Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Արամ Աղեկյանի օրինակը 04.07.2022 7:28
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է 15–ամայ Արամ Աղեկյան, ցանկանում է ծրագրավորող դառնալ, պատրաստվում է ընդունվել Ամերիկյան համալսարան։ 2021 թվականիին միացել է «Մարզերի երեխաները մարզերում» հկ–ի «Թվային սերունդ» նախագծին, որպես դասավանդող, հիմա արդեն համահիմնադիր է համարվում։ Այս նախագծի նպատակը երիտասարդներին թվային գործիքներ սովորեցնելն է, որոնց միջոցով նոր գիտելիքներ, հմտություններ...
Այսօր | Ֆրիդա Կալո 02.07.2022 3:49
Բոլորը կարծում են, որ ես սյուռեալիստ նկարիչ եմ, բայց այդպես չէ. ես երբեք երազներ ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ միմիայն իմ իրականությունը:
Այսօր | Մհեր Մկրտչյան 02.07.2022 9:03
Հուլիսի 4ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր | Թոմ Քրուզ 02.07.2022 3:08
Հուլիսի 3ը դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է
Այսօր | Յուրաքանչյուրի իրական մասնագիտությունն ինքն իրեն հասնելն է. Հերման Հեսսե 02.07.2022 5:20
Հերման Հեսսեի ստեղծագործությունները կապվում են հոգևոր մեծ ներուժի և բարոյական բարձր իդեալներին միտված գրականության հետ։ Այսօր գերմանացի գրողի, հումանիստ-արվեստագետի ծննդյան օրն է։
«Խոշոր պլան». Կրթության ժամանակակից մարտահրավերները 01.07.2022 27:30
«Խոշոր պլանում» այս անգամ կրկին կրթությանն ենք անդրադարձել. արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներ են ձևավորվում, որոնք հաղթահարելու ուղիները քննարկում են Հայաստանում և Սփյուռքում ապրող մասնագետները։ Մեր հյուրերն են EduArmenia-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Քոչարը։
Այսօր | Բոլոր ժամանակների կնոջ իդեալը՝ Լեդի Դին 30.06.2022 8:04
Ամբողջ աշխարհը խոսում էր Լեդի Դիի մասին: Նրան պաշտում էին, ուզում էին նմանվել, մարդկանց համար երազանք էր նրան մեկ անգամ տեսնելը, դիպչելը: Նրա մեկ լուսանկարն ունենալու համար ամսագրերը պապարացիներին պատրաստ էին հազարավոր դոլարներ վճարել: Սա Դիանայի կյանքը վերածեց դժոխքի. լուսանկարիչներն ամենուր էին: Նա չուներ ոչ մի վայրկյան մենակ լինելու հնարավորություն:
Ռադիոզրույց. Tech Week Gyumri 2022 30.06.2022 12:36
Հուլիսի 2-4ը Գյումրիում հայտարարված է տեխնոլոգիական շաբաթ: Tech Week Gyumri 2022ը մեկ վայրում է հավաքելու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, որոնց նպատակն է համայնքային համաչափ զարգացումը։ Միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում է կազմակերպիչ Նարեկ Վարդանյանը:
«Խոշոր պլան». Հարթակ նորարար երիտասարդների համար 30.06.2022 22:19
Նորարար գաղափարներն իրականություն դարձնել օգնում է Հայ գործարարների ասոցիացիան, որն այս տարի 4 միջոցառմամբ կփորձի բացահայտել երիտասարդների ներուժը և նրանց ծրագրերի համար ֆինանսավորում ապահովել։ Մեր տաղավարում են Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը և ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Համլետ Ասատրյանը։
Այսօր | Մայք Թայսոն 30.06.2022 5:30
36 տարի առաջ Մայք Թայսոնը դարձավ պատմության մեջ ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Ռինգում 20 տարվա ընթացքում Թայսոնը անցկացրել է 58 մենամարտ, որից 50-ը ավարտվել է հաղթանակով։ Նա դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն, տարբեր տարիներին ունեցել է գոտիներ՝ ըստ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի, համաշխարհային ասոցիացիայի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածների։
Ռադիոզրույց. Տեղական ժողովրդավարական ճամբար 29.06.2022 13:47
ՄԵՆՔ Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Տեղական ժողովրդավարական ճամբար» ծրագիրը: Այն միտված է համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավածությանը, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք ներգրավված չեն տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում։ Ծրագրի մասին Իմ ռադիոյին պատմում են ՄԵՆՔ ՀԿ-ի «Տեղական Ժողովրդավարության Ճամբար» ծրագրի ղեկ...
Այսօր | Գաբրիել Սունդուկյան 28.06.2022 3:35
Հունիսի 29-ը գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է:
Այսօր | ԻԼՈՆ ՄԱՍԿ 28.06.2022 5:08
Հունիսի 28ը Իլոն Մասկի ծննդյան օրն է
Այսօր | Վարուհի Վարդանյան 27.06.2022 10:41
Հունիսի 27ը Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Տիրուհի Հարությունյանի օրինակը 27.06.2022 8:28
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից է «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի ղեկավար Տիրուհի Հարությունյանը։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, աշխատում է մասնագիտությամբ, պատրաստվում է ուսումը մագիստրատուրայում շարունակել։ Դրանից զատ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ՝ մասնավորապես համայնքային զարգամցան ծրագրեր է իրականացնում ու մոտիվացում երիտասադրներին։ «Սպորտը հանուն զարգացման» ծր...
Art Ուրբաթ․ «Գահերի խաղը» շարունակվում է 25.06.2022 10:37
Այս թողարկման ընթացքում պատմում ենք` 📍 HBO ամերիկյան հեռուստաալիքը մշակում է հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի շարունակությունը. 📍«Եվրատեսիլ 2023»-ը չի կայանա Ուկրաինայում: 📍Կկայանա «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը : Փառատոնի ընթացքում Հնարավորություն կտրվի նաև ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: 📍Բեյոնսեն թողարկել...
Այսօր | Ես ուժեղ եմ, բայց միայնակ՝ Մերլին Մոնրոյի նման. Լանա Դել Ռեյ 21.06.2022 6:50
Համաշխարհային համբավ Լանային բերեց համացանցը։ Առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է Լանա Դել Ռեյ անունով Video Games երգի համար, երեք շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքել է 600,000 դիտում. այսօր այդ թիվը հասել է 234 միլիոնի:
Այսօր | Վերցրու կոտրված թևերդ և թռչի՛ր. Սըր Փոլ Մաքքարթնի 18.06.2022 14:06
Հունիսի 18-ը Փոլ Մաքքարթնիի ծննդյան օրն է
Ռադիոզրույց. Հունիսի 19ին ԱՄՆ-ում նշվում է ստրկության վերցման օրը 18.06.2022 14:33
Մեկ տարի առաջ հունիսի 19-ը դարձավ պետական տոն Միացյալ Նահանգներում: «Ջունթինֆը» նշվում է որպես ԱՄՆ-ում ստրկության վերացման օր։ Տոնը սկիզբ է առել Տեխասի նահանգի Գալվեսթոն բնակավայրում․ այստեղ 1865թ․ հունիսի 19-ին առաջին անգամ նշվեց Աֆրոամերիկացիների էմանսիպացիայի կամ ստրկությունից ազատվելու օրը, ապա այն տարածում գտավ ողջ երկրում և անգամ երկրի սահմաններից դուրս։ Տոնի մասին Իմ ռադիոյին պատմելու է Հայ...
Այսօր | Էրմիտաժ 17.06.2022 8:50
Հետաքրքիր մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե փորձենք դիտել բոլոր ցուցանմուշները՝ յուրաքանչյուրի վրա մեկ րոպե կանգ առնելով, ապա մեզնից 11 տարի կպահանջվի։
Ռադիոզրույց. Yerevan Color Fest 2022 17.06.2022 10:51
Հունիսի 18-ին Երևանում հերթական անգամ կկայանա Yerevan Color Fest 2022 միջոցառումը:
Այսօր | Երևանի Բուսաբանական այգի 17.06.2022 3:35
Բուսաբանական այգին փոքրիկ անտառ է աղմկոտ քաղաքում:
IT շաբաթ․ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով 17.06.2022 3:21
Թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն օրեր առաջ անցկացվեց Երևանում։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն ու արտասահմանից հրավիրված փորձագետները քննարկեցին թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
Ջորջիկ Պարսեմյանի օրինակը 17.06.2022 7:43
Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները ողջունել են նրա որոշումը, քանի որ սփյուռքում ապրող յուրքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմ...
«Խոշոր պլան»․ Դարձի՛ր Սփյուռքի երիտասարդ դեսպան 16.06.2022 23:01
Սփյուռքում բնակվող երիտասարդներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեն իրենց համայնքում դառնալ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Դիմ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.