Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Nov 13, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 10M+ downloads · 4.7+ rating iOS soon

Episodes

IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 09.05.2022

Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհե...

«Խոշոր պլան». Հայ և ռուս երիտասարդների շփման նոր հարթակ 05.05.2022

Երևանում կանցկացվի եռօրյա ծրագիր «Երիտասարդության ընկերություն․ ընկերությունը տեսապակում» խորագրով։ Միջոցառումը բաղկացած է 3 հիմնական մասից՝ ֆոտոցուցահանդես, լուսանկարիչների հետ հանդիպում, բլոգերների հետ հանդիպում։ Մեկ հարկի տակ հայ և ռուս երիտասարդները կքննարկեն տարբեր թեմաներ՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու մոտեցումները։ Եռօրյա ծրագիրը կանցկացվի մայիսի 6-8-ը Ռուսական գրքի տանը։  Թեմայի մասի...

Ռադիոզրույց. FORMULA YEGHEGNADZOR | ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 03.05.2022

TCF Armenia ընկերությունների խումբն իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է թվային կոնֆերանս: 2021թվականին այն Գորիսում էր, այս տարի ընկերությունն ընտրել է Վայոց Ձորի մարզը: Կոնֆերանսի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը,...

IT շաբաթ․ Ռոբին ռոբոտը հրաժեշտ է տվել Նորքի տուն-ինտերնատի իր ընկերներին 03.05.2022

Ռոբին ռոբոտը մեկ տարի Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ ապրելուց հետո օրեր առաջ հրաժեշտ տվեց նրանց։ Արհետսական բանականությամբ աշխատող Ռոբինն օգնել է տարեցներին բարելավել հիշողությունը, էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը: «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի շրջանակում ընտրվել է 40 տարեց, 20-ը ակտիվ շփվել է ռոբոտի հետ, իսկ մյուս 20-ը՝ ոչ:  Ծրագրի ավարտին անցկացված հետազոտություն ցույց տվեց, որ Ռոբ...

Ֆընգ Յանգմինգի օրինակը 02.05.2022

Չինացի Ֆընգ Յանգմինգին հանդիպել եմ երևանյան այգիներից մեկում, մինչև ես կհասնեի սովորության համաձայն նա արդեն ծանոթացել էր այգում նստած պապիկներից մեկի հետ։ Ասում է՝ սիրում է շփվել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Երևանյան միջավային Ֆընգն արդեն հարմարվել է, սիրում է փորձություններ հաղթահարել, իսկ մշակութային տարբերությունները նրան գրավում են, ոչ թե վախեցնում։ Հայաստան գալուց առաջ էլ Ինդոնե...

«Խոշոր պլան». Հաղորդակցման ուժը կարող է փոխել աշխարհը 28.04.2022

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն այս ուստարվանից կպատրաստի «Հասարակայնության հետ կապերի» մասնագետներ նաև բակալավրիատում։ Մագիստրոսական համանուն ծրագրի հաջողությունից հետո դասախոսական կազմը վստահ է, որ 4 տարի տևողությամբ բազային կրթությամբ հետաքրքրվողների թիվը ևս մեծ կլինի։  Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիլոգիական գիտությունների թեկ...

Ռադիոզրույց. Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք 26.04.2022

Այսօր պատմելու ենք «Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի մասին, որն իրականցվում է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի նախաձեռնությամբ: Ծրագիրը ներկայացված էր Ռեարմենիա հարթակում. արդեն հավաքվել է անհրաժեշտ գումարն ու աշխատանքները հասել են ավարտական փուլին: «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում բացվելու է հատուկ կահավորմամբ դասարան, որն անվանակոչվելու է կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազ...

«Խոշոր պլան». Հայկականը մերն է, ընտրենք հայկականը 22.04.2022

Հետպատերազմյան շրջանում հայ արտադրողին սատարելը սպառողների համար դարձավ առաջնային։ Մեր երկրում ստեղծված ապրանքը և ծառայությունները առավել հայտնի դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Made in Armenia տեղեկատվական հարթակը միավորում է հայ սպառողներին և գործարարներին՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության մասին անհրաժեշտ, հետաքրքիր տեղե...

Հարություն Խալաթյանի օրինակը 22.04.2022

Տան ամենալուսավոր ու տաքուկ սենյակը բույսերի փոքրիկ աշխարհի է վերածել 30–ամյա Հարություն Խալաթյանը։ Զույգ թութակ և մոտ 150 բույս է խնամում  սենյակում, թե քանի տեսակ՝ չի հաշվել, բայց վստահ կարող է ասել՝ դրանց մեջ գերակշռում են իր ամենասիրելի բույսերը՝ խոլորձները։ Հարությունը տարիներ առաջ ԵՊՀ–ի ծրագրավորման բաժնում ուսումը կիսատ է թողել ու փորձել է իրեն հոգեհարազատ մասնագիտություն գտնել։ Սկզբու...

Ռադիոզրույց․ Մարզերի երեխաները մարզերում 19.04.2022

Մարզերի երեխաները, մասնակիորեն կտրված լինելով իրադարձությունների կենտրոնացման շրջաններից և ռեսուրսներից, ունեն շատ խնդիրները: «Մարզերի երեխաներ մարզերում» նախագիծը հայտնի է որպես ՄԵՄ  սոցիալական ծրագիր, որը երիտաարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ տարբեր ուղղություններով և անցնել աշխատանքի: Այս կարևոր նախագծի մասին Իմ ռադիոյում պատմել են ՄԵՄ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգո...

Սառա Սթայցի օրինակը 15.04.2022

Հայկական արմատներով, հայկական լեռնաշղթաները հաղթահարող,  արդեն նաև հայկական անձնագրով Սառա Սթայցը Վաշինգտոնից 4 տարի առաջ է եկել Հայաստան ու հիմնովին փոխել կյանքը։  Մասնագիտությամբ մարքետոլոգ է, մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատում էր միջազգային կրթական ծրագրեր իրականցնող կազմակերպությունում։ Ասում է՝ հետաքրքիր աշխատանքն էր, բայց եկավ մի պահ, երբ զգաց, որ դա այն չէ, ինչ իրեն անհարժեշտ է։...

IT շաբաթ․ «Սկորպիոնը» կարող է փոխարինել զինվորին պատերազմի դաշտում 15.04.2022

Մարտական առաջադրանքներ կատարող, դիպուկ կրակ վարող, քարքարոտ ճանապարհներ հաղթահարող «Սկորպիոնը» «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության արտադրանքն է, որը կարող է փոխարինել զինվորին մարտի դաշտում։ Ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմում է, որ նման սարք ստեղծելու հիմնական պատճառը Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 2017թվին արդեն ունեին առաջին փորձանմուշը, բայց վերջնական տարբերակը ամիսներ առաջ են ստացել։ Մոտ...

«Խոշոր պլան». Հայրենաճանաչությունը դպրոցական ծրագրի կարևոր բաղադրիչ է 14.04.2022

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամը սկսում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Երեխաները մեկ շաբաթ կապրեն ու դպրոց կգնան այլ մարզի համայնքային դպրոցում։ Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյա...

IT շաբաթ․ Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները 12.04.2022

Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ` անօդաչուներ, հակատանկային, տանկային համակարգեր, պաշտպանական սարքեր , բեռափոխադրող հեռակառավարվող մեքենաներ և այլ սարքավորումներ էին ներկայացվել «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություն։ Անցած հաղորդման ընթացքում ձեզ պատմեցի հայկական մի քանի ընկության մասին, ինչպես խոստացել էի, այս հաղորդ...

Արշակ Պողոսյանի օրինակը 11.04.2022

Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցի 5–րդ դասարանում մայրենի, 11–րդում՝ հայոց լեզու և գրականություն է դասավանդում Արշակ Պողոսյանը։Դպորցում 67 աշակերտ է սովորում, թեև այն նախատեսված է ավելի շատ թվով աշակերտների համար։ Փորձում է հետաքրքիր անցկացնել դասերը, խմբային աշխատանքների միջոցով բոլոր աշակերտներին ներառել։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի 6–րդ սերնդի ուսուցիչներից է, սովորել է ԵՊՀ–ի «Հայ բանասիրությու...

«Խոշոր պլան». Մեկ թիմ դառնալու համար հնարավորություն ծրագրավորողների համար 08.04.2022

Ուժերը փորձելու, ծանոթանալու և մեկ թիմ դառնալու հնարավորություն ծրագրավորողների համար. ապրիլի 10-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեծ 𝐂𝐎𝐃𝐄 𝐁𝐀𝐓𝐓𝐋𝐄, որին կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛  փորձառու ծրագրավորողները։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդյունքում կծնվեն նոր ստարտափեր: Թեմայի մասին զրուցել ենք Full Learning ընկերության հիմնադիր֊տնօրենԳագիկ Ազոյանի և ընկերության ծրագրավորող,...

«Խոշոր պլան. Tech4Armenia՝ նոր ծրագիր մարզերում ուսուցիչների բացը լրացնելու համար 05.04.2022

Հայաստանի և Արցախի դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների բացը լրացնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր: «Tech4Armenia»-ն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի մասնագետներին դասավանդել համայնքներում՝ միևնույն ժամանակ պահպանելով կապը IT աշխարհի հետ: Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրեն Գ...

Art Ուրբաթ․ անցնող շաբաթվա մշակութային նորությունների ու Երեւանում սպասվող ցուցահանդեսի մասին 02.04.2022

Օսկարի արդյունքներն ու մեծ սկանդալը։ Կաննի կինոփառատոնը առաջին անգամ կղեկավարի կին նախագահ։ Մեգան Մարքլը փոդքասթ է սկսում Spotify-ի հետ, որտեղ կխոսի կանանց իրավահավասարության ու մեդիայում ներկայացվածության մասին։ Հարցազրույցի հյուրն այս շաբաթ երիտասարդ գեղանկարչուհի Էլինե Պողոսյանն է, նա պատմում է Երեւանում կայանալիք իր ցուցահանդեսի մասին։ 

Գայանե Աղաբալյանի օրինակը 01.04.2022

«Արևոտ խոհարարը» մանկական գիրքը Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատող դաունի համախտանիշով տղայի՝ Հովհաննես Մարգարյանի մասին։Գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանի խոսքով՝ պատմությունը գրել է, երբ սովորում էր Ամերիկյան համալասրանի անգլերեն և հաղոդրակցություն բաժին 4–րդ կուրսում և պետք էր «Մանկական գրականություն» առարկայի համար վերջին աշխատանքը ներկայացնել։ Այն ժամանակ, երբ գիրք էր գր...

IT շաբաթ․ «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդես 01.04.2022

Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները ներկայացվեցին մարտի 31–ից ապրիլի 2–ը տեղի ունեցած «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին,որին մանսակցում էին տեղական և արտասհամայան 50 ավելի ընկերություններ։ 

IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիան հասավ Գյումրի 29.03.2022

Գյումրեցի 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից կարող են սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ Աշխատանոցն առաջին կրթական ծրագիրն է, դրա իրականացման համար ընտրվել է Գյումրիի 26 ավագ դպրոցը, բայց այնտեղ կարող են սովորել նաև մարզի ալյլ դպրոցականները։ «Արմաթն օդում» ծրագիրը սկսելուց առաջ դպրոցականները նախ կստանան տեսական գիտելիքներ, 4 ամիս հետո նոր կսկսեն  օգտագործել...

Art Ուրբաթ․ «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագիրը Սեւանում 27.03.2022

Այս թողարկմանը ծանոթանում ենք EU4Culture ծրագրի շրջանակում իրականացվող «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագրին։ Դրա նպատակն է նպաստել Սևան համայնքի զարգացմանը՝ խթանելով  մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը։  Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Սևան քաղաքի մշակութային ռազմավարություն՝ հաշվի առնելով համայնքի մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու պոտենցիալը։

Աստղիկ Հարությունյանի օրինակը 25.03.2022

Երեխաների մոտ բնության նկատմամբ սեր սերմանալու, հայրենիքի գողտրիկ անկյուներին ծանոթացնելու նպատակով Աստղիկ Հարությունյանը «Խոխա» արշավներ է կազմակերպում։ Դրանք նախատեսված են 7–14 տարեկանների համար, բայց խմբին միանում են ավելի փոքր տարիքի երեխաներ։ Ճանապարհներին ծանոթ լինել, տեղանքում ճիշտ կողմանորոշվել, ճկուն լինելը․ սրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ուղեկցորդ լինելու համար, բայց ե...

Charli XCX, ROSALÍA, GAYLE | Բիթրեյթ 24.03.2022

Այսօր Բիթրեյթում իշխում են կանայք՝ իսպանացի ROSALÍA-ն իր տարվա լավագույնը ճանաչված ալբոմով, բրիտանացի Charli XCX-ն իր փոփ կատարելությամբ ու տիկ-տոկի հայտնի abcdefu երգի կատարող GAYLE-ը՝ դեբյուտային մինի սկավառակով։

«Խոշոր պլան». Մեկնարկում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը 22.03.2022

Մագիստրոսայի նոր հնարավորություն՝ երիտասարդների համար. «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով:  Մագիստրոսական նոր...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.