Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Տիեզերք | Արտաերկրային կյանք 02.09.2022

Արտաերկրային կյանքի մասին խոսելիս շատերս պատկերացնում ենք մեզնից լուսատարիներ հեռավորությունների վրա գտնվող էկզոմոլորակներում բնակվող ինչ-որ էակների, բայց ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ այդքան հեռու գնալու կարիք չկա և ոչ երկրային կյանք հնարավոր է նաև  մեր Արեգակնային համակարգի ներսում` թեկուզ և ավելի պարզ տեսքով: Քանի որ մեզ ծանոթ կյանքն առանց ջրի գոյություն ունենալ չի կարող, ապա անհրաժեշտ է առաջ...

Տիեզերք | Հայաստանն ու Տիեզերքը 02.09.2022

4 տարի առաջ Հայաստանի 2 «ներկայացուցիչներ» հայտնվեցին տիեզերքում...    Ինչպե՞ս, և մենք ինչու՞ չենք ճանաչում Հայաստանի ներկայացուցիչներին:

Ռադիոզրույց. Կրթական բարեփոխումներ 02.09.2022

Կրթության ոլորտում գրեթե ամեն օր փոփոխություններ են կատարվում։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն էլ այդ փոփոխությունների մի մասն է կազմում։  Ատեստավորման արդյունավետության և գործընթացի իրականացման խոչընդոտների մասին Իմ ռադիոյին պատմում է կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը։

Սթարմուս| Բուսաբանության ինստիտուտը սերմերի փոխանակման ծրագրի միջոցով Հայաստան է ներմուծում գեղազարդ ծառերի, թփերի ու ծաղիկների սերմեր․ 02.09.2022

Նելլի Մուրադյանն ու Նարինե Հայրապետյանն աշխատում են Բուսաբանության ինստիտուտում։ Այս էպիզոդում պատմում են ինստիտուտի և իրենց  գործունեության մասին։ 

Տիեզերք | Մարսի բնակիչները. մաս 2 01.09.2022

Այս անգամ եկեք ծանոթանանք այն մարսագնացներին, որոնք դեռ աշխատում են կարմիր մոլորակի վրա՝ շարունակելով ուսումնասիրել այն և Մարսի մասին ինֆորմացիան ուղարկել Երկիր։  Այդ մարսագնացները երեքն են՝ ամերիկյան Perseverance-ն ու Curiosity-ն և չինական Ճուրոնգը։

Տիեզերք | Տիեզերական առաջիններ. մասնավոր թռիչքներ 01.09.2022

Տիեզերք հասած մարդկանց շարքերում ոչ միայն պրոֆեսիոնալ աստղագնացներ ու տիեզերագնացներ են, այլ նաև տիեզերական զբոսաշրջիկներ, մասնավոր տիեզերագնացներ, ֆիլմի նկարահանման համար մեկնած անձնակազմ ու մինչև անգամ անձնական լուսանկարիչ։ Եկեք այս անգամ ծանոթանանք մի շարք տիեզերական առաջինների ու տեսնենք, թե որ թռիչքն ինչով է առանձնացել տիեզերագնացության պատմության մեջ։

Art Ուրբաթ | Հոկտեմբերի 22-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի մենահամերգը 01.09.2022

| Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը կցուցադրվի «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի»՝ «Համաշխարհային կինո» ծրագրում | Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի ,, All to well” սինգլը MTV Video Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում | Գերմանիան այս տարվա Օսկարին կներկայանա Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման...

Տիեզերք | Տիեզերական առաջիններ 31.08.2022

Երբևէ մտածե՞լ ես, թե քանի մարդ է մինչ այս պահը տիեզերական թռիչք իրականացրել․․․ Միանգամից ասեմ, որ մատների վրա չհաշվես, քանի որ խոսքը բավական մեծ թվի մասին է։ Սկսած 1961 թվականից, երբ տիեզերք ուղևորվեց առաջին մարդը, մարդկությունը շարունակում է պարբերաբար թռիչքներ իրականացնել դեպի Տիեզերք, ու 2022 թվականի դրությամբ այնտեղ հայտնված մարդկանց թիվը հասնում է մոտ 600-ի։

Տիեզերք | Վոյաջերներ 31.08.2022

Հիմա մի նախադասություն ենք ասելու, որը կարող է տարօրինակ հնչել․ այժմ տիեզերքում հայերեն նախադություն է ճամփորդում: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Եկեք պատմենք:

Տիեզերք | Արևի լույսով «քշվող» սուպեր արագ տիեզերանավերն ու հայազգի գիտնական Արթուր Դավոյանի նախագիծը 30.08.2022

Արդեն տասնյակ տարիներ է, ինչ մարդկությունը «ոտք է դրել» տիեզերք ու շարունակում է փորձեր կատարել Արեգակնային համակարգի մոլորակները, ինչպես նաև այլ մարմիններ ու հատվածներ ուսումնասիրելու համար, բայց ամեն ինչ այդքան էլ սահուն չի ընթանում, որքան կարելի է պատկերացնել։

Տիեզերք | Ինչպե՞ս դառնալ տիեզերագնաց 30.08.2022

Վստահ եմ՝ այս պահին մեզ լսողներից շատերն են փոքր տարիքում երազել տիեզերագնաց դառնալու մասին, ցանկացել են թռչել տիեզերք, այնտեղից նայել Երկրին կամ էլ հիանալ տիեզերական տեսարաններով։ Բայց անհնարին համարելով, որ այս երազանքը կարող է իրականություն դառնալ, ինչ-որ պահից սկսած հրաժարվել են դրանից։ Իրականում տիեզերագնաց դառնալը բավական բարդ է, բայց ոչ անհնար։

«Խոշոր պլան». Տեխնոկրթության ապագան և ապագայի տեխնոկրթությունը 30.08.2022

«Աշխատանքս փոխում եմ, գնում եմ ՏՏ ոլորտ». այսօր երիտասարդներից հաճախ կարելի է լսել այս նախադասությունը: Ծրագրավորումը և հարակից մասնագիտացումները բարձր են վարձատրվում և դարձել են թրենդային: Սակայն մինչև նոր ոլորտում հաջողություններ գրանցելը կարևոր է ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ: Խնդիրը սուր է հատկապես մարզերում, որտեղ դասընթացները հաճախ բավականին թանկ են: Armenian Code Academy...

Ռադիոզրույց | Դարձյալ սիրո մասին 29.08.2022

Մարկ Արենի եւ Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի եւ Յաննի Ապպելի սիրո պատմությունն է։ Այն լույս է տեսել ու հասանելի կլինի ընթերցողին մեկ շաբաթից:  Իմ ռադիոն և Բուկինիստ հրատարակչությունը կազմակերպել են գրքի ռադիոշնորհանդեսը:  Վեպի մասին պատմում է համահեղինակ Մարկ Արենը: 

Տիեզերք | Մարսի օվկիանոսը 29.08.2022

Մարս մոլորակի մասին մտածելիս կամ խոսելիս շատերս հավանաբար անապատային տարածք  ենք պատկերացնում: Մի փոքր դժվար է հավատալ, բայց ըստ տարածված վարկածի` Կարմիր մոլորակը 2-ից 3 միլիարդ տարի առաջ ունեցել է չափսերով Ատլանտյան օվկիանոսին գերազանցող օվկիանոս, որի խորությունը որոշ տեղերում հասել է մինչև մեկ կիլոմետրի: Հետագայում ինչ-ինչ պատճառներով այն ցամաքել է, իսկ Մարսը դարձել է այնպիսին, ինչպիսին այժ...

Տիեզերք | Գառնու տիեզերական աստղագիտության կենտրոն 29.08.2022

Նախորդ դարի կեսերին, երբ տիեզերական ուսումնասիրությունների տեմպերը կտրուկ աճել էին, իսկ օդաչուավոր տիեզերագնացությունն իր առաջին լուրջ քայլերն էր անում, Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, անվանի գիտանական Գրիգոր Գուրզադյանի անձնական մեծ ջանքերի շնորհիվ 1973 թվականին Գառնի գյուղի մոտակայքում հիմնվում է տիեզերական աստղագիտության կենտրոն, որը կարճ ժամանակ անց մեծ ճանաչում է ձեռք բերում ոչ միայն Խորհ...

Սթարմուս | «Մենք չենք օգտագործում ուրիշից վերցված սարքավորումներ, ամեն ինչ պատրաստում ենք մեր նախագծածով և Հայաստանում» 28.08.2022

Բիոինժիներիան գիտության նոր արագ զարգացող ճյուղ է, որը մարդու օրգանիզմը կապում է սարքավորման հետ։ Միջանկյալ նշանակություն ունեցող սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն և սարքավորմանը իրար կապել, կոչվում է բիոնիկա։ «Հայ բիոնիկ հենդ»-ը գիտությունն օգտագործում է պրոթեզի ղեկավարման նպատակով, այն մկաններից վերցված իմպուլսներով է ղեկավարվում։  Նման պրոթեզների արտադրություն Հայաստա...

Տիեզերք | Աստղակերպերի գոտի 26.08.2022

Բա գիտեի՞ք, որ Արեգակնային համակարգում Արևի շուրջ պտտվող ավելի քան 1 միլիոն մարմիններ կան, ու դրանք ոչ մոլորակ են, ոչ էլ արբանյակ։ Դե, եկեք բացահայտենք այս աստերոիդոտ հատվածը:

Տիեզերք | Մարսի բնակիչները 26.08.2022

Երկիր մոլորակից բացի կա ևս մեկ մոլորակ, որը բնակեցված է,  ու այն բնակեցրել ենք հենց մենք՝ մարդիկ․․․ բայց ոչ թե մեզ պես մարդկանցով, այլ ռոբոտներով։  Արդեն հավանաբար գուշակեցիք, թե որ մոլորակի մասին է խոսքը գնում, չէ՞:

Ռադիոզրույց. Դիլիջանի գինու փառատոն 26.08.2022

Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, այն համարվում է Հայաստանի պետական նշանակության հուշարձան: Իմ ռադիոն պատմում է փառատոնի առանձնահատկությունների և ծրագրի մանրամասների մասին:

Ռադիոզրույց. Ուղղակի բարձր ծիծաղիր ու վայելիր կյանքը 24.08.2022

Մեր օրերում աշակերտներն ու ուսանողներն ակտիվ մասնակցում են փոխանակման կրթական ծրագրերի ու արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություններից օգտվում: Դրանք ուղիղ ազդեցություն են ունենում դեռահասների ու երիտասարդների աշխարհայացքի ձևավորման ու զարգացման վրա:  Այդպիսի ծրագրերից է  FLEX-ը, որի շահառուներից Աննա Բաղդասարյանն Իմ ռադիոյին պատմում է ծրագրի ու իր տարերք վլոգինգի մասին:

Սթարմուս| «Մեկ տարվա մեջ մենք տեսանք, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի նորարարական այթի երկիր»․ 22.08.2022

Համաշխարհային գիտական Սթարմուս փառատոնը սեպտեմբերի 5-ից 11-ը տեղափոխվելու է Հայաստան, որի ընթացքում հետաքրիրր և յուրօրինակ ձևով ներկայացվելու են գիտությունն ու արվեստը։ Փառատոնին ընդառաջ մենք պատրաստել ենք փոդքաստների շարք, որտեղ կպատմենք հայ գիտնականների, նրանց նորարարությունների և հնարավորությունների մասին։ Նաև կփորձենք Հայաստանում զարգացող գիտության ճյուղերը ներկայացնել մատչելի լեզվով։ Այս էպիզ...

Art Ուրբաթ | «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն արդեն մեկնարկել է 18.08.2022

| Stranger things սերիալի 5-րդ եթերաշրջանը չի ունենա նոր կերպարներ և կլինի վերջինը | Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ռեփեր Քենդրիկ Լամարի ստեղծագործությունները կարող են առաջադրվել Օսկարի | Հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին հետմահու ճանաչվել է վերջին 50 տարվա ամենաազդեցիկ բրիտանացի արտիստը | «Ջոն Ուիք» կինոնկարի չորրորդ մասը կդառնա ֆիլմաշարի ամենաերկար ֆիլմը | Օգոստոսի 18-28-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի...

Տիեզերք | Վաու, պարզվում է՝ Մարսում ուղղաթիռ կա 16.08.2022

Ուղղաթիռները մարսյան ուսումնասիրություններում և այնտեղ կատարվող աշխատանքներում կարող են մեծ օգուտ տալ։ Օրինակ՝ ուղղաթիռներն ունակ են հետախուզական աշխատանքներ և/կամ հետազոտություններ կատարել այնպիսի վայրերում, ասենք՝ ժայռի մեջ, որոնք մարսագնացների համար անհասանելի են, կարող են օգնել մարսագնացներին (ինչն Ինջիին արդեն հաջողվել է անել) կամ հետագայում արդեն մարդկանց՝ տեղանքում կողմնորոշվելու հարցում, կ...

Տիեզերք | Միջազգային տիեզերական կայան 16.08.2022

Գիտեի՞ք՝ կա մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մեկ օրվա ընթացքում 16 մայրամուտ ու 16 լուսաբաց տեսնել։ Մտածում եք, թե որտեղ է այն գտնվում․․․ որ քաղաքո՞ւմ, որ երկրո՞ւմ, որ գյուղո՞ւմ… Քանի դեռ շատ չեք խորացել, միանգամից ասեմ՝ այդ վայրը Երկրի մակերևույթին չի, այն տիեզերքում է։

Տիեզերք | Մասնագիտացված տրանսպորտային ռոբոտ 15.08.2022

Սա պարզապես հրաշալի օրինակ է, թե ինչպես են տիեզերական տեխնոլոգիաներն ու տիեզերագնացության մեջ օգտագործվող լուծումներն օգնում շատ կոնկրետ խնդիրներ լուծել մեր տանը՝ Երկիր մոլորակում:

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.