Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
IT շաբաթ 01.10.2021 4:55
18-ամյա Սոֆի Մինասյանն արդեն 3 տարի է, ինչ սովորում է Գյումրու ավիամոդելային ակումբում, ազատ ոճի թռչող անօդաչուներ է պատրաստում։ Պատմում է, որ փոքր ժամանակ երազում էր ռազմական օդաչու դառնալ, բայց հիմա այլ նպատակներ ունի, մտածում է ռազմական անօդաչու թռչող սարքեր նախագծել։ Նրա պատրաստած մոդելների թռիչքը հասնում է մոտ 4 կմ բարձրության, դրանք մեկ ժամից ավել մնում են օդում, տարբեր հնարքներ կատարում։ Իս...
Alessia Cara, X Ambassadors, Poppy | Բիթրեյթ 01.10.2021 26:43
Ալտերնատիվ, փոփ ռոք, մետալքոր, ռ-ն-բ-փոփ, գրանջ տարրեր… Այս էպիզոդի բազմազանությունն ապահովել է X Ambassadors խումբն իր «The Beautiful Liar» կոնցեպտուալ ալբոմով, Alessia Cara-ն՝ անձկանան մտորումների մասին «In the Meantime», իսկ Poppy-ն՝ ծանր հնչողությամբ «Flux» սկավառակով:
«Խոշոր պլան». Անկախության օրը նշելու կարևորությունը 28.09.2021 16:26
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց անկախության 30-րդ տարեդարձը։ Հրապարակում անցկացված համերգը բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռևս շաբաթներ առաջ, երբ սկսվել էին բեմի շինարարական աշխատանքները։ Հանրության մի մասը պնդում էր, որ հետպատերազմյան այս իրավիճակում որևէ միջոցառում անցկացնել չի կարելի, մինչդեռ մյուս հատվածը հակադարձում էր՝ անկախ պետությունը պարտավոր է որևէ կերպ նշել այդ օրն...
Կարճ ասած․․ինձ ID card մի վստահեք 28.09.2021 10:04
Մի օր ընկերների հետ քննարկման ժամանակ որոշում են, որ Օնիկը պետք է բլոգ ունենա, ճամփորդական բլոգ, որտեղ կպտտվի աշխարհով մեկ ու մեզ հայալեզու կոնտենտ կտա տարբեր երկրների, քաղաքների ու գյուղերի մասին։ Ու այնպես է ստացվել, որ Օնիկի կյանքի ձախորդությունների մեծ մասը հենց ճանապարհորդությունների ժամանակ է եղել:
Միրաբ Բաբայանի օրինակը 24.09.2021 8:05
44–օրյա պատերազմի 2–րդ օրը Ուկրաինայից Հայաստան եկած Միրաբ Բաբայանը մի քանի ամիս է, ինչ ընկերների հետ ստեղծել է « Մշակութամետ » նախաձեռնությունը։ Ամեն շաբաթ այցելում են սահմանամերձ համայնքներ ազգային երգ ու պարի, դաշնամուրի, կիթառի, դհոլի և 16 այլ ուղղություներով դասընթացներ անցկացնում։ Ասում է՝ գյուղերում կյանքն այնպես չի զարգանում ինչպես քաղաքում, բայց չէ որ այնտեղ ապրող երեխանե...
Lil Nas X, Billy Idol, St. Vincent | Բիթրեյթ 24.09.2021 26:11
Նոր եթերաշրջա՜ն։ Լսելու ենք մեկը մյուսի հետ կապ չունեցող, տարբեր լսարաններ ունեցող ու ամենակարևորը` միաժամանակ փախած ու չափազանց հայտնի արտիստների ձայնասկավառակներ: Այս շաբաթ «Բիթրեյթում» են Lil Nas X-ի «Montero»-ն, Billy Idol-ի «The Roadside» մինի ալբոմն ու St. Vincent-ի «The Nowhere Inn» վավերագրականի սաունդթրեքը։
IT շաբաթ․ ԱՏՁՄ–ը 2021-25թթ կաշխատի 5 ուղղություններով 22.09.2021 5:27
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 2021-25 թթ ռազմավարական ծրագրի 5 ուղղություներն են կրթությունը և աշխատուժի զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրությունը, գիտական հետազոտությունները, էլեկտրոնային կառավարումը և կիբերանվտանգությունը։
«Խոշոր պլան». Առողջությունը թանկ է 19.09.2021 31:25
Կառավարությունը նախատեսում է 2023թվականից անցնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի։ Ինչո՞ւ է ապահովագրությունը դառնում պարտադիր, ինչքա՞ն են վճարելու մարդիկ և ի՞նչ փաթեթ են ստանալու. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի հետ և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թրփանջյան» հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի...
Կարճ ասած․․Հայաստանում նոր ռեկորդ եմ գրանցել 18.09.2021 9:59
Հայկին սոցցանցերում գիտեն որպես ֆրիսթայլեր Հայկ, հաճախ նաև ասում են գնդակի հայ արքա։ Հայկի ռեկորդների մասին Հայաստանում շատերը գիտեն, ովքեր էլ չգիտեն, իմանալուց հետո զարմանում են և տպավորվում։
Մոնիկա Բակունցի օրինակը 17.09.2021 5:42
Հաջողության ճանապարհն ինքդ պետք է կերտես, պրպտելով ու նոր հնարավորություններ ստեղծելով,– համոզված է 18 ամյա Մոնիկա Բակունցը։ Սյունիքի մարզի Կապան քաղաքից է, սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2–րդ կուրսում։ Ասում է՝ իր ապագա մասնագիտության մասին մանկուց է երազել, քանի որ ցանկանում է դիվանագիտական հմտություններ գործի դնելով օգտակար լինել հայրենիքին։Մոնիկան այժմ ապրում է Երևանում...
Բիթրեյթ․ Iron Maiden | Senjutsu 17.09.2021 25:39
«Senjutsu»-ն բրիտանական կուլտային Iron Maiden մետալ խմբի վեց տարվա մեջ առաջին սկավառակն է ու իրենց ընդհանուր 27-րդը։ Այն մռայլ է, հիմնված է անդամների անձնական ապրումների վրա ու չունի նոստալգիկ հնչողություն, ինչպես հայտնի ռոք/մետալ խմբերի սկավառակների մեծ մասը։
Կարճ ասած․․Ձմեռ պապիկի պատճառով, մի քանի օր ամաչում էի դպրոց գնալ 15.09.2021 10:10
Եթե, օրինակ, Անահիտի տարիքը համապատասխաներ, գուցե ինքն էլ հայտնվեր Տաքսի ֆիլմի այն հատվածում, որտեղ Ձմեռ պապիկներ կան, որովհետև կյանքի մի ձախորդությունը կապված է հենց Ձմեռ պապի հետ։
Զոհված ընկերներիս ժպտացող դեմքերը հաճախ են երազիս հայտնվում․ «Խոսիր ինձ հետ․․» 14.09.2021 38:20
Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ, բժիշկ Ռաֆայել Պետրոսյանի այցելուն Վարուժանն է։ Պատերազմի ժամանակ նա երկու ամսվա ծառայող էր, երբ վիրավորում ստացավ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Բիթրեյթ. Halsey | If I Can't Have Love, I Want Power 10.09.2021 28:13
Փոփ երգչուհի Հոլզին, համագործակցելով ինդաստրիալ երաժշտության նախահայրեր Trent Reznor-ի և Atticus Ross-ի հետ, ստեղծել է ալբոմ հղիության ամենաբարդ ու դաժան կողմերի, կանանց խնդիրների ու հասարական կարծրացած ճնշումների մասին:
IT շաբաթ․ «Հաւք 2021» մրցույթը՝ ԱԹՍ օդանավակայանի տարածքում 10.09.2021 3:14
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանի տարածքում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սեպտեմբերի 18-ին այնտեղ կանցկացվի «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից։ Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։  ...
Նարեկ Օհանյանի օրինակը 10.09.2021 6:56
Միահամուռ ուժերով, հոգատար վերաբերմունքով ու սիրով պետք է պահպանել ու պաշտպանել հայրենի բնության գանձերը,–ահա այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում 17 ամյա Նարեկ Օհանյանն ու իր գործունեությամբ խթանում համայնքում էկոկրթության տարածմանը։ Ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում տեղի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում։ Ասում է՝ Հայաստանը բացառիկ է իր բնությամբ, յուրաքանչյուր մարզ աչքի է ընկնում անձեռակ...
«Խոշոր պլան»․ Երիտասարդների ներուժը մարզերում 09.09.2021 28:50
Չնայած պետական ու հասարակական սեկտորի ջանքերին՝ մարզերում դեռ արդիական է երիտասարդների զբաղվածության և ժամանցի կազմակերպման խնդիրը։ Ինչ անել, որ երիտասարդները մնան իրենց ծննդավայրում, աշխատեն և զարգացման ծրագրեր իրականացնեն հասկակակիցների համար։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Լոֆթ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի և Արագածոտնի մարզում գործող «Լյուպին» երիտասարդական ՀԿ–ի նախագահ Վ...
«Խոշոր պլան». Կամավոր պատվաստում կամ պարտադիր թեստավորում 08.09.2021 19:34
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսային նոր սահմանափակումներ. հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, բացարձակ հակացուցում ունեցող աշխատակ...
Կարճ ասած․․ինչին ձեռք էինք տալիս․․ փչանում էր։ 07.09.2021 10:03
Այնպես է ստացվել, որ Գևորգի ձախորդությունները կապված են ճանապարհորդությունների հետ։ Ամեն անգամ երբ ինչ-որ տեղ, ինչ որ միջոցառման պետք է գնա, պարտադիր թեկոզ փոքրիկ ձախորդության մեջ է ընկնում։
Բիթրեյթ․ Kanye West | Donda 03.09.2021 26:09
«Դոնդան» ամերիկացի ռեփեր Քանյե Ոուեսթի տասներորդ ստուդիական ալբոմն է, որը կրում է իր մոր` Դոնդա Ոուեսթի անունը։ Սկավառակում ամփոփված է հավատի միջոցով արտիստի ձևավորման ճանապարհը։
IT շաբաթ․ «Coding4kids» խաղերի ծրագրավորման կենտրոն 03.09.2021 5:21
Արտաշատ քաղաքի մշակույթի կենտրոնում արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Քոդինգ ֆոր կիդց»՝ կոդավորում երեխաների համար խաղերի ծրագրավորման կենտրոնը։ Հիմնադիրը մասնագիտությամբ ինժեներ 25–ամյա Սերինե Մխիթարյանն է։ Պատմում է, որ դպրոցում սովորում են 7 տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնում դեռ միայն ինքն է դասավանդում, բայց հոկտեմբերից կմիանան վեբ ծրագրավորման մասնագետը, հետո գրաֆիկ դիզայները։ Սերինեն մտադի...
Կարճ ասած․․երկրորդ շանս 28.08.2021 10:51
Այս էպիզոդում Դիանայի անհաջողությունը փորձել ենք տեղում լուծել։ Ոնց որ թե ստացվել է։
IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2021» Հայաստան կբերի ՏՏ աշխարհի հեղինակավոր դեմքերին 27.08.2021 4:18
«ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին․ հոկտեմբերի 29–ից նոյեմբերի 31–ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն ասում է, որ Digitec Expo-ն այս անգամ ամենամեծն է լինելու՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով...
Անժելա Իգիթյանի օրինակը 27.08.2021 5:22
Լոռու մարզի Բլագադարնոյե գյուղում է ապրում Անժելա Իգիթյանը։ Իր տանը հարակից երկաթե տնակը նա արվեստանոցի է վերածել, դռան վրա էլ գրել՝ մի գնա․ ուզում է, որ իր ստեղծած անկյունում ավելի շատ հյուրեր լինեն, հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Արդեն 4 տարի է, ինչ Անժելան ստեղծագորում արվեստանոց–տանկում։ Ամռանն այնտեղ շատ ժամանակ է անցկացնում, իսկ ձմռանը հազվադեպ է լինում, քանի որ իր սիրելի անկյունը չի տաքացվում...
Բիթրեյթ․ Lorde | Solar Power 27.08.2021 27:31
Նոր զելանդացի երգիչ և երգահան Լորդի երրորդ «Solar Power» սկավառակը ծնունդ է առել լողափին, բնության գրկում: Ալբոմը ձայնագրելիս նա ճամփորդել է Անտարկտիդայում՝ կլիմայի փոփոխությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.