Եվա Մինասյան
Ես քեզ լսում եմ
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։
Author
Եվա Մինասյան
Category
Podcast website
Latest episode
Jul 8, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ինքնազարգացում 08.07.2026 21:46
Ինքնազարգացումը ընտրություն է... Բայց թե ինչն է կանխորոշում այս ընտրությունը մեծ հարց է։ Գուցե այն բովանդակությունն է, որ սովորել ենք սպառել ամեն անգամ ռիլեր թերթելիս, գուցե այն բոլոր մոտիվացիոն խոսքերն են, որ լսել ենք ֆիլմերում։ Իսկ եթե իրապես հաջողակ ենք, ինքնազարգացման մասին մեր ներքին ձայնն է հուշում։
Սեպարացիա 02.07.2026 21:07
Մինչեւ ծնողներին մեղադրելը կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ եմ ուզում ես, արդյոք պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Իսկ եթե այս հարցերը դիսկոմֆորտ առաջացրին, ուրեմն այս էպիզոդը քեզ համար է։ Քանի որ սեպարացիան միայն թողնել գնալը չէ, ոչ էլ ինքնանպատակ ըմբոստությունն ու անտեղի կոնֆլիկտները։
Մանկական տրավմա 02.07.2026 16:54
Եթե երբևէ քեզ թվացել է, որ ինչ-որ բան չես կարողանում բաց թողնել, հնարավոր է պատասխանը հենց այստեղ է։ Հասկանալու ժամանակն է՝ առանց մեղադրանքի։ Որպեսզի վերջապես կարողանանք ճանաչել այն, ինչ չենք հասցրել տեսնել փոքր ժամանակ։
Overthinking 22.06.2026 18:29
Մտքեր, որոնք չեն լռում։ Սցենարներ, որոնք երբեք չեն իրականանում։ Հարցեր, որոնց պատասխանները փնտրում ենք ժամերով, օրերով, երբեմն՝ տարիներով։ Մենք ունենք իրավունք չհավատալու մեր իսկ մտքերին։ Ինչպե՞ս անել դա՝ լսեք էպիզոդում։
ADHD 16.06.2026 15:20
Չկարդացած հաղորդագրություններ, կիսատ թողած գործեր, անվերջ հետաձգումներ, կորցրած իրեր, մտքեր, որոնք չեն լռում, և այն զգացողությունը, որ բոլորն ամեն ինչ հասցնում են, իսկ դու՝ ոչ։ Շատերի համար ADHD-ն պարզապես տիկտոկյան թրենդ կամ «չեմ կարողանում կենտրոնանալ» արտահայտությունն է։ Բայց իրականում այն կարող է ազդել կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ուսումից ու աշխատանքից մինչև ընկերություն, ընտանիք և ինքնա...
Առողջ հարաբերություններ 15.06.2026 17:51
«Եթե սիրում է, պիտի հասկանա առանց խոսքերի»«Եթե սիրում է, կընդունի ինձ այնպիսին ինչպիսին ես կամ»Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչն է իրականում դարձնում հարաբերություններն առողջ, ինչպես ճանաչել կախվածությունը, վստահությունն ու անձնական սահմանները՝ սիրելով դիմացինին։
Օգնիր ինձ 27.05.2026 17:24
Երբ ներսումդ ամեն ինչ խառն է, բայց դու շարունակում ես համոզել բոլորին, ու հատկապես քեզ, որ ամեն ինչ վերահսկում ես։ Ինչու՞ է օգնություն խնդրելը մեզ համար երբեմն ավելի դժվար, քան միայնակ կոտրվելը։ Ինչու՞ ենք վախենում ծանր դառնալ ուրիշների համար, և ինչու՞ ենք սովորել լռել նույնիսկ այն ժամանակ, երբ ամենաշատն ունենք մեկի կարիքը։
Անձնական սահմաններ 26.05.2026 17:06
Ինչո՞ւ ենք երբեմն «ոչ» ասում միայն մտքում, բայց իրականում համաձայնում ամեն ինչի։ Այս էպիզոդում գծելու ենք մեր անձնական սահմանները՝ ընտանիքում, հարաբերություններում, ընկերների հետ ու նույնիսկ աշխատանքի վայրում։ Իսկ հետո կմնա ամենակարևորը՝ պաշտպանել դրանք։
Փոփոխություն 26.05.2026 18:08
Քանի՞ անգամ ենք ասել՝ դեռ պատրաստ չեմ։ Ի՞նչ է նշանակում պատրաստ լինել։ Կյանքում փոփոխությունները գալիս են անկախ մեր պատրաստվածությունից, կարևոր է բաց լինել դրանց առաջ։
Առաջնորդություն 06.05.2026 19:08
Ինչ-որ պահի կանգնում ես բարդ ընտրության առաջ․ պատասխանատվություն կրել և առաջնորդել, թե սպասել հարմար առաջնորդի։ Պատասխանը կարող է կամ ներսից գալ, կամ մկանի պես մարզվել ու դառնալ նոր հմտություն։ Գուցե վերջում պարզվի, որ առաջնորդությունը սկսվում է շատ ավելի պարզ տեղից, քան մենք կարծում էինք։
Ուրախություն 06.05.2026 14:55
Ուրախություն․ պարզ, բայց երբեմն դժվար հասանելի զգացողության, որը բոլորիս պետք է։ Արդյո՞ք այն կախված է արտաքին պայմաններից, թե՞ գալիս է ներսից։ Ինչպե՞ս ենք մենք սովորում նկատել փոքր ուրախությունները սովորական առօրյայում։ Այս էպիզոդում միասին ուրախանում ենք։
FOMO 23.04.2026 16:04
Ձեզ թվում է, թե ոչինչ չեք հասցնում, չէ՞։ Բոլորը հաջողակ են ու կայացած, իսկ դուք հետ եք մնում։ Գուցե սա FOMO-ն է ասում, այլ ոչ ներքին ձայնը։ Ի՞նչ վախ է սա և ինչու՞ է հայտնվում՝ Ես քեզ լսում եմ փոդքասթի այս էպիզոդում։
Համեմատություններ 21.04.2026 19:20
Ո՞վ եմ ես, երբ ոչ ոք ինձ չի տեսնում։ Հաճախ մենք գնահատում ենք մեր արժեքը հաշվի առնելով համեմատություններն ու ակնկալիքները, որ հասարակությունը պարտադրում է մեզ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի կողմ դնենք բոլոր պայմաններն ու սիրենք մեզ անպայման։
Զայրույթ 20.04.2026 18:22
Ե՞րբ ես վերջին անգամ ի սրտե զայրացել։ Գուցե լաց ես եղել, բղավել ես կամ ուղղակի լռել։ Մենք արտահայտում ենք մեր հույզերը յուրովի, խնդիրը սկսվում է, երբ կուտակում ու թաքցնում ենք դրանք։
Զիջե՞լ, թե՞ չզիջել 01.04.2026 15:08
Ի՞նչ է կատարվում, երբ երկուսդ էլ չեք ուզում զիջել: Զիջելը կարող է լինել ուժի դրսևորում, ոչ թե թուլություն, բայց կարմիր գծերը չարժե անցնել:
Թող բոլորն ինձ սիրեն 25.03.2026 17:24
Ի՞նչ է կատարվում, երբ «ոչ»-ը պահում ես ներսումդ միայն թե չհիասթափեցնես շրջապատիդ և շարունակես լինել սիրված ու ընդունված։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր բաց թողնենք բոլորին դուր գալու մոլուցքը ու բավարարվենք ինքներս մեզ սիրելով։
Սխալներ 19.03.2026 18:32
Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ բան չես արել միայն այն պատճառով, որ վախեցել ես սխալվել։ Սխալվելը միշտ չէ, որ բացասական ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա, հաճախ սխալները լավագույն ճանապարհն են դառնում նոր բացահայտումների համար։
Պրոդուկտիվություն 16.03.2026 22:50
Չաշխատել դեռ չի նշանակում հանգստանալ։ Սոցիալական մեդիան մեզ հուշում է, որ միշտ զբաղված լինելը նորաձև է, ու կանգ առնելու դեպքում ոչինչ չենք հասցնի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելորդ պրոդուկտիվությունը կարող է թունավորել մեր ամբողջ կյանքն ու առօրյան։
Տխրություն 10.03.2026 16:02
Հույզերի հետ ծանոթանալն ու ընկերանալը կարող են մեծ փոփոխությունների սկիզբ լինել։ Այս էպիզոդում միասին տխրելու ենք, չենք փախչելու և չենք մերժելու այս զգացողությունը, ընդունելու ենք և առողջ տխրենք։
Մոտիվացիա և ծուլություն 10.03.2026 17:03
Մոտիվացիան ու ծուլությունը սիրում ենք դնել կշեռքի հակառակ կողմերում, բայց կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե հաշտ լինեինք երկուսի հետ էլ։ Եթե ծուլանայինք ու ոչինչ չանեինք, երբ դրա կարիքն իրապես կա, և չսպասեինք մոտիվացիային առաջին քայլն անելու համար։
Ճգնաժամ 21.02.2026 18:38
Յուրաքանչյուրիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ մոլորվում ենք ու չգիտենք՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում և ինչու։ Այս էպիզոդում անցնում ենք մեր երիտասարդության ճգնաժամերի միջով միասին և փորձում ենք դրանք դարձնել ավելի առողջ հոգեբույժ-հոգեթերապևտ, փորձագետ Անետա Մելքոնյանի հետ։
Ես բավարար եմ․ մեր ներքին քննադատը 12.02.2026 15:32
Եթե գլխումդ հնչող ձայներից մեկը քեզ ասում է, որ դու բավարար չես, շնորհավորում եմ, դու ևս ունես ներքին քննադատ։ Մի շտապիր նրանից ազատվել, այն ստեղծվել է, որ մեզ պաշտպանի։ Այս էպիզոդում ծանոթանում ենք նրա հետ պրակտիկ հոգեբան Հրաչուհի Առաքելյանի օգնությամբ։
Ասել՝ ոչ 04.02.2026 14:05
Ե՞րբ եք վերջին անգամ ասել` ոչ: Մերժելը պահանջում է խիզախություն, մեղքի զգացման հետ աշխատանք և հստակ սահմաններ: Այս էպիզոդում Ես լսում եմ, թե ինչպես ես ասում` ոչ, հոգեթերապևտ Մարիա Զաքարյանի հետ:
Ամանոր 05.01.2026 13:59
Այս էպիզոդը ոչ թե խնդիրների, այլ մեծ երազանքների մասին է։ Ամանորն այն շրջանն է, երբ նույնիսկ մեծերը նորից երեխաներ են դառնում, ու հավատում են, որ ինչ-որ տեղ կա մեկը, ով լսում է ու իրականացնում իրենց երազանքները։ Մեր հյուրը Ձմեռ Պապիկն է։
Վախ և տագնապ 17.12.2025 14:23
Գիշերը, երբ ամեն ինչ լռում է, վախերն ու տագնապները սկսում են բարձր խոսել։ Հնարավոր բոլոր վատ սցենարները դառնում են «իսկ եթե»-ներ, իսկ հետո՝ անհանգստացնող սրտխփոց։ Ծանո՞թ զգացում է։Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք վախերի մասին՝ այն անհասկանալի անհանգստությունից, որը հանկարծ հայտնվում է առանց պատճառի, մինչև տագնապը, որ մեզ հետապնդում է առօրյա կյանքում։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.