Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Nov 13, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 10M+ downloads · 4.7+ rating iOS soon

Episodes

«Խոշոր պլան». Տեխնոկրթության ապագան և ապագայի տեխնոկրթությունը 30.08.2022

«Աշխատանքս փոխում եմ, գնում եմ ՏՏ ոլորտ». այսօր երիտասարդներից հաճախ կարելի է լսել այս նախադասությունը: Ծրագրավորումը և հարակից մասնագիտացումները բարձր են վարձատրվում և դարձել են թրենդային: Սակայն մինչև նոր ոլորտում հաջողություններ գրանցելը կարևոր է ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ: Խնդիրը սուր է հատկապես մարզերում, որտեղ դասընթացները հաճախ բավականին թանկ են: Armenian Code Academy...

Ռադիոզրույց | Դարձյալ սիրո մասին 29.08.2022

Մարկ Արենի եւ Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի եւ Յաննի Ապպելի սիրո պատմությունն է։ Այն լույս է տեսել ու հասանելի կլինի ընթերցողին մեկ շաբաթից:  Իմ ռադիոն և Բուկինիստ հրատարակչությունը կազմակերպել են գրքի ռադիոշնորհանդեսը:  Վեպի մասին պատմում է համահեղինակ Մարկ Արենը: 

Տիեզերք | Մարսի օվկիանոսը 29.08.2022

Մարս մոլորակի մասին մտածելիս կամ խոսելիս շատերս հավանաբար անապատային տարածք  ենք պատկերացնում: Մի փոքր դժվար է հավատալ, բայց ըստ տարածված վարկածի` Կարմիր մոլորակը 2-ից 3 միլիարդ տարի առաջ ունեցել է չափսերով Ատլանտյան օվկիանոսին գերազանցող օվկիանոս, որի խորությունը որոշ տեղերում հասել է մինչև մեկ կիլոմետրի: Հետագայում ինչ-ինչ պատճառներով այն ցամաքել է, իսկ Մարսը դարձել է այնպիսին, ինչպիսին այժ...

Տիեզերք | Գառնու տիեզերական աստղագիտության կենտրոն 29.08.2022

Նախորդ դարի կեսերին, երբ տիեզերական ուսումնասիրությունների տեմպերը կտրուկ աճել էին, իսկ օդաչուավոր տիեզերագնացությունն իր առաջին լուրջ քայլերն էր անում, Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, անվանի գիտանական Գրիգոր Գուրզադյանի անձնական մեծ ջանքերի շնորհիվ 1973 թվականին Գառնի գյուղի մոտակայքում հիմնվում է տիեզերական աստղագիտության կենտրոն, որը կարճ ժամանակ անց մեծ ճանաչում է ձեռք բերում ոչ միայն Խորհ...

Սթարմուս | «Մենք չենք օգտագործում ուրիշից վերցված սարքավորումներ, ամեն ինչ պատրաստում ենք մեր նախագծածով և Հայաստանում» 28.08.2022

Բիոինժիներիան գիտության նոր արագ զարգացող ճյուղ է, որը մարդու օրգանիզմը կապում է սարքավորման հետ։ Միջանկյալ նշանակություն ունեցող սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն և սարքավորմանը իրար կապել, կոչվում է բիոնիկա։ «Հայ բիոնիկ հենդ»-ը գիտությունն օգտագործում է պրոթեզի ղեկավարման նպատակով, այն մկաններից վերցված իմպուլսներով է ղեկավարվում։  Նման պրոթեզների արտադրություն Հայաստա...

Տիեզերք | Աստղակերպերի գոտի 26.08.2022

Բա գիտեի՞ք, որ Արեգակնային համակարգում Արևի շուրջ պտտվող ավելի քան 1 միլիոն մարմիններ կան, ու դրանք ոչ մոլորակ են, ոչ էլ արբանյակ։ Դե, եկեք բացահայտենք այս աստերոիդոտ հատվածը:

Տիեզերք | Մարսի բնակիչները 26.08.2022

Երկիր մոլորակից բացի կա ևս մեկ մոլորակ, որը բնակեցված է,  ու այն բնակեցրել ենք հենց մենք՝ մարդիկ․․․ բայց ոչ թե մեզ պես մարդկանցով, այլ ռոբոտներով։  Արդեն հավանաբար գուշակեցիք, թե որ մոլորակի մասին է խոսքը գնում, չէ՞:

Ռադիոզրույց. Դիլիջանի գինու փառատոն 26.08.2022

Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, այն համարվում է Հայաստանի պետական նշանակության հուշարձան: Իմ ռադիոն պատմում է փառատոնի առանձնահատկությունների և ծրագրի մանրամասների մասին:

Ռադիոզրույց. Ուղղակի բարձր ծիծաղիր ու վայելիր կյանքը 24.08.2022

Մեր օրերում աշակերտներն ու ուսանողներն ակտիվ մասնակցում են փոխանակման կրթական ծրագրերի ու արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություններից օգտվում: Դրանք ուղիղ ազդեցություն են ունենում դեռահասների ու երիտասարդների աշխարհայացքի ձևավորման ու զարգացման վրա:  Այդպիսի ծրագրերից է  FLEX-ը, որի շահառուներից Աննա Բաղդասարյանն Իմ ռադիոյին պատմում է ծրագրի ու իր տարերք վլոգինգի մասին:

Սթարմուս| «Մեկ տարվա մեջ մենք տեսանք, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի նորարարական այթի երկիր»․ 22.08.2022

Համաշխարհային գիտական Սթարմուս փառատոնը սեպտեմբերի 5-ից 11-ը տեղափոխվելու է Հայաստան, որի ընթացքում հետաքրիրր և յուրօրինակ ձևով ներկայացվելու են գիտությունն ու արվեստը։ Փառատոնին ընդառաջ մենք պատրաստել ենք փոդքաստների շարք, որտեղ կպատմենք հայ գիտնականների, նրանց նորարարությունների և հնարավորությունների մասին։ Նաև կփորձենք Հայաստանում զարգացող գիտության ճյուղերը ներկայացնել մատչելի լեզվով։ Այս էպիզ...

Art Ուրբաթ | «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն արդեն մեկնարկել է 18.08.2022

| Stranger things սերիալի 5-րդ եթերաշրջանը չի ունենա նոր կերպարներ և կլինի վերջինը | Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ռեփեր Քենդրիկ Լամարի ստեղծագործությունները կարող են առաջադրվել Օսկարի | Հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին հետմահու ճանաչվել է վերջին 50 տարվա ամենաազդեցիկ բրիտանացի արտիստը | «Ջոն Ուիք» կինոնկարի չորրորդ մասը կդառնա ֆիլմաշարի ամենաերկար ֆիլմը | Օգոստոսի 18-28-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի...

Տիեզերք | Վաու, պարզվում է՝ Մարսում ուղղաթիռ կա 16.08.2022

Ուղղաթիռները մարսյան ուսումնասիրություններում և այնտեղ կատարվող աշխատանքներում կարող են մեծ օգուտ տալ։ Օրինակ՝ ուղղաթիռներն ունակ են հետախուզական աշխատանքներ և/կամ հետազոտություններ կատարել այնպիսի վայրերում, ասենք՝ ժայռի մեջ, որոնք մարսագնացների համար անհասանելի են, կարող են օգնել մարսագնացներին (ինչն Ինջիին արդեն հաջողվել է անել) կամ հետագայում արդեն մարդկանց՝ տեղանքում կողմնորոշվելու հարցում, կ...

Տիեզերք | Միջազգային տիեզերական կայան 16.08.2022

Գիտեի՞ք՝ կա մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մեկ օրվա ընթացքում 16 մայրամուտ ու 16 լուսաբաց տեսնել։ Մտածում եք, թե որտեղ է այն գտնվում․․․ որ քաղաքո՞ւմ, որ երկրո՞ւմ, որ գյուղո՞ւմ… Քանի դեռ շատ չեք խորացել, միանգամից ասեմ՝ այդ վայրը Երկրի մակերևույթին չի, այն տիեզերքում է։

Տիեզերք | Մասնագիտացված տրանսպորտային ռոբոտ 15.08.2022

Սա պարզապես հրաշալի օրինակ է, թե ինչպես են տիեզերական տեխնոլոգիաներն ու տիեզերագնացության մեջ օգտագործվող լուծումներն օգնում շատ կոնկրետ խնդիրներ լուծել մեր տանը՝ Երկիր մոլորակում:

Տիեզերք | Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը 12.08.2022

Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը․․․․ գուցե, դու էլ այս հարցը լսելիս խճճվում ես ու ինչ-որ բարդ անուն փնտրում պատասխանելու համար։ Մինչդեռ պատասխանը հենց մեր քթի տակ է. արևը։

Art Ուրբաթ | Ջոնի Դեփին մեղադրում են գրագողության համար 12.08.2022

| Ամերիկացի կինոռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի շարունակությունը էկրաններին կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին | Եղիշե Չարենցի տուն - թանգարանին է նվիրաբերվել բանաստեղծի դիմանկարը, որը պատկանում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին  | Դերասան Կիանու Ռիվզին կտեսնենք պրոդյուսերներ Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո Դի Կապրիոյի «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմում | Ջոնի Դեփին և բրի...

Ռադիոզրույց. Շարժական լաբորատորիաներ Արցախի բոլոր դպրոցների համար 11.08.2022

Մեկ տարի առաջ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը արցախի Մարտունու շրջանի բոլոր 29 դպրոցներին նվիրաբերեց կենսաբանության լաբորատոր հավաքածուներ, որոնք, դատելով ուսուցիչների և աշակերտների արձագանքից, փոխել են կրթության որակն ու աշակերտներին մոտիվացրել ավելի լավ սովորել։ Ծրագրի հաջողությունը ոգեշնչեց նոր նախագիծ իրականացնել։ Այդ մասին Իմ ռադիոյին պատմում են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային...

Art Ուրբաթ. Բեյոնսեն թողարկել է երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը» 05.08.2022

| Բեյոնսեն թողարկել է  երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը» | Ազգային պատկերասրահում  օգոստոսի 3-ին մեկնարկել է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը | «Եվրատեսիլ 2022»-ի մեր պատվիրակ Ռոզա Լինը պաշտոնապես դարձել է  աշխարհում ձայնագրման ամենահին լեյբլի` հանրահայտ Columbia records-ի արտիստ | Փարիզի Աստվածամոր տաճարն այցելությունների համար կբացվի 2024թ.-ին | Ամերիկացի դերասան Ջոնի Դեփ...

Art Ուրբաթ. Էլվինա Մակարյան 04.08.2022

Նա մեղեդու միջոցով արտահայտում էր իր սերը,  հիասթափություններն ու ցավը ,  ամենադժվար ժամանակներում անգամ` ստեղծում փոքրիկ պատմություններ ու թևեր տալիս դրանց: Ընդամենը մեկ ակորդ և պարզ է. դաշնամուրի առաջ նա է` Էլվինա Մակարյանը: 

Ռադիոզրույց. Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ կնոջը հզորացնելու համար 04.08.2022

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ «Ֆեմինո» միջազգային կոնֆերանսը, որը տեխնոլոգիաներում, բիզնեսում և գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորդությունը խրախուսող նախաձեռնություն է։ Կոնֆերանսի ընթացքում 10 նորարար ու տաղանդավոր կանայք ստացան Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ։ Իմ ռադիոյի հյուրերն են մրցանակակակիր Մերի Գրիգորանն ու կոնֆերանսի հիմնադիր, կրթաթոշակի գաղափարի հեղինակ Սեդա Պապոյանը։

«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է «STARMUS» փառատոնը 30.07.2022

Գիտության «Օսկար». աշխարհում այսպես են անվանում «Starmus» գիտական փառատոնը, որը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի հեղինակավոր գիտանականներին և երաժիշտներին։ Փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում։ Սեպտեմբերի 5-10-ը Երևանը վերածվելու է գիտության և արվեստի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանալու Նոբելյան մրցանակ ստացած գիտանականներ, լեգենդար երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը։ Կ. Դեմիրճյան...

«Խոշոր պլան». Երիտասարդները՝ եկեղեցուն ավելի մոտ 26.07.2022

Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը, որին մասնակցել է մոտ երկու հարյուր երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Նրանք անցել են երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթաց: Ուխտագնացության մասին զրուցել ենք ՀԵՀԵՄ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանի և ուխատագնացության մասնակիցներ Մարիամ Հազարյանի ու Մհեր Ծառուկյա...

IT շաբաթ․ Ինչպես խուսափել թվային հանցագործություններից 20.07.2022

Վերջին ամիսներին ֆիշինգային հարձակումների թիվը շատացել են ։ 2022 թ․ի մարտին աշխարհում կատարվել է 384,291 հարձակում։Թվային հանցագործները նոր սխեմաներ են մշակում, կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնց  պահպանումը կօգնի պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից։

Այսօր | Պերճ Զեյթունցյան 18.07.2022

Հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

Գոռ Ղազարյանի օրինակը 18.07.2022

«Սովերենք պատմությունից» նախագծի, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր, հնագիտական երկու արշավախմբի անդամ Գոռ Ղազարայանը Գեղարքունիի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսաման տարիներին զուգընթաց հիմանդրել է «Սովորենք պատմությունից» նախագիծը, որի նպատակը հասարակությանն անցյալի պատամական սխալները ներկայացնելն է ու ապագայում դրանց կրկնվելու հնարավորությունը կանխե...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.