Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

IT շաբաթ․ Արհեստական բանականության զարգացման հեռանկարները Հայաստանում 20.10.2022

Հայաստանում արհեստական բանականությունը զարգացման սկզբնական փուլում է։ Կան ընկերություններ, որոնք ունեն տեխնոլոգիաներ ու հաճախորդներ, բայց դրանք մեծ մասշտաբների չեն, - ասում է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և հավելում ՝ արհեստական բանականությունը աշխարհում դարձել է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ ավտոմատացնելով մի շարք պրոցեսներ, խնայելով ժամանակ և գումար և Հայաստանն այդ ճան...

Այսօր | Օգյուստ Լյումիեր 19.10.2022

Հոկտեմբերի 19ը Օգյուստ Լյումիերի ծննդյան օրն է: 

Ռադիոզրույց | Backbone branding ընկերությունն արժանացել է մարքեթինգի «Օսկարի» 18.10.2022

Հայաստանը բացառիկ հաջողություն է գրանցել փաթեթավորման միջազգային մրցույթում: Լոնդոնյան Pentawards-ին տարեկան ներկայացվում է մոտ 2000 նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանի ներկայացուցիչ Backbone branding ընկերությունն այս տարի ստացել է միանգամից 11 մրցանակ, որոնցից մեկը՝ հատուկ։  Ի դեպ սա  ընկերության առաջին հաղթանակը չէ այս մրցույթում, բայց ամենախոշորն է։

Այսօր | Անրի Վերնոյ 15.10.2022

Հոկտեմբերի 15ին Անրի Վերնոյի ծննդյան օրն է:

«Խոշոր պլան». Ինչպե՞ս առավել հետաքրքրացնել ուսուցումը դպրոցում 15.10.2022

Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոնն իր բազմազան ծրագրերով փորձում է դպրոցում ուսուցումն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնել թե աշակերտների, թե ուսուցիչների համար: Այդ նպատակով վերջերս մեկնարկել է «Ես եմ ռեժիսորը » ֆիլմաստեղծման հանրապետական դպրոցական նախագիծը, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտները: Այս և մի շարք այլ ծրագրերի մասին զրուցել են...

Sport Ուրբաթ | «Բարսելոնան» կտեղադրի Լիոնել Մեսիի արձանը 14.10.2022

| Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել | Ծանրամարտի օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հեռացել է Հայաստանի հավաքականից և արդեն ներկայացնում է Բահրեյնը  | «Բարսելոնան» կտեղադրի ակումբի նախկին խաղացող Լիոնել Մեսիի արձանը | Թողարկման վերջում՝ ակնարկ լեգենդար մարզիկ Ռոջեր Ֆեդերերի մասին

Art Ուրբաթ | Ֆորշը 55 տարեկան է 13.10.2022

| Անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի նմուշը՝ իր իսկ ստորագրությամբ, վաճառվել է ավելի քան 375 հազար ֆունտ ստեռլինգով | Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Համբուրգի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի  | Դերասան Կիանու Ռիվզը չի մասնակցի Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո ԴիԿապրիոյի «Սատանան Սպիտակ քաղաքում» սերիալի նկարահանումներին | Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը պա...

Art Ուրբաթ | Ռոզա Լինը կբացի Էդ Շիրանի համերգները 11.10.2022

 | «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը կբացի Էդ Շիրանի ամերիկյան շրջագայության համերգները  | Երգչուհի Զեմֆիրան ակնարկել է նոր ալբոմի թողարկման մասին  | Netflix-ը կթողարկի սուրբծննդյան կատակերգություն՝ ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանի մասնակցությամբ  | Գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել  | Marv...

IT շաբաթ. «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» 11.10.2022

Գլոբալ նորարարական ֆորումը՝ GIF–ն իր շուրջ էր համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետների, գործարարների ու առաջնորդների։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումն անցկացվեց «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ GIF–ի ընթացքում առաջատար մասնագետները քննա...

«Խոշոր պլան». Ուսանողական գիտաժողով՝ ԵՊՀ-ում 10.10.2022

Ավարտվել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողով, որն ուներ ավելի քան 150 մասնակից, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականներ: Ուսանողները ներկայացրել են իրենց զեկուցումները,  լավագույններն արժանացել են հավաստագրերի ու խորհրդանշական պարգևների: Գիտաժողովի մասին զրուցել ենք ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանի և ՈւԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վարդան...

Art Ուրբաթ | Հայկո 03.10.2022

Նրա տարերքը բեմն էր,  երազանքը` սեփական երաժշտություն ստեղծելը:  Նա ապրեց և ստեղծագործեց սիրո մեջ ու դարձավ հավերժ սիրո երգիչ` Հայկո…

«Խոշոր պլան». Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ 02.10.2022

21-րդ դարում անհնար է խոսել կրթությունից և գիտությունից առանց անդրադառնալու նորարարական տեխնոլոգիաներին։ Հատկապես մեր օրերում գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով Հայաստանի ապագան վերափոխել չափազանց արդիական խնդիր է դարձել։ Հենց այդ նպատակին է միտված Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությունը։ Հիմնադրամն իր բազմաճյուղ գործունեությունից զատ, անցկացնում է նաև Գլո...

Ռադիոզրույց. Բիզնեսում կարևոր է չհանձնվելը 30.09.2022

Շատերն են ցանկանում ունենալ իրենց սեփական բիզնեսը, բայց չգիտե՝ որտեղից է պետք սկսել, մյուսները, դժվարությունների հանդիպելով չեն շարունակում իրենց գործունեությունը, սակայն բիզնեսում հաջողության հիմքը խոչընդոտները հաղթահարելն է։  «Art lunch» սննդի կետերի և «Պոպոք» հյուրատների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ խոսել ենք բիզնեսում խնդիրների, հաջողության հասնելու և մոտիվացված աշխատելու մասին։

Այսօրվանից մեկնարկում է Գրքի երևանյան փառատոնը 30.09.2022

| Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացվի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը | Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշն է  խաղալիք հոլը | Ամերկաֆրանսիական ֆիլմերի փառատոնը կբացվի Ժան-Ժակ Անոյի «Աստվածամոր տաճարը կրակի մեջ» ֆիլմով | Երգչուհի Ռիհաննան ելույթ կունենա Սուպեր Գավաթ 2023-ի ժամանակ | Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ցուցադրել է «Պինոկիո» մուլտֆիլմի ստեղծման ը...

Սթարմուս| Փառատոնը մեծ հնարավորություն էր մեր ստարտափի և այլ ընկերությունների ճանաչելիության և ներդրումների համար․ 28.09.2022

Այս էպիզոդում «HopShop» ստարտափի ներկայացուցիչ Սիրարփի Արշակյանի հետ ամփոփում ենք STARMUS փառատոնը։ 

«Խոշոր պլան». Ադրբեջանական ագրեսիայի նպատակներն ու հետևանքները 25.09.2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սկսեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Ի՚նչ նպատակով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դիմեց լայնածավալ ագրեսիայի. թեմայի մասին զրուցել ենք Ադրբեջանի...

Art Ուրբաթ. Համբուրգի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի երկու հայկական ֆիլմ 22.09.2022

| Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»  ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր  AMC  կինոթատրոններում:  Այն պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին | Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի պատկերասրահում ներկայացրել է իր քանդակներն ու ձեռքի աշխատանքները | Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի մասին վավերագրական ֆիլմ կթողարկվի | Համբուրգի միջազգային կինոփառա...

IT շաբաթ․ Պարզ կանոններ տեղեկատվական բարդ աշխարհում 15.09.2022

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած պատերազմին զուգահեռ ավելացել են ադրբեջանական կիբերհարձակումներն ու կեղեծ լուրերի տարածումը։ Թեև հաճախ է խոսվում համացանցնում անվտանգության կանոնների պահապանման, ապատեղեկատվությունը և իրական լուրերը ստուգելու գործիքների մասին, բայց պատերազմական իրավիճակում հասարակությունը կանգնում է նույն խնդիրի առաջ։ 21–րդ դարում մենք պատերազմո...

«Խոշոր պլան». Ապաքաղաքական հանդիպումներ քաղաքական գործիչների հետ ԱԺ «Ամառային դպրոցում» 09.09.2022

Այս տարի առաջին անգամ Ազգային ժողովն անցկացրեց «Ամառային դպրոց» կրթական ծրագիրը, որին մասնակցում էր ավագ դպրոցների 48 աշակերտ: Նրանք հանդիպել են քաղաքական գործիչների, քննարկել տարբեր թեմաներ։ Դասընթացի մասնակիցներն ԱԺ-ից բացի այցելել են նաև պետական գերատեսչություններ, ծանոթացել նրանց աշխատանքներին։ Կազմակերպիչները հուսով են, որ այս ծրագիրը կօգնի երեխաներին մասնագիտական կողմնորոշման և գործնական հմտ...

Սթարմուս | Կիբերտուրիզմն ու կիբերսպորտը հասանելի կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար․ 09.09.2022

«Մետագեյթ»-ը գործիք է, որով  նորարարական տեխնոլոգիաների կիրառությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող զինվորների շարժունակության վերականգնումը։ Այս էպիզոդի հյուրը «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն է։ 

IT շաբաթ․ Գիտության ոլորտի Օսկարը՝ Սթիվեն Հոքինգի մեդալը գտավ իր տերերին 08.09.2022

Սեպտեմբերի 5–ից 10–ը գիտությունն ու արվեստը մեկտեղվել էին STARMUS 6–րդ փառատոնի շնորհիվ։ Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ գիտնականեր, տիեզերագնացներ, աստղաֆիզիկոսներ։ Հինգ օր շարունակ գիտությամբ, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդները հնարավորություն ունեցան լսելու Ջիմ Բաղյանին, Գարիկ Իսրաելյանին, Քիփ Թորնին, Չառլի Դյուկին, Թոնի Ֆադելին և այլոց։...

«Խոշոր պլան». ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ուսուցիչ-առաջնորդներ են պատրաստում 08.09.2022

ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը սկսել են մագիստրոսական նոր ծրագիր, որի նպատակն է պատրաստել ուսուցիչ-առաջնորդներ։ Կրթական ծրագիրն այս փուլում նախատեսված է միայն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջոցով մարզեր գործուղվող մասնագետների համար։ Թեմային մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսումնական ծրագրերի նախագծման և գնահատման բաժնի ղեկավար Զինա Ղուկասյանի հետ։&nb...

Սթարմուս| Արևի էներգետիկան օգտագործում ենք, որ տարածենք կանաչ էներգիայի մշակույթը․ 07.09.2022

Այս էպիզոդի հյուրը «Շտիգեն գրուպ» ընկերությունների PR մենեջեր Արփի Հարությունյանն է։ Սթարմուս փառատոնի ընթացքում այցելուները կտեսնեն, թե ինչպես կարող են իրենց ֆիզիկական էներգիան փոխակերպել իրական էլեկտրաէներգիայի։ Նաև վիրտուալ տուրի մասնակից կդառնան, կնստեն ապագայի էլեկտրամոբիլ և կշրջեն Արցախի տեսարժան վայրերով։ 

Սթարմուս| Երբ երիտասարդները որոշում են գիտությամբ զբաղվել, առաջնահերթ պետք է համբերատար լինեն, գիտությունը շտապել չի սիրում․ 05.09.2022

Այս էպիզոդում աշխարհագրական գիտությունների թեկնածու, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը պատմում է շրջակա միջավայրի խնդիրներից և կենտրոնի գործունեությունից։ Սթարմուս փառատոնի ընթացքում առօրեական այս գիտությանը մարդիկ կծանոթանան մոտիկից, տեղում կտեսնեն ջրի անալիզատոր, կփորձեն հասկանալ, թե իրենց խմած ջուրն ինչպես է չափվում, լավն է, թե վատը։ Կլինի նաև  տիեզե...

Համաշխարհային աստղերը` աստղային փառատոնում 02.09.2022

Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 6–րդ փառատոնը, որը սեպտեմբերի 5– 10–ն իր շուրջ կհամախմբի աշխարհահռչակ գիտնակաների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, գիտությամբ, նորագության տեխնոլոգիաներով հետաքրքվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների։ Բացի յուրահատուկ դասախոսություններից, կլոր սեղան-քննարկումներից սպասվում են նաև համերգներ։Հայաստան են ժամանել Syst...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.