Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Այսօր | Թուփակի ծննդյան օրն է 16.06.2022

Բողոքի և համատարած անկարգությունների ներկա ժամականաշրջանում աշխարհը հիշում է Թուփակին, ով ստեղծում էր քաղաքական և սոցիալական խնդիրներ բարձրաձայնող երգեր:

Այսօր | Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան 16.06.2022

Տերեշկովայի թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով Երկրի մերձակայքում տևել է 2 օր 22 ժամ 50 րոպե։ Սակայն տիեզերքում անցկացրած ժամերը Տերեշկովայի համար ամենևին էլ կյանքում ամենաերջանիկը չէին։ Թռիչքը չափազանց ռիսկային էր։ Տերեշկովայի երազանքն իրականացավ, բայց տիեզերական թռիչքը, որը նրան աշխարհահռչակ դարձրեց, քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։

Այսօր | Պետական խորհրդանիշների օր 15.06.2022

Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է

Այսօր | Պեպո 15.06.2022

1935 թվականի հենց այս օրը՝ հունիսի 15-ին, ցուցադրվեց Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»

Art Ուրբաթ․ Նորություններ կինոաշխարհից 15.06.2022

Երգչուհի Սելենա Գոմեսը՝ արդեն երկար ժամանակ սեփական խոհարարական շոուն վարելուց հետո, որոշել է թողարկել սպասքի ու խոհանոցային այլ պարագաների սեփական հավաքածուն։ Չնայած բարձր գներին՝ երկրպագուներին նորությունը, հիմնականում դուր է եկել։ Այս ու այլ նորություններ արեւմտյան շոու բիզնեսից ու կինոաշխարհից լսեք այս թողարկմանը։

Այսօր | Ակսել Բակունց 13.06.2022

Բնությունը նրա տարերքն էր։ Ժողովրդին նա հասկացավ այդ  լեզվով. բնությունը նրա գրչի տակ կենդանություն առավ, խոսեց և ծիծաղեց մարդկանց փոխարեն։  Ակսել Բակունցը հայ գրականության մեջ մնաց որպես բնության երգիչ։ Գյուղաշխարհը նրա համար այն անկյունն էր, որտեղ մարդը ձուլված էր բնությանը, բնությունը՝ մարդու։

Այսօր | Էվելինա Շահիրյան 13.06.2022

Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն այսօր դառնում է  81 տարեկան

Վարդուհի Որսկանյանի օրինակը 13.06.2022

Որևէ գործ նախաձեռնելու և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի իր հասակակիցների շրջանում օրինակ դառնալու ցանկություն 17–ամյա Վարդուհի Որսկանյանը միշտ է ունեցել։ Երբ իմացել է, որ դպրոցում կա մի ծրագիր, որին երեխաները կարող են իրենց բիզնես–գաղափաները ներկայացնել և ֆինանասավորում ստանալ 4 ընկերուհիների հետ որոշել է դիմել։ Չնայած սկզբում առաջացած դժվարություններին, մի քանի ամիս անց աղջիկներին հաջողվել է ֆինասն...

Այսօր | Նատալի Փորտման 09.06.2022

Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Գիտեի՝ ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում. տքնաջան աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի:  Նատալի Փորտմանն այսօր դառնում է 41 տարեկան: 

«Խոշոր պլան». Պահանջված մասնագիտություններ 07.06.2022

Մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Ըստ դիմորդների հայտերի՝ ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են բուժական գործը, իրավագիտությունը, կառավարումը, կիրառական մաթեմատիկան և այլն: «Խոշոր պլանում» պահանջված և չպահանջված մասնագիտությունների, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի ներդրման թեման քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մա...

Այսօր | Քանյե Ուեսթ՝ 21-րդ դարի ամենախելահեղ հիփ-հոփ արտիստը 07.06.2022

Քանյե Ուեսթը ոգեշնչված էր Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Դեյվիդ Բոուիի և համաշխարհային երաժշտության այլ լեգենդների գործերով։ Նրա ալբոմները ներառվել են բոլոր ժամանակների ոսկե ցուցակում՝ ըստ Rolling Stone ամսագրի։ Քանյեն Forbes-ի կողմից մի քանի անգամ դասվել է ամենահարուստների և ամենահայտնիների շարքերում և երկու անգամ դարձել մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

IT շաբաթ․ Արհեստական բանականության դասընթաց զորակոչիկների համար 07.06.2022

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 6-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև հուիսի 17–ը։ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են։ Դասընթացի նպատակն է ՀՀ զինված ուժերի համար արհե...

Ռադիոզրույց. Բարեգործության նոր մշակույթ 06.06.2022

«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամը ֆինանսավորում է ՀՀ-ում և Արցախի Հանրապետություննում բնակվող առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրամահավաքներ:  Այս անգամ հիմնադրամը կազմակերպել է համերգ՝ նույն նպատակով. ողջ հասույթն ուղղվելու է երեխաների բուժմանը: 

Ռադիոզրույց. Վարդավառը սահմանին 06.06.2022

Հուլիսի 23-24ը Սյունիքի մարզի Կոռնիձոր սահմանապահ գյուղում Վարդավառի ամենամյա տոնակատարություն է լինելու: Այն կազմակերպվում է մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք որոշել են վերականգնել և նոր կյանք տալ Վարդավառի տոնին՝ կարևորելով սահմանամերձ համայնքների ներգրավածությունը: 

Ռադիոզրույց. Գիտելիքը՝ Սյունիքի երեխաների ապագան 06.06.2022

Հայրենիքը սկսվում է սահմանից կարգախոսը կարևոր առաքելություն դարձնելով՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են Սյունիքի մարզի 7 սահմանամերձ գյուղերում ստեղծել մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության ու քիմիայի լաբորատորիաներ: 

Այսօր | Արամ Խաչատրյան 06.06.2022

Արամ Խաչատրյանը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա նոտաները սովորել է միայն 19 տարեկանում, և ասում են՝ այնքան մեծ է եղել սերը երաժշտական նոտաների հանդեպ, որ իր շան անունը դրել է Լյա-Դո:

Այսօր | Ալեքսանդր Պուշկին 06.06.2022

Բախչիսարայ քաղաքի Ղրիմի պատմության թանգարանում արդեն տարիներ շարունակ զբոսաշրջիկները կարող են մի գեղեցիկ ավանդույթի ականատեսը լինել։ Ամեն օր աշխատակիցները «Արցունքի շատրվանի» մոտ 2 չքնաղ վարդ են թողնում։  1820թ.-ի աքսորի ընթացքում Բախչիսարայում էր հայտնվել ռուս գրականության հանճար Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, որը լսելով թախծոտ ավանդազրույցը Հիրեյ խանի և երիտասարդ Մարիայի մասին՝ գրում է «Բախչի...

Այսօր | Ռաֆայել Նադալ 06.06.2022

Թենիս մարզաձևից հայտնի են մեծ պատմություն կերտած շատ մարզիկներ, և այսօր նրանցից մեկը՝ Ռաֆայել Նադալը, նշում է իր ծննդյան 36 ամյակը։

Այսօր | Անջելինա Ջոլի 04.06.2022

Ինձ միշտ թվացել է, որ ես մեծ շրթունքներով և մեջտեղից բացված մազերով հիմար տիկնիկի տեսք ունեմ: Ժամանակի ընթացքում դու հասունանում ես և հասկանում, որ հարկավոր է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Անջելինա Ջոլին այսօր դառնում է 47 տարեկան:

Ալինա Գևորգյանի օրինակը 03.06.2022

Սյունիքի մարզի Տաթև գյուղից է Ալինա Գևորգյանը։ ԵՊՀ սերվիսի և կայուն զբոսաշրջության բաժինում է սովորել։ Ավատրելուց հետո մեկ տարի Երևանում կրթական հիմնադրամում նախագծերի կորդինատոր է աշխատել։ Ասում է՝ ամեն ինչ հիանալի էր ընթանում, նոր շրջապատ, գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել, բայց ինչ որ բան կիսատ էր սրտում։ Որոշում է վերադառնալ գյուղ ու իր գործունեությունը ծավալել գյուղից ու գյուղի համար,...

Այսօր|Ժպտա՛, որովհետև կյանքը հիասքանչ է, և ժպտալու շատ առիթ կա 01.06.2022

1926 թվականի հունիսի 1-ին ծնվել  է 20րդ դարի ամենահայտնի եւ սեքսուալ դերասանուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն:

Այսօր | Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է 01.06.2022

Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Սերյան Ենոքյանի օրինակը 30.05.2022

«Էկո խմբակ» նախաձեռնության հեղինակ 18–ամյա Սերյան Յենոքյանը բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Նախ սկզբում ասեմ, որ նա ծնվել է Ռուսաստանում և Սեյրանի փոխարեն Սերյան են գրանցել անունը։ Ասում է՝ չի ցանականում փոխել, այդպես իրեն ավելի շատ է դուր գալիս, իսկ ահա ընկերներն ասում են՝ տարբերվող է, սեր գումարած հայկական յան։ Բնապահպանական թեմաներով սկսել է հետաքրքրվել 15 տարեկանից, երբ ամառային ա...

Ռադիոզրույց. Կարդա, փոխիր աշխարհը, չէ՞ որ կարդալու ժամանակ կա 25.05.2022

Արդեն 90 տարի Մաշտոց 20 հասցեում գործում է «Բուկինիստ» գրախանութը ։ «Բուկինիստ 90»-ը գրախանութը նշելու է մի քանի ամիս շարունակ ձգվող տարատեսակ միջոցառումներով, առաջինը «Տոնից Տոնն» է։ Հոբելյանական տարվա միջոցառումների մասին Իմ ռադիոյին պատմում է «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Քրիստոֆեր Օհանյանի օրինակը 23.05.2022

Մի քանի ամիս առաջ «Դեպի հայք» ծրագրով Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Քրիստոֆեր Օհանյանն օգտագործված հագուստին նոր կյանք է տալիս։ Ինքը ևս վինտաժային հագուստ է հագնում և օրինակ է դառնում շրջապատի համար։ Մեկ ամիս ապրել և կամավորական աշխատանք է կատարել Գյուրիում, հիմա ապրում է Երևանում։ Հին հագուստը վերամշակելով կամ նորովի մոդելավորելով այն ավելի լավն է դառնում,–ասում է Քրիստոֆերը և հավելում, որ բի...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.