Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Նարեկ Սողոմոնյանի օրինակը 07.01.2022

Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում է ապրել Նարեկ Սողոմոնյանը։ 44–օրյա պատերազմի հետևանքով նրա ծննդավայր անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ընտանիքի հետ ժամանակավոր տեղափոխվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղ, 9–րդ դասարանը ավարտելուց հետո էլ Արարատի մարզի Աբովյան գյուղ: Պատմում է, որ այդքան էլ հետ չէ մի քանի դպրոց փոխելը, նոր միջավայրին հարմարվելը, բայց թե Տաթևում, թե Աբովյանում իրեն շատ լավ են...

IT շաբաթ․ «Ձեզնից մեկը» օգնում է աուտիզմով երեխաներին 07.01.2022

18-ամյա Թերեզա Թումանյանը սովորում է Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտով հետաքրքվում է դեռ 6–րդ դասարանից. առաջին քայլերն արել է դպրոցին կից ռոբոտաշինության խմբակում, հետո Արմաթ ինժեներական լաբորատորիա է հաճախել, Աշտարակի Ստարտափ ակումբ, մասնակցել մի շարք մրցույթների և իր ներկայացրած նախագծերով հաղթել:

«Մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հղի ժամանակ ամենաշատն եմ կարել և վաճառել»․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ 05.01.2022

Տարիներ առաջ Լիդիայի ներկայիս ամուսինը, 2014-ի դրությամբ նրա ընկերը, բանակում էր։ Սիրելիի համար տաքուկ գուլպաներ գործելը դարձավ հոբբի, որն էլ հետագայում կամաց-կամաց վերածվեց բիզնես գաղափարի։ Բիզնեսն սկսելուց առաջ Լիդիան մտավախություններ չի ունեցել, որ չի հաջողի, չնայած հստակ պատկերացրել է, որ Հայաստանում ձեռագործ ապրանքների հանդեպ շատերը վերապահումներ ունեն, խնդիրը հաճախ գինն է և ժամանակատար լինել...

«Մեկ ձեռքով ծափ չես տա»․ Հայաստանում շոկոլադ են արտադրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 03.01.2022

Հայաստանը վերջին մի քանի տարվա մեջ հասցրեց ուժգին ցնցումների ենթարկվել, դա անհետևանք չէր մնալու, ուստի վիրավոր երկրին պետք է արագ ոտքի հանել։ Անահիտի գլխում այս մտքերը անընդհատ խմորվել են, մի օր էլ հասկացել է, որ գործելու ճիշտ ժամանակն է, եթե ոչ հիմա, ապա հետո գուցե կամ ուշ լինի, կամ էլ չստացվի։ Անահիտ Բեյբությանը ձեռագործ շոկոլադներ է արտադրում Հայաստանում և վաճառում թե՛ այստեղ, թե՛ դրսում։ Անահի...

Կարճ ասած․․լավագույն ձախորդություններն «Իմ ռադիոյում» են 01.01.2022

Այս էպիզոդում «Իմ ռադիոյի» թիմի անդամներն են պատմում իրենց եթերային ձախորդությունների մասին։

Alicia Keys, James Arthur, Orla Gartland | Բիթրեյթ 28.12.2021

Տարվա վերջ է, արտիստները նոր ալբոմներ շատ քիչ են թողարկում: Բայց ես ալբոմներ եմ պեղել, մեկը նոր, մյուսները մեկ կամ մի քանի ամսվա հնության: Լսում ենք դեկտեմբերի 10-ին լույս տեսած Alicia Keys-ի KEYS կրկնակի ալբոմը, իռլանդացի ինդի երգչուհի Orla Gartland-ի առաջին ստուդիական սկավառակը, որը թողարկվել է օգոստոսի 20-ին և James Arthur-ի նախորդ ամիս ծնունդ առած It’ll all make sense in the end-ը:

Կարճ ասած․․սխալ հարսանիքի համար ենք նվագել 27.12.2021

Էրիկը երաժիշտ է։ Դհոլահար։ Մի օր հերթական հարսանիքի ժամանակ նվագելու կեսից պարզում են, որ սխալ հարսանիքի համար են նվագում։ 

IT շաբաթ․ «Startup School Demo Day Winter 2021» 24.12.2021

Օրեր առաջ ամփոփվեց «Startup School Demo Day Winter 2021–ը», որը նախաձեռնել էր Startup Armenia հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում Startup School–ի 13–16 տարեկան պատանիները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները և ժյուրիի քվեարկությամբ լավագույն 3 թիմերը ստացան 500–1500 դոլար մրցանակ։ Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց KitsKit ստարտափը, որի նպատակն է կանխել հեռուստացույց դիտող կամ համակարգչով խաղաց...

Մարգարիտա Շարիմանյանի օրինակը 24.12.2021

«330 կիլոմետր բարություն» նախաձեռնության հիմնադիր Մարգարիտա Շարիմանյանն արցախցի երեխաներին ուրախություն ու ամանորյա տրամադրություն պագևելու նպատակով ֆեյսբուքում խմբում է բացել, որտեղ մեկ գաղափարի շուրջ են հավաքվել այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոքրիկ ներդրումներով երեխաներին տոն պարգևել: Մարգարիտան պատմում է, որ երբ նոր էր նախաձեռնությունը մտածում էր հավաքված նվերները կբաժանի Արցախից տեղանահված և...

IT շաբաթ․ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» 21.12.2021

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի 2-րդ փուլը տեղի ունեցավ օրեր առաջ։ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ պարգևատրվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կողմից։

Սյուզաննա Թեյմուրազյանի օրինակը 20.12.2021

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է Սյուզաննան Թեյմուազյանը։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով մեկուկես տարի առաջ Երևանից է գործուղվել։ Հիշում է, երբ առաջին անգամ մտավ դպրոց, թե ուսուցչական անձնակազմը, թե աշակերտները զարմանքով էին նայում ֆիզկուլտուրայի աղջիկ ուսուցչին։ Ինքն էլ սկզբում մտավախություն ուներ, որ գուցե դժվար լինի ինտեգրվել է միջավայրին կամ չհասկանա բարբառը,...

Կարճ ասած․․աշակերտիս դուր չէր եկել դասավանդմանս մեթոդը 19.12.2021

25 տարի առաջ Գեորգիի տան անդամները գնել են մի տուն, որտեղ հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարել։ Եվ այդպես, մի օր երիտասարդ ուսուցիչը հասկանում է, որ գուցե տունը փոխելու ժամանակն է։

Juice WRLD, Green Day, Khalid, Feel Foxes | Բիթրեյթ 16.12.2021

Այս թողարկումը միաժամանակ դասական բիթրեյթյան ոճով է, միաժամանակ ոչ. լսելու ենք 4 ալբոմ, որոնցից մեկը նման է միքսթեյփի (Khalid), մյուսը հետմահու ալբոմ է (Juice WRLD), երկուսն էլ կենդանի կատարումներով ալբոմներ-վերաթողարկումներ են (Green Day, Fleet Foxes): 

«Խոշոր պլան». Հայրենադարձության շաբաթ 16.12.2021

Դեկտեմբերի 13-19-ը հայտարարված է «Հայրենադարձության շաբաթ». այս օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի շարք օնլայն և օֆլայն միջոցառումներով ներկայացնում է հայրենիք վերադարձի հնարավորությունները, պատասխանում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հարցերին։ Առանձին միջոցառում է նախատեսված նաև սփյուռքահայ երիտասարդների համար։ «Հայրենադարձության շաբաթվա», ընդհանրապես հայրենիք վերադա...

«Խոշոր պլան». Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի 14.12.2021

Նոր տարում բնությանն առավել քիչ վնաս կհասցնենք. հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։ Շրջակա միջավայրի նախարարության այս արգելքին զուգահեռ մի շարք տնտեսվարողներ և նախաձեռնություններ սպառողներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկում։  Թեմայի մասին զրուցել ենք Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիս...

Կարճ ասած․․աշխատավարձիս մեծ մասը ծախսում եմ սրճարանների վրա 14.12.2021

Մանյան այն հայ մարդն է, ով հաստատ դրախտում, եթե նման բան գոյություն ունի ընդհանրապես, իր տեղն ունենալու է,  քանզի շրջում է Հայաստանի սրճարաններով, ռեստորաններով և մարդկանց ցույց տալիս, թե որտեղ ինչ և ինչ գնով կարելի է ուտել և խմել։ Մանյան որոշում է որ պետք է նման լավ գործով զբաղվի,ամեն ինչ պատրաստում է, բայց աշխարհում որոշում են, որ պետք է «Կորոնավիրուս» անունով մի համավարակ գա և այնպես անի,...

IT շաբաթ․ ԱԹՍ կրթական լաբորատորիաներ՝ Հայաստանի գյուղերում 13.12.2021

Մինչև տարեվերջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ, որտեղ 14-18 տարեկան երեխաները կկարողանան ԱԹՍ տեխնիկական սպասարկում և կառավարում իրականացնել: Յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է 27 երեխա: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման արժեքը 6,5 մլն դրամ է, որում ներառվում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն,...

Art Ուրբաթ․ Քիմ Քարդաշյանը՝ տարվա ոճի խորհրդանիշ, հայկական ֆիլմը՝ Tokyo Film Awards-ի հաղթող, տարվա 5 լավագույն երգերը՝ ըստ սոց ցանցերի 12.12.2021

TikTok- սոցիալական հավելվածը  հրապարակել է 2021-ի ամենահայտնի երգերի իր վարկանիշը՝ հիմնված օգտատերերի  կողմից դրանց պահանջարկի վրա։ առաջին հորիզոնականում ՝  Masked Wolf-ի  Astronaut in the Ocean-իերգն է, Երկրորդ տեղում Måneskin-ն է՝ մեդքոն խմբի Beggin երգի քավըրով, երրորդում ռեփեր Popp Hunna-ի Adderall-ը ։ Չորրորդ-ը  կանադացի երաժիշտ ElyOtto-ի SugarCrash!-ն է, հինգերորդը՝...

Տարվա ալբոմ, Grammy 2022 | Բիթրեյթ 09.12.2021

Չզարմանաս, որ ասեմ՝ այս շաբաթ ոչ մի հետաքրքիր թողարկում չկար ու նոր ալբոմներ չենք լսելու, բայց, դա չի նշանակում, որ Բիթրեյթ չի լինելու։ Այսօրվա էպիզոդը նվիրված է նախորդ շաբաթների երաժշտական աշխարհի ամենաակտուալ թեմային՝ Գրեմմի մրցանակաբաշխությանը, մասնավորապես, տարվա ալբոմ անվանակարգին․ ովքեր են հավակնում գլխավոր մրցանակներից մեկի հաղթանակին, ինչու և ինչպես։

Անահիտ Բաղդասարյանի օրինակը 09.12.2021

Ամիսներ առաջ Ստեփանակերտում անցկացվեց «Ինքնահռչակ նկարիչ» կոմիքսների ամառային դպրոցը, որը նախաձեռնել էր արմատներով արցախցի պատմաբան, ազգագրագետ Անահիտ Բաղդասարյանը։ Երկար տարիներ է, ինչ Անահիտն ապրում է Մոսկվայում, ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմեց, որ նման դասընթաց անցկացնելու միտք նրա մոտ առաջացել էր 44–օրյա պատերազմից հետո, երբ գնացել էր Արցախ։ Ասում է՝ սիրում է նկարել, ազատ ժամանակ կոմիքս...

Մայրս երեխաների մեջ տարբերություն էր դնում․ «Խոսիր ինձ հետ․․» 09.12.2021

Երբևէ մտածել ե՞ք այն հարցի շուրջ, թե արդյոք միշտ ճիշտ ե՞ն մայրերը, նրանց խորհուրդները միշտ են ճիշտ, նրանց սերն իրո՞ք պետք չէ կասկածի տակ դնել, ճիշտ է՞, որ մայրը երբեք չի նեղացնի իր երեխային։ Նման հարցրե բարձրացնելն, օրինակ, մեր հասարակության մեջ խիստ դատապարտելի են, որովհետև եթե մայր, ուրեմն փակված են բոլոր թեմաները։ Բայց հոգեբանության մեջ ամեն ինչ ռեալ է։ Մայրերն էլ կարող են վնասել երեխաներին՝ հա...

Կարճ ասած․․կարևոր մրցումից առաջ թոքաբորբով հիվանդացա 06.12.2021

Դիանա Առաքելյանը սպորտի վարպետ է,  գեղարվեստական մարմնամարզության մարզիչ։ Եվ երբ առաջարկեցի մեզ պատմել իր ձախորդություններից վստահ էի, որ մասնագիտական կյանքում հաստատ ունեցել է նման պատմություններ, հետո պարզվեց, որ Դիանայի ամբողջ կյանքն է ոտքից գլուխ ձախորդություն, ինչպես և շատերինս։ Դիանան կապանից է եկել Երևան։ Դժվարություներ շատ է ունեցել, հիմա էլ ունի։ Ասում է, որ դժվարությունները հաղթահար...

«Խոշոր պլան». Դեկտեմբերի 5-ը Կամավորների օրն է 05.12.2021

ՄԱԿ-ը դեկտեմբերի 5-ը սահմանել է որպես Կամավորների միջազգային օր։ Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչքան ուժեղ ու համախմբված են երիտասարդները նաև թիկունքում։ Նրանց կամավորական բազմաթիվ նախաձեռնություններ օգնեցին պետությանը լուծել այդ պահի հրատապ խնդիրներ՝ առաջին օգնությունից մինչև անտուն մնացած մարդկանց գիշերակացի ապահովում։ Նմանատիպ ինքնաբուխ նախաձեռնություններն ու տարբեր...

Art Ուրբաթ․ շաբաթվա պրեմիերաներն ու նոր գրքերը 04.12.2021

Այս շաբաթվա հյուրը Մերի Սարիկյանն է։ Լայֆ Քոուչը հեղինակել է իր երրորդ՝ մոտիվացիոն եւ ոգեշնչող գիրքը՝ իմ երազանքների քարտեզը․ այն նպատակ ունի օգնել մարդկանց հասկանալ, թե հատկապես ինչ են ցանկանում կյանքից ու օգնել իրականացնել այդ ցանկությունները։ 

IT շաբաթ․ «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022» 03.12.2021

Եթե ցանկանում եք տիեզերք ուղարկել ձեր ստեղծած սարքը և մասնակցել համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտություններին,ապա կարող եք ձեր նախագծերը ներկայացնել «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ին։ Այն անցկացնում են Bazoomq Space Research Lab-ը և HyeTechք կազմակերպությունները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանին...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.