Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Խոշոր պլան». Երիտասարդների դերը՝ կոնֆլիկտների հաղթահարման գործում 17.11.2022 15:55
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան անցկացրել է «Մեդիացիան՝ որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» 10-րդ աշնանային դպրոցը, որի շրջանավարտներն ուսումնասիրել են կոնֆլիկտի տեսակները, հիմքերն ու առանձնահատկությունները, բանակցութուններին ներկայանալու տեխնիկաները, քաղաքական ժեստիկուլացիան ու ճարտասանական հմտությունները: Ոլորտի մասնագետների հետ ինտերակտիվ դասընթացներն ուղեկցվել են սիմ...
IT շաբաթ․ Հայաստանում բացվել է «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիան 17.11.2022 3:19
Օրերս Հայաստանի եվրոպական համալսարանում բացվել է «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ ուսանողներ տեսական գիտելիքները կարող են կիրառել գործանական հետազոտություններում և արդյուքնն առաջարկել տեղական և միջազգային ընկերություններին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ գործնական լաբորատոր պարապմունքներն մեծ նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջնե...
Ի՞նչ է, ո՞վ է․ Ֆրիլանսեր 17.11.2022 3:59
9-6 աշխատանքային գրաֆիկը մերօրյա երիտասարդներին այլեւս չի բավարարում։ Գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ մասնագետներ են նախապատվությունը տալիս ֆրիլանս աշխատանքին։ Իսկ թե ինչ է սա, ինչպես կարելի է անցնել այս ձեւաչափին ու ոլորտներում է հնարավոր այսպես աշխատել, հարցրել ենք հենց ֆրիլանսերից։
Ի՞նչ է, ո՞վ է․ Կրիպտո 17.11.2022 5:07
Բիթքոյն, էթերիում, սոլանա․․․ այս անուններից գոնե մեկը հաստատ լսել եք, քանի որ էլեկտրոնային գումարը՝ կրիպտոն գնալով ավելի ու ավելի լայն տարածում է գտնում։ Չնայած դրան, շատերիս համար սա դեռ միանգամայն նոր ու անհասկանալի երեւույթ է ։ Ի՞նչ է կրիպտոն, պատմում է Էդուարդ Ավետիսյանը
Ռադիոզրույց | Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ 15.11.2022 13:24
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը։ Նկարչի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դաս...
Այսօր | Ով գեթ մեկ անգամ լրջորեն հիվանդացել է թատրոնով, նա արդեն անբուժելի է․ Հրաչյա Ղափլանյան 14.11.2022 2:31
Թատերական գործի մեծ կազմակերպիչ ու անմնացորդ նվիրյալ Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923 թվականի նոյեմնբերի 14ին՝ Լոռու մարզի Գարգառ գյուղում:
«Խոշոր պլան». Հայաստանում անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը 12.11.2022 18:46
Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ջանքերով։ Շաբաթվա շրջանակում մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ կարող են անցկացնել բոլոր կրթական հաստատությունները։ Լույս է տեսել « Մեդիա iգիտություն » ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը , որը բաց է բոլորի համար։ Այն 10 դասերի միջոցով օ...
Art Ուրբաթ | Զեմֆիրա՝ ռուսական ռոքի դիվա 11.11.2022 12:16
| «Ավատար» ֆիլմաշարը կկրճատվի, եթե երկրորդ և երրորդ մասերը ձախողվեն | Disney ընկերությունը հրապարակել է «Կենդանապոլիս» սերիալը | Ռոզա Լինի “Snap” սինգլը ստացել է պլատինե երգի կարգավիճակ | Առաջին անգամ Հայաստանում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի համերգը | Հրապարակվել են նոր կադրեր «Բաբելոն» ֆիլմից | Թողարկման վերջում` երիտասարդական ռոք մշակույթի ծննդյան...
Sport Ուրբաթ | Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն 11.11.2022 5:20
| Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկները ցույց տվեցին իրենց ողջ ուժը | Այսօր մեկնարկում է սամբոյի Աշխարհի առաջնությունը | Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը | Թողարկման վերջում` ակնարկ աթլետ Մուհամեդ Ֆարահի մասին
Ռադիոզրույց | Գիտելիքի դպրոց՝ երազանք, որն արդեն իրականություն է 10.11.2022 16:08
Երևանի պետական համալսարանի միաժամանակ երկու՝ Փիլիսոփայության ու հոգեբանության և Իրավագիտության ֆակուլտետների շրջանավարտ, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն ամենակտիվ համալսարանականներից էր։ Համալսարանը Գևորգի 2-րդ տունն էր, նա ուներ մի շարք մտքեր ու ծրագրեր համալսարանի և առհասարակ կրթության ոլորտի հետ կապված, որոնք ցանկանում էր մոտ ապագայում իրականություն դարձնել, սակայն 44-օրյա պատերազմն ամեն բան կիս...
Ռադիոզրույց | «ռեԱրմենիան» մեկ տարեկան է 09.11.2022 20:30
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակն ամփոփեց գործունեության մեկ ամյակը։ Հարթակ, որի նպատակն է արձագանքել հետպատերազմական Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներին։ ռեԱրմենիա 2.0 միջոցառումն էլ դարձավ լավագույն հնարավորություն հարթակի 18 նախագծերը ներկայացնելու համար։ Անակընկալներ ևս կան՝ «ռեԱրմենիան» ներկայացրել է իր երեք նոր պրոդուկտները։ Հարթակի գործունեության, նախագծե...
Խոշոր պլան. Դարձի՛ր «Թվային քաղաքացի դեսպան» 05.11.2022 19:21
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները պատանիներին և երիտասարդներին առաջարկում է դառնալ թվային քաղաքացի դեսպաններ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը հասարակության վրա, երիտասարդներին զինել տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու գործիքներով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան «Թվային քաղաքացի դեսպան»-ի կոչում և հնարավորություն կունենան իրենց համայնքում ձև...
Sport Ուրբաթ | Պիկեն հայտարարել է կարիերայի ավարտի մասին 04.11.2022 4:58
| Հայաստանում կգործի Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդի գրասենյակ | Փյունիկը պարտվեց Բազելին և ավարտեց իր պայքարը Կոնֆերենցիաների լիգայում | «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բուժվել է մաշկի քաղցկեղից | Շոտլանդական «Ռեյնջերսը» թարմացրել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը | Պիկեն հայտարարել է կարիերայի ավարտի մասին | Թողարկման վերջում` ակնարկ աշխարհի ամենահարուստ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի մաս...
Art Ուրբաթ | Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի հեռուստաշոուին 04.11.2022 14:49
| Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի The Late Late Show with James Corden հեռուստաշոուին | Ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կնկարահանվի «Լուռ սպանություն» մարտաֆիլմում | «Operalia-2022» համաշխարհային մրցույթում սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը | Դերասանուհի Էմիլիա Քլարկը կստանձնի Սոֆի Հայդի «Կատարյալ կինը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը | Բրիտանացի փ...
IT շաբաթ․ Արտարժույթի արժեզրկումը բացասական ազդեցություն ունի ՏՏ ոլորտի վրա 03.11.2022 6:14
ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարները մտահոգ են արտարժույթի արժեզրկման բացասական ազդեցության և պետության ձեռնարկած ոչ լիարժեք քայլերից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած հանդիպման ընթացքում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկները ներկայացրեցին ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը նշում է, որ փետրվարից արտարժույ...
Ռադիոզրույց | Պատերազմի կին մասնակիցը՝ գեղեցկության մրցույթի տիտղոսակիր 01.11.2022 8:52
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրել և 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել հադրութցի Վերա Սաֆարյանը։ Մրցույթին մասնակցելու առաջին նախապայմանը մայր լինելն էր։ Վերան Իմ ռադիոյին պատմել է մրցույթի և մոդելային կարիերայի մանրամասների մասին։
Sport Ուրբաթ | Վարազդատ Լալայանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 28.10.2022 4:36
| Վարազդատ Լալայանը` մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն | «Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր | Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է | Թողարկման վերջում` բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտի մասին
Art Ուրբաթ | Թեյլոր Սվիֆթը նոր ձայնասկավառակ է թողարկել 28.10.2022 10:22
| Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա Netflix-ը սերիալ կթողարկի | Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին «Մարիա» ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհուն | Թողարկվել է «Անքնություն» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը | Ռոզա Լինը և «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Նիդերլանդների ներկայացուցիչ Դունքան Լոուրենսը զուգերգ են ձայնագրել | Vogue ամսագիրը որոշել է դադարեցնել համագործակցությու...
Ռադիոզրույց | Եթե կա ցանկություն, կգտնվի հազար հնարավորություն 25.10.2022 15:22
Մեր օրերում առողջ սնունդն ու առողջ ապրելակերպը մոդայիկ և միևնույն ժամանակ ոչ լիարժեք հասկացված թեմաներ են։ Առողջ ապրելակերպի շնորհիվ 32 կգ կորցրած Ժասմենա Չախալյանն այժմ նաև որակավորված սննդաբան է։ Նա Իմ ռադիոյին պատմում է սեփական փորձի, առողջ ապրելակերպի կարևորության, մարդկանց օգնելու և մշտապես մոտիվացված լինելու մասին։
IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2022» նոր ամսաթիվ ունի 25.10.2022 3:46
«ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) սեպտեմբերի 12–ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը կանցկացնի 2023 թվականի մարտի 10-ից 12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տա...
Այսօր | Սոս Սարգսյան 24.10.2022 4:17
Հոկտեմբերի 24ը Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Sport Ուրբաթ | Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն 23.10.2022 4:25
| Մալխաս Ամոյանը՝ աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն | Հաստատվել է դահուկային սպորտի և սնոուբորդի աշխարհի առաջնության ծրագիրը | Ոսկե գնդակի դափնեկիրների ցուցակում նորեկ է հայտնվել | Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն | Թողարկման վերջում՝ 20-րդ դարի լավագույն մարզիկ Պելեի մասին
Art Ուրբաթ | Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում 23.10.2022 9:55
| Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին | Բուդապեշտում սկսվել են «Ավազաբլուր. Քույրերի միաբանություն» սերիալի նկարահանումները կսկսվեն նոյեմբեր ամսին | Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին վավերագրական սերիալ կթողարկվի | Queen ռոք խումբը հրապարակել է Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ երգ | «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը ներկայացվել...
«Խոշոր պլան». Հաջողության թաքնված կողմը 22.10.2022 20:06
Բիզնես թրեյներ, մարքեթոլոգ Գոռ Կարապետյանն ընթերցողին է ներկայացնում «Հաջողության թաքնված կողմը» գիրքը, որն անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման մասին է։ Գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված սկզբունքներ։ Գոռ Կարապետյանն այս գիրքը գրել է մարզերում և Երևանու...
Ռադիոզրույց | Չթողնես վախը բույն դնի հուգուդ մեջ 20.10.2022 7:31
Մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանը որոշել է գրել գիտաֆանտաստիկ ժանրի վեպ։ Երկու տարվա աշխատանքից հետո այն վերջապես պատրաստ է, և արդեն հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Հավալուսն» գրքի շնորհանդեսը։ Գրքի և միջոցառման մանրամասների մասին Իմ ռադիոյին պատմում է հեղինակը:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.