Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

ՌադիոԶրույց. Տեխնոպարկ Արցախում 03.12.2021

Երկար տարիներ ՏՏ ոլորտում աշխատելուց և դասավանդելուց հետո Աշոտը  Ստեփանակերտից վերադարձավ Մուշկապատ՝ այնտեղի և հարակից ևս 3  գյուղերի կյանքը կրթության միջոցով փոխելու և բարելավելու համար։ Ավելի  քան մեկ տարի 30-ից ավելի աջակիցների մասնակցությամբ ծրագրի  բովանդակությունը մշակելուց հետո ապագա կնոջ՝ Լուիզայի հետ նա հիմնեց «Ես»  կրթական հիմնադրամը և սկսեց շրջակա...

Սևադա Ազիզյանի օրինակը 03.12.2021

Գեղարքունքի մարզի Սեմյոնովակ գյուղից է Սևադա Ազիզյանը։ Ասում է՝ երբ կարողնան իր գաղափարներով նպատասել համայնքում տուրիզմի զարգացման, համոզված է՝ իր օրինակը վարակիչ կդառնա այն երիտասարդների համար, որոնք իրենց ապագան գյուղում չեն տեսնում։ Սևադան ընտանիքի անդամներին օգնությամբ տաքուկ անկյուն էր ստեղծել տան հարակից բակում, գյուղ այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրն էր դարձել։ Բայց, ցավոք քովիդը, հետո պ...

Վախենում եմ բազմության առջև կարծիքս հայտնել․ «Խոսիր ինձ հետ․․» 02.12.2021

Հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ տղա է, ով վախենում է իր կարծիքը հայտնել բազմության առջև։ Տղան նաև խնդիրներ ունի տան անդամների հետ։ Հաճախ իրեն թերագնահատված է զգում, չի կարողանում գտնել իր տեղը։  

ՌադիոԶորւյց. Համարձակվի՛ր մտածել 02.12.2021

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը յուրատիպ հարթակ է,  համայնք,  որտեղ համարձակվում են մտածել: «Ինլայթն»-ն իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ եւ խորհրդատվություններ,  ծավալում կրթական,  թարգմանչական,  հրատարակչական, տեղեկատվական գործունեություն:

Կարճ ասած․․երբեք գինեկոլոգիայով չեմ զբաղվի 01.12.2021

Հայաստանում բժիիշկներին կամ սիրում են, կամ չեն սիրում։ Գարիկի դեպքում էլ է այդպես։ Քանի որ հաճախ աշխատում է կանանց հետ, պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ ցանկացել են դեմքի վրա որևէ փոփոխություն կատարել, իսկ Գարիկը նստել ժամերով խոսել է հետները, բացատրել, որ իրենք այդպես գեղեցիկ են և որրևէ միջամտության կարիք չունեն։ Դրանից հետո հստակ չգիտենք, թե վերաբերմունքն ինչպիսի...

Adele, Sting | Բիթրեյթ 01.12.2021

Եթե տրամադրությունդ ընկած է, անգամ ուզում ես լացել, ապա սա իդեալական էպիզոդ է քեզ համար, սիրելի մելոման: Անցյալի դեպքեր, անձնական պատմություններ, անձի վերագտնում․ կրկին այս տաղանդավոր բրիտանացիները: Այսօր լսում ենք Ստինգի և Ադելի նոր ալբոմները: 

Խոշոր պլան. «Հորիզոն Եվրոպան» նոր հորիզոններ է բացում 30.11.2021

Հայաստանը միացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին. սա նշանակում է, որ մեր գիտնականները, գիտական կազմակերպությունները կարող են ԵՄ-ից ֆինանսավորում ստանալ իրենց հետազոտությունների համար, ինչպես նաև նոր կապեր հաստատել առաջատար կառույցների հետ։ Ինչպե՞ս կարող են երիտասարդ գիտնականները օգտվել այս ծրագրից. թեմայի մասին «Խոշոր պլանում» զրուցել ենք Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի տնօրեն Տ...

ՌադիոԶրույց. Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների մրցույթ 29.11.2021

Եթե դու 18-30 տարեկան ես ու ունես հրաշալի գաղափար, որը կարող է դառնալ հաջողված սոցիալական ձեռնարկատիրություն, այս նախագիծը քեզ համար է: 

IT շաբաթ․ Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին հայտերի ընդունում 29.11.2021

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30–ը։ Դրանք կարող եք ուղարկել 1991.ai@fast.foundation հասցեին։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են: Զորացրվելուց հետո լավ...

IT շաբաթ․ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողները պարգևատրվել են 29.11.2021

Օրեր առաջ տեղի ունեցավ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրումը: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀՀ բուհերի 102 ուսանող։ Մրցույթը անցկացվում է 2005 թվականինց՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ: Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել ու խրա...

Սոֆի Մնջոյանի օրինակը 26.11.2021

Դեղագործ-դեղագետ Սոֆի Մնջոյանը Տեխասից պատմում է իր՝ «Դեղատար» նախագծի մասին, որը ստեղծելու մտադրություն դեռ ուսանողական տարիներից է ունեցել։ Դեղատուն անիվների վրա ծրագրի նպատակն է շրջել Հայաստանի այն գյուղերով, որտեղ դեղատները հասանելի չեն և ապահովել մարդկանց անհրաժետ դեղամիջոցներով։ Շարժական դեղատունը ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Թոշակառուները և մինչև 2 տարեկան երեխաները 5–ից 6 դեղ անվճար կստան...

Ռադիոզրույց. Կարդա և խաղա Վաղուհասում 25.11.2021

ReArmenia-ի պլատֆորմի շրջանակներում իրականացվում է բարեգործական նախագիծ Արցախի սահմանամերձ Վաղուհաս գյուղի համար:  Արցախի սահմանամերձ Վաղուհաս համայնքի ամեն ընտանիքում ապրում են միջինում 8-12 երեխա։ Սակայն, երկու պատերազմների արդյունքում չկա ոչ մի խաղահրապարակ, մանկական կենտրոն, գրադարան, որտեղ երեխաները կարող են միասին անցկացնել իրենց ազատ ժամանակը, միջոցառումներ կազմակերպել, հանգստանալ, քայ...

Կարճ ասած․․ուղիղ եթերի ժամանակ մոռացել էի անջատել իմ միկրոֆոնը 25.11.2021

Արթուրի կյանքում տեղի ունեցած ձախորդություններից մեկը որքան էլ խիստ մասնագիտական է, մեկ է՝ հաստատ պետք կգա շատերին, որ ապագայում զգուշավորության բարձր մակարդակ ունենան։ Ուղիղ եթերի ժամանակ Արթուրը մոռանում է անջատել իր միկրոֆոնն ու բոլորը լսում են, թե ինչ է կատարվում ստուդիայում։ 

Արեն Ալավերդյանի օրինակը 19.11.2021

Հասարակությունը որոշ չափով պետք է հասկանա ժեստերի լեզուն, որ հարկ եղած դեպքում կարողնանա հաղորդակցվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ,–ասում է 24–ամյա Արեն Ալավերդյանը և հավելում՝ այդ էր պատճառը, որ տարիներ առաջ որոշեց ժեստերի լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել։ Կատարած աշխատանքի մասին Արենը դրական արձագանքներ հաճախ է լսում, ասում է՝ դրանք շատ են ուրախացնում, բայց առավել ոգևորվում է, երբ...

Taylor Swift, Silk Sonic, Halfnoise | Բիթրեյթ 19.11.2021

Բիթրեյթի նոր էպիզոդը զարդարում են Bruno Mars-ի և Anderson .Paak-ի Silk Sonic դուետը, Paramore խմբի բազմամյա կիթառահար՝ HalfNoise երաժշտական նախագիծն ու մեր օրերի ամենաշատ երկրպագուներ ունեցող արտիստներից՝ Taylor Swift-ն իր բլոքբաստեր Red ալբոմի վերաթողարկումով:

IT շաբաթ․ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը վերազինվում է 17.11.2021

ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր։ Համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ վերազինվելու է օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, իրականացվելու են համատեղ հետազոտություններ, հագործակցելու են տեղական և միջազգային գործընկերների, համալսարանների հ...

Ռադիոզրույց. Լուսավոր ապագա երիտասարդների համար 17.11.2021

Նոյեմբերի 2-12-ը Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում։ «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության աջակցությամբ: Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ոչ ֆորմալ կրթական ծրագրի շնոր...

«Խոշոր պլան». Ծանր ապրումների մեկ տարի 17.11.2021

1 տարի է անցել Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր ավարտից. այս ընթացքում հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համար մեկնարկած պետական ծրագիրը մոտենում է ավարտին։ 8 կազմակերպության հոգեբանական խմբերը հանդիպել են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում զավակ կորցրած ծնողների, պատերազմի մասնակիցների և վիրավոր զինծառայողների հետ։ Ինչքանո՞վ է հոգեբանական աջակցության ծրագիրը նրանց օգնել հաղթահարել ծանր ապրու...

«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․» 17.11.2021

Ոմանց համար դժվար է արտասանել երկու տառանոց բառերից մեկը՝ «ոչ»-ը։ Բառը դժվար է արտասանել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Մեր շրջապատում կան մարդկ, ովքեր «ոչ» ասել չեն կարողանում։ Այդպես իրենց գերի են դարձնում այլ մարդկանց ցանկություններին, դրա հետևանքով հաճախ հոգեբանորեն վատ են զգում, անգամ հասկանում, որ դա  խանգարում է իրենց, բայց մեկ է, չեն կարողանում ոչ ասել։ Այս էպիզոդում հոգեթերապևտ Մա...

Art Ուրբաթ․ Կինոաշխարհի նորություններով լի շաբաթ 15.11.2021

Այս շաբաթ նորությունները շատ էին հատկապես կինոաշխարհում, հարցազրույցը նույնպես նվիրված է կինոյին։ Մեկնարկել է Արեւորդի տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնը, որտեղ մասնակիցները էկոլոգիական խնդիրների մասին խոսում են կինոյի լեզվով։ Շուրջ 30 մասնակից տարբեր երկրներից մրցում են չորս անվանակարգերում։ Ավելի մանրամասն պատմում է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։ 

Կարճ ասած․․կիսվեք ծնողների հետ 14.11.2021

Այս պատմությունից Արթուրը դասեր քաղել է, իհարկե, բայց միևնույն է, եթե հիմա էլ սիրահարվի իրենից տարիքով մեծ կնոջ, ինչը մեր մեջ ասած այդ դեպքից հետո հաճախ է եղել, մեկ է նորից նույն ոգևորությամբ կպայքարի իր սիրո համար։

Անուշ Ասլանյանի օրինակը 12.11.2021

Լոռու մարզի Դարպաս գյուղից է Անուշ Ասլանյանը, 2014 թվականին հիմնադրել է «Հավասար իրավուքններ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց» ՀԿ։ Մասնագիտությամբ կենսաբան է Անուշը, սովորել է Վանաձորի պետական համալսարանում։ Ասում է՝ սիրում է իրեն փորձությունների ենթարկել, նոր հմտություններ ու ծանոթություններ ձեռք բերել։ Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի է անցել է Լոռու մարզային գրադարանու...

Ed Sheeran, Megan Thee Stallion, Limp Bizkit | Բիթրեյթ 12.11.2021

Եկել եմ ասելու, որ մի բոմբ էպիզոդ ես լսելու այսօր, թեև Էդ Շիրանի ալբոմը չափազանց վատն է, կներեե՜ք, բայց նրանից հետո անցնելու ենք նյու մետալի նախահայրեր Limp Bizkit-ի 10 տարվա մեջ թողարկված առաջին ալբոմին և միակ ու անկրկնելի Megan Thee Stallion-ի ռիթմիկ, պինդ ու հզոր ռեփին:

IT շաբաթ․ Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում 10.11.2021

«ԴԻՄԱԿայում ենք» խորագրով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-14-ն անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ, որին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:

Կարճ ասած․․կներեք, ընկեր Արևիկ Գուրգենովնա 10.11.2021

Գալինան մասնագիտությամբ հոգեբան է և մենք խիստ կասկածներ ունենք, որ նա իր կյանքում տեղի ունեցած անհաջողություններից մեկի պատճառով է ընտրել մասնագիտությունը։ 

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.