Եվա Մինասյան

Ես քեզ լսում եմ

Education HY ↓ 62 episodes

Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։

Author

Եվա Մինասյան

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Մենակություն 11.12.2025

Ոմանց համար մենակությունը վախեցնող տարածք է, ուրիշների համար՝ ամենաապահով զգացումը։ Այս էպիզոդում գեշտալտ թերապևտ, ճգնաժամային հոգեբան Դիանա Սուքիասյանի հետ խոսել ենք մենակության բոլոր փուլերի մասին՝ վախից մինչև կոմֆորտ, անհանգիստ մտքերից մինչև ինքնաճանաչում։ Եթե երբևէ մտածել ես՝ «ինչի՞ եմ ինձ հետ մենակ մնալուց նեղվում» կամ «ինչի՞ եմ բոլորից փախչում», այս էպիզոդը հենց քեզ համար է։

Ճամփորդություններ 04.12.2025

Յուրաքանչյուր ճանապարհորդություն հնարավորություն է բացահայտելու աշխարհն ու ինքդ քեզ: Այս էպիզոդում Girly Trips-ի հիմնադիր, travel բլոգեր Հասմիկ Ներսեսյանի հետ պատրաստվել ենք ճամփորդության` բացահայտելով բոլոր խնդիրներն ու վախերը:

Մարզից՝ Երևան 02.12.2025

Մարզից Երևան՝ նոր կյանք, նոր ռիթմ, նոր փորձ. ամեն բան արագ է, վառ ու մի քիչ շփոթեցնող։ Այս էպիզոդում խոսել ենք Գոհարիկ Հովհաննիսյանի հետ, ով հաջողությամբ անցել է ինտեգրացիան: Միասին փորձել ենք հասկանալ՝ ինչ դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում նոր միջավայրում, ինչպես գտնել ընկերներ ու չմոռանալ մարզի մասին:

Քննություններ 25.11.2025

Գիշերվա կեսին, անտանելի գլխացավով ու սուրճի մի քանի բաժակով շրջապատված երիտասարդը վստահաբար քննության է պատրաստվում․ անխուսափելի փուլ յուրաքանչյուր ուսանողի համար։ Այս էպիզոդում նախկին ուսանող Աննա Հովհաննիսյանի հետ փորձել ենք թեթևացնել քննական շրջանը, օգտակար հնարքներ առաջարկել և սովորել քննություններին մի քիչ հանգիստ նայել։

Հարաբերություններ 16.11.2025

Ժամանակի հետ հասկանում ենք, որ հարաբերությունները ոչ միայն ռոմանտիկ պահերն են, այլև ամենօրյա աշխատանքն ու ներդրումը ապագայի մեջ։ Այս էպիզոդում հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանի հետ անկեղծորեն խոսել ենք մեր սպասումների, վեճերի և սիրո մասին։

Առողջ ապրելակերպ 13.11.2025

Ոչ ոք չի արթնանում առավոտյան՝ պատրաստ ամբողջ օրը ուտել բրոկոլի ու գնալ վազելու։ Երբեմն ուզում ես պարզապես հանգստանալ, ու դա նորմալ է։ Այս էպիզոդում սննդաբան, մարզիչ Հովհաննես Բաբաջանյանի հետ խոսել ենք, թե իրականում ինչ է նշանակում ապրել առողջ և ինչպես փոքր քայլերով կարելի է մեծ փոփոխություններ բերել առօրյա կյանք։

Ժամանակի կառավարում 07.11.2025

Աշխատանք, դասեր, ընկերներ ու բազմաթիվ հետաքրքրություններ․ մի պահ թվում է՝ ամեն ինչ անցնում է մեր կողքով, և ոչինչ չենք հասցնում։Այս էպիզոդում Աննա Բաղդասարյանի հետ խոսել ենք ժամանակի կառավարման մասին՝ ինչպես հասկանալ, թե ինչն է իսկապես առաջնահերթ, ինչպես ստեղծել սովորություններ, որոնք կօգնեն ժամանակը արդյունավետ օգտագործել։

Ինքնագնահատական 05.11.2025

Երբեմն թվում է, թե ինքնավստահ մարդիկ ուղղակի ծնվել են այդպիսին։ Բայց իրականում ինքնագնահատականը ձևավորվում է տարիների ընթացքում՝ մանկությունից, ուսուցչի մեկնաբանությունից, համեմատություններից։ Այս էպիզոդում հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ խոսել ենք, թե ինչու երբեմն չենք հավատում մեզ, և որն է առողջ ինքնագնահատականը:

Հեռավար աշխատանք 03.11.2025

Հեռավար աշխատանքը թվում է երազանք՝ տնից աշխատել զուգահեռ հասցնելով բոլոր կենցաղային գործերը։ Այս էպիզոդում Նարինե Առաքելյանի հետ խոսել ենք, թե ինչպես է փոխվել մեր աշխատանքի ռիթմը, ինչ դժվարություններ ու ազատություններ է բերում հեռավար ձևաչափը, և ինչպես գտնել հավասարակշռություն տան ու աշխատանքի միջև։

Սեռական բռնություն 16.10.2025

Սեռական ոտնձգությունները հաճախ չեն սկսվում մեծ բաներից․ մի «կատակ», անցանկալի հայացք, հաղորդագրություն կամ հպում։ Բայց դրանց հետևում իրական խնդիր կա, որի մասին լռել չի կարելի: Այս էպիզոդում Սեռական բռնության ճգմաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանի հետ խոսել ենք, թե ինչ է սեռական ոտնձգությունը, ինչու են շատերը լռում, ու ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց պաշտպանված...

Անձի բրենդինգ 01.10.2025

Անձի բրենդինգը միայն ինստագրամյան էջը չէ, դա այն պատմությունն է, որը պատմում ես քո մասին՝ ո՞վ ես, ինչի՞ն ես հավատում ու ինչո՞ վ ես ուզում հիշվել։Այս էպիզոդում մարքեթինգի փորձագետ Մարիաննա Քաբաբյանի հետ քննարկել ենք՝ ինչ է անձնական բրենդը, ինչպես կառուցել այն առանց հուսահատվելու ու ինչու է կարևոր մնալ իրական ու հետևողական։

Բաժանում 17.09.2025

Երբ հարաբերություններն ավարտվում են, թվում է՝ ամեն ինչի ավարտն է եկել։ Բայց ժամանակի հետ հասկանում ենք՝ հենց այդ ցավից է ծնվում ուժը, նոր բացահայտումները ու ինքներս մեզ գտնելու հնարավորությունը։Այս էպիզոդում Վեգա Անդրիասյանի հետ խոսել ենք բաժանումների մասին․ ինչու են դրանք ցավեցնում, ինչպես հաղթահարել ու ինչպես սովորել առաջ շարժվել՝ առանց մոռանալու։

Բիզնես 12.09.2025

Բիզնես սկսելն ու վարելը միայն հաջողության պատմությունները չեն․ կան վախեր, ռիսկեր, ձախողումներ ու անընդհատ կրկնվող փորձեր։ Այս էպիզոդում բիզնես խորհրդատու Ասյա Այվազյանի հետ քննարկել ենք, թե ինչ է պետք սկսելու համար, ինչ սխալներ ենք հաճախ կրկնում ու ինչքան կարևոր է փորձելը:

Օնլայն ծանոթություն 04.09.2025

«Բարև գեղեցկուհուց» մինչև թինդերյան իրականություն․ օնլայն ծանոթությունների աշխարհը լի է կարծրատիպերով ու վախերով։ Ինչքա՜ն կարևոր է դուրս գալ էկրանից ու իրականում հանդիպել, տեսնել՝ կա՞ քիմիա, թե՞ ոչ։Այս էպիզոդում Նոնա Անդրեասյանի հետ խոսել ենք առաջին նամակների, կապեր ստեղծելու ու հետաքրքիր փորձառությունների մասին։

Նոր միջավայրեր 30.08.2025

Սեպտեմբերը միշտ մի քիչ վախեցնում է․ նոր դեմքեր, նոր դասախոսներ, նոր կանոններ։ Ինչպե՞ս հաղթահարել առաջին օրերի լարվածությունը, ի՞նչ անել, որ քեզ ընդունեն, ու ինչպե՞ս չկորցնել քեզ նոր միջավայրում։Այս էպիզոդում մեզ օգնել է հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանը:

Կրիպտո 23.08.2025

Կրիպտոաշխարհը մի կողմից ազատություն ու նոր հնարավորություններ է խոստանում, մյուս կողմից՝ մեծ ռիսկեր ու կասկածներ։ Այս էպիզոդում BitcoinArmenia կազմակերպության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ փորձել ենք պարզ լեզվով հասկանալ՝ ինչ է կրիպտոն, ինչպես է այն աշխատում, ու արժե արդյոք երիտասարդներին մտնել այդ աշխարհ։

Ոչ ֆորմալ կրթություն 14.08.2025

Ոչ ֆորմալ կրթությունը ընտրություն է, որը բացահայտում է բոլորովին նոր աշխարհ՝ կամավորություն, դասընթացներ ու փորձառություններ։ Այս էպիզոդում EduHub երիտասարդական կազմակերպության հիմնադիր Գևորգ Հարությունյանի հետ խոսել ենք, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում ոչ ֆորմալ կրթության համար, ինչպես գտնել բալանսը և միշտ կրթվել։

Հուզական այրում 06.08.2025

Աշխատում ես, սովորում, օգնում ուրիշներին, բայց օրերից մի օր ուժերդ չեն հերիքում։ Ու չես էլ հասկանում՝ ինչ եղավ։ Այս էպիզոդում հոգեբույժ, հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը բացատրել է` ինչ է հուզական այրումն, ու ինչպես խուսափել դրանից:

Կիբերանվտանգություն 04.08.2025

Կիբերանվտանգությունը տեխնոլոգիական թեմա է, բայց իր հետևանքները շատ անձնական կարող են լինել։ Մեդիափորձագետ, Կիբերհաբի համահիմնադիր Արթուր Պապյանի հետ խոսել ենք՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնում առցանց միջավայրում, որոնք են մեր անձնական տվյալները ու ամենակարևորը՝ ինչպես կարող ենք մեզ պաշտպանել առանց խուճապի։

Գիտություն 25.07.2025

Գիտությունը լսարաններում փակված չէ․ էպիզոդ մեր առօրյայի ամենաուժեղ, բայց երբեմն անտեսված գործիքի մասին: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Աբգարյանի հետ քննարկել ենք` ինչու է գիտությունը կարևոր, ինչ խոչընդոտների են բախվում երիտասարդ գիտնականները Հայաստանում, ու ինչպես կարելի է գիտության մեջ հաջողել։

Երևան 18.07.2025

Մայրաքաղաքում լինում են դեպքեր, երբ մենք մեզ զգում ենք դիտորդ, այլ ոչ մասնակից։ Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի անդամ Նոննա Հովհանիսյանի հետ խոսել ենք, թե ինչպես կարող ենք դարձնել մեր ձայնը լսելի, քննարկել ենք Երևանի և երիտասարդների հարաբերությունները։

Ֆինանսներ 2 09.07.2025

Ֆինանսական որոշումներ կայացնում ենք ամեն օր, հաճախ առանց բավարար տեղեկության կամ հույզերին տրվելով։ Այս էպիզոդում ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ խոսել ենք՝ ինչի վրա ուշադրություն դարձնել ապառիկ վերցնելիս, երբ է հիպոտեկն իսկապես խելամիտ տարբերակ, ու ինչ սխալներից է պետք խուսափել։

Խաղամոլություն 02.07.2025

Երբ խաղը դառնում է ամենօրյա սովորություն, արդեն դժվար է հասկանալ՝ սա զվարճա՞նք է, թե կախվածություն։ Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչից է սկսվում խաղամոլությունը, ինչ է կատարվում մարդու օրգանիզմում և ինչպես արձագանքել խնդրին:

Հոգեկան առողջության խնդիրներ 28.06.2025

Հաճախ զգում ենք, որ ինչ-որ բան այն չէ, սակայն ժամանակ կամ ռեսուրս չենք գտնում դրանով զբաղվելու համար։ Երբեմն էլ փորձում ենք ինքներս մեզ բուժել՝ համեմատելով համացանցում կարդացած դեպքերի հետ։ Իսկ իրականում… երբեմն ուղղակի վատ ենք մեզ զգում ու վերջ։Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք իմ ու քո հոգեկան առողջության մասին՝ առանց ճնշման ու պարտադրանքի։

Աշխատանքային էթիկա 19.06.2025

Որտե՞ղ է անձնականի և աշխատանքայինի սահմանը, ո՞վ է համարվում «լավ» աշխատակից, և ինչպե՞ս արժանանալ հավելավճարի: Այս էպիզոդում ՄՌԿ մասնագետ Աննա Հարությունյանի հետ խոսում ենք Հայաստանում աշխատանքային մշակույթի, թիմում առողջ մթնոլորտի և պատասխանատվության մասին։

Listen to the Ես քեզ լսում եմ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.