Բնության ռիթմը

Բնության ռիթմը

Education HY ↓ 76 episodes

Այս հաղորդումը պատում է այն երիտասարդների մասին, որոնք իրենց հոգատար վերաբերմունքով փոխում են բնության նկատմամբ մարդկանց սպառողական վերաբերմունքը՝ նվազեցնելով բացասական ոտնահետքը։ Իմ ռադիոյի եթերում հաղորդումը կարող եք լսել յուրաքանչյուր շաբաթ` ժամը 13:15-ին:

Author

Բնության ռիթմը

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 3, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

«Կյանքը ճանապարհին»․ Արամ Արամյան 03.07.2026

Արամը Արամյանը սիրում է ճամփորդել եվրոպականքաղաքներով, բացահայտել դրանց պատմությունը, մշակույթն ու յուրահատուկ մթնոլորտը։ Նանախընտրում է այցելել ոչ միայն հայտնի տեսարժան վայրերը, այլև զբոսնել քաղաքի գողտրիկ փողոցներով, ճանաչել տեղացիների առօրյան, փորձել ազգային խոհանոցը և գտնել այն անկյունները, որոնք սովորաբար չեն հայտնվում զբոսաշրջային ուղեցույցներում։ Ճամփորդություններից նա վերադառնում է նոր տպա...

«Կյանքը ճանապարհին»․ Ջուլիետա Հարությունյան 25.06.2026

Ջուլիետայի ճամփորդական պատմությունը սկսվել է երիտասարդական փոխանակման ծրագրերից։ Հենց դրանց շնորհիվ է նա ծանոթացել տարբեր մշակույթների, հանդիպել մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից և ձեռք բերել առաջին ճամփորդական փորձառությունը։ Հետագայում Ջուլիետան սկսել է ճամփորդել նաև ծրագրերից դուրս՝ բացահայտելով նոր քաղաքներ, ուսումնասիրելով դրանց պատմությունն ու մշակույթը։ Կուտակած փորձն ու օգտակար խորհուրդ...

«Կյանքը ճանապարհին» Մարիամ Պետրոսյան 19.06.2026

Մարիամ Պետրոսյանը չի վախենում երկար ճանապարհներից։ Ամիսներ շարունակ կարող է ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, ճանաչել տարբեր մշակույթներ և ստեղծել անմոռանալի հիշողություններ։ Թեև շատերը նախընտրում են ճամփորդել ընկերների կամ ընտանիքի հետ, բայց Մարիամն սիրում է միայնակ ճամփորդելը։ Նրա խոսքով՝ այդպես ավելի հեշտ է զգալ վայրի իրական մթնոլորտը, հետևել սեփական հետաքրքրություններին և տեսնել ու բացահայտել...

«Կյանքը ճանապարհին»․ Արթուր Քարամյան 12.06.2026

Ճամփորդությունների և արկածների սիրահար է Արթուր Քարամյանը։ Աշխարհի տարբեր անկյուններից միշտ վերադառնում է հետաքրքիր պատմություններով ու անմոռանալի տպավորություններով։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է և աշխարհը ճանաչելու հնարավորություն։

«Կյանքը ճանապարհին»․ Հասմիկ Համբարյան 04.06.2026

Յուրաքանչյուր ճամփորդություն  կյանքը դարձնում է ավելի գունեղ և հարուստ։ Հասմիկ Համբարյանը սիրում է ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, ծանոթանալ մարդկանց հետ ու վայելել կյանքի գեղեցիկ պահերը։ ճամփորդական ուղին սկսել է երիտասարդական ծրագրերից, որոնք հնարավորություն են տվել տեսնելնոր երկրներ, ճանաչել տարբեր մշակույթներ, ձեռք բերել փորձ ու ստեղծել հիշողություններ։ Ճամփորդության նկատամաբ սերն այնքան մեծ...

«Կյանքը ճանապարհին»․ Սյուզի Մկրտչյան 29.05.2026

Նոր երկրներ, տարբեր մշակույթներ, անծանոթ փողոցներ ու ամեն ճանապարհից հետո մնացող հիշողություններ։Սյուզի Մկրտչյանի համար ճամփորդությունները կյանքի ամենասիրելի հատվածներից են, քանիոր յուրաքանչյուր ճամփորդությունը կարող է դառնալ ամենահետաքրքիր ու հիշարժան փորձառություններիցմեկը։ Նա սիրում է բացահայտել ոչ միայն հայտնի վայրերը, այլև այն փոքր անկյունները, որոնքհաճախ զբոսաշրջային քարտեզներում չեն երևում։...

«Կյանքը ճանապարհին»․ Լևոն Չիլինգարյան 22.05.2026

Լևոն Չիլինգարյանը սիրում է ճամփորդել ու նոր վայրեր բացահայտել՝ փորձելով ամեն քաղաքում ապրել այնպես, ինչպես տեղացիները։ Նրա կարծիքով ամենահետաքրքիրճանապարհորդությունները սկսվում են այն պահին, երբ դուրս է գալիս սովորական տուրիստական երթուղիներից ու փորձում զգալ քաղաքի իրական ռիթմը, մարդկանց առօրյան ու մշակույթը։ Ճամփորդությունների ընթացքում Լևոնը փորձում է բացահայտել տեղի խոհանոցը՝ անգամ ամենաանսովո...

«Կյանքը ճանապարհին»․ Դիանա Ղազարյան 15.05.2026

Դինանա Ղազարյանի համար ամենահիշվող ճամփորդությունները սկսվում են հանկարծակի որոշումից ու արագ հավաքված ճամպրուկից։ Նա երկար չի սիրում պլանավորել․ եթե որևէ ուղղությունհետաքրքրում է, միանգամից ամրագրում է տոմսերը և ճանապարհ ընկնում դեպի նոր արկածներ։ Դինանան սիրում է ճամփորդել ընկերների հետ,կիսել նրանց հետ գեղեցիկ պահերը, միասին բացահայտել նոր քաղաքներ ու ստեղծել հիշողություններ։

«Կյանքը ճանապարհին»․ Մարիամ Կիրակոսյան 08.05.2026

Մարիամ Կիրակոսյանն ընտանիքի հետ ապրում է Նիդերլանդներում և ակտիվորեն ներգրավված է երիտասարդական փոխանակման ծրագրերում։ Ստեղծել է Bright Future հիմնադրամը , որի միջոցով երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր կրթական, մշակութային և փոխանակման ծրագրերի, բացահայտել նոր երկրներ, ձեռք բերել փորձ, նոր ընկերներ։ Ճամփորդությունները Մարիամի կյանքի անբաժան մասն են։ Նա սիրում է բացահայտել նոր...

«Կյանքը ճանապարհին»․ Վահան Մովսիսյան 30.04.2026

Վահան Մովսիսյանը սիրում է ճամփորդել և հետևել իր երազանքներին։ Ճամփորդական ուղին սկսել է երիտասարդական ծրագրերից՝ բացահայտելով նոր մշակույթներ և ձեռք բերելով ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից։ Ժամանակի ընթացքում այդ փորձառությունները վերածվել են կենսակերպի։ Թեև հաճախ է ճամփորդում, բայց սոցիալական հարթակներում այնքան էլ ակտիվ չէ․ Վահանը համոզված է, որ քաղաքների մթնոլորտը պետք է նախ և առաջ ապրել ո...

«Կյանքը ճանապարհին»․ Լիաննա Առաքելյան 09.04.2026

Լիաննա Առաքելյանը սիրով բացահայտում է թե՛ ակտիվ քաղաքների մշակույթը, թե՛ լեռների լռություննու բնության ուժը՝ ամեն անգամ վերադառնալով նոր փորձառություններով ու պատմություններով։Նրա համար ճամփորդությունը պարզապես տեղից տեղ տեղափոխվել չէ, այլ ինքնաճանաչման, ուժերի փորձարկման և նոր զգացողությունների ճանապարհ։ Լիաննան հաճախ է ճամփորդում ընտանիքի հետ և իր փորձառությունը լիարժեք կիսում գրեթե2 տարեկան որդ...

«Կյանքը ճանապարհին»․ Ռազմիկ Մնացականյան 03.04.2026

Բացահայտել աշխարհը՝ մասնակցելով երիտասարդական ծրագրերին, որոնք միավորում են կրթությունը, ինքնազարգացումն ու ճամփորդությունը, հենց այս սկզբունքով է առաջնորդվում Ռազմիկ Մնացականյանը։ Նա  սիրում է ճամփորդել, այցելել տեսարժան վայրեր, շփվել տեղացիների հետ, ծանոթանալ նրանց մշակույթին ու կենսապերպին։ Երիտասարդական փոխանակման ծրագրերը հնարավորություն տվեցին սովորել նոր հմտություններ և վայելել յուրաքանչյու...

«Կյանքը ճանապարհին»․ Գոհար Ավետիսյան 27.03.2026

Գոհարը Ավետիսյանի տուրենեջեր է։ Սիրով և պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին՝ օգնելով այցելուներին ճիշտ կազմակերպել հանգիստը՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, ցանկություններն ու ճամփորդական փորձառությունը։ Գոհարը սիրում է ճամփորդել, բացահայտել նոր մշակույթներ և կուտակել գործնական փորձ իր ոլորտում։ Այս փորձը նրան օգնում է ավելի լավ հասկանալ զբոսաշրջիկների սպասումները և առաջարկել իսկապ...

«Կյանքը ճանապարհին»․ Մարիամ Հովսեփյան 20.03.2026

Մարիամ Հովսեփյանի ճամփորդական պատմությունը սկսվել է երիտասարդական փոխանակման ծրագրից, որը դարձել է աշխարհը բացահայտելու նրա առաջին լուրջ քայլը։ Այսօր նրա համար յուրաքանչյուր ճանապարհորդություն պատմությունների, գիտելիքի և փորձառությունների կուտակում է, որը ժամանակի ընթացքում վերածվում է նոր գաղափարների, հիշողությունների և պատմելու արժանի բովանդակության։ Ճամփորդությունների ընթացքում Մարիամը հավաքում...

«Կյանքը ճանապարհին» Արթուր Զաքարե Հարությունյան 13.03.2026

Ամեն ճանապարհ նոր պատմություն է, նոր հանդիպումներ ու բացահայտումներ։ Արթուր Զաքարե Հարությունն իր ճամփորդական ուղին սկսել է որպես միջազգային երիտասարդական ծրագրերի մասնակից։ Այդ ուղևորությունները նրան հնարավորություն տվեցին աշխարհը նորովի բացահայտել, ծանոթանալ նոր մշակույթների ու մարդկանց հետ, ձեռք բերել գիտելիք, հարուստ փորձ և միջազգային կապեր։  

«Կյանքը ճանապարհին»․ Ռոզա Գրիգորյան 06.03.2026

Ռոզա Գրիգորյանը մանկուց երազել է ճամփորդել, և ճամփորդական հաղորդումներ դիտելիս հավատացել, որ մի օր ինքն էլ կքայլի այդ փողոցներով։ Այժմ տարվաընթացքում նա այցելում է մի քանի պետություն՝ բացահայտում նոր մշակույթների ու կենսակերպեր։Հատկապես գրավում է ասիական մշակույթն իր ավանդույթներով, փիլիսոփայությամբ և առօրյայիհանդեպ յուրահատուկ վերաբերմունքով։ Ռոզայի համար ճանապարհը պարզապես տեղաշարժ չէ․ այն զգացմ...

«Կյանքը ճանապարհին»․ Վարդան Լաբլաջյան 27.02.2026

Ժամանակակից աշխարհում ճամփորդությունը պարզապես հանգիստ չէ, այն զարգացման և նոր հնարավորությունների ճանապարհ է։ Վարդան Լաբլաջյանը եղել է 50 պետությունում՝ յուրաքանչյուր ուղևորությունից վերադառնալով նոր պատմություններով, նոր ընկերներով և մոտիվացիայով։ Նա մասնակցում է տարբեր երկրներում անցկացվող փոխանակման ծրագրերի։ Այդ ճամփորդությունները նրա համար ոչ միայն նոր վայրեր բացահայտելու հնարավորություն են,...

«Կյանքը ճանապարհին»․ Սյու Ավետյան 20.02.2026

Յուրաքանչյուր ճամփորդություն նոր պատմություն է, նոր զգացողություն ու փորձառություն։ Սյու Ավետյանը ճամփորդել սկսել վաղ տարիքից։ Նրա առաջին լուրջ ճամփորդությունը եղել է 17 տարեկանում, երբ քրոջ հետ մեկ ամսով մեկնել է Անգլիա ամառային դպրոցում սովորելու։ Ժամանակի ընթացքում ճամփորդելը դարձավ ոչ միայն հետաքրքրություն, այլև կյանքի կարևոր մաս։ Նա սկսեց ավելի հաճախ պլանավորել ուղևորություններ, ուսումնասիրել...

«Կյանքը ճանապարհին»․ Արսեն Գասպարյան 13.02.2026

Ճամփորդությունը ոչ միայն հորիզոններ ընդլայնելու միջոց է,այլ նաև ինքնաճանաչման ուղի։ Արսեն Գասպարյանի մանկության տարիների ամենամեծ երազանքնօդաչու դառնալն էր։ Թեև կյանքը նրան այլ ճանապարհով տարավ, բայց  նա գտավ  երկնքին ու օդանավերին մոտ լինելու իր տարբերակը՝ սկսեց ճամփորդել։ Օդանավերը դարձան ոչ թե նպատակ, այլ ճանապարհ դեպի նոր երկրներ, մշակույթներ և բացահայտումներ։

Կյանքը ճանապրհին․ Անահիտ Բաբկենյան 06.02.2026

Անահիտ Բաբկենյանը ճամփորդել սկսելէ դեռ 18 տարեկանից, ինչպես ինքն է ասում՝ ճանապարհն ավելին է, քան քարտեզը, իսկ  ճամփորդությունը՝ ավելին, քան ուղղությունը․ այն տարբեր միջավայրեր բացահայտելու,նոր մարդկանց հետ ծանոթանալու և սեփական հնարավորությունները փորձարկելու միջոց է։Մի քանի տարի անց սիրելի զբաղմունքն Անահիտի համար դարձել է  մասնագիտություն և ոլորտում ավելի հմտանալու համար ուսումն այժմ շարունակու...

Բնության ռիթմը․ էմիլ Ասատրյան 13.09.2024

Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։ Հեծանիվն էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոցն է, այն իր շահագործման ընթացքում օդը չի աղտոտում, նաև լավ միջոց է մարմինը մարզե...

Բնության ռիթմը․ Նունե Դարբինյան 01.09.2024

22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։ Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի անասնաբուժական ֆակուլտետը, մասնագիտության ընտրությունը պատահական չէ, մանկուց սիրել է խնամել կենդանիներին և իր ապագա...

Բնության ռիթմը․ Լևոն Հարությունյան 25.08.2024

Գերմանական բնապահպանական NABU կազմակերպության թռչունների պահպանմանծրագրի ղեկավարն է կենսաբան Լևոն Հարությունյանը։ Մասնակցել է թռչուների հետազոտությանև պահպանման ծրագրերի, համակարգել Արարատյան դաշտի կենսաբազմազանության ուսումնասիրությանաշխատանքները, Դիլիջան ազգային պարկում կենսաբազամազանության մոնիթորինգ իրականացրել։Ասում է՝ թռչունների հետ տարվող աշխատանքները տարբեր են, ուսումնասիրում են բնադրավայր...

Բնության ռիթմը․ Գոհար Մնացականյան 16.08.2024

Երբևէ մտածե՞լ եք շնորհակալություն հայտնել կապուտաչյա գեղեցկուհուն, հոգ տանել նրա մասին ու ոչ թե սպառողական վերաբերմունք ցուցաբերել, այլ խնայողաբար օգտվել ընձեռած հնարավորություններից։ Գոհար Մնացականյանը Սեվան քաղաքի ամենակտիվ բնակիչներից է, նա իր գործունեությամբ վեր է հանում էկոլոգիական խնդիրները, տարբեր միջոցառումներ նախաձեռնելով նպաստում զբոսաշրջության զարգացմանն ու համայնքի երիտասարդների ակտիվ...

Բնության ռիթմը․ Հասմիկ Մեհրաբյան 09.08.2024

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սարերից է Հասմիկ Մեհրաբյանը հավաքում այն բոլոր բույսերը, որոնք իր հմուտ ձեռքերով վերածվում են խնամքի միջոցների։ Ճանապարհներից ու մարդկանցից հեռու այդ հատվածում բնությունը վայրի է և այնտեղից հավաքված բույսերը տարբերվում են իրենց մաքրությամբ և օգտակարությամբ։ Պատմում է, որ դեռ մանկուց է հետաքրքրվել բույսերով, մինչ մյուս երեխաները փնջեր էին հավաքում, ինքը փորձում էր ձեռ...

Listen to the Բնության ռիթմը podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.