել ավելի բաց, թեթև ու օդային գործիքավորման: Ու չնայած սկավառակում երգչուհին անկեղծանում է մեծանալու կամ ասենք` փառքի աբսուրդության մասին, ընդհանուր առմամբ կա ազատության, եթե ոչ` խաղաղության ընդհանուր զգացում:

Կարճ ասած․․բազմության առջև չեմ կարողանում երգել 02.08.2021

Քրիստինեի կյանքի գլխավոր ախորդությունը երգից հրաժարվելն էր։ Հրաժվարել երգից ու գնալ բանասիրության ճանապարհով։ Քրիստինեն գրեթե վստահ է եղել, որ որշումը ճիշտ է, բայց այսօր պատկերն այլ է։ 

Կարինե Աթաբեկյանի օրինակը 30.07.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Աթաբեկյանը գիրքը գրել է Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ Երևանի համալսարանական առաջին հիվանդանոցի դիմածնոտային բաժնում կամավորություն էր անում։ Կարինեն պատմում է, որ հիմնական աշխատանքը վիրավոր զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր, փաստաթղթերի հետ կապված տա...

Բիթրեյթ. Leon Bridges | Gold-Diggers Sound 29.07.2021

Գրեմմիի դափնեկիր Լեոն Բրիդջեսը հաճախ նմանեցվում է այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Սեմ Քուքն ու Օթիս Ռեդինգը: Իր երրորդ ստուդիական ալբոմը ծնվել է R’n’B և սոուլ երաժշտության դասական միախառնումից, որի ձայնագրման պատմությունը շա՜տ ինքնատիպ է:

Ռադիոզրույց. Գրքի երևանյան փառատոն 2021 29.07.2021

Այս տարի փառատոնն անցկացվում է հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը:  Ծրագիրը բավական հագեցած է ու բազմազան՝ նախտեսվում են վարպետության դասեր, ընթերցում-քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ:  Մուտքն ազատ է: 

Ռադիոզրույց. Կրթությունը զարգացման հիմքն է 27.07.2021

Thrive Armenia հիմնադրամը պատերազմի օրերին սկսեց իր գործունեությունը՝ իրականացնելով տարատեսակ բարեգործական ծրագրեր:  Հիմա հիմնադրամը փոխել է գործունեության ոլորտն ու կրթական ծրագրեր է առաջարկում երիտասարդներին՝ վստահ լինելով, որ կրթությունն է զարգացման հիմքը: 

26 րոպե. էպիզոդ 3 26.07.2021

Այս թողարկմանը Վեգան ու Կառլն անդրադառնում են կորոնավիրուսի հնարավոր նոր տեսակներին, երեւանյան հոսանքազրկումներին ու ջրանջատումներին, Մեծ Բրիտանիայում՝ երթեւեկության պատճառով առաջացած խնդիրներին ու նույնիսկ հեռուստացմփորիկներին, նույն իրենց՝ «տելեպուզիկներին»:

Կարճ ասած․․ջահելություն արեցինք 25.07.2021

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Անուշին ու ընկերուհուն առաջարկեցին տեսահոլովակ նկարել։ Դե նոր կյանք մտնող երիտասարդների համար տեսահոլովակ նկարելը ինչ-որ լավ դեպք է, որն իրենց մտածելով կարող է կարիեռայի հիմք դառնալ, բայց սա Հոլիվուդը չէ, մենք էլ ֆիլմում չենք։ Ձախորդությունը պատրաստ էր։ 

Երիտասարդների խնդիրները՝ Երիտասարդական պառլամենտի օրակարգում 24.07.2021

Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Պառլամենտն օգոստոսի 13-15-ը Գյումրիում անցկացնելու է կազմակերպության հերթական մարզային գիտաժողովը։ 80 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից և եվրոպական մի շարք երկրներից կքննարկեն տարբեր ոլորտների խնդիրներ, կկայացնեն որոշումներ, որոնք հետագայում կտրամադրվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, եվրոպական կառույցներին։Կոնֆերանսի խորագիրն է «Գիտակցել, Անդրադա...

Անդրանիկ Մանուկյանի օրինակը 23.07.2021

Արարատի մարզի Դաշտավան գյուղից է Անդրանիկ Մանուկյանը։ Արդեն մեկ տարի է ինչ սիրելի՝ Անիի հետ ստեղծել են «Սաղմոս Կերամիկա» ապրանքանիշը։ Առաջին արտադրանքը կավից զարդերն էին, բայց ժամանակի ընթացքում հմտանալով կավագործություն աշխարհում, սովորելով բոլոր գաղտնքիները ընդլայնեցին տեսականին, հիմա նաև ծաղկամաններ, ափսեներ ու կիրառական այլ իրեր են պատարստում։ Տարբեր ծրագրեր իրականացնելով ցանականում է իր ներդր...

Բիթրեյթ. WILLOW | lately I feel EVERYTHING 22.07.2021

Պաշտոնապես կարող ենք ասել, որ 2000-ականների փոփ-փանքը վերադարձել է, և դրանում իր մեծ ներդրումն ունի 20-ամյա WILLOW-ն, ով վաղուց արդեն չի հիշատակվում որպես հայտնի դերասան Ուիլլ Սմիթի դուստր: Անհնազանդության ոգով գրված այս սկավառակում կա նաև դուետ ժանրի թագուհի Ավրիլ Լավինի հետ:

Կարճ ասած․․աշխատանք գտնելու հարցում բախտս չի բերում 21.07.2021

Արաքսի կյանքի գլխավոր ձախորդությունը աշխատանք չգտնելու դժվարությունն է։ Դեպք է եղել, երբ հենց դռնից ներս է մտել, ասել են՝ դու համապատասխան չես այս աշխատանքին։ Այս ամենը սթրեսային է Արաքսի համար, լիքը կոմպլեքսներ է ունենում, վախեր, բայց հետո, անկախ ամեն ինչից հավաքվում է ու որոշում, որ որոշ ժամանակ կդադարեցնի աշխատանքի որոնումը, մինչև հոգեպես կկարգավորվի, հետո նորից կանցնի գործի։  

Ռադիոզրույց. Մնջախաղի պետական թատրոն 20.07.2021

Մնջախաղի պետական թատրոնի նոր ներկայացումներն ավելի արդիական թեմաներով են, որոնք հետաքրքիր կլինեն երիտասարդների համար:  Նոր  բեմադրություններն էլ վստահված են հենց երիտասարդ արտիստներին, որոնք չեն վախենում էքսպերեմենտներից և նորարարություններից: 

IT շաբաթ․ Ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը 16.07.2021

Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, որն իրականացվեց «DigiTown» նախագծի շրջանակներում՝ Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի հետ: « M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար։ Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 1...

Նաիրա Ասլանյանի օրինակը 16.07.2021

Մասնագիտությամբ հոգեբան Նաիրա Ասլանյանն Արցախյան 2–րդ պատերազմի առաջին օրերից քրոջ ու նրա գործընկերոջ հետ օգնել են տեղահանված մարդկանց հագուստ, սնունդ և այլ անհրաժեշտ իրեր հասցնելով։ Պատերազմի ավարտից հետո որոշեցին հիմնել «Ձեռք մեկնիր» ՀԿ և անվճար դասընթացների միջոցով կրթել մարդկանց, օգնել ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։ Կոմիտաս 1 հասցեում 3 սենյականոց բնակարան վարձակալեցին, կամավոր հի...

«Խոշոր պլան». Արձակուրդը Հայաստանում 16.07.2021

Պատվաստումային տուրիզմից մինչև Սյունիքի «Լեգենդների արահետ». ամռան տապին հանգստի տարբերակներ փնտրում ենք բոլորս, բայց միշտ չէ, որ Հայաստանում գները մատչելի են։ Ո՞ւր գնալ, ի՞նչ փորձառություններից օգտվել. «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի, թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի ու «Լեգենդների արահետը» հիմնած People in Need-ի մեդիա և հաղորդակցության ղեկավա...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.