Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Խոշոր պլան». 100 գաղափար Հայաստանի համար 16.02.2022 21:35
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը։ Գիտությամբ զբաղվող երիտասարդները յուրաքանչյուր տարի հնարավորություն են ստանում նորարարական լուծումներ առաջարկել գոյություն ունեցող խնդիրներին։ Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: Թեմայի մասին զրուցել ենք ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթությ...
Ռադիոզրույց. Նվիրիր ծառ 14.02.2022 21:07
«My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում՝ բարերարների, կորպորատիվ գործընկ...
Art Ուրբաթ․ Սեպտեմբերը նշվում է որպես աֆրոամերիկյան պատմության ամիս 12.02.2022 19:03
Այս թողարկմանը կարող եք լսել նորություններ կինոաշխարհից՝ Օսկարի հիմնական անվանակարգերի հավակնորդները, Ադամ Դրայվերի նոր դերն ու հայկական ֆիլմը՝ ռուսական մրցանակաբաշխության նոմինանտ։ Հարցազրույցն այս թողարկմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոյի հետ է․ նա պատմում է Աֆրոամերիկյան պատմության ամսվա մասին։
IT շաբաթ․ «Gestures.ai»-ը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար 11.02.2022 3:40
Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյ...
Bastille, Mitski | Բիթրեյթ 10.02.2022 24:42
Բիթրեյթի այսօրվա էպիզոդն անվանում եմ ֆուտուրիստական էլեկտրոփոփի և զղջացող ալտերնատիվի սինթեզ: Եթե ավելի մարդկային լեզվով ասեմ՝ լսում ենք բրիտանական Bastille խմբի և ճապոնական արմատներով ամերիկացի երգչուհի Mitski-ի նոր ալբոմները:
Ռադիոզրույց. Իմ գաղտնի գրքասեր 08.02.2022 15:01
Սիրո տոնն անակնկալներ մատուցելու համար հարմար առիթ է, և Բուկինիստ գրախանութն այս հարցում օգնում է գրքասերներին: Փետրվարի 1-10-ը ներառյալ Ձեր սիրելիի համար կարող եք գնել գիրք և գաղտնի բացիկի վրա թողնել նրա կոնտակտային տվյալները: Մնացածը կանեն խանութի աշխատակիցները: Ծրագրի մանրամասները պատմելու համար Իմ ռադիոյի տաղավարում են Նոյեմի Անդրեասյանը և Հեղինե Մեդոյանը:
Art Ուրբաթ․ հայկական բրենդը տպավորում է օրգանիկ խնամքի սիրահարներին արտերկրում 08.02.2022 32:17
Art Ուրբաթ-ի այս թողարկմանը շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել BBA Organic՝ օրգանական խնամքի միջոցներ արտադրող բրենդի հիմնադիր Ասյա Գրիգորյանի հետ։ Ասյայի ստեղծած պրոդուկտները ունեն բացառապես բուսական ծագում ու այն եզակի միջոցներից են, որոնք իրապես համապատասխանում են ՝ ոչ տոքսիկ սահմանմանը։ Բրենդն ու դրա գաղափարախոսութունը այնքան են տպավորել KIckstarter հարթակի օգտատերերին, որ հասցրել է հավաքե...
MØ, Maverick Sabre | Բիթրեյթ 05.02.2022 25:05
Սա այն էպիզոդներից է, որում չկան մեծ պրեմիերաներ, քանի որ ընտրածս արտիստներն այդքան էլ հայտնի չեն հայաստանցիների շրջանում: Թեև վստահ եմ` նրանց մասնակցությամբ գոնե մի երգ լսած կլինես, ուղղակի տեղը չես բերի: Դանիացի MØ և շոտլանդացի Maverick Sabre. Բիթրեյթի երգացանկում նրանք են:
«Խոշոր պլան»․ Համայնքում դասավանդելու քո հերթն է 03.02.2022 22:58
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը փնտրում է երիտասարդ մասնագետների, որոնք Առաջնորդության զարգացման ծրագրով պատրաստ են գործուղվել ՀՀ մարզեր և Արցախ։ Համայնքային դպրոցում ծրագրի մասնակիցները դասավանդում են 2 տարի․ հիմա հայտերի ընդունման փուլն է։ Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտների հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանի և շրջանավարտ–դեսպան Անդրանի...
Սեյրան Յայլախանյանի օրինակը 01.02.2022 6:42
«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանն ասում է, որ այդ օրերին նրանց հաջողվել է արգելափակել 300–ից ավելի էջերի ու օգտատերերի հաշիվներ։ Պատերազմի ավարտից հետո, Սեյրանը մտածում էր փակել խումբը, բայց խորհրդակցելով մյո...
«Խոշոր պլան». Բնակարան՝ պետության աջակցությամբ 01.02.2022 15:57
Երեխա ունեցող ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել պետության օգնությամբ. աջակցության գործիքները տարբեր են՝ կանխավճարի ֆինանսավորումից մինչև մայր գումարի մարում։ Թեմայի մասին զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:
AURORA, Years & Years, Miles Kane | Բիթրեյթ 28.01.2022 25:09
Տարվա առաջին ամսվա վերջին շաբաթները բավական թեժ են ու լեցուն նոր ու բազմատեսակ պրեմիերաներով։ Եթե կհիշես՝ անցյալ տարի տիկտոկում վիրուսային տարձած Runaway երգը, որի հեղինակ-կատարողը AURORA-ն էր, այ ինքը նոր ալբոմ ունի, մյուս սկավառակներն էլ պատկանում են Years & Years-ին ու ինդի երաժշտության վետերան Miles Kane-ին։
IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է 27.01.2022 4:31
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և...
FKA Twigs, The Lumineers, The Wombats | Բիթրեյթ 22.01.2022 24:58
FKA Twigs-ի ամենափոփ միքսթեյփից մինչև ինդի-ֆոլք ժանրում սիրված The Lumineers-ի առաջին սինթետիկ ալբոմ ու բրիտանական The Wombats՝ իրենց կպչուն կրկներգերով։ Բիթրեյթում բազմազանություն է։
Անի Ավագյանի օրինակը 21.01.2022 6:22
Ֆրանսիայում ծնված և մեծացած Անի Ավագյանի ընտանիքում Հայաստան վերադառանալու խոսակցություններ հաճախ են լինում։ Հայկական միջավայրն անգամ Փարիզում են փորձում պահպանել, տանը միշտ հայերեն են խոսում, իսկ ահա գրել–կարդալ հայկական վարժարանում է սովորել։ Անին մասնագիտությամբ հոգեբան է, արդեն մի քանի ամիս է ինչ «Դեպի հայք» կազմակերպության միջոցով Հայաստանում կամավոր է Տարեցների առողջության և ապահովման կենտրո...
«Խոշոր պլան»․ Կարդալը միշտ նորաձև է 20.01.2022 15:48
Հրատարակչությունների խնդիրներն ու ձեռբերումներն են այս անգամ «Խոշոր պլանում»։ Ի՞նչ են կարդում երիտասարդները, ժամանակակից ո՞ր գրողների գրքերն են թարգմանվում օտար լեզուներով և ի՞նչ է սպասվում Գիրք նվիրելու օրը․ թեման քննարկել ենք «Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի և Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանի հետ։
Ռադիոզրույց. Երազանքի այգի 18.01.2022 13:49
EU4Culture ծրագիրը իրականացրել է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Մրցույթին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից: Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները: Դր...
Կրթաթոշակիս 5000 դրամ գումարը հավաքում էի, որ բիզնեսի մեջ ներդնեմ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 17.01.2022 15:10
Հենց սկզբից Մարիամ Խաշակյանը չկոտրվեց ու որոշեց փորձել, բայց որքան էլ ճանապարհները տանում էին այլ ուղղությամբ, մեկ է, Մարիամն զգում էր որ հագուստ ստեղծելն իրեն ձգում է։ Մարիամը բիզնեսը սկսել է 5000 դրամով։ Սա ապացույցն է նրա, որ եթե մարդ ցանկանում էմ մի բան ստեղծել, անգամ իր ունեցած քիչ հնարավորություններն էլ ներդնում է։ Մարիամի նպատակների մասին մարդիկ նախապես չեն հիմանում։ Անգամ հարազատները...
Art Ուրբաթ․ 2022-ի ամենասպասված ֆիլմերից 10-ը 15.01.2022 9:39
Այս էպիզոդում պատմում ենք 2022 թվականի ամենասպասված ֆիլմերի մասին։ Հիմնվելով կինոկայքերի ռեյթինգների ու ուսումնասիրությունների վրա, առանձնացրել ենք դրանցից 10-ը։
IT շաբաթ․ Loyalty Bag․ Առաջին խելացի տոպրակը Հայաստանում 14.01.2022 3:14
Թեև պոլիէթիլենային տոպրակները մարդիկ օգտագործում են մի քանի րոպե, բայց բնության մեջ դրանք քայքայվում են 100 –ավոր տարիների ընթացքում, ի տարբերություն մյուս թափոնների չեն ձուլվում և լուրջ վտանգ են ներկայացնում, թե մարդկանց, թե կենդանական աշխարհի համար: «Համայնանքերի կայուն զարդացման նորարակական լուծումներ» ՀԿ նորարարական, այլընտրանքային, շահավետ լուծում է առաջարում․ Loyalty Bag–ը նախատեսված է բազմա...
Սյուզաննա Գյումշուդյանի օրինակը 14.01.2022 5:32
Սյունքի մարզի Խնածախ գյուղից է Սյուզաննա Գյումշուդյանը։ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացներին է մասնակցել։ Այս ընթացքում սովորել է մեդիագրագիտություն, լուսանկարչական տենիկայի հմտություններն ու հասցրել կիրառել դրանք։ Նա փոքրիկ տեսանյութերով պատմում է գյուղի բնակիչներին անհանգստացնող խնդիրների մասին։ Առաջինը ջրի խնդրին անդրադարձել, բայց հետո հասկացել է, որ գյ...
«Խոշոր պլան»․ Սփյուռքի «Ներուժը» գալիս է Հայաստան 13.01.2022 12:40
2 տարվա դադարից հետո «Ներուժը» Սփյուռքի երիտասարդ ստարտափերներին կրկին կբերի Հայաստան։ Ծրագիրն իրականացնում են «Իմ քայլը» հիմնադրամը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ովքե՞ր կարող են դիմել և ինչպե՞ս է այն նպաստում հայրենադարձությանը․ զրուցել ենք «Ներուժ» ծրագրի ղեկավար Հայկ Ենգիաբարյանի հետ։
Մեր «մրցակիցների» խաղերից գրեթե բոլորն ունենք ու միշտ սիրով ենք խաղում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 13.01.2022 14:59
Ավետիք Եփրեմյանը 21-րդ դարի մարդ է բառի բուն իմաստով։ Այդպես համարում ենք ոչ թե նրա համար, որ այս ժամանակաշրջանում է ապրում, այլ նրա, որ գուցե անկախ իր կամքից ներգրավվել է աշխարհում մի մեծ փոփոխության գործընթացում։ Դեռ 2021 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ռեկորդային թվով ամերիկացիներ (մոտ 20 միլիոն) դուրս են գալիս իրենց աշխատանքներից։ Պատճառն առաջին հայացքից պանդեմիան էր։ Դրա ազդեցությունը մարդկան...
Don't Look Up ֆիլմում հնչած երգերը | Բիթրեյթ 11.01.2022 24:58
Դու է՞լ ես «Don't Look Up/Մի նայիր վերև» ֆիլմը դիտելիս Shazam-ը ձեռքդ պահել ու երգեր որսացել։ Եթե ոչ, ուրեմն այս էպիզոդը քո բացթողումները լրացնելու համար է։
«Հայուհու» քայլերը վստահ են, խոսքը՝ համարձակ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 09.01.2022 15:00
Անի Շահբազյանն ու նրա քույրը որոշել են Հայաստանում համարձակ խոսք ասել՝ արտադրել կոսմետիկ միջոցներ, որոնք մրցակիցը կլինեն դրսի շուկայի արտադրանքին։ Քույրերի բիզնես գաղափարը վաղուց է եղել։ Երկու անգամ փորձել են սկսել, երկուսն է ձախողվել է։ Նախ համավարակը, հետո չարաբաստիկ 44 օրյա պատերազմը։ Անին խոստովանում է, որ որևէ բան սկսելու ցանկություն չեն ունեցել, բայց Հայաստանի համար դժվարին օրերից հետո երկու...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.