Եվա Մինասյան

Ես քեզ լսում եմ

Education HY ↓ 62 episodes

Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։

Author

Եվա Մինասյան

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Սննդային վարքագիծ 05.06.2025

Քաղցա՞ծ ես, թե՞ ուղղակի տխուր: Երբեմն ուտում ենք ոչ թե որովհետև քաղցած ենք, այլ որովհետև հոգնած ենք, տխուր կամ պարզապես մենակ։ Այս էպիզոդը առողջ և անառողջ սննդային վարքագծի, չաշխատող դիետաների ու նախընտրությունների մասին է:  Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Անուշ Միրզոյանի հետ քննարկել ենք հենց քո պատմությունն ու խնդիրը:

Գենդերային հավասարություն 02.06.2025

Այս էպիզոդում խոսում ենք՝ ինչ է գենդերային հավասարությունն իրականում, ինչ կարծրատիպեր են դեռ ազդում մեզ վրա, ու ինչպես կարող ենք ձևավորել միջավայր, որտեղ հնարավորությունը պայմանավորված չէ գենդերով։ Այս հարցում մեզ օգնում է ֆենինիստ-ակտիվիստ Արմի Մկրտչյանը:

Երիտասարդ ծնողավարություն 30.05.2025

Ծնող լինելու մասին դասագիրք չկա, բայց քննություն հանձնում են ամեն օր:  Ինչպե՞ս դառնալ լավ ծնող, երբ բոլորը տալիս են իրարամերժ խորհուրդներ:  Այս էպիզոդում երիտասարդ հայրիկ Գրիգոր Հարությունյանի հետ խոսում ենք ծնող լինելու իրականության, ընտրությունների, սխալների ու սիրո մասին։

Ֆինանսներ 14.05.2025

Ֆինանսական կրթությունը պարզապես գումարը ճիշտ հաշվելու հմտությունը չէ, այլ կարողություն՝ կայացնելու խելացի որոշումներ, կառավարելու բյուջեն և ունենալու կայուն ու անկախ ապագա։  Ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ անդրադարձել ենք ֆին․ գրագիտությանը առանց ձանձրալի դասերի․ ինչպե՞ս վերահսկել ծախսերը, խնայել հանուն երազանքի և ներդնել ճիշտ պահին։

Մանկական տրավմաներ 02.05.2025

Մանկական տրավմաները չեն մոռացվում, դրանք ձևափոխվում են վախերի, անվստահության ու երբեմն էլ՝ բարկության։ Ինքներս մեզ ավելի լավ հասկանալու և ճանաչելու համար անհրաժեշտ է դրանց հետ հաշտ ապրել։ Այս էպիզոդում ընտանիքի և ճգնաժամային հոգեբան, գեշտալտ թերապևտ Դիանա Սուքիասյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչից են ստեղծվում հոգեբանական տրավմաները, ու ինչպես կարելի է ապրել առանց դրանք մերժելու։

Գերազանցիկի համախտանիշ 24.04.2025

Երբ «գերազանց» լինելը դառնում է հոգնեցնող սովորություն, մտածում ես` արդյո՞ք իրականում պետք է ամեն ինչում անթերի լինել։  Որտեղի՞ց է սկսվում գերազանցիկի համախտանիշը ու ինչպե՞ս է խլում ներքին խաղաղությունը։ Այս էպիզոդի հյուրը հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանն է:

Ուսանողական իրավունքներ և պարտականություններ 18.04.2025

Գիտե՞ս՝ եթե դասախոսը 15 րոպե ուշանում է, չես կարող տուն գնալ։ Ուսանողի կյանքը միայն քննական սթրեսը չէ։ Մեր իրավունքների ու պարտականությունների մասին զրուցել ենք ՈՒԽ նախկին քարտուղար Ալբերտ Ավետիսյանի հետ։

Ծաղրանք 10.04.2025

Երբ կատակը վիրավորում է.․․ Ինչի՞ց է սկսվում ծաղրանքը, ինչո՞վ է տարբերվում այն բուլլինգից և ինչպե՞ս պաշտպանվել։ Կյանքի տարբեր փուլերում հանդիպող այս խնդրի մասին զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

Հոգեբանական բռնություն 03.04.2025

Հոգեբանական բռնությունը անտեսանելի է, բայց դրա հետևանքները շատ իրական են։ Որտե՞ղ է սկսվում մանիպուլյացիան, ինչու՞ են մարդիկ կախված միմյանցից, և ե՞րբ ենք հատում թույլատրելիի սահմանը. քննարկել ենք մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ:

Մեդիակախվածություն 31.03.2025

Հենց հիմա կարդում եք այս տեքստը ձեր էկրաններից` հեռախոսը ձեռքին կամ համակարգչի առջև նստած: Գադջեթներն ու մեդիան դարձել են մեր կյանքի անբաժան մասը` ստեղծելով բազում խնդիրներ, որոնք քննարկել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, մեդիաուսումնասիրող Զարուհի Սարգսյանի հետ:

Մասնագիտական կողմնորոշում և աշխատանք 24.03.2025

Ո՞րն է «քո» մասնագիտությունը, ինչպե՞ս չձախողել հարցազրույցը ու դառնալ լավ աշխատակից. մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Անի Մերուժանիի հետ քննարկել ենք աշխատանք փնտրողների խնդիրները։

Մենակ ապրել 17.03.2025

Հաճախ մեզ թվում է, որ միայնակ ենք, ոչ ոք մեզ չի հասկանում, չունի նույն խնդիրները։ Բայց իրականում․․․Ես քեզ լսում եմ։ Այս էպիզոդը ծնողներից առանձին ապրելու մասին է, մեզ օգնելու է հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Չոբանյանը։

Listen to the Ես քեզ լսում եմ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.