Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
IT շաբաթ․ «MetaGait» քայլքի իմիտացիա ստեղծող սարք 23.05.2022 3:39
«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է դահուկ քշել, վազել, զբոսնել, այս ակտիվությունը նպաստում է ուղեղո...
«Խոշոր պլան»․ Կրթություն՝ բոլորի համար 20.05.2022 29:23
Կրթվելու համար երբեք ուշ չէ. նոր մասնագիտություն և հմտություններ ձեռք բերել կարելի է ցանկացած տարիքում: Մինչդեռ շատերը կարծում են, որ օրինակ 30 տարեկանից հետո դժվար է նոր բան սովորելը: Այս կարծրատիպը կոտրելու համար ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ՝ «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր,...
Art Ուրբաթ․ մեդիա փառատոն Երեւանում 19.05.2022 22:22
Այս թողարկմանը պատմում ենք Երեւանում առաջին անգամ անցկացվող մեդիա փառատոնի մասին։ EVN Report-ի նախաձեռնած միջոցառումը նպատակ ունի համախմբելու որոտի ներկայացուցիչներին՝ քննարկելու մեդիայի մարտահրավերները, հնարավորություններն ու նորությունները։ Փառատոնի խնդիրներից է նաեւ մեդիա մասնագետների աշխատանքն ու դրա դժվարությունները ներկայացնել հանրությանը։
Art Ուրբաթ․ անվճար վիդեոդասեր մեդիագրագիտության մասին 17.05.2022 23:23
Այս թողարկամանը զրուցում ենք Edu Van Hub շարժական կրթական հարթակի մասին։ Մեքենայով Հայաստանի տարբեր մարզերում ու արտերկրում մեդիակրթության բազմաթիվ դասընթացներ անցկացնելուց հետո նախագիծը տեղափոխվել է օնլայն հարթակ։ Edu Van Hub-ի թիմը ստեղծել է վիդեոդասերի անվճար շարք՝ մեդիագրագիտության, սոց․ ցացների ու վիդեո
IT շաբաթ․ ԱՏՁՄ-ն ներկայացրել է ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքները 16.05.2022 4:33
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ներկայացվեցին ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքներ։ Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր այն դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որն իր շուրջ է համախմբել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություներին։ Առաջնային խնդ...
Art Ուրբաթ․ Մերլին Մոնրայի դիմանկարը՝ ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշ, The Guardian-ի անդրադարձը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին, նոր ցուցահանդես Երեւանում 13.05.2022 21:41
Այս թողարկմանը պատմում ենք՝ Մոնրոյի դիմանկարը՝ Էնդի Ուորհոլի հայտնի կտավը, աճուրդում վաճառվել է 190 միլիոն դոլարով, այսպիսով դառնալով ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշը։ The Guardian-ը անդրադարձել է հայկական «Մենք ենք , մենք սարերը ֆիլմին»՝ ընդգծելով դրա հումորը, սրամտությունն ու երկխոսությունները։ Երեւանում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի՝ Հենրիկ Իգիթյանին նվիրված ցուցահ...
Քրիստինե Հովսեփյանի օրինակը 13.05.2022 6:45
Քրիստինե Հովսեփյանը դհոլ սկսել է նվագել 8 տարեկանից։ Պատմում է, որ սկզբում ծնողներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել դհոլ ունենալու իր ցանկությանը և որոշել խաղալիք դհոլ նվիրել, բայց հետո հասկացել են՝ պետք է ընդառաջ գնալ նրա երազնաքին։ Այսօր, արդեն 21–ամյա Քրիստինե Հովսեփյանը պատմում է, որ դհոլ նվագելու հմտություններն յուրացնելն ավելի դյուրին էր, մատներին առաջացած կոշտուկներն անտեսելն ավելի հեշտ, քան...
«Խոշոր պլան». Վերադարձ Եվրատեսիլ՝ 2 տարի անց 12.05.2022 22:30
«Խոշոր պլանն» այս անգամ մի փոքր շեղվել է իր ձևաչափից և անդրադարձել բոլորին հեռուստաէկրանների մոտ համախմբող եվրոպական ամենամեծ երաժշտական իրադարձությանը։ Հայաստանը երկամյա դադարից հետո վերադարձել է «Եվրատեսիլ» և հնարավորություն տվել նորահայտ արտիստին այս հարթակում ինքնադրսևորվել։ Ռոզա Լինն իր «SNAP» երգով արդեն եզրափակչում է. այս տարվա մեր ընտրության, երգերի և դեկտեմբերին Երևանում կայանալիք «Մանկակ...
Art Ուրբաթ․ 11 ամյա Վիկան հեքիաթների գիրք է գրել 12.05.2022 22:26
Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով… Նա 11 տարեկան է, անցել է արցախյան վերջին պատերազմի միջով: Կարոտում է իր հայրենի տունը՝ Հադրութը։ Իսկ կարոտն արտահայտում է հեքիաթներ գրելով։
Ռադիոզրույց. ՄետաԳեյթ՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծում 10.05.2022 12:18
Մասնագիտական թիմը, տարիներ շարունակ աշխատելով սեփական պրոդուկտի վրա, ստեղծել է ՄետաԳեյթը՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծումը: Այն հնարավորություն է տալիս տանը ռեաբիլիտացիա անցնել:
Սաթենիկ Ավետիսյանի օրինակը 10.05.2022 6:41
Սերն ու հայրենիքն են 18-ամյա Սաթենիկ Ավետիսյանի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են։ Գրել սկսել է 13 տարեկանից և արդեն հասցրել է իր բանաստեղծութուներից մեկը թերթում հրատարակել, մյուսը դեռ աշխատաքնային փուլում է։ Սաթենիկը ապրում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Պատրաստվում է ընդունվել ԵՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Մտածում է, որ ապագայում գրական խմբագություն կբացի և հնարավորություն կընձ...
IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 09.05.2022 7:21
Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհե...
«Խոշոր պլան». Հայ և ռուս երիտասարդների շփման նոր հարթակ 05.05.2022 17:13
Երևանում կանցկացվի եռօրյա ծրագիր «Երիտասարդության ընկերություն․ ընկերությունը տեսապակում» խորագրով։ Միջոցառումը բաղկացած է 3 հիմնական մասից՝ ֆոտոցուցահանդես, լուսանկարիչների հետ հանդիպում, բլոգերների հետ հանդիպում։ Մեկ հարկի տակ հայ և ռուս երիտասարդները կքննարկեն տարբեր թեմաներ՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու մոտեցումները։ Եռօրյա ծրագիրը կանցկացվի մայիսի 6-8-ը Ռուսական գրքի տանը։ Թեմայի մասի...
Ռադիոզրույց. FORMULA YEGHEGNADZOR | ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 03.05.2022 17:25
TCF Armenia ընկերությունների խումբն իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է թվային կոնֆերանս: 2021թվականին այն Գորիսում էր, այս տարի ընկերությունն ընտրել է Վայոց Ձորի մարզը: Կոնֆերանսի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը,...
IT շաբաթ․ Ռոբին ռոբոտը հրաժեշտ է տվել Նորքի տուն-ինտերնատի իր ընկերներին 03.05.2022 3:13
Ռոբին ռոբոտը մեկ տարի Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ ապրելուց հետո օրեր առաջ հրաժեշտ տվեց նրանց։ Արհետսական բանականությամբ աշխատող Ռոբինն օգնել է տարեցներին բարելավել հիշողությունը, էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը: «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի շրջանակում ընտրվել է 40 տարեց, 20-ը ակտիվ շփվել է ռոբոտի հետ, իսկ մյուս 20-ը՝ ոչ: Ծրագրի ավարտին անցկացված հետազոտություն ցույց տվեց, որ Ռոբ...
Ֆընգ Յանգմինգի օրինակը 02.05.2022 9:17
Չինացի Ֆընգ Յանգմինգին հանդիպել եմ երևանյան այգիներից մեկում, մինչև ես կհասնեի սովորության համաձայն նա արդեն ծանոթացել էր այգում նստած պապիկներից մեկի հետ։ Ասում է՝ սիրում է շփվել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Երևանյան միջավային Ֆընգն արդեն հարմարվել է, սիրում է փորձություններ հաղթահարել, իսկ մշակութային տարբերությունները նրան գրավում են, ոչ թե վախեցնում։ Հայաստան գալուց առաջ էլ Ինդոնե...
«Խոշոր պլան». Հաղորդակցման ուժը կարող է փոխել աշխարհը 28.04.2022 23:36
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն այս ուստարվանից կպատրաստի «Հասարակայնության հետ կապերի» մասնագետներ նաև բակալավրիատում։ Մագիստրոսական համանուն ծրագրի հաջողությունից հետո դասախոսական կազմը վստահ է, որ 4 տարի տևողությամբ բազային կրթությամբ հետաքրքրվողների թիվը ևս մեծ կլինի։ Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիլոգիական գիտությունների թեկ...
Ռադիոզրույց. Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք 26.04.2022 17:01
Այսօր պատմելու ենք «Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի մասին, որն իրականցվում է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի նախաձեռնությամբ: Ծրագիրը ներկայացված էր Ռեարմենիա հարթակում. արդեն հավաքվել է անհրաժեշտ գումարն ու աշխատանքները հասել են ավարտական փուլին: «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում բացվելու է հատուկ կահավորմամբ դասարան, որն անվանակոչվելու է կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազ...
«Խոշոր պլան». Հայկականը մերն է, ընտրենք հայկականը 22.04.2022 26:46
Հետպատերազմյան շրջանում հայ արտադրողին սատարելը սպառողների համար դարձավ առաջնային։ Մեր երկրում ստեղծված ապրանքը և ծառայությունները առավել հայտնի դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Made in Armenia տեղեկատվական հարթակը միավորում է հայ սպառողներին և գործարարներին՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության մասին անհրաժեշտ, հետաքրքիր տեղե...
Հարություն Խալաթյանի օրինակը 22.04.2022 8:33
Տան ամենալուսավոր ու տաքուկ սենյակը բույսերի փոքրիկ աշխարհի է վերածել 30–ամյա Հարություն Խալաթյանը։ Զույգ թութակ և մոտ 150 բույս է խնամում սենյակում, թե քանի տեսակ՝ չի հաշվել, բայց վստահ կարող է ասել՝ դրանց մեջ գերակշռում են իր ամենասիրելի բույսերը՝ խոլորձները։ Հարությունը տարիներ առաջ ԵՊՀ–ի ծրագրավորման բաժնում ուսումը կիսատ է թողել ու փորձել է իրեն հոգեհարազատ մասնագիտություն գտնել։ Սկզբու...
Ռադիոզրույց․ Մարզերի երեխաները մարզերում 19.04.2022 22:46
Մարզերի երեխաները, մասնակիորեն կտրված լինելով իրադարձությունների կենտրոնացման շրջաններից և ռեսուրսներից, ունեն շատ խնդիրները: «Մարզերի երեխաներ մարզերում» նախագիծը հայտնի է որպես ՄԵՄ սոցիալական ծրագիր, որը երիտաարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ տարբեր ուղղություններով և անցնել աշխատանքի: Այս կարևոր նախագծի մասին Իմ ռադիոյում պատմել են ՄԵՄ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգո...
Սառա Սթայցի օրինակը 15.04.2022 9:42
Հայկական արմատներով, հայկական լեռնաշղթաները հաղթահարող, արդեն նաև հայկական անձնագրով Սառա Սթայցը Վաշինգտոնից 4 տարի առաջ է եկել Հայաստան ու հիմնովին փոխել կյանքը։ Մասնագիտությամբ մարքետոլոգ է, մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատում էր միջազգային կրթական ծրագրեր իրականցնող կազմակերպությունում։ Ասում է՝ հետաքրքիր աշխատանքն էր, բայց եկավ մի պահ, երբ զգաց, որ դա այն չէ, ինչ իրեն անհարժեշտ է։...
IT շաբաթ․ «Սկորպիոնը» կարող է փոխարինել զինվորին պատերազմի դաշտում 15.04.2022 6:15
Մարտական առաջադրանքներ կատարող, դիպուկ կրակ վարող, քարքարոտ ճանապարհներ հաղթահարող «Սկորպիոնը» «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության արտադրանքն է, որը կարող է փոխարինել զինվորին մարտի դաշտում։ Ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմում է, որ նման սարք ստեղծելու հիմնական պատճառը Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 2017թվին արդեն ունեին առաջին փորձանմուշը, բայց վերջնական տարբերակը ամիսներ առաջ են ստացել։ Մոտ...
«Խոշոր պլան». Հայրենաճանաչությունը դպրոցական ծրագրի կարևոր բաղադրիչ է 14.04.2022 23:33
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամը սկսում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Երեխաները մեկ շաբաթ կապրեն ու դպրոց կգնան այլ մարզի համայնքային դպրոցում։ Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյա...
IT շաբաթ․ Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները 12.04.2022 5:52
Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ` անօդաչուներ, հակատանկային, տանկային համակարգեր, պաշտպանական սարքեր , բեռափոխադրող հեռակառավարվող մեքենաներ և այլ սարքավորումներ էին ներկայացվել «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություն։ Անցած հաղորդման ընթացքում ձեզ պատմեցի հայկական մի քանի ընկության մասին, ինչպես խոստացել էի, այս հաղորդ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.