Armik
Բացահայտ
Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։ «Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։ Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։
Author
Armik
Category
Podcast website
Latest episode
May 17, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Էպիզոդ 23: 6 սխալ հարցազրույցի ժամանակ 17.05.2024 8:06
Այս էպիզոդում քննարկում եմ 6 սխալներ, որոնք նույնիսկ մասնագետները հաճախ անում են աշխատանքային հարցազրույցի ժամանակ։ Իմացեք, թե ինչպես խուսափել այս սխալներից և լավ տպավորություն թողնել հարցազրույցի ժամանակ՝ ապահովելով ձեր հաջողությունը։
Էպիզոդ 22: Ի՞նչ ներդրումներ կատարել Հայաստանում 29.01.2024 15:05
Այս էպիզոդում պատասխանում եմ բոլոր հարցերին, որ ստացա անձնական ֆինանսների կառավարման ու հատկապե ներդրումների մասին Ինչպե՞ս ստիպեմ ինձ գումար խնայել Ինչքա՞ն գումարից սկսած կարելի է ներդրումներ կատարել Ինչպիսի՞ ներդրումների ձևեր կան Ինչքա՞ն գումար կստանամ ներդրումներից
Էպիզոդ 21: Ինչպե՞ս ազատվել վատ սովորությունից 25.11.2023 17:54
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։ Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները ու ինչ աշխատող ձևեր կան վատ սովորություններից ազատվելու համար։ 00:44 - Որո՞նք են վատ սովորությունները 03:45 - Ինչպե՞ս են առաջանում սովորությունները 06:20 - Փոխարինել...
Էպիզոդ 20: Ի՞նչը ինձ դուր չեկավ Իսպանիայում 26.10.2023 7:41
Իսպանիա ասելիս պատկերացնում ենք լավ եղանակ, լավ տրամադրություն ու միայն դրական բաներ։ Ես էլ եմ միշտ այս տպավորությունը ունեցել ու դրա համար որոշեցի գրեթե վեց ամիս ապրել Իսպանիայում։ Միշտ երազել եմ ապրել ծովի մոտ ու այս երկիրը իդեալական ընտրություն էր թվում։ Բայց իմ կարծիքը փոխվեց, քանի որ նկատեցի մի շարք բացասական բաներ, որ հեռվից նկատելի չէ։ Այս էպիզոդում կիսվում եմ ձեզ հետ այս փորձով։
Էպիզոդ 19: Ինչպե՞ս օգնել հայրենիքին 22.10.2023 9:29
ուղղակի մտքեր, թե ինչպես է յուրաքանչյուրիս արածը ազդում բոլորիս վրա։ Ու որ բոլորս ենք կերտում Հայաստանը և յուրաքանչյուր փոփխություն գալիս է մեզանից։
Էպիզոդ 18: 5 նոր եկամտաբեր մասնագիտություն 16.08.2023 10:15
Այս էպիզոդում խոսում եմ, թե որոնք են իմ կարծիքով թոփ 5 մասնագիտությունները, որ եկող տարիներին մեծ պահանջարկ կունենան և ըստ այդ նաև ավելի լայն հնարավորություններ բարձր վարձատրության համար։
Էպիզոդ 17: 5 հնարք նոր լեզու սովորելու համար 15.07.2023 11:56
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։ Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։ Այս էպիզոդը հենց այս հնարքների մասին է։
Էպիզոդ 16: Ինչպե՞ս են սոցիալական հարթակները ազդում մեզ վրա 29.06.2023 16:34
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։ Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյանքի վրա, պետք է պատասխանենք մի քանի առանցքային հարցերի։ Այս էպիզոդը հենց այս հարցերի մասին է, որպեսզի ավելի ճիշտ օգտագործենք այս հարթակները։
Էպիզոդ 15: Կարճաժամկետ մտածելը կործանում է քո կյանքը 30.04.2023 10:42
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։ Այս էպիզոդը օգնելու է հասկանալ երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողության տարբերությունը հատկապես մի քանի կարևոր կյանքի բնագավառներում։
Էպիզոդ 14: Ի՞նչ է «իկիգայ»-ը և ինչպե՞ս այն կարող է փոխել քո կյանքը 26.03.2023 12:47
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։ Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս վեննի դիագրամը մշակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ուինը իր բլոգում։ ՈՒ այս դիագրամի հիմքը ավելի շատ իսպանացի աստղագետ Անդրես Զուզունագանի կողմից 2011 թվականին հայտնաբերված՝ նպ...
Էպիզոդ 13: Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն 13.02.2023 11:55
Եթե զբաղվես քո սիրած գործով, կյանքում ոչ մի օր չես «աշխատի»։ Սա է իմ կարգախոսը արդեն շատ տարիներ : Այս էպիզոդում քննարկելու եմ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը ընտրելիս և վերջում (րոպե 10:00 ) մի քանի հետաքրքիր հարց եմ առանձնացրել, որ հենց այսօր յուրաքնաչյուրին կարող է օգնել իր մասնագիտական կողմնորոշման հարցում։
Էպիզոդ 12: Ի՞նչ սովորեցի ես ծաղիկ աճեցնելիս 19.12.2022 9:35
Կյանքը մեզ տալիս է կարևոր դասեր ոչ թե դպրոցում, համալսարանում կամ գրքերում, այլ այն ապրելու ժամանակ։ Այսինքն սովորում ենք գործելով, նոր բաներ փորձելով, հարաբեորություններ կառուցելով, աշխատելով, ձախողվելով ու հաջողության հասնելով։ Եթե մեր աչքերը ու միտքը բաց պահենք ու լինենք ուշադիր, կսկսենք նկատել օրինաչափություններ։ Ու նույնիսկ շատ փոքր թվացող քայլերում կարող ենք քաղել մեծ դասեր, որոնք մեզ կօգ...
Էպիզոդ 11։ Արժի՞ արդյոք առավոտյան շուտ արթնանալ 28.08.2022 12:35
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։ Շուտ արթնանալու հետ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բ արձր պրոդուկտիվություն օրվա ընթացքում, ավելի ստաբիլ ու լավ տրամադրություն, ավելի շատ էներգիա և բոլորից առաջ գտնվելու զգացողություն։ Այս էպիզոդում խոսում եմ իմ ուսումնասիրությունների և փորձի մասին, թ...
Էպիզոդ 10։ Ինչպե՞ս կայացնել որոշումներ 17.07.2022 12:55
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներով Արժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ: Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։ Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն կիրառեմ իմ ընկերության համար: Այս էպիզոդում խոսում եմ գիտակից որոշումներ կայացնելու մասին։
Էպիզոդ 9։ Ինչպե՞ս կարող է օգնել մեդիտացիան 20.03.2022 11:31
Մեդիտատիվ սովորույթները համարում եմ շատ հզոր գործիք մեր կյանքում՝ մեր մտքի ու գիտացկության համար։ Այս էպիզոդում կիսվում եմ, թե ինչու եմ արդեն մոտ հինգ տարի զբաղվում մեդիտացիայով։ Ու նաև ընդհանուր տեղեկություն՝ ի՞նչ է մեդիտացիան և ի՞նչ օգուտներ կարող է մեզ տալ։ 00:38 Հինգ տարի մեդիտացիայով զբաղվելուց հետո որոշեցի դադարեցնեմ իմ պրակտիկան, բայց… 01:38 Ի՞նչ է մեդիտացիան և որտեղի՞ց է առաջացել 03:10 Ի...
Էպիզոդ 8։ Ձախողում. լավ է, թե՞ վատ 18.10.2021 12:51
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից: Մարդկանց մեծամասնության համար հաջողությունը դրական բան է, իսկ ձախողումը՝ բացարձակապես բացասական: Բայց ձախողումը աճելու ճանապարհի անխուսափելի մասն է: Մեզանից ոչ մեկը չի կարող խուսափել ժամանակ առ ժամանակ հետ...
Էպիզոդ 7։ Կյանքի «ինչու՞»-ի մասին 20.09.2021 11:01
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ Տվեյն Երևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրոք ճանաչելը. ի՞նչն ենք մենք կարևորում, ո՞ր արժեքներով ենք ուզում ապրենք, ի՞նչն է մեր սիրտը լցնում, ի՞նչն է մեզ համար իմաստ տալիս մեր աշխատանքին։ Երբ որ գտնում ենք մեր ամենակարևոր ինչու...
Էպիզոդ 6։ Ինչպե՞ս լինես քո կյանքի լիդերը 05.08.2021 12:54
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի նկատմամբ։ Ստանձնել մեր կյանքի վերահսկողությունը, կամ դառնալ՝ ինչպես ես եմ ասում, մեր կյանքի գլխավոր գործադիր տնօրենը, նշանակում է ամենաառաջինը պատասխանատվությո...
Էպիզոդ 5: Ինքդ քեզ մի’ ընկճիր 20.07.2021 8:59
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։ Մենք հաճախ մի բանի վրա աշխատելիս չնկատելով սկսում ենք մեզ կասկածել ու քննադատել։ Ես թե’ իմ, թե’ ուրիշների փորձից տեսել եմ, թե ինչպես սա կարող է ազդել մեր հաջողության ու ընդհանուր բավար...
Էպիզոդ 4: Ինչու՞ և ինչպե՞ս դնես նպատակներ քո առաջ (պրակտիկ պրոցես) 13.07.2021 7:43
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։ Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։ Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս,...
Էպիզոդ 3: Վեց եղանակ ինքնավստահությունդ բարձրացնելու համար 30.06.2021 10:06
Ինքնավստահությունը որոշիչ գործոններից է մեր յուրաքնչյուր բռնած գործում։ Ինքնաստահությունը մտքի վիճակ է: Ինքնավստահ չեն ծնվում: Ինքնավստահ դառնում են ու ինքավտահ մտածելակերպով առաջնորդվում են։ Ես կարծում եմ, որ ինքնավստահ լինելու համար երկու ուղղությամբ պետք է աշխատել։ Մի կողմից ձեռնարկել պրակտիկ քայլեր կոնկրետ մի հարցում ինքնավստահ լինելու համար, իսկ մյուս կողմից ձևավորել ընդհանուր բարձր ինքնագնա...
Էպիզոդ 2: Ինչպե՞ս կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը 06.06.2021 11:48
Այս էպիզոդում խոսելու եմ, թե ինչպես կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը։ Սահմանափակող մտքերը մեր ենթագիտակցությունում հայտված կյանքի մասին «ճշմարտություններն» են, որոնք խանգարում են մեզ ստանալ կամ անել մեր ուզածը: Մենք ցավոք այս մտքերով սահմանափակում ենք մեր հնարավորություններն ու կարողությունները մեր իսկ կյանքում։ Դրա համար էլ, այս էպիզոդում ուզում եմ կիսվեմ, թե որ քայլերով կարող ենք ստեղծե...
Էպիզոդ 1: Սահմանափակող մտքեր. որո՞նք են դրանք ու ինչպե՞ս բացահայտես քոնը 23.05.2021 15:12
Այս էպիզոդում խոսում եմ, թե ինչն է ընկած մեր ունեցած գրեթե յուրաքանչյուր անձնական խնդրի հիմքում։ Քննարկելու եմ, թե - Ի՞նչ է ենթագիտակցությունը ու մեր ենթագիտակցականի ուժը - Սահմանափակող մտքերի ազդեցությունը մեր կյանքում - Ինչպե՞ս բացահայտել մեր սահմանափակող մտքերը
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.