Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Art Ուրբաթ․ Դիսնեյի նոր «Սպիտակաձյունիկ»-ի գլխավոր դերակատարները, նոր կանոններ հոլիվուդյան մարտաֆիլմերում, Աբբայի վերջին ալբոմը, հարցազրույց երաժիշտ Արթուր-Ալեքի հետ 07.11.2021 18:30
Այս շաբաթվա հարցազրույցը երգիչ, երաժիշտ Արթուր Ալեքի հետ է։ Զրուցել ենք քովիդի ազդեցությունից մշակույթի եւ հատկապես երաժշտության վրա, երգչի նորություններից, առաջիկայում սպասվող նորություններից ու նույնիսկ արեւմտյան արտիստների վերջին ստեղծագործություններից։
Գևորգ Հարությունյանի օրինակը 05.11.2021 8:03
EduVanHub շարժական կրթական նախագծի նպատակը գյուղերում ապրող պատանիներին ու երիտասարդներին մեդիագիտելիքներով զինելն է։ Նախագծի հիմնադիր Գևորգ Հարությունյանն ասում է, որ ավտոմեքենայով ճամփորդելն այնքան էլ հեշտ չէ, բայց, երբ գործի մեջ սեր ու էնտուզիազմ ես ներդնում, այնքան էներգիա էս գեներացնում, որ անգամ չքնելու, տարբեր դժվարություներ հանդիպելու դեպքում էլ միևնույնն է չես հոգնում կամ հուսահատվում։ Ed...
«Խոշոր պլան». Նոյեմբերի 14-ին համապետական ծառատունկ է տեղի ունենալու 05.11.2021 16:25
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ։ Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։
18 տարեկանում եղբայրս հանկարծամահ եղավ, դեպքից առաջ վիճել էինք ու հիմա մեղքի զգացումը հանգիստ չի տալիս ինձ․ «Խոսիր ինձ հետ․․» 04.11.2021 31:08
Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ աղջիկ է, ով կորցրել է իր 18 ամյա եղբորը, ում մահվան հետ չի կարողանում համակերպվել, տեղ-տեղ մեղադրում է իրեն, երազներում հաճախ տեսնում եղբորը։ Բանակ գնալուց առաջ այցելուի եղբորն ստուգել են, ասել՝ առողջության հետ ամեն բան կարգին է։ Ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների համար տղայի մահը ծանր է եղել, իսկ այցելուի համար՝ դեռ անհաղթահ...
Ռադիոզրույց. Գրքի օր ու գիշեր 2021 04.11.2021 13:49
Արդեն 6-րդ անգամ Բուկինիստն անցկանցնում է Գրքի գիշեր միջոցառումը: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-22:00-ն գրքասերները Բուկինսիտի բոլոր մասնաճյուղերից կարող են գնել գրքեր 30% զեղչով:
«Խոշոր պլան». Երիտասարդ մասնագետների կոչը՝ պատվաստվել 02.11.2021 29:29
Հայաստանում համաճարակային իրավիճակ է ծայրահեղ լարված է. կորոնավիրուսից մեկ օրում մահվան դեպքերի թիվը գնալով աճում է։ Ինչպե՞ս կարող ենք կոտրել վարակի շղթան, ի՞նչ դերում ունեն պատվաստանյութերը. այս անգամ «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք երիտասարդ մասնագետների հետ։ Մեր հյուրերն են ԵՊԲՀ շրջանավարտ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը և նույն բուհի դոցենտ, դեղագետ, հանրային առողջապահության...
Կարճ ասած․․առաջին տարին բժշկական համալսարան չընդունվեցի 31.10.2021 10:37
Էմիլիան տարիներ առաջ չի ընդունվում բժշկական համալսարան։ Այդ փաստը որքան էլ ծանր է լինում, միևնույն ժամանակ նրան մոտիվացնում է, որ մյուս տարի անվճար ընդունվի։
ARTուրբաթ․ «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը՝ հայերեն 30.10.2021 21:12
Այս շաբաթվա լուրերն էն՝ Քանյե Վեսթը կրկին ռեկորդակիր է, իսկ Լեդի Գագան՝ կրկին մեծ էկրաններին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Բենեդիկտ Քեմբերբեչը, Միշել Ուիլյամսն ու Ջուդ Լոուն կմարմնավորեն պատմական կերպարների։ Աբբան լուծարվում է, իսկ Հայկական մշակութային կյանքում ունենք լավ նորություններ, Վերդիի Աիդան նորից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է, «Ուտել, աղոթել, սիրել» գիրքն էլ թարգման...
Lana Del Rey, Elton John, EAU ROUGE | Բիթրեյթ 29.10.2021 26:53
Չեմ խաբի, եթե ասեմ՝ կներեք, բայց հոգնել եմ ամեն անգամ էպիզոդի մի նոր նախաբան մտածելուց, բայց ինչ արած․․․ Կենտրոնանանք երաժշտության վրա, որովհետև այսօրվա թողարկումները թեժ են։ Սկսելու ենք Լանա Դել Ռեյից (Blue Banisters), փո՜քրիկ դադար վերցնենք գերմանական EAU ROUGE ոչ հայտնի խմբով ու հասնենք ամենայն Elton John-ի նոր, կարանտինային ձայնագրություններին, որն իր հետ մի վառ աստղաբույլ է բերել:
«Խոշոր պլանում» խոշորացված համայքների օրինակներն են 27.10.2021 21:22
Հայաստանում շարունակվում է համայնքների խոշորացման գործընթացը. վերջնական փուլում մենք ունենալու ենք 77 համայնք և Երևան քաղաքը։ Ըստ գործադիրի՝ միավորումը առավել արդյունավետ կդարձնի կառավարումը, բնակիչների կյանքն ավելի կհեշտացնի, ծառայությունների որակը կբարձրացնի։ Infocom հարթակի լրագրող Աննա Սահակյանը հետազոտել է արդեն իսկ խոշորացված համայքների փորձը, լսել բնակիչներին և պաշտոնյաներին։ Հե...
Կարճ ասած․․խանութում կրծկալը բուլկուց չէի տարբերել 27.10.2021 10:50
Վահիկը խանութ ունի։ Ճամբարակից պատվեր է եղել։ Երկար-բարակ գնացել են, ճանապարհին զգացել են, որ քաղցած են, եղբորն առաջարկել է կանգնել մի տեղ հաց ուտել, եղբայրն էլ թե բա՝ իրենք հյուրասեր ժողովուրդ են, կգնանք տեղում մի բան կուտենք, բայց հաշվի չէին առել, որ մարդիկ նոր են տեղափոխվել տուն ու մեղմ ասած սուրճից բացի ոչինչ չեն ունեցել։
ARTուրբաթ․ նոր երգեր, կինոպրեմիերաներ, ցուցահանդես Երևանում 24.10.2021 19:04
Այս շաբաթվա նորությունների շարքում լսեք՝ Ուիլլ Սմիթի դստեր դուետն իր մանկության կուռքի՝ Ավրիլ Լավինի հետ, հնչեղ անուններ նոր Ջոն Վիքում, Ջեյմս Բոնդի նոր գլխավոր դերակատարի ամենահավանական թեկնածուն, հայ կոմպոզիտորներին նվիրված համերգ Անգլիայում, ինչպես նաեւ հարցազրույց Երեւանում կայանալիք Սաղարթ ցուցահանդեսի հեղինակների հետ
Coldplay, FINNEAS, Young Thug | Բիթրեյթ 22.10.2021 25:37
Այս էպիզոդով քո ականջակալները զարդարելու են Coldplay խմբի նոր ալբոմը՝ Selena Gomez-ի ու BTS-ի հետ դուետներով, Young Thug-ի կասկածելի «Punk»-ն ու FINNEAS-ի դեբյուտային սկավառակը:
«Խոշոր պլան». Գործատուն չպատվաստված աշխատակիցների մուտքը կարող է արգելել 19.10.2021 17:06
Համավարակի տեմպերին զուգահեռ կառավարությունը նոր սահմանափակումներ է պատրաստվում գործի դնել։ Կարևորելով աշխատողների առողջության պահպանումը, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Գործատուն իրավունք կստանա արգելել չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների մուտքը՝ ընդհուպ մինչև ազատելով նրանց աշխատանքից։ Նա...
Կարճ ասած․․ոչ բոլոր Մարիամներն են ձգտում մարդկանց օգնել։ 17.10.2021 12:12
Դավիթ Մեջլումյանն անձնային աճի մասնագետ է, ով տանը կատվի հետ խոսելու համար հատուկ ձայնի տեմբր և ոճ է ընտրել, իսկ մարդկանց փորձում է մոտիվացնել իր թավ ձայնով։ Դավիթի սոցցանցային հրապարակումների մեկնաբանություններում մարդիկ հաճախ են իրեն անվանում մոտիվացիայի աղբյուր։ Չնայած Դավիթը հաճախ փորձում է մարդկանց հետ պահել մոտալուտ ձախորդություններից, բայց ինքն էլ բացառություն չէ։ Որոշ ժամանակ առաջ մի...
James Blake, Sam Fender, Oh Wonder | Բիթրեյթ 15.10.2021 25:49
Երեք ալբոմ, երեքն էլ չափազանց անձնական թեմաներով, երեքն էլ տաղանդավոր բրիտանացիների կողմից հեղինակած: Բիթրեյթում այսօր ինդի մթնոլորտ է․․․ Սկսելու ենք James Blake-ի նոր ալբոմից, շարունակելով մինչև Oh Wonder դուետի բաժանման մասին պատմող սկավառակ ու այսօրվա իմ ամենասիրելի թողարկում՝ Sam Fender-ի 2-րդ ստուդիական ալբոմ:
Նունե Ալավերդյանի օրինակը 15.10.2021 8:01
Մասնագիտությամբ լեզվաբան Նունե Ալավերդյանը զբաղվում է հագուստի վերամշակմամբ ու մոդելավորմամբ։ Ասում է՝ նորաձեվությունը 2–րդ տեղն է զբաղեցնում բնությունն աղտոտող բաղադրիչների շարքում, քանի որ հսկայական ռեսուրսներ են ծախսվում բամբակի ստացման, մշակման և այլ փուլերի համար։ Հագուստի մոդելավորումը Նունեին միշտ է գրավել, պատմում է, որ դեռ մանկուց տիկնիկների համար էր շորեր կարում, հետո դերձակների օգնությա...
«Խոշոր պլան». Փոփոխություններ եկամտահարկի վերադարձի ծրագրում 15.10.2021 22:21
Վերջերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց Կառավարության նախաձեռնած օրինագիծը, որով աստիճանաբար կսահմանափակվի և կվերացվի եկամտահարկերի վերադարձի համակարգը Երևանում հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքով: 2022 թվականի հուլիսի 1-ից փոփոխությունները կտարածվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի վրա, 2023 թվականի հունվարի 1-ից` մեծ կենտրոնի, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ կենտրոնին հարող թաղամասերի եւ 2025 թ...
IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի DigiWeek 2021 միջոցառումը 13.10.2021 3:18
Մեկ շաբաթ հագեցած օրակարգով տեխնոլոգիական ոլորտի հսկաները մեկ հարկի տակ կքննարկեն ՏՏ աշխարհի ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու ուղիները ։ Հոկտեմբերի 29-31-ը 1400 քմ ցուցահանդեսային տարածքում, հարյուրից ավելի ընկերություն ու ստարտափ Երևանում և Գյումրիում կմասնակցեն ամենամեծ DigiWeek 2021 միջոցառմանը։ Այն կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյո...
Միքայել Նազարենկոյի օրինակը 12.10.2021 6:09
Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն պատերազմական յուրաքանչյուր օրվա մասին խոսում է մեկ լուսանկարով։ «1080 ժամ» է անվանել նախագիծը, որով երիտասարդ լուսանկարիչը պատմում է կռվի ոչ թե կատաղի, այլ խաղաղ պահերի մասին։ 1080 ժամը ոչ թե 44 , այլ 45 օր է։ Միքայելն ասում է՝ պատերազմի 44–րդ օրը ոչ բոլորն են անմիջապես իմացել, որ կռիվն ավատվել է, այդ իսկ պատճառով ֆոտոնախագի...
Կարճ ասած․․երկու անգամ որոշել ենք գնացք նստել, երկուսն էլ սխալ ժամի համար ենք տոմս գնել 10.10.2021 11:07
Այո, ամեն անգամ, երբ կմտածեք, թե ինչու հենց ձեզ հետ պետք է լիներ այս կամ այն բանը, մի անգամ էլ մտածեք՝ բա եթե ինձ հետ չլիներ, ու՞մ հետ լիներ։
«Խոշոր պլան». 44-օրյա պատերազմից 365 օր անց 08.10.2021 19:13
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակցային գործընթացքում, արդյոք հավանական է տարածաշրջանում խաղաղության օրակարգը. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք «Օրբելի» վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի գծով փորձագետ Հայրիկ Սուքիասյանի հետ։ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
Lady Gaga+Tony Bennett, Ministry | Բիթրեյթ 08.10.2021 25:51
Երկու շատ տարբեր ալբոմներ, տարբեր աշխարհներից, տարբեր գաղափարներով ու նպատակներով։ Խնդրում եմ, ուշադրություն դարձնել Թոնի Բենեթի ու Լեդի Գագայի «Love For Sale»-ից դեպի Ministry խմբի «Moral Hygiene» ալբոմ անցումը։ Կարծում եմ, լավ է ստացվել :D
Կարճ ասած․․Արևիկն ինձ մերժեց 02.10.2021 10:26
Կոստյան մասնագիտությամբ դերասան է, բայց այնպես է ստացվել, որ այսօր աշխատում է մի ոլորտում, որեղ ամեն օր շփվում է բազմաթիվ մարդկանց հետ։ Հենց այդպես էլ կարողանում է իր կերպարներին ստեղծել, որոնց մի մասին արդեն հասցրել են սիրել։ Դե քանի որ մենք էլ միշտ հավաքվում ենք մեր ձախորդություններից խոսելու, Կոստյան որոշեց, որ պետք է պատմի փոքր ժամանակվա ֆեյլերից մեկի մասին, որովհետև մեծ ժամանակվա ձախորդությու...
Աննա Հովհաննիսյանի օրինակը 01.10.2021 8:32
Բնությունը շռայլ է գտնվել Լոռու մարզի նկատմամբ, յուրաքանչյուր անկյուն հարուստ է հրաշալի բնապատկերներով, հայտնի ու անհայտ վայրերով, – ասում է Աննա Հովհաննիսյանը , ում կես կատակ կես լուրջ անվանում են «Լոռվա տուրիզմի նախարար», քանի որ հենց նրա շնորհիվ մարզում ավելացել են զբոսաշրջիկները։ Ամեն ինչ սկսվել է 2 տարի առաջ, երբ շրջում էր Լոռվա գյուղերով, ծանոթանում տեղացիների հետ, լսում նրանց պատմություններ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.